Օրվա լրահոսը
Քաղաքացին կերել է քվեաթերթիկը եւ վանկարկել «Ոչ հանցավոր ռեժիմին» (Տեսանյութ)
Քիչ առաջ յուրօրինակ դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում. Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Արթուր Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել
Անդրիաս Ղուկասյան. Միակ ազնիվ դիրքորոշումը քաղաքացիական անհնազանդությունն է
Անդրիաս Ղուկասյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար ընդդիմադիր գործունեություն սկսելը կարեւորագույն որոշում է համարում: «Յուրաքանչյուր գիտակից եւ կազմակերպված մարդ, երբ գործունեություն է իրականացնում, ակնկալում է արդյունավետ ճանապարհ: Դա բոլոր երկրներն են անցել, քրեաօլիգարխիկ համակարգերը տարբեր պետությունների մեջ ձեւավորված են եղել: Ժողովուրդները սովորաբար հաղթահարում են այդ երեւույթը, վստահ եմ՝ հայ ժողովուրդը նույնպես կհաղթահարի»,-նշեց
Մուկուչյանի խորհուրդը. «Մի նստեք ու փչացրեք ձեր անձնագրերը, կան ողջամիտ վարվելու կանոններ» (Տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ թանաքանյութի անհետացման լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Առավոտյան շուտ, բոլոր տեղամասերում փորձարկվել է, այս պահի դրությամբ, նման ահազանգ չկա: Միշտ էլ կարելի է գտնել որեւէ նյութ, որը հակազդում է: Թանաքանյութի մասին էլ բազմիցս խոսել ենք, որ դա հանդիսանում է լրացուցիչ գործոն: Համենայնդեպս, չպետք է ենթադրել, որ մարդիկ
ԱՊՀ դիտորդները հյուրասիրվել են դպրոցի տնօրեն դիտորդի աշխատասենյակում
Aravot.am-ը ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի պատասխանատու Կարինե Հարությունյանից փորձեց պարզել, թե ինչ խախտումներ են արձանագրել իրենք, որի փոխանցմամբ՝ խախտումները շատ են, իսկ վերջինը հետեւյալն է՝ «Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 84 դպրոցում, ուր տեղակայված է թիվ 03/03 տեղամասը, դպրոցի տնօրենը` Արկադի Էլոյանը, որը դիտորդի վկայական ունի, բայց լիազորված չէ որեւէ հասարակական կազմակերպության կողմից, իր աշխատասենյակում
Մեկ հայցադիմում վերադարձվել է
ՀՀ դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ ժամը 14.45-ի դրությամբ, ընտրողների ցուցակների ճշգրտման հայցերով դատարան է դիմել 4 քաղաքացի: 2-ը դիմել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, 2-ը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ հայցն արդեն վերադարձրել է, մնացածը ընթացքի մեջ են:
Վայոց Ձորում խափանվել է ընտրատեղամասի փականը. դիտորդները մնացել են ներսում
Այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ Skype-ով զրույցի ընթացքում Գորիսում դիտորդական առաքելություն իրականացնող` Գորիսի երիտասարդական միության ղեկավար Կարինե Մովսիսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ, մարզում ընտրությունները ընթանում են նորմալ, բնականոն հունով. «Արտառոց ոչ մի բան չենք նկատել, դիտորդներն էլ իրենց տեղում են: Միջազգային դիտորդների չեմ նկատել, տեղական դիտորդներն էլ քիչ են, բայց նաեւ քաղաքացիներն են պասիվ:
Թեժ գիծը շարունակում է ստանալ ահազանգեր
14։09 – Գյումրի, 34/27 – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։ 14։25 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են ընտրողների կողքին
Ինչու են քվեատուփերը ճեղքերով եւ ինչու կնոջ փոխարեն քվեարկեց ամուսինը
ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ թիվ մեկ ընտրատարածքի 1/6 տեղամասի քվեատուփի ճեղքի մասին ահազանգը կեղծ էր. «Այդ միջադեպի հետ կապված պետք է ասեմ, որ որեւէ ճեղք առկա չէ: Բոլոր քվեատուփերը նույնն են, թափանցիկ են եւ ներքեւի մասում ունեն փոքրիկ անցքեր, 4 անցք, եւ որեւէ ճեղք չկա»,- Aravot.am-ին ասաց տիկին Հովհաննիսյանը:
Ոստիկանությունը խնդրում է զերծ մնալ կնիքի դրոշմները վնասելուց
Համացանցում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ քիմիական տարբեր նյութերի` ջրածնի պերօքսիդի, սպիրտային խառնուրդներով ներծծված թաց անձեռոցիկների միջոցով ջնջվում են քվեարկությանը մասնակցած լինելու հանգամանքը փաստող՝ ընտրական հանձնաժողովների կողմից քաղաքացիների անձնագրերում դրված կնիքի դրոշմները: Չցանկանալով անդրադառնալ 21-րդ դարում գիտության նվաճումներին, այդ թվում` քիմիայի բնագավառում տարատեսակ ներկանյութերի և մաքրող նյութերի առկայությանը, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում նախազգուշացնել, որ
ՀՀ նախագահի թեկնածու. Միջազգային հանրությունը սատարում է քրեաօլիգարխիկ համակարգը
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ինքնավնասմամբ ու հացադուլով ինչ-որ բանի հասնելու քաջությունն ամեն մեկին տրված չէ: «Նախեւառաջ պետք է հասկանանք, որ դա ծայրահեղ քաղաքական միջոց է, ուլտիմատում: Եթե մարդը դիմում է դրան, ուրեմն ունի լրջագույն պատճառներ: Որոշ հացադուլների դեպքում մարդիկ իրենց անմիջական իրավունքն են պաշտպանում, իսկ ես հայտարարել եմ
Ֆրանսիայում Կարեն Գրիգորյանը միանձնյա առաջատարն է
Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում ընթացող շախմատային փառատոնում հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը երեք տուրից հետո նույնքան միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր երկրորդ մասնակիցը` գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, նրան զիջում է կես միավոր եւ ընթանում է երկրորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Պասիվ ակտիվություն». Ընտրությունների պատկերը՝ ըստ «Մեդիա» կենտրոնի
Տավուշի մարզի Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի համայնքներում դիտորդական առաքելություն իրականացնող Դիլնեթ Սերվիս ՀԿ ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի տվյալներով, դեռևս պասիվ է. «Նախորդ ընտրությունների համեմատությամբ առայժմ բավական հանգիստ է»,-Մեդիա Կենտրոնին հայտնում է Հովհաննիսյանը: Արարատի մարզում դիտորդական առաքելություն իրականացնող Հարմոնիա ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Խուրդունցի տվյալներով Բաղրամյան, Արարատ, Այնթափ բնակավայրերում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընտրողների հոսքը բավականին
Հրանտ Բագրատյանը խոստացավ հարկել ընտրակաշառքը (Տեսանյութ)
«Ես լրիվ ուրիշ Հայաստան եմ պատկերացնում», -ասում է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, որը կնոջ եւ դստեր հետ կատարեց իր ընտրությունը: Ըստ Բագրատյանի՝ ինքը քվեարկել է «նոր» Հայաստանի համար. «Այն Հայաստանը, որ ունեինք վերջին տարիներին, իրեն սպառել է ու չի կարող զարգանալ, առաջ գնալ»: Բագրատյանը հայտարարեց, որ խախտումների դեպքեր են արձանագրել, ահազանգեր կան, նույնիսկ այն
Ռոման Աբրամովիչի նավը ցնցել է ամերիկացիներին
Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի «Eclips» նավն իր չափերով ցնցել է ամերիկացիներին, իսկ լրագրողներն այն համեմատել են Գուդզոն ծովածոց մտած հսկայական երկնագույն կետի հետ: Ռուս միլիարդատիրոջը պատկանող նավի` Նյու Յորքի նավահանգիստ մտնելու պատճառներն անհայտ են: Հնարավոր է, դա կապված է նրա կնոջ` Դարյա Ժուկովայի հղիության հետ: CNBC-ի թղթակից Ռոբերտ Ֆրենկը նշում է, թե
Չհրկիզվող պահարանում կան քվեաթերթիկներ, որոնք օգտագործվելու են կարուսելի համար. Թևոս Մաթևոսյան (ձայնագրություն)
Այսօր կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին Երեւանի թիվ 10/08 ընտրատեղամասում (Հերացու փ. 2, թիվ 72 դպրոցի շենքում) ընտրախախտումներ են գրանցվել, որի մասին քիչ առաջ բարձրաձայնեց Թևոս Դավիթի Մաթևոսյանը, որը նշանակված է Հրանտ Բագրատյանի կողմից վստահված անձ: Նշենք, որ այս ընտրատեղամասում միակ վստահված անձն ինքն է, ով հետևում է ընտրական գործընթացի ամբողջ ընթացքին և իր գրանցամատյանում գրի
Ռեգնում. Ըստ «Ռեգնում»-ի, «Նովոստի Արմենիայում» հայտնվել է Վիգեն Հակոբյանի հարցազրույցը, որը նա չի տվել
Հայաստանում «Ռիա Նովոստիի» նախագիծ «Նովոստի Արմենիա» լրատվականը փետրվարի 16-ին հրապարակել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի մեկնաբանությունները՝ Հայաստանի նախագահական ընտրությունների հետ կապված: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Հաջորդ օրը, փետրվարի 17-ին, նշված մեկնաբանությունները հրապարակվել են «Երկրամաս» պարբերականում՝ հղում անելով «Նովոստի Արմենիա»-ին: Վերջինս ուղեկցվել է «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանի լուսանկարով: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Նովոստի Արմենիայից» ոչ
Քվեարկության օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է բազմաթիվ խախտումներ
ՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ տեղամասերում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը, կատարվում են լցոնումներ, մարդկանց ուղղորդում են տեղամասեր, իրականացնում են բացահայտ քարոզչություն և այլն: Բոլոր արձանագրված խախտումները կատարվում են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից: Այսպես, Ընտրակաշառքի բաժանման
Արարատի ընտրատեղամասում միայն երկու թեկնածուների վստահված անձ կա
Արարատ քաղաքի 18/06 ընտրատեղամասում, 13:30-ի դրությամբ, ներկայացել են միայն երկու թեկնածուների երկուական վստահված անձինք, որոնք հերթափոխով են ներկայացել ընտրատեղամաս: Միայն Հրանտ Բագրատյանի եւ ՍերԺ Սարգսյանի վստահված անձինք են: Ներկա է նաեւ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ից դիտորդ: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հավաստմամբ` դեռ ոչ մի միջադեպ չի գրանցվել: Մինչ այժմ տեղամասում գրանցված 1562 ընտրողից 840-ն
Անդրիաս Ղուկասյան. Հացադուլն անհետեւանք չի մնացել (Տեսանյութ)
Նախագահի թեկնածուն դիտորդների նախնական գնահատականից հետո կդադարեցնի հացադուլը եւ հայտարարություն կանի Հունվարի 21-ից՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին օրվանից հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, Aravot.am-ի այն հարցին՝ համարո՞ւմ է, որ իր ակցիան արդյունք է տվել, պատասխանեց. «Շուտ է գնահատական տալ արդյունքներին…դա ցույց կտա իրադարձությունների հետագա զարգացումը: Ես վստահ եմ, որ հացադուլն անհետեւանք չի մնացել
Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ և երեխաների հետ Հայաստանի նախագահական ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք արվում են, բնակաբանար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի
The National. Կի Մանուկյանը տոնում էր իր հաղթանակը
Դուբայում կայացած ջազ փառատոնում լիբանանահայ Կի Մանուկյանի ելույթին անդրադառնալով՝ «Նեյշնլ» պարբերականը գրում է, որ վերադառնալով Սիդնեյից, որտեղ նա դարձավ Լիբանանից առաջին երաժիշտը, որ ելույթ ունեցավ Սիդնեյի օպերայում, Ջազ Գարդենում Կի Մանուկյանն իր ելույթում ավելի շատ անձնական հաղթանակն էր տոնում, քան մասնակցում Մերձավոր Արևելքի ջազային տոնակատարությանը: Կի Մանուկյանը ծնվել է 1976թ., Բեյրութում: Նա մասնագիտությամբ իրավաբան է:
Օգտվել իշխանական կուսակցության տված հնարավորությունից. Շարմազանովը` Րաֆֆիին
«Ես մասնակցել եմ ընտրության, և իմ անձնագրում դրված կնիքը ոչ անձեռոցիկի, ոչ որևէ այլ բանի միջոցով չի մաքրվում», հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ անձնագրերում արված կնիքը հնարավոր է մաքրել խոնավ անձեռոցիկի միջոցով: ԱԺ փոխնախագահը հորդորում է քաղաքացիներին անձամբ ստուգել սեփական անձնագրերը: «Րաֆֆի Հովհաննիսյանին կխնդրեի
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ից հրաժարվում են Հայրիկյանի մասին որեւէ լուր ասել
Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովիկ Սարկավագյանն արգելում է Պարույր Հայրիկյանի մասին որեւէ տեղեկություն հայտնել Ավելի վաղ Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունն անցած գիշեր այնքան էլ լավ չի եղել: Մեր հարցին ի պատասխան՝ Հայրիկյանի շտաբից հորդորեցին դիմել թեկնածուի բժիշկներին: Ներկայումս Պարույր Հայրիկյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի կրծքային վիրաբուժության
«Տրուսիկի» պարտքը» ընտրատեղամասո՞ւմ են ուզում (Տեսանյութ)
Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում Aravot.am-ը ականատես եղավ երկու կնոջ վիճաբանության, որոնցից մեկը բղավելով մյուս կնոջ վրա, փորձում էր ապացուցել, որ կանանցից մեկը գումար է ստացել. «Սուտ ես ասում, դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»: Երբ մենք մոտեցանք վիճող կանանց, հետաքրքրվելով,
Բաց քվեարկություն եւ խախտումներ Խարբերդում (Տեսանյութ)
Խարբերդի թիվ 16/41 ընտրատեղամասում ահազանգ կար, որ զանգվածային լցոնումներ են կատարվում: Երբ մենք այդ ընտրատեղամասի մոտ էինք, տարածքում իսկական խառնաշփոթ էր. BMW մակնիշի 77 DD 777 պետհամարանիշի մեքենայի շուրջ մոտ երկու տասնյակ մարդիկ էին հավաքվել: Տարածքում մոտ 15 ավտոմեքենա էր, այդ թվում՝ ոստիկանական: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կորյուն Կակոյանը վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է, շուրջ
«Ընտրությո՞ւն, ի՞նչ ընտրություն». 99-ամյա Համասփյուռ Ազիզյանն ասում է, որ սիրում է կյանքը
Ակոսված աչքերով, չնայած տարիքին` ուրախ ու ժպտերես, դեմքը կնճիռներով պատված, ծերությունից մի բուռ դարձած 99-ամյա Համասփյուռ Ազիզյանի կողքով են անցնելու նախագահական ընտրությունները. տեղյակ չէ, որ փետրվարի 18-ին Հայաստանում նախագահ են ընտրելու, չգիտի՝ ովքե´ր են մասնակցում ընտրություններին: Իսկ եթե մի պահ էլ հեռուստացույցով տեղեկանում է քաղաքական անցուդարձին, ապա անմիջապես էլ մոռանում է. այս մեծահասակ կնոջ միակ
Արման Մելիքյանը հրաժարվում է մեկնաբանություններից
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն Aravot.am-ի հետ զրույցում կտրականապես հրաժարվեց ընտրությունների ընթացքի, արդեն իսկ առկա ընտրախախտումների մասին ահազանգերի վերաբերյալ որեւէ մեկնաբանություններից: Ասաց, որ հայտարարություններով հանդես կգա քվեարկության ավարտից հետո, երբ արդեն հստակորեն կուրվագծվի, թե քանի մարդ է մասնակցել ընտրություններին: Հիշեցնենք, որ թեկնածուն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ համարում է,
Ընտրախախտումներ՝ ըստ «Մեդիա» կենտրոնի
ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ. Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձիք ճնշում են գործադրում դիտորդների վրա: «Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են
Երևանի քաղաքապետը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկությանը: Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ ընտրություն է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. <<Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես կատարեցի իմ ընտրությունը
Սերժ Սարգսյանի նախընտրական երգն անջատեցին (Տեսանյութ)
Վանաձորի 30/31 տեղամասի դիմացի կրպակից հնչող Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակի երգի կապակցությամբ դիմեցինք ոստիկանությանը, որը խոստացավ, թե կպարտադրվի, որ անջատեն ձայնագրությունը կամ այնպես անեն, որ տեղամասում այն չլսվի: Երբ մենք գտնվում էինք կրպակում, ներս մտավ ոստիկանը եւ մեր համատեղ պահանջից հետո երգը անջատվեց: Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

















































