Օրվա լրահոսը

Ոստիկանության աշխատանքը խաթարելու գործով դատական նիստը հետաձգվեց

Շուրջ 20 րոպե տևողությամբ ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը խաթարելու ու բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արմեն Խալոյանի դեմ գործով առաջին դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Հաջորդ դատական նիստում կապահովվի ամբաստանյալի պաշտպանի մասնակցությունը: Թեև դատարանը պաշտպան էր հրավիրել Հանրային պաշտպանի գրասենյակից, սակայն գործը քննող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) ամբաստանյալը հայտնեց,

406.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 8-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.55 դրամ:

Գործազուրկ նախագահի թեկնածուն գործազուրկների իրավունքը պաշտպանելու առաքելություն է իրականացնում

Նախագահի թեկնածու Պավլիկ Սարգսյանը ընտրություններին մասնակցելու համար նույնիսկ խորհրդանշական մեկ դրամը անօրինական է համարում: «Այ, եթե մտնենք խաղատուն, քանի որ խաղատան կանոնակարգը Սահմանադրությամբ սահմանված չէ, նրանք իրավունք ունեն սեփական կանոնակարգն ունենալ: Բայց ես չեմ մտել խաղի մեջ, մտել եմ իմ քաղաքացիական իրավունքին հետամուտ լինելու»,- ասում է ընտրական 8 միլիոն դրամ գրավի պարտադիր պահանջը բողոքարկող նախագահի

Քաղաքագետ. Ճշտել՝ ստում են վրացինե՞րը, թե՞ ադրբեջանցիները (Տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մեկնաբանելով Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ արված այն հայտարարությունը, թե Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, ասաց, որ դա առաջին դեպքը չէ, ուստի հայկական կողմն իրավունք չունի այն առանձին դիտարկել՝ անկախ մեծ քաղաքականության համատեքստից: Խոսելով

Խեղդամահ է արել, ապա հրկիզել տնակը

Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա   Սարգսյանի  տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին և մարվել ժամը 12.00-ին: Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ   Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է: Հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ.

Նախագահի թեկնածուները հանձնաժողովի նիստը շոուի վերածեցին ու վիճեցին հանձնաժողովի նախագահի հետ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ ընտրական 8 միլիոն դրամ գրավը չվճարած նախագահի թեկնածուների համար: Հանձնաժողովը, ըստ օրենքով սահմանված կարգի, 48 ժամ տրամադրեց թեկնածուներին վճարումները կատարելու եւ փաստաթղթային թերությունները շտկելու համար: Գրավը չվճարած 8 թեկնածուներից հանձնաժողով չէին ներկայացել երկու թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ ԲՀԿ-ական ինքնառաջադրված Ռուբեն Այվազյանը: Նիստը վերածվեց

ՀԱԿ անդամը` Բագրատյանի մասին. «Բացի Րաֆֆիից, մյուսներն ինձ համար կան-չկան` միեւնույն է»

«Մենք ունենք քաղխորհրդի որոշում` այս փուլում որեւիցե թեկնածուի մենք չենք պաշտպանելու»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե հնարավո՞ր է սատարեք Հրանտ Բագրատյանին` այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Մենք հետաքրքրվեցինք` Դուք է՞լ եք մյուս կոնգրեսականների նման կարծում, որ նրանք, ովքեր առաջադրվում են, սատարում են Սերժ Սարգսյանի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը` Գառնիկ

Ալասանիան` Վրաստանի նախագահի հնարավոր թեկնածու

Վրաստանի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չի բացառում «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից իր առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում։ «Ոչինչ բացառել չի կարելի։ Ես վստահ եմ, որ մենք կունենանք լավ թեկնածու, որը հաղթանակի մեծ հավակնություններ կունենա։ Ով կլինի նախագահի թեկնածու` կոալիցիան կորոշի առաջիկա ամիսներին», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ալասանիան։ Նախագահական ընտրությունները Վրաստանում

Դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 8-ին ժամը 08.00-ից դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Ռոստոմյան փողոցի, Շիրազի փող. 6-30 և Բաշինջաղյան փող. 8-22, 159-173, 175 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ռեժիմը նախատեսվում Է վերականգնել  հունվարի  9-ին ժամը 14.00-ին: Ընկերությունը հայցում

Դատարանում քննվում է քաղաքացիների գույքի հափշտակության հերթական գործը

Բազմաթիվ քաղաքացիներին բնակարաններ վաճառելու պատրվակով նրանցից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հերթական գործով առաջին դատական նիստն այսօր տեղի չունեցավ ամբաստանյալներից մեկի՝ Սիմոն Աղազարյանի բացակայության պատճառով: Նա անցնում է ստացիոնար բուժում և վաղն իսկ դուրս է գրվելու հիվանդանոցից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա

24-ամյա իջեւանցին 24 ծառ է հատել՝ պատճառելով ավելի քան 2,5 միլիոն դրամի վնաս

Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) ընթանում է Իջեւան քաղաքի 24-ամյա բնակիչ Գեւորգ Օթարյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում որ ապօրինի հատել է 23 հատ հաճարենի եւ մեկ թխկենի՝ պետությանը պատճառելով 2 միլիոն 568 հազար դրամի վնաս: Նախկինում չդատված Գ. Օթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մեղադրվում

Քիմիկատների արտահոսքի մասին իշխանությունները լռում էին 5 օր (Տեսանյութ)

Չինաստանի Շանսի գավառի ածխային գործարանում քիմիական վտանգավոր նյութի արտահոսք էր տեղի ունեցել: Թափվել էր անիլինի 40 տոննա: Միջադեպը տեղի էր ունեցել դեռ դեկտեմբերի 31-ին, բայց իշխանություններն արտահոսքի մասին տեղեկացրին միայն 5 օր անց: https://ntdtv.ru  

Ուսեյն Բոլտի հաղթանակների գաղտնիքը ընկերուհու հետույքն է

Ժամանակակից սպորտի գերաստղ, արագավազորդ Ուսեյն Բոլտը բացահայտել է իր խելահեղ արագության գաղտնիքը, որը նրան բազում հաղթանակներ է պարգեւել: Պարզվում է, որ եզրագծի ժապավենն առաջինը հատելիս նա մտածում է ոչ թե, ասենք, մոր կամ Ջամայկային փառք բերելու, այլ ընկերուհու` Մեգան Էդվարդսի, հետույքի մասին: Հենց այդ մտքերով է նա հաղթել Լոնդոնի օլիմպիական խաղերում: 100 մետր արագավազքի եզրափակչից

Միասեռականությունը հեղեղել է անգլիական ֆուտբոլը

«Վեսթ Հեմի» երկրպագուներին եւ, ընդհանրապես, անգլիական ֆուտբոլին 2013 թվականին դժվար փորձություններ են սպասվում: Բանն այն է, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մեթյու Ջարվիսը հայտնվել է Անգլիայում գեյերի շրջանում մեծ տարածում ունեցող հանդեսներից մեկի շապիկին: Իսկ ֆուտբոլիստը հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ֆուտբոլիստներից շատերը վախենում են բացահայտել իրենց իսկական էությունը եւ կոչ արել չվախենալ իրենց կողնորոշվածության

Ձյան շերտի ծանրությունից փլուզվել է տանիքի մի հատվածը

Հունվարի 8-ին, ժամը 09:01-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20 տան պատն ու տանիքի մի հատվածը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Նատելլա Նազարյանին պատկանող, 1940-ական թվականներին կառուցված տան

Ամանորյան ֆլամինգոների, դիզայներների, ավագանու և տեղական ժողովրդավարության մասին

Երևանցիների ամանորյա սեղանների շուրջ խոսակցություններում թերևս ամենաքննարկելի թեմաներից էր Երևանի ամանորյա զարդարանքի, կամ, ինչպես այն անվանվեց սոցիալական ցանցերում, «ֆլամինգոների» թեման:  Թերևս քննարկումները նույնիսկ ավելի թեժ էին, քան նախագահական ընտրությունների թեմայի շուրջ, առավել ևս, որ նախագահական ընտրություններում կարծես թե արդեն ամեն ինչ պարզ է, իսկ այս հարցում ամեն ինչ ոչ միանշանակ է. ոմանց դուր է գալիս

Ձնաբքի պատճառով փակ են որոշ ճանապարհահատվածներ

Ի գիտություն վարորդների ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ձնաբքի պատճառով փակ են Ապարան-Արագած, Արագած-Արթիկ և Մաստարա-Մարալիկ ճանապարհահատվածները: Հորդորում ենք վարորդներին այդ ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Ըստ ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի

Թեկնածուն դիմում է ՍԴ (Տեսանյութ)

ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունեն ոչ թե փետրվարի 18-ին, այլ ավելի ուշ: Խոստանում է Իրավագետ, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Այվազյանը . «Սահմանադրության 57 հոդվածն ասում է՝ եթե ճանաչվի, որ թեկնածուի համար առաջացել է անհաղթահարելի խոչընդոտ, երկշաբաթյա ժամկետով հետաձգվում են ՀՀ նախագահի ընտրությունները եւ այդ ժամկետն ավարտվելուց հետո 40 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ»:

Ամանորի կովերի ոդիսականը

Հունվարի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի տարածքում հայտնվել է 5 խոշոր եղջերավոր անասուն՝ 3 կով եւ 2 մոզի: Դրանք չեն պատկանել Բաղանիսի բնակիչներին: Գյուղապետ Նարեկ Սահակյանը որոշել է անասուններն ի պահ հանձնել Բաղանիսի այն անասնատերերին, ում կովերը նախկինում կատարված անասնագողություններից հետո անհետացել են, ենթադրաբար տարվել հարեւան Ադրբեջանի տարածք: Գյուղապետը որոշել է, որ եթե կովերի

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ով տանը նստում է, կամա թե ակամա մասնակցում է այս իշխանության վերարտադրմանը»

«Փետրվարի 18-ին տեղի է ունենալու ընտրական հեղափոխություն, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը ջարդելու է ուժային, մաքսային եւ հարկային այն համակարգը, որը 20 տարի իշխում է Հայաստանում: Ես հարգում եմ բոլոր թեկնածուներին, հատկապես Հայրիկյանին եւ Բագրատյանին, որոնք մեր պետականության հաստատման ակունքներում են կանգնած: Ամենահեշտը տունը նստելն էր, եւ իրենք փորձեցին մասնակցել»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի հայտարարություն արեց

Ատրճանակով մտել ու տարել են շուրջ յոթուկես միլիոն դրամի գույք

ՀՀ քաղաքացի  Աշոտ Օհանյանը մեղադրվում է կնոջ նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարելու մեջ`  առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 14 տարի առաջ: Այժմ արդեն Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գտնվող քրեական գործի նյութերի համաձայն` նա հանցավոր համաձայնության գալով Դերենիկ Դավթյանի, Յուրա Մուրադյանի և Ռուդոլֆ Մկրտչյանի

Նախագահական ընտրությունն էժանացել է, կամ ԺԵԿ-ի պետ դառնալն ավելի դժվար պայքար է

ՀՀ նախագահական ընտրությունների՝ թեկնածուների առաջադրման փուլն այս տարի առանձնանում է նրանով, որ գրանցվեց թեկնածուների առատություն, անգամ առաջադրվել են այնպիսի անձինք, որոնք չունեն քաղաքական կենսագրություն, քաղաքական դաշտում մինչ այժմ հայտնի չեն եղել իրենց գործունեությամբ: Aravot.am-ը իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց՝ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի՞ երևույթ է, որ ունենք այսպիսի պատկեր և արդյոք դրա պատճառն այն է, որ

Նրանք, ովքեր քարոզարշավի համար Հայրիկյանին փող չեն տալիս՝ ոչխարնե՞ր են

«Ընթացքում անընդհատ փող հավաքվում է, հո բոլորը ոչխա՞ր չեն, մարդիկ հասկանում են, որ իրենց ծառայողին պետք է վճարեն», հայտարարել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե հաջողվո՞ւմ է արդյոք ժողովրդից գումար հավաքել քարոզարշավի համար։ «ՉԻ» – Փաստորեն Պարույր Հայրիկյանր ՀՀ ազգաբնակչության դասակարգման նոր մոդել է հայտնագործել. նրանք, ովքեր քարոզարշավի համար իրեն փող են

Ռանչպար գյուղում տուն է այրվել

Հունվարի 7-ին, ժամը 10.50-ին, ոստիկանհության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում տուն է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, այրվել է 1974 թ. ծնված Սարգիս Ի.-ի  (ժամանակավորապես բացակայում է ՀՀ-ից) տունը: Հրդեհը մարվել է ժամը 11.30-ի սահմաններում, 1 մարտական հաշվարկի ուժերով: ՀՀ ԱԻՆ Արարատի հրդեհային տեսչության կողմից կատարվում

Քվեաթերթիկի վրա գրեք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլոց անունները

Առաջին։ Ուզենք թե չուզենք, այնպես է ստացվել, որ հիմա չկա այն այլընտրանքային թեկնածուն, որին ձայն տալով հայ հասարակությունը կկարողանա ազատվել այս իշխանությունից եւ իրականացնել տարիներ շարունակ խմորվող հեղափոխության ծրագիրը։ Երկրորդ։ Թեկնածու չկա ոչ թե այն պատճառով, որ երկրում արժանավոր եւ համարձակ մարդ չի մնացել Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար, այլ պարզապես երկրում ապրող արժանապատիվ եւ

Հայտնաբերվել և կալանավորվել է

Հունվարի 7-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղից բերման են  ենթարկել 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Գևորգ Կ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն

Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 8-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Գագիկ Ղ.-ն, որը 1994 թ. հունիսի 24-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Սուրեն Սուրենյանցին բերման կենթարկեն

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր որոշում կայացրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին: Քաղաքագետը, որը մեղադրվում է Գեւորգ Ղասաբյանից խաբեությամբ 508 000 ՀՀ դրամ հափշտակելու համար, դատարան չէր ներկայացել: Դատարան չէր ներկայացել նաեւ նրա պաշտպանը: Դատավորը նաեւ իրազեկեց, որ հաջորդ նիստին ամբաստանյալի չներկայանալու դեպքում կվերանայվի նրա խափանման միջոցի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031