Օրվա լրահոսը

Բոստանջյանը Արամ Սարգսյանին հորդորում է ֆիզիկա սովորել. «Լավ չեք սովորել» (Տեսանյութ)

«Կարծում եք կատա՞կ էր անում Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր՝ սպասում եմ դաբրոն ստանամ: Չէէէէ՜: Իմաստը նրանում էր, թե ես կկարողանա՞մ հիմա նրանց հետ համաձայնության գալ, թե՞ ոչ, թե՞ կհայտնվեմ Սահակաշվիլու դերում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ Հայաստանում ստեղծված է մի յուրօրինակ կամ տարօրինակ վիճակ. «Կարծում եմ,

ՀՕՖ-ի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2013թ. մրցանակակիրները

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) 2013թ.մրցանակակիրները հայտնի դարձան օրեր առաջ:ԳԿՀԱՀ փորձագիտական հանձնախմբին ուղղված 184 հայտերից 2013թ.մրցույթի հաղթող են ճանաչվել 26 գիտական խմբեր: Արդեն 13 տարի գործող այս մրցույթին մասնակցել են 1300-ից ավելի գիտական խմբեր:Գիտական դրամաշնորհի արժանացած հետազոտական խմբերի աշխատանքերի ընդհանուր թիվը հասավ 311-ի: Համաձայն

Սարսանգի ջրամբարում (Արցախ) ձկներ են սատկել

Սարսանգի ջրամբարում (Արցախ) ձկներ են սատկել: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել Արցախում լրագրող աշխատող Արմինե Նարինյանը: Տեղաբնակները վստահ են, որ ձկների անկման պատճառը ցիանիդի արտահոսքն է: «Եթե ցիանիդ կոչվող նյութի պարունակության արտահոսք բացառվում է, ապա ինչպես բացատրել վերջերս Սարսանգի ջրամբարում մեծ քանակությամբ սատկած ձկների առկայությունը: – Զրուցակիցս վստահ էր, որ դա ցիանիդի

Հնդկաստանում վայրի փիղը կրկին հարձակվել է գյուղի վրա (Տեսանյութ)

Հնդկաստանում երկուշաբթի տեղի է ունեցել հերթական միջադեպը կատաղած փղի պատճառով: Այս անգամ վայրի փիղը հարձակվել է Բենգալիայի մի ավանի վրա: Կա մարմնական վնասվածքներ ստացած մարդ: https://ntdtv.ru/  

Սոցապի գործով 53 մեղադրյալից կալանավորվել է 13-ը

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով  կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած բախման հետևանքով ուղևորուհին մահացել է

Հունվարի 8-ին, ժամը 11.30-ին,  «Ֆոլկսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին բախվել  է ճանապարհը մաքրող մեքենային, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի ուղևորուհին` 1954 թ. ծնված  Սուսաննա  Դալլաքյանը,  տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Հ. Մելիք Շանհնազարյանը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին. «Իրավիճակի վտանգավորությունը 2013-ին կմեծանա»

«Իրավիճակի վտանգավորությունը 2013-ին կմեծանա»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները, մասնավորապես Նոր տարվա շնորհավորանքների ժամանակ ու ռուսաստանյան հեռուստաընկերության եթերում հնչեցրած սպառնալիքները, այսպիսի կանխատեսում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Իրավիճակը դիտարկելով Ադրբեջանի՝ առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների ֆոնի վրա՝ Հ. Մելիք Շահնազարյանը նկատեց. «Քանի որ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ղարաբաղյան թեմատիկան Ալիևի քաղաքականության գլխավոր հենասյուներից մեկն

Ռուբեն Բաբայան. «Ռաբիզով քաղաքացի չեն կրթում»

«Դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում խաղում են ամանորյա հանդես-ներկայացումները, այդ թվում նոր պիես` Նաիրա Եդիգարյանի եւ Լարիսա Մանգասարովայի կողմից: Ներկայացումը բաղկացած է 2 մասից` հանդես տոնածառի շուրջ, որի ակտիվ մասնակիցն է երեխան, եւ բուն` երաժշտական եւ հերտաքրքրիր ներկայացումը: Երեխաները եւ ծնողները գոհ են ներկայացումից»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն

Կառավարությունը դեմ է կարգազանց համարել բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին

ՀՀ կառավարությունը դեմ է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում լրացումներ կատարելու մասին «Ժառանգություն» խմբակցության անդամների հեղինակած օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի օրակարգում: Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են կարգազանց համարել բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին, և նրա նկատմամբ սահմանել ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսվածից առավել խիստ կարգապահական միջոց: Այն

Սերժ Սարգսյանն առաջինն է արձագանքել «Օգնիր եղբորդ» ծրագրին, օգնելով Սաշիկ Սարգսյանին

Աշխատանք Երեւանի պետական կրկեսն աշխատանքի է հրավիրում աճպարարների, ակրոբատների եւ ծաղրածուների: Դիմողները  պարտավոր են ներկայացնել անձնագիր, տեղեկանք բնակության վայրից, չորս լուսանկար եւ ութ միլիոն դրամի վճարման արդորրագիր: Դիմել երեկոյան ժամերին: Պաշտոնական ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջինն է արձագանքել «Օգնիր եղբորդ» ծրագրին, ընդ որում՝ դա տեղի է ունեցել դեռեւս

Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 8-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Անահիտ Տ.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատ քաղաքում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 11.50-ին, Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

ՀԱԿ ակտիվիստների գործը Վճռաբեկ դատարանը դեռ վարույթ չի ընդունել

Երեկ հայտնի դարձավ, որ 2-6 տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների գործով վճռաբեկ բողոքը մակագրվել է դատավորներ Դավիթ Զաքարի Ավետիսյանին եւ Ելիզավետա Ռոմիկի Դանիելյանին։ Ի սկգբանե լուրեր տարածվեցին, թե դա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանը այդպիսով վարույթ է ընդունել երիտասարդների գործով վճռաբեկ բողոքը, սակայն ավելի ուշ երիտասարդների պաշտպան Վահե Գրիգորյանը մեզ հայտնեց, որ

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է նախկին դասախոսի բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՎՊՄԻ-ի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի բողոքն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի`Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշման: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Մկոյանի, անհիմն լինելու հիմքով ամբողջությամբ մերժել էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի հայցադիմումն ընդդեմ նույն բուհի ստորաբաժանումների ղեկավարների:

Facebook-ը լրահոսից հեռացնում է չշփվող ընկերներին

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը լրահոսում չի ընդգրկում այն ընկերների գրառումները, որոնց հետ օգտատերը չի հաղորդակցվել: Այս կանոնը հաստատվել է անցած տարվա դեկտեմբերին: Հղում անելով Inside Facebook-ին՝  ittrend.am-ը հաղորդում է, որ օգտատերերը կստանան համապատասխան հաղորդագրություն՝ ծանուցումների պատուհանիկի մեջ: Այստեղ նաեւ կլինի հնարավորություն՝ ընկերոջը դարձյալ ընդգրկելու լրահոսում: Այս նոր ֆիլտրը սոցիալական ցանցի հաջորդ քայլն է, որպեսզի օգտատերերը կարողանան ստանալ

Նոր հաճախորդնե՞ր են լինելու

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին կսատարեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, եւ իր այդ համոզմունքը բացատրել է նրանով, որ իրենք անընդհատ ինֆորմացվում են։ «ՉԻ» – Փաստորեն Գալուստ Սահակյանն ակնարկում է, որ «հաճախորդների» նոր ցուցակ կա, եւ իրենք դրա վրա աշխատում են: Սա, իհարկե, նորություն չէ. ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ

Vitamin Ա

–Մեր նոր տարվա սեղանն էնքան վատն էր, որ հաջորդ օրը վրեն վաբշե ուտելու բան չկար: – Մեր նոր տարվա սեղանն էնքան վատն էր, որ երեսունմեկին հենց բացեցինք, ոտը էրկու տեղից կոտրվեց:

Բրեդլի Մենինգի պատիժը կարող է կրճատվել

WikiLeaks-ին ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը փոխանցելու մեջ մեղադրվող ամերիկացի զինվորական Բրեդլի Մենինգի պատիժը կկրճատվի մոտ 4 ամսով, եթե նա ընդունի առաջադրված մեղադրանքը: Մենինգը ազատությունից զրկվել է 2010 թվականին՝ Բաղդադում: 22 դրվագով մեղադրվող 25-ամյա զինվորականի նկատմամբ ցուցաբերվել է անարդար դաժան վերաբերմունք, եզրակացրել է նրա գործը քննող դատավորը: Մենինգը 9 ամիս մենախցում զրկված է եղել տարրական պայմաններից: «Ազատություն»

Ռոժե Ֆեդերերին ճանաչել են բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն մարզիկ

Իտալիայի ամենահեղինակավոր մարզական հրատարակությունը՝ Gazzetta dello Sport-ն, իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ իմանալու, թե ո՞վ է բոլոր ժամանակների եւ ազգերի լավագույն մարզիկը: Նախաձեռնությունը կեսկատակ, թե կեսլուրջ նվիրված է եղել աշխարհի վերջին, սակայն գաղափարի հեղինակները վստահ են եղել, որ մարզասերները վերջնական եւ անդառնալի վճիռ կկայացնեն: Ընթերցողները հարցմանը վերաբերվել են ամենայն լրջությամբ, հիշել նախկին մարզիկներին՝ չմոռանալով

ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ: Երեկ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի, Մայիսյան-Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին մոտ 200 երկաթուղային և 3 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում, իսկ 1-ը՝ Սևանում:

Նիկոլ Փաշինյան. «Երբ գրեթե բոլորը մտածում էին, թե 2013 թվականին Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, ինքը գիտեր, որ չի առաջադրվելու»

«Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսում խոսել էի Հայ ազգային կոնգրեսի թույլ տված երկու սխալների մասին։ Առաջինը՝ երկխոսությունն է, երկրորդը՝ քաղաքագիտական վերլուծությունը, որը ՀԱԿ-ԲՀԿ պրոցեսի գաղափարական հիմնավորումը դարձավ։ Գործընկերներս, սակայն, փորձում են մեծ աղմուկ սարքել երկխոսության շուրջ իմ ունեցած դիրքորոշման մասին, ըստ էության ոչինչ չասելով քաղաքագիտական վերլուծության մասին։ Սա այլ կերպ, քան շեղող մանեւր դժվար է որակել։

«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին այրվել է ավտոմեքենա

Հունվարի 8-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածնի խճուղու և Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.57-ին, մարվել`  22.59-ին: Ամբողջությամբ այրվել է «Պեգաս» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ1137 պ/հ ավտոմեքենան:

Նույն շենքի 12-րդ հարկից մեկ տարվա ընթացքում երկու երիտասարդ աղջիկ նետվել են ցած եւ ողջ մնացել

Այս շենքը Երեւանի սովորական շենքերից մեկն է՝ իր նմաններից, թվում է, ոչնչով չտարբերվող։ Բայց միստիկական մի պատմություն առանձնացնում է դրան մյուսներից։ Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 4-ին Հարավ-Արեւմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 12-րդ հարկի պատշգամբից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 23-ամյա Գ.Մ.-ն։ Նա, բարեբախտաբար, ողջ է մնացել, եւ երեկվա դրությամբ գտնվում էր «Մալաթիա» բժշկական կենտրոնում։

Անօթևան շատ ընտանիքներ վառելիք հայթայթում են աղբանոցներից

Վառելափայտի գների տարեցտարի թանկացման պատճառով Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները:Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական

Համբարձումյանը Դոնեցկի «Մետալուրգում» կփոխարինի Եդիգարյանի՞ն

Terrikon-ը, վկայակոչելով Երեւանի «Բանանցի» կայքը, տեղեկացնում է, որ ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մեկնել է Դոնեցկ՝ տեղի «Մետալուրգում» փորձաշրջան անցնելու: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում: Աղբյուրը նշում է նաեւ, որ օրերս «Մետալուրգից» հարազատ «Փյունիկ» է վերադարձել Արտակ Եդիգարյանը, որն ուկրաինական ակումբում կատարում էր հենց աջ պաշտպանի պարտականությունները:  

Հայտնաբերվել է դիակ` մասնատված վիճակում

Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա  Հունանյանը,  հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը և Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության

Ռեկորդային գործազրկություն եվրոյի գոտում

Հունաստանն ու Իսպանիան մնում են գործազրկության ամենաբարդ խնդիրներն ունեցող եվրոպական պետությունները Եվրոյի գոտու պետություններում գործազրկության ցուցանիշները հասել են ռեկորդային 11,8 տոկոսի: Եվրոպական Միության կողմից երեքշաբթի օրը հրապարակված գործազրկության տվյալների մասին զեկույցը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերին: Ըստ զեկույցի, այդ ամսվա ընթացքում եվրոն որպես վճարման միջոց օգտագործող պետություններում առանց աշխատանքի էր մնում մոտ 19 միլիոն մարդ՝

Ռոնալդուն չի կարողացել հաշտվել Մեսսիի հաղթանակի հետ

Այն բանից հետո, երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը չորրորդ անգամ անընդմեջ հանձնվեց Լիոնել Մեսսիին եւ բոլոր դափնեկիրները միասին լուսանկարվեցին, Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անմիջապես լքել է «Կոնգրես Հիլլ» դահլիճը, որտեղ կատարվում էր ՖԻՖԱ-ի արարողությունը: Ռոնալդուն թիկնապահի ուղեկցությամբ արագ անցել է հյուրերի միջով եւ անհետացել՝ չշփվելով լրատվամիջոցների

Էնֆիաջյանը կատարե՞լ է Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունը

Գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ ԲՀԿ-ն մի շարք ծրագրեր ուներ եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վահե Էնֆիաջյանին հանձնարարել էր, որ հետեւողական լինի, որ այդ ծրագրերը շարունակական բնույթ ունենան, դրանք ավարտին  հասցնեն: Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր եք կատարել Դուք այս ընթացքում, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունն արե՞լ եք: Նա պատասխանեց. «Նախ, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031