Օրվա լրահոսը
Ըստ Էդուարդ Անտինյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթելու շանսեր չունի
Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ այսօր իր քայլերը ճիշտ է անում, բայց երբ հասկանա, որ այլեւս հաղթել չի կարող ու փորձի ժողովրդին ամեն գնով պահել, որ կարողանա հետագա քայլերը կատարել, այդ ժամանակ կսկսվեն սխալներ:
«Օգնիր եղբորդ» խումբը օգնություն է տրամադրում նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին: ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի փոխանցում էր կատարել ՙՔաշաթաղ՚ հիմնադրամին։ Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, և դրանք ամբողջացնելու
ԲՀԿ-ի ռեաբիլիտացիան «կանյաչնիում»
Հետընտրական հայաստանյան քաղաքական զարգացումները բավական արագ են ընթանում։ Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում դեռ չի հասցրել մթնոլորտը թեժացնել, հետընտրական քաղաքական գործընթացը կուլմինացիայի հասցնել՝ քաղաքական մյուս ուժերն արդեն դուրս են գալիս հարկադիր պարապուրդից: «Մենք Հայաստանի իրականության մասին գիտենք ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց հետ ամեն օր շփվելով, հանդիպելով, նրանցից
Սերժ Սարգսյանը պարտվել է իր թիմում
Արգամիչի տեղակալները՝ մրցակցության մեջ Եվ այսպես՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը գրանցված է Փափազյան 29 հասցեում, ընտրություններին մասնակցել է 5/21 ընտրատեղամասում, որտեղ եւ իրենց թեկնածուն պարտություն է կրել. Ս. Սարգսյանը ստացել է 309 ձայն, Ր. Հովհաննիսյանը՝ 417: Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետի մյուս տեղակալը՝ նրա փեսա Միքայել Մինասյանը, բնակվում է Բայրոնի
Մեղադրվում է Պ.Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունը հաստատեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Մեր ունեցած տեղեկություններով՝ Վ.Սեդրակյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության
Գագիկ Ծառուկյան. «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն» (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մեր պետության և ժողովրդի խնդիրները պետք է մտահոգեն մեզանից յուրաքանչյուրին, խմբակցության պատգամավորները հասարակության լայն զանգվածներին մտահոգող խնդիրների հանդեպ պետք է զգոն լինեն և հնչեցնեն դրանք խորհրդարանի բարձր ամբիոնից: Ժողովրդի կողքին և ժողովրդի համար. սա
Գերտերությունների ղեկավարների հղումները առ միջնորդների դրական գնահատականները ֆորմալ բնույթ ունեն
Երեկ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ Ինչպես եւ մնացած գերտերությունների ղեկավարները, Քեմերոնը եւս իր շնորհավորական ուղերձում հիշատակում է միջազգային դիտորդների դրական գնահատականները՝ ընդգծելով. «Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները»։ Նկատենք, որ այս ընտրություններից հետո Սերժ
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, քանի դեռ մարտի 1-ի մեղավորները պատժված չեն` մենք խնդիր ունենք իշխանության հետ
Այսօր «Ելակետ» ակումբում Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ասաց, որ իշխանությունն այս էլ որերորդ անգամ ընտրություններում մեկ երրորդից ավելի ձայներ չի վերցնում: Ալավերդյանը հիշելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերը, ասաց. «Ես ինքս կյանքում չեմ ների նրանց, ովքեր խփեցին ու սպանեցին Տիգրանին, նա մեկ գլուխ բարձրահասակ էր մյուսներից, դրա
Ֆրանսահայերի խումբը Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչել է ՀՀ ընտրված նախագահ
Երեկ տեղեկացանք, որ Ֆրանսահայ համայնքում ձեւավորվել է Հայաստանում ծավալված «ազգային ազատագրական պայքարին զորակցող նախաձեռնող խումբ»։ Երեկ այս կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է. «Հերթական կեղծված ընտրությունների արդյունքում այնուհանդերձ ժողովրդի որոշումը, նրա ձայնը, ընտրություն կատարելու վճռականությունը հաշվի չառնելով եւ արհամարհելով, արդեն նախկին եւ չընտրված նախագահ Սերժ Սարգսյանը իր նախորդների խարդախությունները կրկնելով՝ 2008 թվականին զավթած իշխանությունը
Լիպարիտյան. «Այլիսլիի շուրջ կատարվողը ցնցող է եւ թեւաթափ անող»
«Տեղի ունեցածն այն իրողության ապացույցն է, որ հայերը չեն կարող անվտանգ զգալ իրենց այդպիսի Ադրբեջանում», – ընդգծում է հայ վերլուծաբանը: «Այն, ինչ Ադրբեջանում կատարվում է արձակագիր Աքրամ Այլիսլիի եւ նրա «Քարե երազներ» գրքի շուրջ, ցնցող է եւ թեւաթափ անող», – ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նշում է 90-ականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ժիրայր
«Պետք է հուսալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժելու է պայմանավորվածությունների ճանապարհը». Լարիսա Ալավերդյան
Այսօր «Ելակետ» ակումբում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ողջունում է այն մարդկանց ովքեր կեղծիքների դեմ պայքարում եմ. «Ոչ մեկ էլ չի կասկածում, որ ընտրություններն իրոք կեղծվել են: Նրանք, ովքեր կեղծել են՝ գիտեն, որ դա այդպես է, ովքեր չեն կեղծել` նրանք էլ գիտեն, այսինքն` ներսը
«Հայկական Վերածնունդ» Սփյուռքյան շարժման հայտարարությունը Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ
«Հայկական Վերածնունդ» շարժումն իր ջերմ աջակցությունն է հայտնում Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ընտրություններում իշխանության թեկնածուի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Շարժմանը մասնակցող քաղաքացիների օր-օրի աճող քանակն ու Հայաստանի տարբեր բնակավայրերում Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տրվող բուռն աջակցությունը և այդ պարագայում իշխանության թեկնածուի օգտին որևէ ինքնաբուխ զանգվածային քաղաքացիական միջոցառման
Դատական կարգադրիչը «դարձավ» Հմայակ Հովհաննիսյան, իսկ վկան՝ Սենիկ Ջուլհակյան (Տեսանյութ)
Վկան այնքան խառնեց տուժողի եւ ամբաստանյալի դիրքերը, որ դատավոր Գագիկ Պողոսյանը «փորձարարություն» կազմակերպեց հենց նիստերի դահլիճում. դատական կարգադրիչը «դարձավ» Հմայակ Հովհաննիսյանը, իսկ կին վկան «դարձել» էր Սենիկ Ջուլհակյան:
«Բորուսիան» ջախջախեց «Շախտյորին»
Իսկ Մադրիդի «Ռեալը» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած պատասխան հանդիպումում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ անցկացրեց Դոնեցկի «Շախտյորի» դարպասը եւ երկու հանդիպումների արդյունքով անցավ քառորդ եզրափակիչ: Իսկ Մադրիդի «Ռեալը» արտագնա հանդիպումում 2:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ իր հերթին պայքարից դուրս թողնելով մանկունյանցիներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ըստ ՀԲ զեկույցի ՝ 2013-ին՝ Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4.3%
Անդրադառնալով դահլիճում հնչեցված Հայաստանի՝ Համարաշխարհային բանկի պարտքի ու դրա վերադարձման հարցին, զեկուցողը կատակով պատասխանեց.
«Դեռ այնպիսի երկիր չի եղել, որ Համաշխարհային բանկի պարտքը չվերադարձնի»:
«Անհավանական թեկնածուն ցնցել է Հայաստանի իշխանության կայունացած համակարգը»
Ամերիկյան «Foreign Policy» պարբերականում անդրադարձ է կատարվել Հայաստանում այս տարվա փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրություններին Ամերիկյան «Foreign Policy» պարբերականում անդրադարձ է կատարվել Հայաստանում այս տարվա փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրություններին, մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի անձին և քաղաքական գործունեությանը ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էր հետընտրական շրջանում: Հոդվածի հեղինակի, «Armenian Reporter» պարբերականի
Դե էպոսը հիմա դու տես
Երեկ իրադարձությունները հայաստանյան ներքաղաքական կյանքում զարգացան բավական անսպասելի ընթացքով: Ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը նախագահական ընտրություններում առաջադրված էր որպես թեկնածու: Վարդան Սեդրակյանը երեկ կալանավորվել է՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործի շրջանակներում: Վարդան Սեդրակյանի մասին այս գործի շրջանակներում սկսել էին խոսել այն բանից հետո, երբ կալանավորվեցին Հայրիկյանի վրա կրակողները կամ այսպես ասած` նրանք,
Ռուբեն Ջաղինյանը թեեւ ասում է «այռուծ, սեկտեմբեր, բալանի», բայց գերազանց գիտի՞ հայերեն
Օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակվեց Ռուբեն Ջաղինյանը։ Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար դիմել էին 2 հոգի՝ Ռուբեն Ջաղինյանը եւ Աստղիկ Ավետիսյանը։ Սակայն հատուկ ստեղծված մրցութային հանձնաժողովը հաղթող էր ճանաչել 2 թեկնածուներին էլ։ … Բացի պահանջվող եւ նախընտրելի փաստաթղթերից, օրենքում, որպես պարտադիր պայման, նշված է նաեւ հայոց
Մեքենան ընկել է ձորը
Մարտի 6-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 05LT206 պ/հ (վարորդ Սարգիս Մեսրոպյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը: Զոհեր և տուժածներ չկան:
Հայաստանի ՀԿ-ների հայտարարությունը 2013թ. նախագահական ընտրությունների խախտումների բացահայտման ձախողումների մասին
2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին կոպիտ ընտրախախտումներով, որոնց մասին բարձրաձայնել են բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ: Այս կապակցությամբ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ իրավապահ մարմինների` քրեական գործերը բացահայտելու դժկամության և հանցագործությունների քողարկմանը միտված անօրինական գործողությունների առնչությամբ: 2013թ. փետրվարի 18-ին «Իրավունքի Եվրոպա միավորում»
Վախճանվել է Վենեսուելայի նախագահ Չավեսը
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահ Չավեսին քաղցկեղով վարակելու մեջ մեղադրել է «երկրի թշնամիներին» Քաղցկեղի հետ երկարատև պայքարից հետո 58 տարեկան հասակում վախճանվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այս մասին Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ երեքշաբթի օրը հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, որը հորդորել է Վենեսուելայի ժողովրդին ցուցաբերել ուժ ու միասնություն, լինել միավորված և ի կատար ածել
Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Ոստիկանության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. · Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: · Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից: · Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից: · Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների
Վրացի կին գրոսմայստերը ֆինանսական աջակցություն է խնդրում
Շախմատի Վրաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Սալոմե Մելիան, որ այս օրերին մասնակցում է Աստանայում ընթացող աշխարհի կանանց թիմային առաջնությանը, դիմել է շախմատային հասարակայնությանը՝ իր չորս ամսական դստերը սրտի վիրահատության համար իրեն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այրվում է կախովի առաստաղ
Մարտի 6-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 7 շենքի մուտքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է բնակարանի կախովի առաստաղը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.01-ին, մարվել` 09.08-ին: Այրվել է Է. Հովհաննիսյանին պատկանող բնակարանի կախովի առաստաղից մոտ 4 քմ: ԱԻՆ
Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն. Տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 6-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն: Տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական,
Լեւոն Արոնյանը կմեկնարկի Մագնուս Կարլսենի հետ պարտիայով
Մարտի 15-ին Լոնդոնում մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցամարտը: Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 1-ին համարն է: Մյուս գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Բորիս Գելֆանդ, Վասիլի Իվանչուկ, Պյոտր Սվիդլեր, Վլադիմիր Կրամնիկ, Ալեքսանդր Գրիշչուկ, Թեյմուր Ռաջաբով, Մագնուս Կարլսեն: Այսպիսով, առաջին տուրում հանդիպելու են Արոնյան-Կարլսեն, Գելֆանդ-Ռաջաբով, Իվանչուկ-Գրիշչուկ, Սվիդլեր-Կրամնիկ զույգերը: Երկու շրջանով անցկացվելիք մրցաշարի արդյունքով հաղթողը իրավունք է
Время. Ռուսական ավտոբուսները կգան Երևան
«ԳԱԶ Գրուպ» ընկերությունը այս տարվա մարտին 10 ՊԱԶ-3203 մակնիշի ավտոբուսներ կտրամադրի Երևանի ուղևորափոխադրող «Հրաչուհի-Հռիփսիմե» ընկերությանը: Այս մասին հայտնել են «Գազ» ընկերության մամուլի ծառայությունից, գրում է «Վրեմյա» պարբերականը: Ամբողջ տեխնիկայի գումարը կազմում է 12 միլիոն ռուբլիից ավել (մոտ 160 միլիոն դրամ): Սա ՊԱԶ-3203 Հայաստանին տրամադրելու առաջին պայմանագիրն է: Ավտոբուսները կօգտագործվեն որպես Երևանի քաղաքային ուղևորափոխադրողներ: 18 նստատեղերով
Վ. Պետրոսյանը զարմացել է՝ ինչո՞ւ է Մազմանյանը կորցրել հին ժամանակների ակտիվությունն ու անվախությունը
Այսօր դերասան, նկարիչ Վարդան Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներից մեկը պատմեց, որ երբ իրենց բուհից փորձել են միանալ դասադուլին, ինստիտուտից իրենց հորդորել են չանել՝ արվեստի մարդկանց դա չի սազում բացատրությամբ: «Արմեն Մազմանյանը իմ ուսանողական ընկերներից է եւ շատ ակտիվ մարդ էր: Անկեղծ ասած, հիմա նույնիսկ զարմանում եմ նրա պահպանողականության վրա:
Ռուբեն Հախվերդյանը կուզեր «կվարտալի այլանդակ շենքերի» բնակիչներին տեղավորեին նորակառույցներում
Նա գտնում է, որ քաղաքապետ լինելու համար պետք է քաղաքային տնտեսություն իմանալ Այսօր Aravot.am-ը երգիչ Ռուբեն Հախվերդյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Երեւանի քաղաքապետի ընտրություններում Դուք առաջադրվեք: «Վա՜յ, չէ, այ մարդ»,- այսպես արձագանքեց նա՝ ավելացնելով. «Հետո էլ թշնամիներս կասեն իրա կարիերայի համար էր եկել, բա՜ն»: Ռուբեն Հախվերդյանի խոսքերով՝ «Երեւանի քաղաքապետ լինելու համար պետք է քաղաքային տնտեսությունից շատ


















































