Օրվա լրահոսը

«Հորս արեւ` Թանկյանի նամակը չեմ կարդացել»

Հախվերդյանը` Թանկյանի մասին  «Հորս արեւ` Սերժ Սարգսյանին ուղղված Սերժ Թանկյանի նամակը չեմ կարդացել, բայց Թանկյանը լավ, մտածող, ջահել տղա է: Կարծում եմ` հիմարություններ դուրս տված չի լինի»,-այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Խոսելով ԱԺ պատգամավոր Շունշան Պետրոսյանի` արվեստագետ Վարդան Պետրոսյանի հասցեին հնչեցրած քննադատությունից, նա նշեց, որ Շուշան Պետրոսյանն իրավունք չունի Վարդան Պետրոսյանի անունը տալ.

Ստեփան Հակոբյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանին՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ: Ըստ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանի՝ ապացույցների անթույլատրելիության մասին միջնորդության վերաբերյալ դատական ակտում անդրադառնալու որոշումը վկայում է դատարանի՝ գործի ելքով շահագրգռված

Հախվերդյան. «Սերժ Սարգսյանը կայացել է Ադրբեջանում` ֆաշիստի աջ ձեռքը լինելով» (Տեսանյութ)

«Չգիտեմ, թե ուր են տանում ներքաղաքական զարգացումները: Հասարակությունը դժգոհում է ոչ օբյեկտիվ ընտրությունների դեմ, եւ կարծում եմ` իրավացի է: Իմ խորը համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների մեծամասնությամբ անցել է: Դրանից հետո էլ ինչպես չընդդիմանա ժողովուրդը»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանից` նա ասաց. «Մի անգամ մանկական երգերի ձայնասկավառակի ձայնագրման համար երեսուն

Արհամարհված մասնագիտությունների շարքից

Օպերային թատրոնի ռեժիսորի մասնագիտությունը «վտարված» է բուհերից Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ հնչեց Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերան (համերգային կատարում): Նվագախմբի իրականացրած սիմֆոնիկ եւ կամերային ծրագրերի կողքին սա հերթական՝ 11-րդ անդրադարձն է համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներին: «Գեղջկական ասպետության» մեներգերի կատարումներով հանդես եկան Սիրանույշ Գասպարյանը (Սանտուցա), Լուսինե

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Ինքն ու իր բարեկամները պատասխա՛ն պիտի տան»

Նա զգուշացնում է ԱԺ նախագահին, որ էլի՛ է գնալու Արտաշատ «Լիսկայի հանգույն նաեւ պիտի գնանք  Արտաշատ՝ հենց Աբրահամյանի մոտ, որովհետեւ այնտեղ ամենամեծ խախտումներն են եղել »,- այսօր Իջեւանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա Հովիկ Աբրահամյանին հեռակա փոխանցեց, որ «Ե՛վ ինքը, ե՛ւ նրա բարեկամները պատասխան պիտի տան: Եթե նա ցանկանա, պարոն Սարգսյանն

Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել  ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաև կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ,

Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու կապակցությամբ շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Հարգելի պարոն Նախագահ, Որպես Եվրոպական խորհրդի նախագահ կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Ես ողջունում եմ վերջին տարիներին ձեր երկրում նախաձեռնած բարեփոխումները: Այս ուղիով շարունակական ջանքերը ձեր երկիրը կմոտեցնեն Եվրոպական միությանը` հնարավորություն տալով մեզ հասնելու

«Առաջարկում ենք վերացնել ընդունելության քննությունները»

«Մենք առաջարկում ենք վերացնել ընդունելության քննությունները: Վերջին ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառեց այս գաղափարը եւ այժմ հետեւողականորեն աշխատում է այս ծրագրի կյանքի կոչման համար»,- իր հոդվածում գրում է ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

Հայոց Եղեռնն առաջին անգամ ճանաչել ու դատապարտել են թուրքերը

Վերջին շրջանում, մասնավորապես, Ֆրանսիայում սահմանադրական խորհրդի որոշմամբ՝ խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու առնչությամբ, աննախադեպ արդիականություն է ձեռք բերել Հայոց Եղեռնը դատական ակտով ճանաչելու հարցը: Խնդրի հետազոտմամբ զբաղված իրավագետները (ոչ միայն հայրենի) պնդում են, որ Հայոց Եղեռնը, որպես ցեղասպանություն, ճանաչված է նաեւ դատական ակտերով: Եղե՞լ են դատավարություններ,

Րաֆֆի Հովհաննիսյանի զրույցը՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. «Բարեւ, զորավար» (Տեսանյութ)

«Ժառանգության» առաջնորդը ձեռքերը հանձնեց ոստիկանին ու հորդորեց իրեն պատասխանատվության ենթարկել Իջեւանում քիչ առաջ մի միջադեպ տեղի ունեցավ: Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ժամանակ մի ոստիկանական մեքենա սկսեց մեգաֆոններով հայտարարել եւ զգուշացնել բնակիչներին, որ հավաքն ապօրինի է եւ կկիրառվի վարչական տույժ: Րաֆֆի Հովհաննիսյանը, լսելով սա, մոտեցավ հայտարարությունը տարածողին եւ պահանջեց ներկայանալ ու ասել, թե ո՞վ է այդ հրահանգը

Վկան հայտնում է, որ հրապարակումից հետո տնօրենին ինսուլտ էր խփել

Առհասարակ, այսօրվա դատական քննությունն անցավ Հմայակ Հովհաննիսյանին մեկ անգամ դիտողություն անելով, նրա պաշտպանը 3 անգամ դիմեց դատարանին՝ զսպեք մեղադրողին արտահայտությամբ, մեղադրողն իր հերթին դատարանին հորդորեց զսպել Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանին, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանն էլ, երբ Հմայակ Հովհաննիսյանը մի քանի անգամ վկաներին հարցրեց, թե՝ « դուք տեղյա՞կ եք, որ ես եղել եմ ԱԺ պատգամավորության թեկնածու, դուք տեղյա՞կ եք, որ այդ տարածքում միասնական շտաբն էր գործում», խոստացավ դատական նիստից հետո խոսափող տրամադրել Հմայակ Հովհաննիսյանին:

Ես առաջարկում եմ վերացնել ընդունելության քննությունները

Հայաստանի ներկայիս կրթական համակարգը ինտեգրվում է եվրոպական կրթական համակարգին՝ պահպանելով նաեւ ազգային առանձնահատկությունները: Սա լա՞վ է, թե՞ վատ: Պատասխանը միանշանակ չի կարող լինել, քանզի արդյունքն է կարեւոր: Եթե կրթություն ստացած երիտասարդը մրցունակ է դառնում ոչ միայն Հայաստանի աշխատաշուկայում, այլեւ արտերկրում, ապա, միանշանակ, լավ է, հակառակ պարագայում՝ ոչ: Քննարկելու, քննադատելու, մտորելու հարցերը քիչ չեն, քիչ չեն

Ծածկած շուկան՝ քաղաքական կատեգորիա

Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանը դեռ սեփականատեր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն այն կարծիքին է, որ նախընտրական շրջանում իշխանությունները «արխային» կարգավիճակում էին՝ համոզված, որ «դաշտը հակառակորդներից մաքրել են»: Ավելին. «Դեռ մտածում էին՝ ինչպե՞ս անել երկրորդ տեղին մի քիչ էլ տոկոսներ ավելացնել, որպեսզի երեւա, թե ընտրությունները մրցակցային էին: Անգամ ուշադրություն չդարձրին, թե մարդկանց տրամադրություններն ինչպիսի՞ն

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես

Ինչ «բովանդակալից քայլ» են ակնկալում միջնորդները Սերժ Սարգսյանից

Միջնորդները փորձում են փրկել ԼՂ բանակցային գործընթացի շարունակականությունը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կիրակի օրը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել, որ Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված

Փոքր ձկնաբուծարանները փակվում են

Նախորդ տարի 57 ձկնաբուծական ընկերություններ փակվել են, շատ ընկերություններ չեն կարողանում կատարել վարկային պարտավորությունները:

Քիչ ասեք՝ «ժողովուրդ»

Երբ միեւնույն տեքստում՝ գրավոր թե բանավոր, չափից դուրս հաճախ է կրկնվում «ժողովուրդ» բառը, դա, ինձ թվում է՝ լավ նշան չէ: Սկսած «էս ժողովրդի վիճակը» դարձվածքով էմոցիոնալ բացականչությունից, վերջացրած «ամբողջ ժողովուրդը այս հրապարակում է», «ժողովուրդը դատապարտում է», «ժողովուրդը ողջունում է», «ժողովուրդն այլեւս չի խաբվի» եւ այլն: Եթե խոսքն ամբողջ հայ ժողովրդի, հայկական էթնոսի մասին է, այն

Րաֆֆի Հովհաննիսյան. «Լիսկան ասում է՝ Րաֆֆին ո՞վ է, որ իմ հրաժարականը պահանջի»

«Ժառանգության» առաջնորդը Իջեւանում է «Պաշտոնական տվյալներով՝ Իջեւանը հաղթեց 61/34 հարաբերակցությամբ, շնորհավորում եմ»,- Իջեւանում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հորդորեց պաշտոնյաներին՝ չվախեցնել քաղաքացիներին իրենց սպառնալիքներով. «Ով խախտեց օրենքը, ազգային հերոս է, կապ չունի: Եթե խախտեց օրենքը, ծաղրեց այն, ինքը պատասխան պետք է տա: Գործող նախագահը պիտի հրաժարական տա մինչեւ ապրիլի 9-ը: Պիտի դուրս գա Ազատության հրապարակ եւ

Նախկինում դատապարտվածները` նոր հանցանքով

2012 թ. դեկտեմբերի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 1/11 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր, բիժուտերիա և 2 ժամացույց են գողացել: Ոստիկանության ծառայողները մարտի 4-ին, ժամը 18.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռոբերտ Գ.-ին և 1987 թ. ծնված Վահե Հ.-ին՝ երկուսն էլ գողության համար նախկինում դատապարտված: Նրանք

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային: Քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի

Կ. Եղնուկյան. «Խեղկատակություն ստեղծելու նպատակ եմ տեսնում` մետլախ գցող, էպոսագետ, ի՞նչ կապ ունեն Հայրիկյանի հետ»

«Երբ քաղաքական սպանության պատվեր է լինում, պետք է լինի մոտիվացիա`ինչ էր հետապնդում: Չեմ տեսնում Սեդրակյանի մոտ այդ մոտիվացիան: Ոչ անձնական հարց էր, իրար չէին էլ ճանաչում… Չեմ հասկանում` ինչ կապ ունի Հայրիկյանը Սեդրակյանի հետ: Չեմ կարծում, թե մրցակցության հարց էր, այդ դեպքում ինչո՞ւ ոչ Բագրատյանի, Սերժ Սարգսյանի կամ ՐաՖՖի Հովհաննիսյանի դեմ: Սա բազմաշերտ պատվեր էր,

69 տոկոսի կարծիքով՝ Տավուշի մարզպետը պետք է պաշտոնանկ արվի

Տավուշի մարզպետը պաշտոնավարում է ավելի քան 14 տարի Տավուշի մարզային «Տեսանկյուն» լրատվական կայքում տեղադրվել է հարցում՝ «Փետրվարի 18-ին կայացած ընտրություններից հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պե՞տք է պաշտոնանկ արվի»: Նշենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, ուր գործում են մարզպետարանը, մարզային բազմաթիվ հիմնարկություններ, փետրվարի 18-ին քաղաքի բոլոր՝ 8 ընտրական տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայն է ստացել,

Տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Մարտի 5-ին, ժամը 16.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկվել Երևանի բնակիչ, 1965 թ. ծնված Անդրանիկ Թ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): Խափանման միջոցը` կալանք: Անդրանիկ Թ.-ի

Ինչո՞ւ ձերբակալեցին Վարդան Սեդրակյանին. իշխանությունը հասարակության ուշադրությո՞ւնն է շեղում

Ինչպես Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը, որով այդ պահին փորձում էին հասարակության ուշադրությունը շեղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահության ալիքից, որը բարեբախտաբար արդյունք չունեցավ, սա էլ կարող է լինել այդ դրսևորումներից մեկը:

Ինչի՞ հետեւանք է տարադրամային ակտիվությունը

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած ամսվա վերջին ամերիկյան արժույթի նկատմամբ ներկայացված պահանջարկի համեմատաբար սահուն աճն անսպասելիորեն ակտիվացավ այս շաբաթվա սկզբին։ Արդեն առաջին բորսայական գործարքի ընթացքում գրանցվեց դոլարի առք ու վաճառքի կտրուկ ավելացում։ Այն կազմեց ավելի քան 16 մլն դոլար, ինչը մեկօրյա գործարքների համար ոչ սովորական երեւույթ է։ Փետրվարի վերջին արժութային շուկայում դոլարի նկատմամբ ձեւավորվեց պահանջարկի ավելացում։

Ճիշտ կլինի, որ լրագրողներին արգելեն հարցազրույց վերցնել գեներալ Մանվելից

Բայց մի հարցում նա, իհարկե, իրավացի է (ինչպե՞ս կարող է գեներալ Մանվելն իրավացի չլինել): Առաջադեմ, ժողովրդավարական պետություններում ճիշտ այսպիսի հետընտրական պրոցեսներ են ընթանում։

Կկայանա Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ժողովուրդը կատուն ճղեց

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գագիկ Ծառուկյանին (հետո էլ ՀՅԴ ղեկավարության հետ), այդ օրը հանրահավաք կար, եւ ոչ մի խոսք այնտեղ չասվեց այդ հանդիպման (հանդիպումների) մասին: Այսինքն, ժողովուրդը, ում հետ իբր Ր. Հովհաննիսյանը ինչ-որ հարցերով խորհրդակցում է, իրականում ոչինչ էլ չգիտե, ու նրա թիկունքում է կատարվում ամեն ինչ, ինչպես որ անում են սովորաբար Հայաստանի բոլոր քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը բացահայտվեց

Ահա մեզ ասում են, որ իշխանափոխության բուն ծրագիրը հենց դա է՝ պետք է նյարդայնացնել Սերժ Սարգսյանին, եւ նա ի վերջո չի դիմանա ու կհանձնի իշխանությունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031