Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջել է 8 տարի՝ 20 միլիոն դրամի ոսկեղենի գողության համար

Դեկտեմբեր 04,2012 22:51

Դեկտեմբերի 4-ին  Բերդ քաղաքում կայացած դատական նիստում դատախազը  պահանջել է Բերդի բնակիչ, 1983թ. ծնված Էդուարդ Քոսակյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Դատական հաջորդ նիստում, որը կկայանա դեկտեմբերի 18-ին, Է. Քոսակյանի պաշտպանը հանդես կգա պաշտպանական ճառով:

Այս դատավարությունը  ընթանում է  2012թ. օգոստոսի 14-ից:   Էդուարդ Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2010թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված անձանց հետ, որից հետո մուտքի դուռը երկաթյա գործիքների գործադրմամբ դեֆորմացնելու միջոցով ապօրինի մուտք է գործել Բերդ քաղաքում գտնվող, Սերյոժա Մեջլումյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-կրպակ եւ հափշտակել տարբեր տեսակի 420 հատ ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն դրամ:Բացի այդ, նա մեղադրվում է այն բանում, որ 2010թ. սեպտեմբերի 17-ին ապօրինի ձեռք է բերել եւ բնակարանում պահել ինքնաձիգի 104 հատ փամփուշտ: Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի գողություն) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զինամթերք պահել): Ամբաստանյալ, նախկինում չդատված Է. Քոսակյանը դատարանում պնդում է, որ ինքը ոսկեղենի գողություն չի կատարել, ոստիկաններն «իր գլխին սարքել են»: Նա նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, հրաժարվել դրանցից, հեռացել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հայտնաբերվել եւ բերվել է Հայաստան: Սույն քրեական գործի նախաքննությամբ գողացված 20 միլիոն դրամ արժեքով ոսկե զարդերը չեն հայտնաբերվել:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31