Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Վեստի. Ադրբեջանական համայնքը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ռադայի պատգամավորին

Դեկտեմբեր 11,2012 15:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Ղրիմի ադրբեջանական համայնքը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ֆյոդոր Նեգոյին, որը վիրավորել է ադրբեջանցիներին ու վրացիներին: Մոտակա ժամանակներում համապատասխան դիմում կներկայացվի Ուկրաինայի խորհրդարան: Հայտնում է ադրբեջանական «Վեստի» լրատվականը:

Նեգոյի հայտարարությունը, որը վեճի առիթ է դարձել, հնչել է դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ. «Նայեք, մեր շուկաներում առևտրով են զբաղվում ադրբեջանցիներն ու վրացիները, դա քաղցկեղ է մեր երկրի համար: Ռուսաստանը նրանց քշեց, նրանք տեղավորվեցին մեզ մոտ` Ուկրաինայում», – ասել է պատգամավորը:

Ըստ «Վեստի»-ի, այս հայտարարությունը զայրացրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը: Այս պահին դիվանագիտական առաքելությունը «պատգամավորի վարքագիծը դատապարտելու դիմումներ է պատրաստում երկրի տարբեր իշխանական մարմիններին ներկայացնելու համար»:

Լրատվականը, հղում անելով Ուկրաինայի վրացական համայնքների ասոցիացիայի նախագահ Մերաբ Գաբրիաձեի խոսքերին, գրում է, որ վրացական համայնքը նույնպես զայրացած է ու պատրաստվում է քայլեր ձեռնարկել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: