Օրվա լրահոսը

Յո՞ երթաս, Հայաստան

«Բազմակուսակցական համակարգի փլուզումը». ԱԺ նախկին նախագահ քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի բացառիկ հոդվածը՝ «168 Ժամ»-ին:  2012 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում քաղաքական քննարկումների գրեթե միակ թեման 2013-ի նախագահական ընտրւթյուններում հնարավոր առաջադրումների անձնավորված կանխատեսումներն էին` առանցքում ունենալով երկրի երկու նախկին և ներկայիս նախագահներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահին: Իրավիճակի ձևական գնահատականը հաստատում է այդ

Նոր հանցադրվագներ՝ ձերբակալվածների գործունեությունից

2012 թ. դեկտեմբերի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 6 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր և բիժուտերիա են գողացել: Օրեր անց՝ արդեն 2013 թ. հունվարի 3-ին, նույն բաժնում մեկ այլ ահազանգ ստացվեց, որ նույն շենքի մեկ այլ բնակարանից գողության փորձ է կատարվել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների

ԲՀԿ-ն դեռեւս քաղաքական իրավիճակի գնահատական չի տալիս

ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քաղխորհրդի ընդլայնված նիստից երեկ մամուլը արտահոսքեր էր արել, որոնք մտածելու տեղիք են տալիս: Խորհրդարանական ընտրություններում բավական քվե հավաքած, խորհրդարանի թվով երկրորդ կուսակցության եւ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժի ղեկավարից ամիսներով առանց միջնորդության տեղեկություն չունեցող հանրությունը ԲՀԿ քաղխորհրդի նիստի` «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում հավանաբար որոնեց քաղաքական օդում առկա շատ հարցադրումների պատասխաններ ու

Վենեսուելայի սինդրոմը

Վենեսուելան լալիս է, սգում է, ողբում է Ուգո Չավեսի մահվան առիթով: Հեռացավ աշխարհի բռնապետներից ևս մեկը: Եվ ևս մեկը, որի հետևից ժողովուրդը լալիս է: Սա պարադոքս է՝ մարդիկ լալիս են բռնապետի հետևից: Կամ ավելի շուտ՝ առաջին հայացքից է պարադոքս:  Պարադոքս է ոչ միայն այն պատճառով, որ լացում են իրենց կամքի և ազատության վրա բռնացողի հետևից,

«Մետաքսի» միջադեպի գլխավոր հերոսը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է եղել (Տեսանյութ)

Նախագահական ընտրությունների օրը «Մետաքս» թաղամասում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մոտ «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով  հարուցված քրեական գործի շրջանակում   նախօրեին  Հատուկ քննչական ծառայություն առերեսման են ներկայացել  միջադեպի գլխավոր  եւ երկրորդական  հերոսները: Պարզվում է գլխավոր  հերոսը  Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի  կրտսեր եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը, որի  ով լինելը լրագրողներին

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը՝ Բրազիլիայի չեմպիոն

Մոնտենեգրու քաղաքում անցկացված շախմատի Բրազիլիայի տղամարդկանց 79-րդ առաջնությունում Բրազիլիայի չեմպիոնի կոչումը նվաճել է հայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Նա տասնմեկ հնարավորից վաստակել է 8,5 միավոր: 12  մասնակիցների մեջ Մխիթարյանը գրոսմայստերի կոչում կրող միակ շախմատիստն է եղել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Փակ է Սելիմի լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա-Ցողամարգ և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր-Մաքենիս ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից

Սուրբ Աթոռում` հայկական դեսպանատուն

Մի դեսպանատուն էլ Վիետնամում կբացվի. կառավարությունը հույս ունի, որ դրանով գործարար կապերի աշխուժացում կլինի:   Եթե վաղը կառավարությունը հաստատի, ապա Վատիկանի Սուրբ Աթոռում շուտով կբացվի ՀՀ դեսպանություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի նախագիծը` դեսպանություն բացելու վերաբերյալ վաղը կքննարկվի եւ որոշում կկայացվի կառավարության հերթական նիստում: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: «Սուրբ Աթոռում դեսպանություն չենք ունեցել,

Հայտարարություն Վարդան Սեդրակյանի գործով

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռեւս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչեւ օրս հանդիսանում է Հանրապետության Նախագահի թեկնածու եւ կալանավորվել չէր կարող:

Հրանտ Բագրատյան. «Սցենարը ես չպետք է հուշեմ» (Տեսանյութ)

Պարոն Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանից հստակ ծրագիր է ակնկալում. «Մենք պիտի հստակ բացատրություններ ստանանք՝ ինչ է ուզում անել։ Սցենարները ես չպետք է հուշեմ, պետք է որոշի ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը, և ինչ որոշում էլ կայացնի, ես կհարգեմ իր որոշումը, որովհետև այս պահին ինքն է գլխավոր գործող անձը»։

Արտահերթ ընտրություններ` Դարանիկում

Ավագանու անդամներից մեկի պարբերաբար բացակայության պատճառով կառավարությունը նոր ծախսեր եւ նոր ընտրություններ կկատարի   Գեղարքունիքի մարզի Դարանիկ գյուղում մոտ 40 օրից ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն: Այս մասին վաղը ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշում կկայացնի: Համայնքի ավագանու անդամ Մամիկոն Կարապետյանը 1 տարվա ընթացքում նիստերի կեսից չի ներկայացել, ուստի նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:  2011 թվականի

Քանդակագործ. «Շարմազանովների դարն անցնում է»

Ըստ Վիգեն Ավետիսի` Աժ փոխխոսնակը գրագետ հայերենով  չի խոսում:   Իտալիայում ստեղծագործող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, մեկնաբանելով Հայաստանում կատարվող իրադարձությունները,  կարծիք հայտնեց, որ Շարմազանովների պես երիտասարդների  դարն անցնում է , և ասպարեզ են գալիս  գրագետները : «Ես կուզեի իմ ձևով մեկնաբանել Հայաստանում կատարված, արդեն փաստ դարձած իրականությունը: Այստեղ ոչ մի տրագեդիա չի կատարվել, ոչ Հանրապետական

Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակը կնշի Առաքելոց վանքում

 Նա իր թիկունքում կանգնած  մանուկներին  «թիկնապահներ» անվանեց   Մարտի 6-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերյան քաղաքում ողջունեց հավաքի մասնակիցներին՝ «Բարեւ Նոյեմբերյան, մեր հաղթանակը շնորհավոր լինի»  եւ  հավելեց. «Անգամ  պաշտոնական տվյալներով  ժողովուրդը՝ 52 տոկոս, իշխանությունը՝ 40, հասկացա՞ք՝   ինչ եք  արել: Այդ լռությունն  արդեն  ինձ տալիս է ուժ, պետք  չէ ոչ մի ծափ, ոչ մի կենաց: Նոյեմբերյանը՝ քաղաքով, սահմանով,

Ֆելիքս Ցոլակյանը վաղը կդառնա Շիրակի մարզպետ

  Կառավարության վաղվա կայանալիք  նիստի օրակարգում քիչ առաջ  ավելացվեց ևս մեկ հարց ` ԱԱԾ-ի պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետի պաշտոնում հաստատելու մասին: Ինչպես գրում են ֆեսբուքյան  գյումրեցի  օգտատերերը, նա  Շիրակի  6-րդ  մարզպետն է , երկրորդ գեներալն  ու երկրորդ  Ֆելիքսը: Հիշեցնենք, որ  ժամանակին   Շիրակի մարզպետ է  եղել  նաև Ֆելիքս Փիրումյանը: Բացի այդ, Ցոլակյանը   երկրորդ գեներալն

Բրիտանացի կինոքննադատ. «Հայաստանի հետ իմ կապը էգոյանական ֆիլմերով է ստեղծվել»

  Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հրավերով Հայաստանում է բրիտանացի ճանաչված կինոքննադատ, International Film Guide-ի խմբագիր Յան-Հեյդն Սմիթը : Նա այս օրերին դասընթացներ է անցկացնում կինոլրագրողների եւ կինոսիրողների համար: Քանի որ պարոն Սմիթը մի առիթով նշել էր, որ Հայաստանի հետ իր կապը Ատոմ Էգոյանի ֆիլմերի միջոցով է ստեղծվել, Aravot.am-ը հետաքրքրվեց՝  էգոյանական ֆիլմերի հատկապես ի՞նչ գծեր կառանձնացներ:

Hurriyet. «Բրիտանական մամուլում մեղադրում են թուրք մրցավարին»

Բրիտանական թերթերը թուրք մրցավարին մեղադրում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պարտության մեջ, որը չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում զիջեց «Ռեալ Մադրիդ»-ին: Մրցավարարին մեղադրում են այն բանի համար, որ նա անարդարացիորեն «Մանչեսթեր»-ի խաղացողին կարմիր քարտ ցույց տվեց: Գրում է «Հյուրիեթ» թերթը: «Դեյլի Թելեգրաֆը» իր վերնագրում գրել է «խարդախ է»՝ նկատի ունենալով Նանիին խաղադաշտից հեռացնելու Ջյունեյ Չաքըրի որոշումը: Մասնագետների մեծ

Դիտորդը ՀՀ ընտրողներին ոչխարների հետ է համեմատել (տեսանյութ)

«Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի դիտորդներն ու ներկայացուցիչները այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրեցին մի ուշագրավ հանգամանքի վրա: Հ/կ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի խոսքերով՝ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններում իրենց արձանագրած ընտրախախտումները շատ արագ է քննել՝ 3 րոպեում ընտրախախտումներին վերաբերող երկու մեծ ծավալի արձանագրություն: Հ/կ- ի  դիտորդներից Ծովինար Նազարյանը այսօր նաեւ  դժգոհեց, որ հատկապես հանձնաժողովի նախագահ

Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են մի համարից մյուսին գումար փոխանցել

Այսօրվանից Orange-ը բաժանորդները կարող են իրենց բջջային համարից իրենց մտերիմների Orange համարներին գումար փոխանցել «Գումարի փոխանցում» ծառայության միջոցով: Գումար կարող են փոխանցել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ընդ որում պարտադիր չէ, որ գումար ուղարկող և ստացող բաժանորդներն օգտվեն ձայնային նույն ծառայությունից կամ նույն սակագնային պլանից, սակայն բոլոր դեպքերում բաժանորդները պետք է ունենան դրական հաշվեկշիռ: Orange-ի

«Եթե Շուշան Պետրոսյանը չլիներ ԱԺ պատգամավոր, կասեի` դե լավ էլի, երգիչ ա, կնիկ ա , բան է, ասել ա»

Լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանը քննադատում է ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին Այսօր  Aravot.am –ի հետ զրույցում Համլետ Մոսինյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական  պատգամավոր, տաղանդավոր երգչուհի Շուշան Պետրոսյանի «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ունեցած հանրահայտ  բանավեճին, այնուհետ այն պարզաբանմանը, որ Սերժ Սարգսյանը բավական մեծ գործ է արել Շիրակի մարզում՝ բնակարանաշինություն, ասաց. «Ես այդ կարծիքին չեմ.  ոչ Սերժ Սարգսյանն է  այդ գործը արել, ոչ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Շառլ Ազնավուրը երգում է` еше много, много раз,շատ պիտի գանք»

Նա  Պուտինին, Օբամային եւ Օլանդին կոչ արեց ժողովրդավարության  դաս չտալ   Մարտի 6-ին   Նոյեմբերյան քաղաքում  հանդիպման ժամանակ  Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամենամեծ ուժը, վաստակը,նվաճումը   համարեց ոչ թե  հաղթանակը,այլ  այն,որ մարդիկ մեր երկրում հավատացին իրենց, նրանք իր հետ միասին թույլ չեն տալու, որ այլեւս երբեք  որեւէ մեկն  այդ հաղթանակն  իրենցից տանի: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ բազմիցս  եղել

Պաշտպանական գերատեսչությունում մեծարել են հայ կանանց

ՊՆ պաշտոնական կայքէջ. ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 6-ին տեղի է ունեցել Կանանց տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ ազգային հերոսների հարազատներ, զինված ուժերում միաժամանակ ծառայող եռյակ եղբայրների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ, կին զինառայողներ և ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ: Միջոցառման սկզբում ներկայացվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության

Լոռու նախկին մարզպետը ներողություն է խնդրում եւ միանում Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Նա խոստովանում է, որ «այս այլանդակ համակարգի» մեղավորներից մեկն է   «Ես այստեղ կանգնած եմ երկու պատճառով: Մեկ՝ որ ես էլ եմ ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ չհավատալով, որ ինքը կհաղթի: Բայց դա կարեւոր  չի: Կարեւորն այն է, որ ես մեղավորներից եմ, որ այս այլանդակ համակարգը Հայաստանում հաստատվել է, եւ առաջին ներողությունը ես պիտի խնդրեմ»,- այսօր Իջեւանում՝

Կարեն Ավագյանն իր վրա չի վերցնում

Երեկ կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում, խոսելով ԲՀԿ երիտասարդական թեւի հետագա գործունեության մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետաքրքիր համեմատություն էր արել՝ ասելով. «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն»: Aravot.am-ը ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանին խնդրեց մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, քանի որ ԲՀԿ առաջնորդը հենց ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներին նկատի ուներ: Հիշեցնենք, որ

ՀՀ ընտրական համակարգերին անվստահություն հայտնելու կոչ

ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը չի ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված այն մեղադրանքները, որ նա անակնկալի է եկել ընտրությունների արդյունքներից եւ ծրագիր չունի: «Դեկտեմբերի վերջերին-հունվարի սկզբներին մենք հանդիպել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, զրուցել ենք. ով-ով, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ պատկերացնում էր ստեղծված իրավիճակը, այլապես մենք իր կողքին չէինք կանգնի: Երկար զրուցել ենք, հնարավոր հետեւանքներն էլ ենք

Սերժ Սարգսյանը ցավակցել է Վենեսուելայի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավես Ֆրիասի մահվան կապակցությամբ: «Հարգելի պարոն Մադուրո, Խոր ցավով տեղեկացա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ, Վենեսուելայի ժողովրդի մեծ առաջնորդ Ուգո Չավես Ֆրիասի անժամանակ մահվան մասին: Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն, ազդեցիկ քաղաքական գործիչ, ով մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի

Վիճաբանություն Մուկուչյանի հետ. «Պարոն Մուկուչյան, դուք հանձնաժողովի նիստը իջեցրել եք բեսեդկայի խոսակցության մակարդակի» (Տեսանյութ)

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննեց ու մերժեց նախագահական ընտրություններին «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի արձանագրած  ընտրախախտումների վերաբերյալ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը բողոքարկելու վերաբերյալ  դիմումը: Հ/կ-ն  դիմումի հետ ԿԸՀ-էր ներկայացրել ընտրախախտումներն արձանագրող 47 սկավառակ: Հանձնաժողովի քարտուղար Ա. Սմբատյանը ասաց, որ  դիմումն ու սկավառակները հանձնաժողովն ուսումնասիրել ու  չի հասկացել,  թե տեսանյութերի որ հատվածը դիմումի

Շիրակը վաղվանից նոր մարզպետ կունենա՞

Ոչ մեկն էլ չի զգում, որ մարզպետ չկա: Շատ լավ է, որ չկա, արժի դրա վրա մի քիչ մտածել, ընդհանրապես էդ ինստիտուտը պե՞ տք է, թե՞ պետք չէ: Կարող է բացարձակապես իզուր տեղը պետության փողերը վատնո՞ ւմ են:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես չեմ ասելու ՝ ռադ եղեք, ասելու եմ, որ սա նաեւ ձեր հայրենիքն է, բայց դուք ձեզ կարգի հրավիրեք»

  Նա հայտարարեց, որ իրավախախտ  պաշտոնյանաները պատասխան են տալու   Մարտի 6-ին  Տավուշի մարզ այցելության շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Նոյեմբերյան: Քաղաքային զբոսայգին բազմամարդ էր, բնակչության հետ  հանդիպումը կայացավ  ջերմ մթնոլորտում. Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով  բարեւում էր ներկաներին, մարդիկ գրկախառնվում էին նրա հետ:  Հավաքը  լրատվամիջոցների ներկայացուցիչներից զատ, նկարահանում էր  4 ոստիկան օպերատոր, որից  2-ը՝  ոստիկանության լրատվական ծառայության 

Վարդան Սեդրակյանը առայժմ ցուցմունք չի տալու

Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը  Aravot.am-ի հետ զրուցում ասաց, որ  նոր է եկել Վարդան Սեդրակյանի  մոտից: Սիրունյանի փոխանցմամբ՝ արդեն դիմել են քննիչին, հանձնել միջնորդությունը, Վարդան Սեդրակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը փոխելու համար. «Կարծում եմ մեր միջնորդությունը կբավարարվի, եւ մեզ բոլոր հիմքերը կտրամադրեն: Իսկ այս պահին, անելիք դեռ չկա, քանի որ մենք չգիտենք, թե ինչից

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

  Ըստ մամուլում հրապարակված «Փաստացի բնակվում են փլատակներում» վերնագրով հոդվածի՝ Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից սպասարկվող Վերին Շորժա համայնքի գոյություն չունեցող տներում փաստացի հիմունքներով հաշվառվել են անձինք: Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հրապարակման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թ. հունվարի 11-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031