Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսանգի ջրամբարում (Արցախ) ձկներ են սատկել

Հունվար 09,2013 12:40

Սարսանգի ջրամբարում (Արցախ) ձկներ են սատկել: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել Արցախում լրագրող աշխատող Արմինե Նարինյանը: Տեղաբնակները վստահ են, որ ձկների անկման պատճառը ցիանիդի արտահոսքն է: «Եթե ցիանիդ կոչվող նյութի պարունակության արտահոսք բացառվում է, ապա ինչպես բացատրել վերջերս Սարսանգի ջրամբարում մեծ քանակությամբ սատկած ձկների առկայությունը:

– Զրուցակիցս վստահ էր, որ դա ցիանիդի արտահոսքի հետևանք է:

«Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ մտնող «Բեյս Մեթալս» ընկերությունը 2002 թվականից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում իրականացնում է պղնձի և ոսկու արտահանման աշխատանքներ:

Սույն թվականի մայիս ամսին ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությանը Հաթերքի հասարակության անունից ուղղված նամակում, որի տակ ստորագրել է 42 քաղաքացի, նշվում է, որ «Բեյս Մեթալս» ընկերությունը Դրմբոնում կառուցել է պոչամաբար, որտեղ օգտագործվում է ցիան կոչվող նյութը: Հասարակությունը, իմանալով ցիան նյութի վնասակարության մասին, իր անհանգստությունն է հայտնել և խնդրել միջնորդել հարցի պարզաբանման համար:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դիմել է ԼՂՀ առողջապահության նախարարությանը` ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությանը վերը նշված հարցի առնչությամբ տալ մասնագիտական եզրակացություն:

2012թ. հունիսի 26-ին «Բեյս Մեթալս» ընկերության կողմից ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությանն ուղղված համապատասխան նամակով` Պոչերի ոսկու կորզման ֆաբրիկայի մասնաշենքի շինարարությունը ավարտվել է 2011թ. նոյեմբերին, որը հավաստված է շինարարական ավարտական ակտով: Նախագիծը ենթարկվել է բնապահպանական, շինարարական, տեխնիկական անվտանգության և օրենքով սահմանված բոլոր տեսակի փորձաքննությունների:

Նամակում նշվում է տեխնոլոգիական նկարագրությունը` շեշտելով, որ գործող պոչամբարը և օգտագործվող ցիանիդը գտվում են հերմետիկ վիճակում, և արտահոսք բացառվում է: Այն գտնվում է ամենաժամանակակից վերահսկողության ներքո: Նատրիումի ցիանիդի հետ աշխատող ամբողջ անձնակազմը հատուկ ուսուցանված և հրահանգավորված է, ստուգված է:

Մինչդեռ, ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատասխան նամակի, բոլոր ուսումնասիրությունները, հետազոտությունները կատարված են, ամեն ինչ համապատասխանում է թույատրելի ստանդարտներին:

Նամակից մեջբերում. «Վերոնշյալ գործարանը, կառուցված է, սական դեռևս չի գործում:» Փաստորեն ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը նույնիսկ տեղյակ չէ, որ պոչամբարը գործում է:

Անկախացումից հետո սա այն եզակի դեպքերից է, երբ ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը առնչվում է նման բնապահպանական խնդիրների հետ: Չունենալով համապատասխան մասնագետներ` հարց է ծագում` ինչպես են իրականացնում նման հետազոտություններ:

Դրմբոն գյուղի բնակիչները կամ տեղեկացված չեն ցիանիդի առկայության մասին, կամ էլ հրաժարվում են խոսել տեսախցիկի կամ ձայնագրիչի առջև: Առանձին զրույցներից պարզ դարձավ, որ այնտեղ վախի մթնոլորտ է տիրում: Զրուցակիցներից մեկը նշեց, որ ավելի լավ է այդ մարդկանց անուները, որոնք գրել են դիմումը, չբարձրաձայնեք. կամ մարդիկ չեն ուղղորդի ձեզ դեպի այդ մարդկանց տները, կամ էլ կասեն, որ այդպիսի մարդիկ գոյություն չունեն:

Զրուցակիցներից մեկն ասաց. «Եթե ցիանիդ կոչվող նյութի պարունակության արտահաոսք բացառվում է, ապա ինչպես բացատրել վերջերս Սարսանգի ջրամբարում մեծ քանակությամբ սատկած ձկների առկայությունը»: Զրուցակիցս վստահ էր, որ դա ցիանիդի արտահոսքի հետևանք է:

Մեկ այլ զրուցակից նշեց. «Բոլորս գիտենք , որ այստեղ ապելը բոլորիս համար էլ վտանագավոր է, բայց ինչ անենք, ալընտրանք չունենք: Ինչպե՞ս ընտանիք պահենք: Այո, այստեղի բնակիչները միշտ բողոքում են գլխացավի առկայությունից, բայց ինչ արած…»:

Այսօր բնապահպանական որևէ շարժ Արցախում չկա, երկրում գործող միակ «Զեփյուռ» բնապահպանական հասարարակական կազմակերպությունը չի գործում, նրանց աշխատանքները սահմանափակվում են միայն ծառատունկներով: Այս հարցը դեռ մնում է բաց, ժողովուրդը շատ հաճախ, ելնելով սոցիալական ծանր վիճակից, նույնիսկ գիտակցելով իր առողջության վրա հանքավայրերի ծանր ազդեցությունը, լռում է, մինչդեռ լռում է նաև կառավարությունը: Մի՞թե ժողովրդի անվտանգության, առոջության պահպանումը չէ, որ պետք է գտնվի կառավարության կիզակետում… »,- գրել է Արմինե Նարինյանը:

ԷկոԼուր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031