Օրվա լրահոսը

410.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 5-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:

ՀՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը՝ Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ

Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ողջունում են Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծումը: Նախադեպը չունեցող լիտվացի խորհրդարանականների պատմական այս քայլը մարդասիրության, բարեկամության, ժողովրդավարության եւ ազատության վեհ արժեքներին Լիտվայի ժողովրդի անվեհեր

Արմեն Մարտիրոսյան. Ամենակարեւոր սեռական օրգանը միտքն է

Ըստ նրա՝ գիտելիքը նույնպիսի գրավչական էլեմենտ է, ինչպես գեղեցիկ կուրծքը  «Անտարես» մեդիա հոլդինգի՝ Facebook-ում ընթերցանության յուրատեսակ քարոզչության կոչերը, թե «Գիրք կարդալը սեքսուալ է» կամ «Կարդալը սեքսուալ է դարձնում ձեզ», ոչ միայն բազմաթիվ «like»-եր է վաստակել, այլեւ ոմանց մոտ դժգոհությունների է տեղիք է տվել: Aravot.am-ը «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում

Sports On Earth. «Տվեք Ջերրի Թարկանյանին իր տուրքը»

«Մենք պետք է բարձրաձայնենք, որ Ջերրի Թարկանյանը տեղ ունի բասկետբոլի բոլոր փառքի սրահներում: Նա Լաս Վեգասի Նևադայի համալսարանի (ԼՎՆՀ) թիմեր է ստեղծել, որոնք հրաշքներ էին գործում»: Գրում է «Սփորթս օն ըրթ» պարբերականը՝ անդրադառնալով ամերիկահայ 82-ամյա բասկետբոլի մարզչին, որն արդեն 11 տարի է՝ թոշակի է անցել, և պնդում է, որ Ջերրի Թարկանյանը, որի ԼՎՆՀ-ի թիմը 1990թ.

Պահանջվում է հաղթանակ, կամ նվազագույնը 3:3 հաշվով ոչ-ոքի

Այսօր ուշ գիշեր Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Դորտմունդում Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում հանդիպելու է տեղի «Բորուսիայի» հետ: Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային այս մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար «Շախտյորից» պահանջվում է հաղթել, կամ ոչ-ոքի անել առնվազն 3:3 հաշվով, քանի որ Դոնեցկում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 2:2: Աշոտ

Հայաստանում արական անպտղությունն աճում է

Անպտղության կառուցվածքում 10-15 %-ը կազմում է չբացահայտված ծագման անպտղությունը, որը ներկա պայմաններում հնարավոր չէ հայտնաբերել: Այսօր «Ելակետ» ակումբում բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանը նկատեց, որ մեր երկրում արական անպտղության աճ կա: Հայաստանում անպտղության վերաբերյալ կոնկրետ փաստեր, ուսումնասիրություններ, որոնք կփաստեն անպտղության աստիճանը, պարոն Հակոբյանն ասաց, որ չեն արվել, բայց ըստ դիմելիության  պարզ է դարձել,

Արամ Սարգսյանը մի կողմ դրեց Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակը

 Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 54 տարեկան  «Ամենակարեւորը եւ ամենահիմնականը, մարդկային առումով, կարոտն է Վազգենի հանդեպ: Այստեղ գալով, այսքան մարդ տեսնելով՝ Վազգենի՝ ոչ միայն իմը այլեւ բոլորինը լինելու զգացողությունն է, որ հպարտություն է պարգեւում միանշանակ: Այսօր հպարտ եմ, որ Վազգենի նման եղբայր ունեմ: Ու ինքն էլ էր էդպիսին: Այն ժամանակ այսպես չէր ընկալվում. կուզենայի, որ ինքը

Իսրայելցիները մուսուլմաններին չե՞ն ընդունում

Իսրայելական ֆուտբոլում ռասայական հողի վրա նոր սկանդալ է հասունանում: Երուսաղեմի «Բեյտար» ֆուտբոլային ակումբի միանգամից 300 երկրպագուներ լքել են տրիբունաները միայն այն բանի համար, որ իրենց թիմից գոլի հեղինակ դարձել է չեչեն լեգեոներական Զաուր Սադաեւը: Ինչպես պարզվել է ավելի ուշ, Սադաեւը դավանում է մուսուլմանությանը: «Բեյտարի» ծայրահեղ տրամադրված ֆանատներն ընդհանրապես դեմ են, որ իրենց սիրելի թիմում մուսուլման

Կապացուցի՞ Ր. Հովհաննիսյանը ՍԴ-ում

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանում չկարողանա ապացուցել փետրվարի 18-ին տեղի ունեցած խախտումները, ապա հետընտրական շարժումը կմարի։ Կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Ժողովուրդը կհրաժարվի հանրահավաքային տրամադրություններից, որովհետեւ սովոր է, որ իրեն արդյունք են ներկայացնում»,- «Ա1+»-ին ասաց նա։ Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ՍԴ ներկայացնի խախտումներն ապացուցող փաստաթղթեր։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Հարսնաքարի» գործին հետեւում են միայն ամբաստանյալների հարազատները

Նշենք, որ միայն ամբաստանյալների հարազատներն էին հետեւում նիստին, իսկ բացի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանից եւ Լուսինե Հակոբյանից, նիստից բացակայում էին նաեւ 4 տուժողները:

ՍԴ-ն մերժեց Նարինե Մկրտչյանի դիմումը

Շուրջ կես ժամ տեւեց Նարինե Մկրտչյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումը: Սահմանադրական դատարանը որոշել է, որ Ընտրական օրենսգրքի ընտրագրավին վերաբերող հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ մտնում հրապարակման պահից:

Առաջադրվել է ՀՀ ՓՊ Խորհրդի անդամի 31 թեկնածություն

Մարտի 9-ին տեղի ունենալիք ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններին առաջադրվել կամ ինքնառաջադրվել է 31 փաստաբան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը, Խորհրդի ներկայիս կազմից առաջադրվել է 8 փաստաբան` Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Հակոբյանը, Կարեն Մեժլումյանը: Խորհրդի այդ կազմից չի առաջադրվել 3 փաստաբան՝ Հայկ

«Նկարում եմ, երբ հասկանում եմ, որ մտահղացումը վերջնական է». Դավիթ Շահվերդյան

21-ամյա Դավիթ Շահվերդյանը սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում: Արվեստագետի ընտանիքում ծնված Դավիթը երկու տարեկանից արդեն տարված էր նկարչությամբ: 4 տարեկանում ընդունվել է Հ. Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոն: Մանկության տարիներին նա այնպես էր նկարում, որ իր աշխատանքները զարդարում էին մի շարք հայտնի գրքերի էջերը. «Իմ աշխատանքները կոմպոզիցիոն, թեմատիկ են: Դրանց

Ո՞ւր են տանում Հ. Աբրահամյանի կաբինետի և ԲՀԿ գրասենյակի ճանապարհները, կամ քաղաքական իմիտացիա

Արդեն մի քանի օր է, ինչ խորհրդարանական «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների նախաձեռնությամբ քննարկումներ են տեղի ունենում երեք հիմնական կետերի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, համամասնական ընտրակարգի անցման և ընդդիմության վերահսկողական լծակների ավելացման հարցերի շուրջ: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ բանակցությունները փակուղի են մտել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին

«Մեզանից խլեցին եւ գողացան մեր ձայները». Տիգրան Խզմալյան

«Մտավորականը մի խավ է, ում պետք է խնայել, գուրգուրել: Մտավորականները հասարակության զգայարաններն են, նրանք առաջինը պետք է զգան վտանգը»,-այսօր «Մտավորականների դերը քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում» քննարկման շուրջ խոսեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: «Մեզանից խլեցին եւ գողացան մեր ձայները, քանի որ ղեկավարները չարչիներ են, իսկ մենք ձեւացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է: Մտավորական բառը անհուսորեն վարկաբեկված

Ինչու՞ եք ողջին որոնում մեռյալների մեջ

Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ես արտիստ չեմ:  Ինձ չեն հասկանում: Ինձանից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Դե դու քո կերպարը փոխի: Կփոխե՞ս: Մարդը մի օրում, մի գիշերում

«Վահե». Փաստավավերագրական ֆիլմ Ջավախքի մասին

Փետրվարի 4-ին «Միտք» վերլուծական կենտրունում կինոդիտում էր կազմակերպվել: Ներկայացվեց ջավախահայության, Ջավախքի սոցիալական և այլ հիմնախնդիրների մասին պատմող «Վահե» փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Միտք»  վերլուծական կենտրոնի կողմից: Կենտրոնը ձևավորվել է 2005 թվականի ապրիլի 22-ին՝ մի խումբ երիտասարդների,  պատմաբանների, ազգագրագետների և այլ մասնագետների շնորհիվ: Տարիների ընթացքում իրականացրել է մի շարք նախաձեռնություններ, որոնցից մեկն էլ հենց Ջավախքի

Պասկալեւան «տեղն է դրել» Ղարաբաղի կոնֆլիկտը «խեղաթյուրած» Ֆրանսիայի սենատի անդամին (Տեսանյութ)

Պասկալեւայի խոսքով. «Անգամ ադրբեջանական նավթով չի կարելի գնել խիղճը»:

«Նա սիրում էր հանդուգն տղաներին»,- մարտական ընկերը` Վազգեն Սարգսյանի մասին

Այսօր «Արմատ» ակումբում Վազգեն Սարգսյանի տեղակալ, ֆիդայական ջոկատների հյուսիսային ճակատի ղեկավար, մարտական ընկեր Գեւորգ Բաղդասարյանը հիշելով Վազգեն Սարգսյանին՝ պատմեց իրենց առաջին հանդիպման մասին: Բաղդասարյանի խոսքով, առաջին հանդիպումը շատ կարեոր է, քանի որ ձեւավորվում է կարծիք. «Վազգեն Սարգսյանը կենսախինդ, երիտասարդ էր, ժպիտը դեմքին, չնայած ծանր վիճակ էր, երբ գնացինք նրանց տուն, նա ծիծաղը դեմքին դուրս եկավ,

«Գետամեջի» սառեցված հավի մեջ սալմոնելա է հայտնաբերվել

«ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես «Գետամեջ») դիտարկման արդյունքների հիման վրա իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը

Դավիթ Զադոյան. «Հերիք էր, Վազգեն Սարգսյանը մի քիչ խոսեր, հիպնոսանում էի»

«Վազգեն Սարգսյանը մեր ազգի մնայուն արժեքներից մեկն է, որի թողած ավանդը հայ ժողովրդի համար շատ մեծ է: Առաջինը, որ մեզանից յուրաքանչյուրը, լսելով Վազգեն Սարգսյանի անունը, հասկանում է բանակ, ազատագրական շարժում, ֆիդայիներ: Նա այն մեծ անձն էր, որ կարողացավ բոլորիս համախմբել, մի բռունցք դարձնել և խփել ճիշտ նշանակետին»,- այսօր` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Զարկերակ» ակումբում լրագրողների

Անցյալ տարի ամենաշատը երկրաշարժից ու ձնաբքից են տուժել

2012-ին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 311 մարդ, 2011-ին՝ 327 մարդ:

Ուրիխանյանն ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի դատը հետաձգվեց

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայցի քննությունն՝ ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի, հետաձգվեց՝ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչ փաստաբանի առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Դատավոր Ռուբեն Ափինյանը հայտնեց, որ դատը տեղափոխվում է ապրիլի 4-ին, ժամը` 11:30: Այս գործով, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, առաջին անգամ նախնական

«Վազգենը դարձել էր զորավար». Վովա Վարդանով

Մեր առաջին հանդիպմանը, որը եղավ 89 թվին, ես հասկացա, որ նա զինվորական գործից շատ հեռու է, բայց կես տարի անց Վազգենը լրիվ ուրիշ մարդ էր, հասկանալով, որ ռազմական գործը շատ գիտելիքներ է պահանջում, նա կամ ուսուցիչներ էր պահում, կամ գրականություն կարդում, մի խոսքով` շատ էր փոխվել:

Տարոն Մարգարյանը չի ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ կարճ զրույցի ժամանակ հաստատեց այն տեղեկությունները, որ Երեւանի ավագանիում ընտրություններում իր նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տարոն Մարգարյանը նաեւ ասաց, որ դեռ հստակեցված չէ, թե Երեւանի ավագանու ընտրություններում ովքեր են լինելու ՀՀԿ-ի ցուցակի առաջին հնգյակում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է ինքն ընդունել նախագահական ընտրություններում երկրորդ

Հոգևորական. «Հայրենի երկրի ուշադրության կենտրոնում են նաեւ Սփյուռքի հայորդիները» (Տեսանյութ)

Պարգևատրվեցին հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցողները Այսօր «Էրեբունի Պլազա» համալիրում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:  «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում 2012թ. իրականացվել են «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց»

Այսօր քո ծննդյան օրն է

Այսօր քո ծննդյան օրն է, ու մենք քո մասին գիտենք այնքան, որքան գիտեինք, երբ դու մեր կողքին էիր, ավելի ճիշտ՝ մենք էինք քո կողքին: Դու չէիր կարող մեր կողքին լինել, որովհետեւ դու մեր առջեւում էիր, իսկ մենք չկարողացանք ինքներս մեզ հաղթահարել ու հասնել քեզ, լինել քո կողքին: Դու առջեւում էիր, իսկ գնդակը միշտ կպչում է

ԱԱԾ-ն խուզարկեց Վարդան Սեդրակյանի ավտոմեքենան

ԱԱԾ աշխատակիցները դեռ «Միտք» վերլուծական կենտրոնում են: Քիչ առաջ խուզարկեցին նաեւ Վարդան Սեդրակյանի ավտոմեքենան: ԱԱԾ-ի՝ «Միտք» վերլուծական կենտրոնում գտնվելու պատճառը հստակ է՝ Վարդան Սեդրակյանն է: Թե ինչքան կմնան ԱԱԾ աշխատակիցներն այնտեղ՝ անհայտ է, խուզարկությունը շարունակվում է: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Կինոյին հատկապես օրե՛նք է պետք

Կինովավերագրող Արա Մնացականյանը՝ ոլորտի մասին Անհրաժե՞շտ է, արդյոք, մշակույթին «օրենսգիրք»: Մշակույթի գործիչների մի մասը գտնում է, որ դա պարտադիր է, քանի որ մշակութային օջախները պետական-մշակութային քաղաքականություն «վարող» պետական կառույցներ են եւ ցանկացած աշխատանքում անհրաժեշտ են օրենքով սահմանված իրավահարաբերություններ: Մի մասը կարծում է, թե ընդհանրապես պետք է «ստեղծել» մեկ ընդհանուր օրենք՝ ներառելով մշակույթի բոլոր ոլորտները: Քիչ

Թե ինչպես վանաձորցի կինը ստացավ կարճված գործի նյութերը

Թեեւ գործը կարճվել է, սակայն վանաձորցի Փնջիկ Թերոյանը շարունակում է պնդել, որ համաքաղաքացին, իր վստահությունը չարաշահելով, տիրացել է իր գումարներին: Վանաձորցի 50-ամյա Փնջիկ Թերոյանը 2012 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2011 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում ավտոմեքենաների գնելու, վերավաճառելու եւ ստացած հասույթի կեսն իրեն տրամադրելու նպատակով նույն քաղաքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031