Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ը լրահոսից հեռացնում է չշփվող ընկերներին

Հունվար 09,2013 11:29

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը լրահոսում չի ընդգրկում այն ընկերների գրառումները, որոնց հետ օգտատերը չի հաղորդակցվել: Այս կանոնը հաստատվել է անցած տարվա դեկտեմբերին:

Հղում անելով Inside Facebook-ին՝  ittrend.am-ը հաղորդում է, որ օգտատերերը կստանան համապատասխան հաղորդագրություն՝ ծանուցումների պատուհանիկի մեջ: Այստեղ նաեւ կլինի հնարավորություն՝ ընկերոջը դարձյալ ընդգրկելու լրահոսում:

Այս նոր ֆիլտրը սոցիալական ցանցի հաջորդ քայլն է, որպեսզի օգտատերերը կարողանան ստանալ իրենց համար առավել նշանակալի հաղորդագրությունները: Բացի այդ՝ ծրագրեր մշակողները չեն կարող հաղորդագրություններ ուղարկել այն օգտատերերին, որոնք ծրագրի էջ չեն մտել 28 օրվա ընթացքում:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031