Օրվա լրահոսը
ՀՀ նախագահին խորհուրդ է տալիս ամենաթողության դեմ պայքարը սկսել իր ընտանիքից ու կուսակիցներից
«Սա նո՛ր Հայաստան է և վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ: Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ… »,- նախագահի ելույթից 4 օր անց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնում է պոկել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը՝ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի տպավորությամբ. «Հայաստանի մասին խոսելիս
Հովհաննես Սահակյանը՝ Մհեր Սեդրակյանի միջադեպի մասին. «Պետք է տրվի իրավական, նաեւ քաղաքական գնահատական»
Այսօր ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի հետ ունեցած միջադեպը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նա վստահեցրեց, որ դեպքից տեղյակ չէ. «Կարծում եմ, որ եթե նման փաստեր կան, կարող է Մհեր Արշակյանը դիմել իրավապահ մարմիններին: Համենայնդեպս, իրավական հարթության մեջ պետք է գնահատական տալ, եթե նման փաստ իսկապես գոյություն ունի»: Մեր հարցին՝
Կարգի հրավիրեք, պարոն Աբրահամյան
Լրագրողների նամակը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է գյուղմթերքի ամանորյա տոնավաճառ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նախատոնական առևտրին ընդառաջ, մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում գյուղմթերքի տոնավաճառ է բացվել: Տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները, ինչպես նաև պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանը մինչև ամանոր տրամադրել է անվճար: Ի դեպ, շուկան գործելու է
Իրավապաշտպանը դատապարտում է Մհեր Սեդրակյանի պահվածքը. «ՀՀԿ-ն ամենաթողություն է քարոզում»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ամենաթողության դրսեւորում է համարում այսօր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դիմելաձեւը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին՝ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: «Երբ լսեցի, նախագահն ասաց, թե ամենաթողությանը վերջ է տրվել, միանգամից աչքիս առջեւ եկավ մարզպետի ապտակը Սիլվա Համբարձումյանին, որը ոչ մի հետեւանք չունեցավ, եւ բազմաթիվ դեպքեր, եւ այսօրվա պատգամավորի դիմելաձեւը եւս: Նման դեպքեր
Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը կքննվի նրա ներկայացուցչի բացակայությամբ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նշանակեց դատաքննություն: Դատական նիստը տեղի կունենա 2013թ. հունվարի 24-ին: Իսկ այսօր տեղի ունեցած նախնական դատական նիստում հայցվոր Գ. Չուգասզյանի նոր ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը ներկայացրեց
«Հրաշքներ իրականացնողը» փողոցներում
Ամանորի հրաշքներ իրականացնողն արդեն Երևանում է: Խոսքը Ձմեռ պապու մասին է, ով շրջում էր փողոցներով եւ ողջունում անցորդներին: Նա հաճույքով լուսանկարվում էր բոլոր ցանկացողների հետ` յուրօրինակ դիրքեր ընդունելով: Ակամա հավատում ես, որ բոլոր ցանկություններդ իրականություն են դառնալու գալիք տարում Սոնա Մհերյան` (mynews.am)
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են»:
ՀՀ նախագահ. Հայաստանն ակնկալում է, որ դաշնակիցները հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին
ՀԱՊԿ անդամ երկրներն ավելի շատ ջանք պետք է ներդնեն անդամ երկրների արմատական շահերին առնչվող հարցրերում միասնական մոտեցումներ ու փոխադարձ օգնության մեխանիզմներ մշակելու հարցում: Panorama.am-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է արտահայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում: Հանրապետության ղեկավարը ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության արդյունավետության խնդիրը շոշափել է ղարաբաղյան հիմնախնդրի կոնտեքստում: «Հայաստանը մեծ
Լեւոն Զուրաբյանը չի բացառում ընտրությունները բոյկոտելը. « Այս վիճակում պետք է իսկապես մտածել՝ ո՞րն է ամենաարդյունավետ միջոցը»
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հարցին՝ ՀԱԿ-ում քննարկվո՞ւմ է ընդհանրապես նախագահական ընտրությունները բոյկոտելու տարբերակը՝ պատասխանեց. «Մենք միշտ էլ ասել ենք, որ Հայաստանում ստեղծված է մի ահավոր ընտրակեղծարար մեքենա, որը ապահվում է 500-700 հազար ձայների կեղծիք՝ բազմակի քվեարկության եւ ընտրակաշառքի միջոցով: Այս վիճակում պետք է իսկապես մտածել՝ ո՞րն է ամենաարդյունավետ միջոցները՝ այս ռեժիմի
Չեմ սպառնացել, զայրացել եմ. Մհեր Սեդրակյանը՝ լրագրողի ծնոտը պոկելու մասին
Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը սպառնացել է «Ա1+» կայքի լրագրող Մհեր Արշակյանին, ով փորձել է նրանից հարցազրույց վերցնել՝ ասելով. «Դավայ, դավայ, յալլա, կտամ ծնոտդ կպոկեմ»: 168.am-ը Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք սպառնացել լրագրողին, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Դա սպառնալիք ո՞նց կարելի է համարել, ես ընդամենը զայրացա, երբ որ ես մարդու հետ կանգնած խոսում եմ, խոռով
Ընդդիմությունն օգնեց ՀՀԿ-ին. «Ընդդիմության ցավը տանենք»
70 կողմ եւ 6 դեմով ընդունվեց էթիկայի հանձնաժողովի հարցը: Վահան Հովհաննիսյանն արձանագրեց, որ եթե նույն պահին, երբ հայտարարվեց, որոշման քվեարկության մասին, այն դրվեր քվեարկության, այդ պատկերը չր ստացվի: Նա դիտողություն արեց, որ 3 պատգամավորների վարման կարգով թույլ տվեցին խոսել, իրեն՝ ոչ ու պետք էր դրա փոխարեն լիներ քվեարկությունը՝ ոչ մեկին էլ թույլ չտալով: ՀՀԿ-ականները ԱԺ
«LOL»-ն այն է, ինչ Ձեզ պետք է». «Ամառ, սեր, համադասարանցիներ» ֆիլմի մասին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Ինչպես նշված է որոշ կինոպորտալներում`«Ամառ, սեր, համադասարանցիներ» ֆիլմը համարվում է լավագույն երիտասարդական ֆիլմերից մեկը: Պրեմիերայից ընդամենը մի քանի շաբաթ անց դարձել է պահանջված: Սցենարիտները երկուսն են`Լիզա Աեուելոս, Կամիր Այհնուս: Կոմեդիկ, դրամատիկ ու մելոդրամային այս ֆիլմը Լոլաի, կամ ինչպես ընկերներն են անվանում` Լոլի մասին է: Նա ապրում է Չիկագոյում, եւ ինչպես բոլորը` ինքը նույնպես փախչում է
Լեւոն Արոնյանը Պեկինում մրցելույթն ավարտեց հաղթանակով
Չինաստանի մայրաքաղաքում ավարտվեցին «Համաշխարհային մտավոր խաղերը», որտեղ շախմատային մրցապայքարի մասնակիցները եզրափակիչ օրը որոշեցին «կույր» շախմատի հաղթողին: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որն առաջին օրվանից հետո 3,5 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, այսօր պահպանեց առաջատարի դիրքերը եւ ութ հնարավորից վաստակելով 5,5 միավոր` հաղթող ճանաչվեց: Կանանց պայքարում մեր Էլինա Դանիելյանը աշխարհի 46 ուժեղագույն շախմատիստուհիների հետ
Ծառուկյանի պատճառո՞վ չեն հրապարակում
2012թ. օգոստոսի 24-ին գրավոր դիմել էինք Տավուշի մարզպետարան, խնդրելով հայտնել, թե ովքեր եւ ինչ արժանիքների համար են արժանացել «Պատվավոր տավուշցի» կոչման: Մեր գրավոր հարցմանը պատասխանել էր փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը: Նա հայտնել էր. «Առաջիկայում մարզպետարանի կայքում կտեղադրվի «Պատվավոր տավուշցի» կոչմանն արժանացած անձանց մասին տեղեկատվություն: Շուրջ 4 ամիս է անցել, սակայն այդ տեղեկատվությունը մարզպետարանի կայքում չի տեղադրվել:
Բժիշկ. Քիմիաթերապիան Հայաստանում սովետական «շկոլայով» են նշանակում
Ամբողջ աշխարհում քաղցկեղի դեմ քիմիաթերապիա նշանակում են նախապես տվյալ ուռուցքը հյուսվածքաբանական ուսումնասիրությունից հետո, ինչը Հայաստանում չի արվում:Այսօր «Սլաք» ակումբում նման կարծիք հայտնեց «Հայ –ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Հակոբյանը: Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մեզ մոտ նման հետազոտություն չի արվում նախքան քիմիաթերապիա նշանակելը, տիկին Հակոբյանն ասաց. «Օրինակ՝ կրծքագեղձի ուռուցքի
Ձերբակալված է Շատին գյուղի գյուղապետը
Դեկտեմբերի 13-ին մի քաղաքացի մտնելով Վայոց ձորի մարզի Շատին գյուղում տեղակայված խանութներից մեկը՝ ծխախոտ է գնում եւ ՀԴՄ կտրոնն առանց վերցնելու՝ դուրս գալիս: Րոպեներ անց, նույն խանութ են ներխուժում 4 հոգի, ներկայանում հարկայինի աշխատողներ, իրենցից առաջ խանութից ծխախոտ գնած քաղաքացու ծխախոտը ձեռքներին, ասում, որ առեւտուր է արվել ու ՀԴՄ չի տրվել: Խանութի աշխատողը, ցույց տալով
Կարևոր փոփոխություններ մուտքի արտոնագրի դիմումների ներկայացման ընթացակարգում
Ս.թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ: Նոր ընթացակարգը թույլ կտա առավել արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը: Նոր ընթացակարգի շրջանակում արտոնագրի համար դիմում ներկայացնողներին կառաջարկվեն հետևյալ ծառայությունները. Դիմումի հետ կապված վճարը հնարավոր կլինի վճարել հետևյալ տարբերակներից մեկով. (1) հեռախոսով՝ զանգելով +374 (0) 60
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները գոհ չեն տուժողից
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին բռնարարքի զոհ դարձած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ նրա ընկերների նկատմամբ բռնությունների գործով դատական նիստը սկսվեց նշանակված ժամից 40 րոպե ուշացումով: Պատճառը երկու հանրային պաշտպանների՝ Արման Խաչատրյանի եւ Մարինե Թովմասյանի ուշացումն էր, ինչը դատարանի կողմից նախազգուշացվեց:
«Թշնամի» Հոռոմ եւ Հովտաշեն գյուղերը համաձայնվել են միավորվել` պայմանով, որ կողքի գյուղերն էլ իրենց միացնեն
Չնայած նրան, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր էլ տեղեկացրել էր, որ հանրապետությունում, վատ եղանակով պայմանավորված, փակ ճանապարհներ չկան, սակայն այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կազմակերպված «Տեղական ինքնակառավարման հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը հրավիրված Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզպետարաններից, Գյումրու, Գավառի, Գորիսի քաղաքապետարաններից որեւէ ներկայացուցիչ չկար: Չէին եկել նաեւ միջոցառմանը հրավիրված ԱԺ պատգամավորները, Հանրային խորհրդից, «Ուրբան» հիմնադրամից, Հայաստանի համայնքների
Զինդատախազը չի համարում, որ մեղադրող կողմը «Մատաղիսի գործով» սխալվել է
Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը չի համարում, որ զինդատախազությունը «Մատաղիսի գործով» սխալվել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զինդատախազը համոզմունք հայտնեց, որ առնվազն «պրոֆեսիոնալ տեսակետից սխալի մասին խոսելը ճիշտ չէ»: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, այս գործը 4.5 տարի քննելուց հետո, նախօրեին արդարացրեց զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին`
Գալուստ Սահակյանը՝ Լեւոն Զուրաբյանին. «Մի քանի տարի պիտի մնա ստեղ, որ կարողանա հասկանալ՝ Գալուստ Սահակյանն ինչ է ասում»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մինչ էթիկայի հանձնաժողովի հարցի քվեարկությունը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ հանձնաժողովի մասնակցության հարցը կքննարկեն: Նա նաեւ հայտարարեց, որ այսօր ԱԺ նիստի սկզբում Գալուստ Սահակյանը ինքնախոստովանություն է արել՝ ասելով, որ իրենք կեղծել են ընտրությունները, որ ընդդիմությունը մտնի խորհրդարան: Նա Հովիկ Աբրահամյանին հարցրեց՝ դուք կիսո՞ւմ եք դա: Գալուստ Սահակյանն արձագանքեց.
РБК. «Ուզբեկստանի ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցված է»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները այսօր որոշում են կայացրել Ուզբեկստանի անդամակցությունը դադարեցնելու մասին: Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդի նիստի իր ելույթում: Գրում է «Էռ Բե Կա» լրատվականը: Բելառուսի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ի անդամները բավարարել են կազմակերպությունից դուրս գալու Տաշքենդի դիմումը: Լուկաշենկոյի խոսքերով, ՀԱՊԿ պետությունները
«Տաքսու վարորդն ի՞նչ իրավունք ունի հարբած նստել ղեկին». ՃՈ գնդապետ
Անցնող տարում հանրապետությունում շուրջ 119 տաքսու վարորդ տուգանվել է ղեկին ոչ սթափ վիճակում նստելու համար: Միայն տաքսու վարորդների նկատմամբ այս տարի կազմվել է շուրջ 26 հազար վարչական իրավախախտման արձանագրություն, որը կազմում է ընդհանուր իրավախախտման արձանագրությունների շուրջ 7%-ը: Այսօր «Արմատ» ակումբում այս մասին հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծրագրման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, գնդապետ Հայկ Սարգսյանը:
Կրքերը բորբոքվել են ԱԺ-ում, արձանագրվում է խախտում
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ խիստ բորբոքված էր: ՀՀԿ-ի հայտարարած 20 րոպե ընդմիջման ժամանակն ավարտվել էր, բայց դեռ չէին գալիս նիստերի դահլիճ ու նիստը չէին շարունակում, որպեսզի իրենց խմբակցության պատգամավորներին հասցնեին կանչել: Շնչակտուր ժամանեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողների հարցին, թե զանգեցին կանչեցի՞ն, լավ էլ շուտ եկաք՝ նա հերքեց. «Ես ստեղ էի, ազիզ
Արդյոք ՀՀ գերատեսչությունների՝ պաշտոնական հյուրասիրությունների վրա արված ծախսերը արդարացվա՞ծ են
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներով դիմել էր նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովին եւ բոլոր նախարարություններին՝ փորձելով պարզել, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա որքան գումար է ծախսվում: Արդյունքում պարզվել է, որ մեր երկիրը պաշտոնական հյուրասիրությունների վրա նախորդ տարի բյուջեից ծախսել է 232 մլն դրամից ավելի գումար: Օրինակ՝ նախագահի աշխատակազմում մոտ 33.5 միլիոն են ծախսել, իսկ պետբյուջեով
405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:
Փաշինյանը ընդունեց դեբատի հրավերը եւ անսպասելի շրջադարձ եղավ՝ էթիկայի հանձնաժողովի քվեարկության ժամանակ
Այսօր ԱԺ նիստում ընդունվեցին մի շարք օրինագծեր: Կառավարության կողմից ներկայացված հարկային եւ պարտադիր ապահովության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ, 21 ձեռնպահ քվեարկությամբ: Դրամարկղային գործառույթների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը նույնպես ամբողջությամբ ընդունվեց՝ 64 կողմ, 5 դեմ, 25 ձեռնպահով: Ընդունվեց նաեւ Լիցենզավորման օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում
ՀՀ նախագահի ելույթը ինքնախարազանող էր. Թաթուլ Մանասերյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համագումարում հնչած ելույթում ինքնախարազանման տարրեր կային: Այսօր «Սլաք» ակումբում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Հարցին, արդյոք դա ընդամենը նախընտրական ելույթ չէ՞ր, պարոն Մանասերյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահի նախկին ելույթներում էլ եղել են նման շեշտադրումներ: Մասնավորապես, ըստ պարոն Մանասերյանի, մի քանի ամիս առաջ իր ելույթում նախագահը խոսել է այն
Ռոբերտ Քոչարյանը իջեցրել է Սեւանա լճի ալեկոծման ազդեցությունը, արդարադատության նախարարությունն էլ առաջարկել՝ լիճը վաճառել
«Լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ ես ՀՀ նախագահին առնթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից դուրս գալու որոշում եմ կայացրել այն պատճառով, որ Սեւանին առնչվող փաստաթղթերը գաղտնի են պահվում եւ նախարարի հատուկ թույլտվությունից հետո միայն հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու դրանց: Սա ապատեղեկատվություն է: Իմ՝ հանձնաժողովից դուրս գալու պատճառը Սեւանա լճի բարձրացման գրաֆիկի ընդունումն է


















































