Օրվա լրահոսը
ՀՀԿ-ական պատգամավոր. «Արմենը ապարանցի տղա ա, ի՞նչ գիտի ծիրանագույնն ինչ ա»
«Րաֆֆին իր կես քաղաքական թիմով եւ կես-լիդերությամբ 37տոկոս չէր հավաքի»
Գոյություն ունի մի տարբերակ, որը հավասարապես ընդունելի կլինի ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի համար
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է փողոցային պայքարից հրաժարվելու դիմաց արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջել:
Ընդդիմադիր գործիչները Ր. Հովհաննիսյանի ստեղծած իրավիճակը օգտագործու՞մ են
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում էին Արամ Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, ՀՅԴ, ՀԺԿ և ընդդիմադիր դաշտի այլ ներկայացուցիչներ: Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ այս փաստի վրա հիմնվելով կարելի՞ է կարծիք հայտնել, որ ընդդիմադիր դաշտը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այդպես չի կարծում և
Չորրորդը՝ 10 ուժեղագույնների մեջ
Թեհրանում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը (թիմային մրցաշար), որին ավանդաբար մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները: Այս անգամ այդ իրավունքը տրված էր Ռուսաստանին, Հայաստանին, Իրանին, Թուրքիային, Բելառուսին, Ղազախստանին, Բուլղարիային, Կորեային, Հունգարիային եւ Ադրբեջանին: Հայաստանի հավաքականը, որը հանդես էր գալիս ոչ մարտական կազմով, զբաղեցրեց չորրորդ տեղը: Իսկ գավաթը նվաճեց Ռուսաստանը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
ՀՀ ոստիկանության հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվող հավաքների առնչությամբ
ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին օրենքի դրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել և իրականացնել դրանց իմաստին և բովանդակությանը համարժեք կերպով՝ դրանցով ամրագրված իրավունքների և հնարավորությունների լիարժեք ապահովումը պետական մարմիններից ակնկալելու համար: ՀՀ Սահմանադրության և օրենքների այն մեկնաբանությունը, թե իբր առկա է իրավունք “հանրահավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ցանկանում ենք,” որևէ առնչություն
Րաֆֆիի խաչմերուկը
Այս օրերին Հայաստանում տիրող իրադրությունը արտաքուստ գրեթե յուրաքանչյուր նախագահական ընտրությունից հետո կրկնված հայտնի իրադարձությունների նախերգանքն է հիշեցնում։ Սակայն խորքում նշմարվում են բոլորովին այլ եւ հիշարժան միտումներ։ Նախեւառաջ այս անգամ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության, իր նախնական եզրակացության միջոցով հստակորեն ճանաչել է փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները։ Նույնական է նաեւ ԱՊՀ երկրների դիտորդների միահամուռ կարծիքը։
Րաֆֆին ջարդեց «միասնական թեկնածուի» արհեստական կաղապարը
Րաֆֆին ապացուցեց, որ հնարավոր է միայնակ ապահովել ավելին, քան տասնյակ քաղաքական ուժերի, միլիոնավոր դոլարների կապիտալի միջոցով։
Վարորդը խոստովանել է
Փետրվարի 20-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևանի Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի և «Դեյու» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Դեյու»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 38-ամյա մի տղամարդ, որը խոստովանել է, որ ավտովթարը կատարել է ինքը` իր «Լեքսուս
ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին, բայցեւ մտահոգված է
Միացյալ Նահանգները շարունակելու է հետեւել դիտորդների եզրակացություններին, ինչպես նաեւ բողոքարկման արդյունքներին, ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։ Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ` միաժամանակ իր համաձայնությունը հայտնելով ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության արտահայտած մտահոգություններին: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդի երեկ հրապարակած պաշտոնական հայտարարության մեջ նշված է այն
«Ընտրատեղամասերում ՀՀԿ-ականները փորձել են գործարքի գնալ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ»,- տեղեկացնում է Արտակ Կիրակոսյանը
Այս անգամ, նախորդ ընտրությունների համեմատ` ահազանգերը քիչ էին, ընդամենը 54 զանգ ենք ստացել:
Ուզենք, չուզենք՝ Րաֆֆին գործոն է
Նիկոլը լավ հռետոր է, մասսաներին կառավարելու առումով էլ արդեն լավ փորձ ունի եւ հանգիստ կարող է դառնալ իրավիճակի տերը, եթե նույնիսկ Րաֆֆին որոշի գնալ տուն՝ թեյ խմելու։ Չէ՞ որ այդքան էլ հեշտ գործ չէ Ազատության հրապարակ լցնելը (այսօր այն լիքն է):
Թունավորում
Փետրվարի 20-ին, ժամը 13.17-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորումով Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վանաձորի Լենինգրադյան փողոցի բնակչուհիներ` 1959 թ. ծնված Վարսենիկ և 1921 թ. ծնված Արև Ուլբեկյանները, Տավրոս փողոցի բնակչուհի` 1943 թ. ծնված Գ. Ուլբեկյանը: Ըստ բժիշկների՝ վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Վ. և Ա. Ուլբեկյաններինը` ծանր: ԱԻՆ
Կլինի ներկայացուցչական մասնակցություն
Շաբաթ օրը Ֆրանսիայում մեկնարկում է շախմատային ներկացուցչական փառատոն՝ Կապել-լե-Գրանդ 29-րդ փառատոնը: Արդեն մասնակցության հայտ ներկայացրել է 588 շախմատիստ, որոնցից ավելի քան հարյուրը գրոսմայստերի կոչում է կրում: Մրացաշարում բավականին մեծ թիվ են կազմելու հայերը. ինչպես՝ Հայաստանից, այնպես էլ՝ այլ երկրներից: Խաղատախտակների առջեւ հանդես կգան հայաստանցիներ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը, Էլինա Դանիելյանը,
ՀՀԿ-ն հետաձգում է Ազատության հրապարակում իր այսօր հրավիրած հանրահավաքը
«Արկածախնդիրները ամեն ինչ ուզում են հանգեցնել նրան, որ ժողովրդի երկու բեւեռները առճակատման գնան», Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պարզաբանելով հարցը, թե ինչու է ՀՀԿ-ն հետաձգել Ազատության հրապարակում իր այսօրվա հրավիրած հանրահավաքը: Ի դեպ, այդ հանրահավաքի մասին հանրապետականները խոսում էին դեռ քարոզարշավի ընթացքում: Գալուստ Սահակյանը կողմ է հանրահավաքը հետաձգելու կուսակցական որոշմանը: Նրան բարկացնում
Անհրաժեշտ է բացահայտել և պատժել բոլոր ընտրահանցագործներին. Օմբուդսմեն
Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ: Այդ ահազանգերից 43-ի դեպքում քաղաքացիները կարիք են ունեցել իրավաբանական խորհրդատվության, ստացել են այն և կարողացել են լուծել իրենց հուզող խնդիրը: 52 ահազանգեր նույնիսկ առերևույթ հիմնավոր չեն եղել, այսինքն՝ գանգատը չի պարունակել մարդու իրավունքների խախտում, կամ ահազանգում չի
Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ էր ՀՅԴ-ն այդ նույն ժողովրդին մենակ թողել նախագահական ընտրություններում
Ասել է թե՝ դաշնակցականները գերադասեցին իրենց ձայները փոշիացնել՝ քվեաթերթիկներն անվավեր դարձնելու հրապարակային հորդորով, քան իրենց ընտրազանգվածին որեւէ ոչ իշխանական թեկնածուի օգտին կողմնորոշել։ Սակայն երեկվա հայտարարությամբ դաշնակցականները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք եւս որոշակի մասնակցություն են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների հարցում։
2013-ի գեղամյանները
Նախագահական ընտրությունների` պաշտոնապես հրապարակված արդյունքների թվաբանական պատկերը ցույց է տալիս, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ ընտրակեղծիքների, բազմակի քվեարկությունների, ցնդող կնիքների և այլ ապօրինությունների, այլ իրենց ընդդիմադիր հայտարարած ուժերի անգործության պատճառով: Իրականում, տվյալ դեպքում, այդ անգործությունը կարելի է համարել հանցավոր անգործություն: Կամ, այն, ինչը հայկական իրականության մեջ ընդունված է
Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում ավարտվում է շախմատի միջազգային մրցաշարը
Յոթերորդ տուրից հետո հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը 5,5 միավորով պահպանում է առաջատարի դիրքը: Ճիշտ է, նրան հավասարվել է Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Ժոժուան, որը լրացուցիչ գործակիցներով է ընթանում երկրորդ հորիզոնականում: Մեր երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 5,0 միավորով եզրափակում է առաջատարների եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գալուստ Սահակյան. «Եթե այլընտրանքային համարեին էպոսագետին, էպոսագետն այդքան ձայն կստանար»
Հորդորեք Րաֆֆի Հովհաննիսյանին, որ շնորհակալություն հայտներ ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից ամբողջությամբ եւ մասամբ նաեւ ԲՀԿ-ից
«Նեզավիսիմայա գազետա». Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունը բացատրվում է 3 գործոններով
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթը երեկ ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ «Սերժ Սարգսյանը մնաց նախագահ» վերնագրով հոդվածում, նշվում է. «Ինչպես եւ սպասվում էր, հենց առաջին փուլում հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 60 տոկոսից մի փոքր պակաս ձայն։ Սակայն, անսպասելի էր նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բարձր արդյունքը՝
Արամ Սարգսյան. «Ժողովուրդն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրան ընտրելով որպես առաջնորդ»
Հատված «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հարցազրույցից: – Ոմանք կարծում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող մինչեւ վերջ առաջնորդել ժողովրդին եւ համաժողովրդական շարժում ձեւավորել, ժողովուրդը կարծես ավելի վճռական է տրամադրված, քան քաղաքական գործիչները։ – Գիտեք, համաժողովրդական շարժումներ ձեւավորելու խնդրի մեջ չէ արդարության պահանջը։ Արդարության պահանջը յուրաքանչյուր քաղաքացու մեջ է, որը տանը նստած՝ քարոզարշավին, երկրի վիճակին
Հրդեհ Արարատ քաղաքում
Փետրվարի 21-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող հանրակացարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել՝ 01.39-ին: Այրվել է հետնամուտքի դուռը (3 քմ ): ԱԻՆ
Փակ է Սելիմի լեռնանցքը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Երևան-Վանաձոր ավտոճանապարհները (Արտաշավան գյուղի հատված): Փակ է Սելիմի լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների
«Վիրտուալ վեճ» Շվեդիայի ԱԳ նախարարի եւ Հայաստանի ԱԳՆ միջեւ
Մեդիամաքս: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտն ասել է, որ «Հայաստանի նախագահի ընտրությունների որակը սպասվածից ցածր էր»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսպիսի գրառում անելով իր Twitter-ում` Կարլ Բիլդտը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարությունը` ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ: Էշթոնն ու Ֆյուլեն, մասնավորապես, «ողջունել էին
Զգույշ և ուշադիր
Ինչու նաև իշխանական շրջանակների, որովհետև եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ տեղը իշխանության համար հաշվարկված էր, միևնույն է` զանգվածային ոգևորության պայմաններում հաշվարկները կարող են տեղի տալ բոլորովին նոր իրականության, եթե հանկարծ դրության տերը դառնա զանգվածը և սկսի թելադրել իրենը՝ ավանդական քաղաքականությունից դուրս: Իսկ քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հանրային ոգևորություն կա, և այն նկատելիորեն գտնվում է աճման
Հրանտ Բագրատյան. «Այդպիսի շանսը ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»
ՀՀ նախկին վարչապետ, 2013 թվականի նախագահական ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, ընտրողների քվեների հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Հրանտ Բագրատյանը իր ֆեսյբուքյան էջում այս գիշեր կոչով է հանդես եկել՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին. «Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց
ՀՀ նախագահի թեկնածուները փաստաթուղթ են ստորագրում (Տեսանյութ)
Hottv.am-ը նկարել է մի տեսանյութ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը Անդրեաս Ղուկասյանի ներկայացուցչի հետ քննարկում է մի փաստաթուղթ, որը, ինչպես նա հայտնեց, արդեն ստորագրել են մի քանի թեկնածուներ:
Լեւոն Բարսեղյան.«Բոլոր ճանապարհները նորից տանում են Երեւան»
Իռացիոնալ դաշտում վարունգները միշտ իռացիոնալ են աճում, այսինքն կարող են շիտակ աճել, կարող են կարմիր երկուշաբթի երեկոյան աճել, կամ սոլ մինորով որեւէ բան երգելով աճել, կարող են ներս աճել, կարող են չաճել, չես իմանա… Այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանին արգելեցին թեկնածություն առաջադրել, արգելեցին թույլ տալ որեւէ մեկին ԲՀԿ-ից թեկնածություն առաջադրել եւ` պաշտպանել որեւէ մեկին,
Ֆրանսիայում Կարեն Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ընթանում են առջեւում
Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում շարունակվող շախմատի միջազգային փառատոնում վեցերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչներ, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Կարենը 5,5 միավորով միանձնյա ընթանում է առաջին հորիզոնականում, իսկ Սամվելն իր ընկերոջից ետ է մնում ընդամենը մեկ քայլ եւ 4,5 միավորով մրցաշարային աղյուսակում հաջորդում է նրան: Աշոտ
Ամեն ինչ սկսվեց Ազատության հրապարակից (տեսանյութ)
1988-ի փետրվարի 20-ին Թատերական/ Ազատության հրապարակում միտինգ անելու գաղափարը Սամսոն Ղազարյանինն էր: «Ես Իգոր Մուրադյանին առաջարկեցի, որ հանրահավաք սկսենք, նախաձեռնենք հանրահավաք փետրվարի 20-ին»,- ասաց նա։ Հանրահավաքը աջակցություն էր նույն օրը Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքում տեղի ունեցող նստաշրջանին, որի ժամանակ պատգամավորները որոշում էին Արցախը Հայաստանին միացնելու հարցը։ Սամսոն Ղազարյանը հիշում է, որ այդ օրն առանձնապես շատ


















































