Օրվա լրահոսը
Ամերիկացի նկարիչը ստեղծել է կնոջ դիմանկար` օգտագործելով միայն մատնահետքեր
Ամերիկացի նկարիչ Չաք Քլոուզը հսկայական դիմանկար է ստեղծել` սովորական վրձնի փոխարեն օգտագործելով միայն մարդկային մատնահետքեր: Դիմանկարի ստեղծման հարցում Քլոուզն օգտագործել է իր իսկ ստեղծած յուրահատուկ տեխնիկան, որը կայանում է հատուկ ներկի մեջ թաթախված մատնահետքերի պատկերը կտավին թողնելու մեջ: Քլոուզին հաջողվել է ճշգրտությամբ պատկերել կնոջ դեմքի յուրաքանչյուր կնճիռ: Թեև նա համարվում է ամենատաղանդավոր ամերիկացի նկարիչներից մեկը,
Սանտաները՝ փողոցում
Աշխարհը տարված է սուրբ ծննդյան ու ամանորյա միջոցառումներով: Գրեթե բոլոր երկրներում տոնածառի ու ձմեռ պապի, կամ՝ սանտա կլաուսի հետ կապված շքերթներ, մրցույթներ են կազմակերպվում: Օրերս էլ՝ Շոտլանդիայի Գլազգոյում է տեղի ունեցել նմանատիպ միջոցառում: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ իրականացվեց «Glasgow Santa Dash 2012» անվամբ ամենամյա մարաթոնը, որին մասնակցել են հազարավոր մարդի: Տարբեր սեռի կարմիր զգեստներով
Սերն ընդդեմ քաղաքականության կամ մարզպետական հարսանիք
Դեկտեմբերի 16-ին Դիլիջանում կկայանա Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանի կրտսեր որդու՝ Աշոտի եւ Տավուշի փոխմարզպետ, «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանի դստեր հարսանիքը: Մեր տեղեկություններով՝ մարզպետի տղան աշխատում է Բագրատաշենի մաքսակետում, իսկ փոխմարզպետի դուստրը բժշկուհի է Երեւանի բուժհաստատություններից մեկում: 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում Վահե Վարդապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության
Ամանորյա տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները
«Դեռ 2 ամիս առաջ են սկսվել քաղաքում տարվող աշխատանքները: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փորձել է ձևավորման առումով Ամանորը ավելի հետաքրքիր դարձնել: Այս տարվա ամանորյա խորհրդանիշը մանրանկարչության մեջ հայտնի հրեշտակն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նրա պնդմամբ՝ փորձելու են ստեղծել հեքիաթային մթնոլորտ. «Ճիշտ է,
ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լին. ԱՄՆ դեսպանատունը «գրին քարտի» խաղարկությամբ չի նպաստում արտագաղթին
Այսօր ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը ներկայացրեց ԱՄՆ արտոնագրերին դիմելու գործընթացի մեջ տեղ գտած փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 17-ից: Հյուպատոսի փոխանցմամբ՝ նոր գործընթացը թույլ կտա արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը: «Նոր ընթացակարգի շրջանակներում արտոնագրի համար դիմում ներկայացնողները այսուհետ կարող են դիմումի հետ կապված գումարը վճարել հեռախոսով (հեռախոսահամարի մասին կհայտարարվի հետագայում), առցանց`
Պաշտպանների ավտոմեքենան վթարի է ենթարկվել, դատը հետաձգվեց
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը շարունակվում է ավելի քան մեկ տարի եւ երեք ամիս: Դատավարության դեկտեմբերի 11-ի նիստը նախ կես ժամով հետաձգվեց, որովհետեւ ամբաստանյալներից եւ պետական մեղադրողներից դատական նիստին ոչ ոք չէր ներկայացել: Կես ժամ հետո վերսկսված նիստին ներկա էին նաեւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչները՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Բացակայում
Աղջիկը սիրում էր, տղան՝ լռում. Մի սիրո պատմություն
Մարինեն սիրահարված էր իրենց դպրոցոմ սովորող տղաներից մեկին՝Հարությունին: Վերջինս իր քրոջ՝ Անիի համադասարանցին էր: Քրոջն այցելելու պատրվակով փորձում է շփվել ու ճանաչել տղային: Օրեցօր համակրանքը վերածվում է սիրո, սակայն անպատասխան զգացմունքը նրան միայն վիշտ է պատճառում. «Ես զգում էի, որ նա ինձ երեխու պես է վերաբերվում, մինչդեռ մեր տարիքային տարբերությունը ընդամենը մեկ տարի էր: Հարութը
«Մի նայեք պատմության թանգարանին, որպես Թուրքիա կամ մեկ այլ թշնամական տարր». Անելկա Գրիգորյան
«Այն նյութերը, որ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում, բավարար չեն այս խնդիրը ներկայացնելու, մեկնաբանելու դրանց նշանակությունը եւ հանրությանը ցուցադրելու համար: Նախաձեռնությունն իր մեջ կրում էր այդ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու, մեր ունեցածը ճանաչելու ու ճանաչելի դարձնելու նպատակ: Ասել, թե հենց այնպես է որոշվել տեղափոխել՝ այդպես չէ: Ամեն աշխատանք ունի սրբագրման կարիք»,- այսօր պատմամշակութային կոթողների պահպանության
Ըստ Իշխան Զաքարյանի, ներքին աուդիտը չի կայանա, եթե այն ուղիղ ենթակա է տվյալ հիմնարկին
Հունվարի 1-ից լիարժեք գործելու է «Ներքին աուդիտի մասին» օրենքը, իսկ այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց ներքին աուդիտի համակարգի ներդրման գործընթացը. թե ինչպե՞ս է այն գործելու եւ ներքին աուդիտներն ի՞նչ ֆունկցիաներ են իրականացնելու: Մասնավորապես, ֆիննախարարի ներկայացմամբ՝ ներքին աուդիտը ոչ թե ուղղակի ստուգող մարմին է, այլեւ խորհրդատու, այսինքն աուդիտի
Արմեն Աշոտյան. Պետք է որոշել Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող մարզաձեւերը
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ՀՀ ԿԳ նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը պարգեւատրեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող- մարզիկներին: Նախարարը փաստեց, որ ուսանողական մարզական ֆեդերացիան այս տարի գրանցել է հաջողություններ, մասնավորապես` անդամագրվել է Եվրոպական ուսանողական մարզային ասոցիացիային. «Դա մեր լավագույն ուսանող-մարզիկներին հնարավորություն տվեց մասնակցել համաուսանողական խաղերի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավորի մեղադրանքներին
Ի պատասխան ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի` 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Թրաֆիքինգի զոհերին պետական աջակցություն» ծրագրի մասին հայտարարության Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է երեք ուղղություններով, որոնցից մեկը թրաֆիքինգի զոհերին աջակցության կազմակերպումն է: Օգնությունը հիմնված է գոյություն ունեցող միջազգային չափանիշների վրա Հայաստանի հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների վրա և
7 բուհ՝ նոր գործընթացում
Երեւանի 2 մասնավոր և 5 պետական բուհեր կանցնեն որակի ապահովման նոր գործընթաց։ Համաշխարհային բանկի և որակի ապահովման ազգային կենտրոնի այս ծրագիրը կրթական բարեփոխումների շրջանակում է: Ընտրված 2 մասնավոր բուհերի ռեկտորները պետական և ոչ պետական բուհերի միջև տարբերություններ չեն տեսնում: «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը դա այսպես է դիտարկում. «Ժամանակն է, որ մենք այդ գաղափարներից հրաժարվենք
405.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,560,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.2 դրամ:
Վարչապետը երգում է ցուցարարների հետ (տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ին Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդարանի բակում Հայաստանի «Թեղուտի պաշտպանություն» նախաձեռնության ակտիվիստները բողոի ակցա են կազմակերպել, որին մոտեցել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համացանցում տարածվել է վարչապետի և բողոքի ակցայի մասնակիցների հանդիպման մասին պատմող տեսագրությունը, որը ներկայացնում ենք ստորև: «168 ԺԱՄ»
«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպեցին ԼՂՀ մշտական ներկայացուցչի հետ
11 դեկտեմբերի 2012, Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 եւ Սահմանադրության ընդունման 16 ամյակը: Միաժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին եւ ներքին
«Առավոտի» դեմ հայց՝ տպագրելուց 9 տարի հետո
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր ստացել ենք ծանուցագիր: Դեկտեմբերի 24-ին, ժ.10-ին հրավիրվել ենք դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ նշանակված «Առավոտի» դեմ հայցով նախնական դատական նիստին: Դատարանը ուղարկել էր նաեւ նոյեմբերի 29-ի իր որոշումը, համաձայն որի՝ հայցն ընդունվել է վարույթ: Հայցվորը 9 տարվա ազատազրկման դատապարտված, ազատազրկման վայրից վերջերս վերադարձած, 2-րդ խմբի հաշմանդամ, 69-ամյա
Աշխարհում 232 լրագրող բանտերում է
Լրագրողների պաշտպանության կոմիտեի այսօր հրապարակած զեկույցի համաձայն` 2012 թվականի դեկտեմբերի 1-ի տվյալներով աշխարհում 232 լրագրող բանտարկված է: Լրագրողական միջազգային կազմակերպությունը արձանագրում է, որ 1990 թվականից սկսած, երբ կազմակերպությունը սկսեց նման ուսումնասիրություններ անցկացնել ու զեկույցներ հրապարակել, սա ռեկորդային թիվ է: Անցյալ տարի բանտարկված էր 179 լրագրող, 2010-ին` 145: «Կառավարությունները քննադատական ձայները լռեցնելու համար լրագրողների դեմ օգտագործում
Պատասխան «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին
Ի պատասխան «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության՝ ՀՀ ոստիկանության պետին ուղղված բաց նամակի հայտնում ենք, որ քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությամբ ու տեսանյութում արձանագրված փաստով քննությունը շարունակվում է: Բացի այդ, ոստիկանության պետի ցուցումով՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում և հսկողության տակ, քննարկվում է նաև մոտ ժամանակներս նույն նպատակով
Դավիթ Հակոբյան. «Դուք անընդհատ ուզում եք կապել ինձ հիմարների հետ »
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համար էպոսագետ Վարդան Սեդրակյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում անլուրջ է: «Էպոսագետ է, բժիշկ է, դասատու, թե բանասեր, թե հեռակա ավարտած էլեկտրիկ … սրանք ինչ կապ ունեն նախագահական, քաղաքական գաղափարախոսության հետ, որ դրանց անունները տալիս եք: Դրանք արհեստական մտցված մարդիկ են: Դուք անընդհատ ուզում եք կապել ինձ հիմարների հետ»,- դժգոհեց պարոն Հակոբյանը:
Խարբերդի եւ Գյումրիի մանկատներից խնամատար ընտանիքները չեն ցանկանում երեխա վերցնել
Միջավայրի անմատչելիություն, հասարակության ոչ համարժեք վերաբերմունք, միջին օղակի պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանում մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը: Այսօր Կոնգրես հյուրանոցում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել, որին մասնակցում էին սոցիալական ոլորտի գրեթե բոլոր պատասխանատուները, հասարակական կազմակերպություններ, ՄԱԿ-ի մանկական
Asbarez. «Անակնկալ` ցեղասպանության ենթարկված Սուդանը «լիովին» Բաքվի կողմն է»
Սուդանը լիովին կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում, ասել է Սուդանի խորհրդարանի նախագահ Ահմեդ Իբրահիմ Ալ-Թահիրը՝ կիրակի օրը Սուդանում Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլաևի հետ հանդիպման ժամանակ: Գրում է «Ասպարեզ» թերթը: Աբդուլաևը, որը նաև Կահիրեում է Բաքվի պատվիրակը, ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության ընթացիկ բանակցությունները և ասել, որ բարձր է գնահատում այս հարցում Սուդանի դիրքորոշումը:
«Ձկնաբուծության մեջ մենաշնորհ մտցնողը կհանդիպի ժայռերի». ձկնաբույծ
Չորս ձկնաբուծական ընկերությունների ՌԴ ձուկ արտահանելու հանդեպ դրված արգելքը` աղիքի ցուպիկի հետ կապված, արդեն հանվել է: Չնայած ձկնաբուծության ոլորտում դեռ մի շարք չլուծված խնդիրներ կան: «Ձկնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնելիս մենք հանդիպում ենք 17 հիմնական խոչընդոտների: Ամենակարեւոր խնդիրներից մեկը` գյուղատնտեսական նշանակության հողերը արտադրականի վերածելն է: Մենք` ձկնաբույծներս, չենք ուզում մեր գյուղնշանակության հողերը վերածենք արտադրականի, քանի որ
Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. «Հարցը մի քաղաքականացրեք, ես աշխատել եմ թե ՀՅԴ-ական, թե ՕԵԿ-ական, եւ թե ՀՀԿ-ական նախարարների հետ»
Օրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին խիստ նկատողություն էր տվել՝ հոկտեմբերի 23-25-ը ընկած ժամանակահատվածում բուհում իրականացրած վերահսկողության արդյունքում մի շարք խախտումներ հայտնաբերելու պատճառով: Քանի որ բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը ԲՀԿ Գյումրու կառույցի պատասխանատուներից է, սա առիթ էր տվել ենթադրելու, որ ՀՀԿ-ական նախարարը նրան նախագահական ընտրություններին ընդառաջ
Բաքուն կհյուրընկալի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հայկական կողմն էլ իրավասու չէ առարկել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի հաջորդ նստաշրջանը կանցկացվի Ադրբեջանում` 2013-ի դեկտեմբերին: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջից: Եվ սա այն այն դեպքում, երբ Ադրբեջանն իրականացրել է Ջուղայի խաչքարերի սպանդը, ինչը պատշաճ դատապարտման չի արժանացել ո՛չ միջազգային հարության ու կառույցների կողմից, ոչ էլ Ադրբեջանն է հրապարակավ ընդունել իր մեղքը: Aravot.am-ը Հայաստանում
Պաշտպանի միջամտությունից հետո գնդապետ Յուրի Բադալյանին նկատողություն է հայտարարվել
Նոյեմբերի 1-ին իրենց որդիների գործով կատարված /կատարվող/ նախաքննության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով մի խումբ զոհված զինծառայողների մայրեր այցելել էին Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, որտեղ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննչական բաժնի պետ, քննչական ծառայության պետի տեղակալ գնդապետ Յուրի Բադալյանը նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել և ֆիզիկական ուժ գործադրել: Վերջինիս պատասխանատվության ենթարկելու խնդրով նոյեմբեր ամսին
ՄԱԱ նախագահը՝ նախագահի թեկնածո՞ւ (Տեսանյութ)
Նախագահական ընտրություններում հնարավոր է իր թեկնածությունն առաջադրի նաեւ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Այսօր նա վերջին դասն էր կազմակերպել իր ուսանողների հետ: Վերջին դասն ավելի շատ նախընտրական քարոզարշավի էր նման: «Ուզում եմ ձեզ հետ խոսել Հայաստանի ապագայի մասին: Դուք հաճախ եք իշխանությունից ու ընդդիմությունից լսում, որ երիտասարդները մեր ապագան են… թույլ մի՛ տվեք, որ
Հակոբ Սանասարյանը Սեւանի հանձնաժողովից դուրս է գալիս (տեսանյութ)
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր հայտարարեց, որ դուրս է գալիս Սեւանի հանձնաժողովից: Նա պատճառաբանում է, որ գլխավոր խնդիրը սեւանա լճի մակարդակի բարձրացման հարցում կատարված «նորոմուծությունն է», ըստ որի ժամանակացույց է սահմանվել, որով թույլատրվում է լճի մակարդակի բարձրացումը տարեկան 20 սմ-ով եւ այդպիսով 2031 թվականին լճի մակարդակը պետք է հասնի 1903,5 մետրի: Նրան զայրացրել է նաեւ,
Շոուբիզնեսի ներկայացուցիչները մասնակցեցին «Արգամ բլոգի» տոնական միջոցառմանը (Ֆոտոշարք)
Արգամ Ուստյանի բլոգը երկու տարեկան է: Այդ առիթով երեկ N-Show ակումբում էին հավաքվել ոչ միայն նրանք, ովքեր օգնել են բլոգի կայացմանը, այլ նաեւ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ, որոնց անդրադարձել է «Արգամ բլոգը»: Մինչ միջոցառման մեկնարկը, «Առավոտ երիտասարդականը» զրուցեց ներկաներից մի քանիսի հետ: Երիտասարդ երգիչ Գուրգեն Դաբաղյանը տպավորված էր բլոգից: Ասում է, որ այնտեղ տեսնում է
Վեստի. Ադրբեջանական համայնքը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ռադայի պատգամավորին
Ղրիմի ադրբեջանական համայնքը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ֆյոդոր Նեգոյին, որը վիրավորել է ադրբեջանցիներին ու վրացիներին: Մոտակա ժամանակներում համապատասխան դիմում կներկայացվի Ուկրաինայի խորհրդարան: Հայտնում է ադրբեջանական «Վեստի» լրատվականը: Նեգոյի հայտարարությունը, որը վեճի առիթ է դարձել, հնչել է դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ. «Նայեք, մեր շուկաներում առևտրով են զբաղվում ադրբեջանցիներն ու վրացիները, դա
Հայաստանի բնակչության 60 տոկոսը դրական է վերաբերվում Եվրասիական միությանն ինտեգրվելու գաղափարին
«Բարոմետր» միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունը վերջերս Հայաստանում կատարել է հարցում, որի արդյունքների համաձայն` Հայաստանի բնակչության շուրջ 60 տոկոսը խիստ դրական է վերաբերվում Եվրասիական միությանն ինտեգրվելու գաղափարին: Այս մասին այսօր` «Փաստարկ» ակումբում հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: «Եվրասիական միությանը եւ Եվրամիությանը ինտեգրվելու խնդիրը կարելի է դիտարկել մի քանի հարթության վրա: Վերլուծաբանների կարծիքով, մեր հանրության մեծ


















































