Լրահոս
Օրվա լրահոսը

Ալասանիան` Վրաստանի նախագահի հնարավոր թեկնածու

Հունվար 08,2013 15:00

Վրաստանի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չի բացառում «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից իր առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում։

«Ոչինչ բացառել չի կարելի։ Ես վստահ եմ, որ մենք կունենանք լավ թեկնածու, որը հաղթանակի մեծ հավակնություններ կունենա։ Ով կլինի նախագահի թեկնածու` կոալիցիան կորոշի առաջիկա ամիսներին», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ալասանիան։

Նախագահական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին։ Այդ ընտրություններում գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող առաջադրվել, քանի որ Վրաստանի սահմանադրությունը նախագահին հնարավորություն չի տալիս պաշտոնավարել անընդմեջ երկու հնգամյա ժամկետից ավելի։

Արման Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031