Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Գուցե մի քիչ փնթփնթան մութ անկյուններում» (Տեսանյութ)

Ինչպես կանխատեսել էինք՝ ընտրություները փաստացիորեն կեղծվել են և չեն արտահայտում ժողովրդի կամքը

Նախնական արդյունքներ՝ Գյումրիից

«Ասպարեզը» շարունակում է տվյալներ ներկայացնել Գյումրու տեղամասերից   35/33; Րաֆֆի Հովհաննիսյան` 704, Սերժ Սարգսյան` 245 35/35; Րաֆֆի Հովհաննիսյան` 566, Սերժ Սարգսյան` 140 34/08; Րաֆֆի Հովհաննիսյան` 734, Սերժ Սարգսյան` 193 35/39; Րաֆֆի Հովհաննիսյան` 617, Սերժ Սարգսյան` 137 34/10; Րաֆֆի Հովհաննիսյան` 184, Սերժ Սարգսյան` 54 34/21; Րաֆֆի Հովհաննիսյան` 330, Սերժ Սարգսյան` 108 34/16; Րաֆֆի Հովհաննիսյան` 357, Սերժ

Սերժի ընտրակաշառքից հրաժարված գյումրեցիները իշխանափոխություն են երազում

Գյումրու Մալայա Զեմլյա թաղամասի մի խումբ մարդիկ աղոթում են,  որ Սերժ Սարգսյանը չվերընտրվի նախագահ Ինչպես  տեղեկացրել ենք, այսօր  Գյումրու խուլ թաղամասերից մեկում` այսպես կոչված Մալայա Զեմլյայում, բացահայտ ընտրակաշառք էին բաժանում`ընտրատեղամասից մի քանի քայլ հեռավորության վրա  ընտրողներին մուծվում ու  ուղեկցում դեպի  քվեարկության: Հակառակ դրան, մի խումբ մարդիկ հավաքվել էին շենքերից մեկի մոտ ` ամոթանք տալով ընտրակաշառք

Պայքարը Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ էր

Ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը Արարատ քաղաքի  թիվ 18/06 ընտրատեղամասում. արդյունքները ներկայացնում ենք ներքեւում. Սերժ Սարգսյան` 1037 Րաֆֆի Հովհաննիսյան` 147 Պարույր Հայրիկյան` 14 Անդրեաս Ղուկասյան` 3 Հրանտ Բագրատյան` 9 Վարդան Սեդրակյան` 4 Արման Մելիքյան` 1  Հռիփսիմե Հովհաննիսյան    

Դավիթաշենում ընտրախախտում իրականացնողի ձեռքը բռնել են (Տեսանյութ)

5/17 ընտրատեղամասում այլ հասցեում գրանցված ընտրող է փորձել քվեարկել Քիչ առաջ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում էինք: Այդ տեղամասից ահազանգ էր ստացվել, որ ընտրողը փորձել է քվեարկել՝ այդ տեղամասի հասցեներից ոչ մեկում գրանցում չունենալով: Սակայն հանձնաժողովի նախագահը ոչ ինքն է արձանագրություն կազմել, ոչ թույլ է տվել, որ վստահված անձը դա անի: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամ Մելսիդա

«Ասպարեզը» հաստատում է Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի «կրելը»

«Ասպարեզը» ուղիղ եթերում տվյալներ է հաղորդում տարբեր տեղամասերից: Առայժմ ստացած բոլոր տվյալներով Րաֆֆի Հովհաննիսյանը  հաղթում է, որոշ տեղամասերում՝ կրկնակի, եռակի, անգամ յոթնակի քանակով: Ըստ այդմ՝ 35/25 տեղամասում 228 քվե՝ Րաֆֆի Հովհաննիսյան, 71 քվե՝ Սերժ Սարգսյան, 35/37 տեղամաս՝ 465 Րաֆֆի Հովհաննիսյան, 118՝ Սերժ Սարգսյան: 33/63 տեղամաս՝ 591 Րաֆֆի Հովհաննիսյան, 209՝ Սերժ Սարգսյան: Հաջորդիվ բերված տվյալներում առաջին

Գյումրիում Րաֆֆին «խփում է»՝ ֆեյսբուքյան տվյալներ

  Ֆեյսբուքյան օգտատեր, «Ժառանգություն» կուսակցության համակիր Իզաբելլա Աբգարյանի տվյալներով Գյումրիի թիվ 18 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 610, իսկ Սերժ Սարգսյանը՝ 70 ձայն: Գյումրիի մեկ այլ՝  33/63 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 357, իսկ Սերժ Սարգսյանը՝ 112 ձայն:  

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկումները ընտրությունների մասնակցության վերաբերյալ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդների կողմից դիտարկված թվով 50 տեղամասերում ժամը 19:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը ունի հետևյալ պատկերը: Վանաձոր քաղաք     ք. Վանաձոր                  29/08                 55.5% ք. Վանաձոր                  29/14                 49.8% ք. Վանաձոր                  30/09                 55.8% ք. Վանաձոր                  30/23                 53.9% ք. Վանաձոր                  30/29                 54.5% ք. Վանաձոր                  30/32                 52.5% ք. Վանաձոր                  30/34                 55.1% ք. Վանաձոր                  30/35                 51.2% ք. Վանաձոր                 

Ընտրողներին տրամադրվել է անձնագրին փոխարինող 1407 ժամանակավոր փաստաթուղթ

ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը անձնագրային ծառայություններ դիմած ընտրողներին տրամադրել է անձնագրին փոխարինող 606 ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) և ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք: Համեմատության համար ասենք, որ 2012 թ. կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության օրը ընտրողներին տրամադրվել է անձնագրին փոխարինող 1407 ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) և ընտրողների ցուցակում

Քվեարկել էր Վիգեն Սարգսյանի փոխարեն

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվեց քրեական գործ ուրիշի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ իքս-քաղաքացին փորձել է քվեարկել Վիգեն Սարգսյանի փոխարեն: Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, միաժամանակ ուսումնասիրվում են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը եւ բոլորը ուղարկվել

Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել քվեարկությանը, իսկ Աբովյանում արձանագրվել է ընտրողների ամենապասիվ մասնակցությունը

Հ նախագահի ընտրությունների քվեարկությանը չի մասնակցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետ է Ծառուկյանի փեսան՝Կարապետ Գուլոյանը, արձանագրվել է ընտրողների ամենապասիվ մասնակցություն։ Ամենաակտիվ քաղաքներից է եղել Արարատը։ Ուշագրավն այն է, որ այդ քաղաքի ցեմենտի գործարանի աշխատակիցները, չնչին բացառություններով, չեն մասնակցել քվեարկությանը։ 7or.am

Ոսկեպարում Սերժ Սարգսյանի առավելությունը մեծ է

Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում է Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային (կենտրոնը՝ Նոյեմբերյան) ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ընտրատարածքի ցուցակային 52 680 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 36433 ընտրող, կամ ցուցակային ընտրողների 69.16 տոկոսը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային (կենտրոնը՝ Իջեւան) ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ընտրատարածքի  ցուցակային 55812

Ավանում Քիմ Քարդաշյանին են ընտրում, Սերժ Սարգսյանին՝ ջնջում

Ավանի թիվ 1/12 ընտրատարածքում անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա ընտրողը թղթի ներքեւում գրել է Քիմ Քարդաշյան: Իսկ մեկ այլ անվավեր քվեաթերթիկի վրա էլ թիվ 6 թեկնածուի անուն ազգանունն ընտրողն ամբողջությամբ գրիչով ջնջել է: Քվեաթերթիկի վրա 6-րդ համարը Սերժ Սարգսյան է, եւ հենց նրա անունն էլ ընտրողը ջնջել է: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ոստիկանության գործունեության վերաբերյալ

2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների թե՛ նախընտրական քարոզչության, և թե՛ քվեարկության օրվա վերաբերյալ կազմակերպության դիտորդներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, մտահոգություններ, որոնց վերաբերյալ տարածվել են հայտարարություններ և հաշվետվություններ՝ ԶԼՄ-ների և կազմակերպության կայքէջի միջոցով: Տեղեկատվության մեծ մասը վերաբերել է ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, տեղական հեղինակությունների կողմից ընտրական տեղամասերի շրջակայքում  իրավիճակը կառավարելի և քաղաքացիների

Գյումրու ընտրատեղամասերում ներկա-բացակա էին անում պետական աշխատողներին

Iphone-ավոր դիտորդները ստուգում էին, թե պետական աշխատողները ապահովե ՞լ են խոստացած մարդաքանակը` հօգուտ Սերժ Սարգսյանի Գյումրիում այս նախագահական ընտրությունները աչքի ընկան նրանով, որ վերահսկվում էին IPhone-ավոր երիտասարդների կողմից: Վերջիններս, դիտորդ ձևակերպվելով, կանգնում էին ընտրատեղամասի նախագահի կամ քարտուղարի գլխավերևում ու տեսնելով, թե ընտրության ներկայացողներն ովքեր են, նրանց անուն-ազգանունն անմիջապես հաղորդում էին պահանջված վայրը: Սա բնականաբար ինքանպատակ

Շարմազանովը կոռեկտության կոչ է աում`«անկախ հույզերի առատությունից»

«Թե քարոզչական, թե ընտրական ընթացքը ապացուցեցին, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացումն այլեւս անհերքելի փաստ է: Դրա մասին են խոսում նաեւ դիտորդների գնահատականները, որոնց հետ ես անձամբ խոսել եմ, ինչու ոչ, նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հանձնաժողովների անդամները, որոնք հրապարակային ասել են այդ մասին»,- գնահատելով ընտրական գործընթացը՝ քիչ առաջ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`այս ընտրությունները

1 միլիոն 518 հազար 407 քաղաքացի ընտրության է գնացել

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց , որ 20:00 ի տվյալներով՝ հանրապետությունում ընտրության են մասնակցել ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 60,05 տոկոսը՝ 1 միլիոն 518 հազար 407 քաղաքացի: Երեւանում ընտրության են գնացել 445 338 ընտրող, ընտրելու իրավունք ունեցողների 53.99 տոկոսը, Արագածոտնում՝ 72 696, 63, 60 տոկոսը, Արարատում՝ 157,506, 73, 92 տոկոսը Արմավիրում՝

iDitord-ը ընտրախախտումների վերաբերյալ այսօր ստացել է 200 ահազանգ

Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համակարգող Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ քվեարկության օրը iDitord-ը ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 200 հաղորդագրություն, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրանք 500-ն էին: «Հիմնականում ահազանգերը վերաբերել են մարդկանց ուղղորդելուն եւ քվեարկությանը հարկադրելուն, ինչպես նաեւ` լցոնումներին, որոնք դեռեւս չեն ճշտվել: Ցուցակների անճշտության դեպքեր քիչ են գրանցվել, իսկ թանաքի

«Դուք էլ, ձեր ընտրություններն էլ, էլ ինչքան պիտի խմեք ժողովրդի արյունը». քվեաթերթիկի վրայի գրառում

Այս պահին Ավան վարչական շրջանում թիվ 1/12 ընտրատեղամասում քվեաթերթիկներն են հաշվում եւ առաջին 3 քվեաթերթիկներն անվավեր էին: Այդ քվեաթերթիկների վրա ընտրողը գրել էր. «Դուք էլ, ձեր ընտրություններն էլ, էլ ինչքա՞ն պիտի ժողովրդի արյունը խմեք: Էլ ինչքան եք ուտելու զինծառայողների գլուխը: Աստծուց վախեցեք»: Մյուս անվավեր քվեաթերթիկի վրա էլ գրված էր. «Ամոթ մեր ազգին, ամոթալի ընտրություններ,կարծես անհաջող

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը exit poll-ի մասին` «մեր թեկնածուն 58%-ից շատ ավելի ձայներ է հավաքել»

Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանել է քիչ առաջ հայտարարված exit poll-ի նախնական արդյունքները, որոնց համաձայն իրենց թեկնածում ստանում է ձայների 32 %-ը, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը`58 %: Մեդիամաքս-ի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ «Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սերժ Սարգսյանին տեղերով շփոթել են»: «Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սերժ Սարգսյանին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության փաստերը

2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրական կեղծիքներն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ բռնություններով և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերով: Մասնավորապես՝ հարձակման է ենթարկվել www.1in.am լրատվական էջի լրագրող Մարինե Խառատյանը, մասնավորապես հայհոյանքների ուղեկցությամբ խլել են նրա տեսախցիկը, խոչընդոտել աշխատանքը: բռնություն է կիրառվել www.lragir.am լրատվական էջի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ: Նման ճնշումները և բռնություններն ունեն ընտրությունների կեղծիքները, խախտումները քողարկելու

ՀՀԿ-ում սպասում են Սերժ Սարգսյանին

ՀՀԿ կենտրոնական շտաբում գնալով ավելի մարդաշատ է դառնում: ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմին անդամները կամաց-կամաց գալիս են կուսակցության շտաբ: Այստեղ սպասում են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Բոլորի տրամադրությունը շատ բարձր է, ՀՀԿ-ականները շնորհավորում են միմյանց`«էկզիթ-փոլի» հրապարակված տվյալների առիթով, համաձայն որոնց, ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը առաջին տեղում է 58 տոկոսով: Շատերը համեմատում-համադրում են իրենց  նախապես

Երեք մարզերի դատարաններ «աշխատեցին»

ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման համար այսօր Հայաստանի դատարաններում ստացվեցին 17 հայցադիմումներ: ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկացմամբ, 17 հայցադիմումներից բավարարվեցին 13-ը: Մերժվեց 2-ը:Մեկ հայցադիմում վերադարձվել է: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան էին դիմել 6 ընտրող, որոնց հայցադիմումները բավարարվել են: Շիրակի, Կոտայքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել էին 1-ական հայցադիմումներ, որոնք բավարարվել են:

Ոստիկանությունը հերքում է Սաքունցին

Համացանցում տարածվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցազրույցը, համաձայն որի՝ լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել և հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն: Այսինքն` հիմնավոր կասկածներ կան, որ նույն մարդը կարող է ընդգրկված լինել մի քանի ցուցակում: Համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Հայաստանի

Արմավիրում բացակայել են վստահված անձանց համար նախատեսված աշխատանքային սեղանները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրում դիտորդական առաքելություն է իրականացնում  Արմավիրի զարգացման կենտրոնը: Կենտրոնի ներկայացուցիչ Նարինե Առաքելյանը «Մեդիա» կենտրոնում Skype-ով երկրորդ միացման  ընթացքում հայտնեց, որ 21/19 ընտրատեղամասում քվեատուփերրի հետեւի հատվածը ծածկված է եղել թափանցիկ թաղանթներով. «Զարմանալի էր, գրեթե բոլոր տեղամասերում բացի մեկ թեկնածուից,  մյուսները վստահված անձինք չունեն, իսկ տեղ տեղ բացակայել են վստահված անձանց համար

«Վերջ տվեք կապիկությանը»

Այսօր նոր Խարբերդի 16/41 ընտրական տեղամասում փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Դավիթ Սանասարյանի և հանձնաժողովի անդամներից մեկի միջև: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Եվրամիությունը կրկին ընդգծում է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարեւորությունը

Պաշտոնական Բրյուսելը, ինչպես ասված է Եվրամիության կառավարության (Եվրոպայի խորհդրի)` այսօր տարածած հայտարարության մեջ, ուշադրությամբ հետեւում է հայաստանյան ընտրություններին եւ կրկին ընդգծում դրանք միջազգային չափանիշներին եւ արեւմտյան դիտորդների հանձնարարականներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը։ Փաստաթղթում Եվրամիության արտգործնախարարները վերլուծում են կառույցի հարաբերությունները Արեւելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ եւ առանձնացնում առաջիկա անելիքներն ու գերակայությունները։ Ըստ այդմ` Բրյուսելը

Իրավունք չունեին ընտրողների ցուցակը ցույց տալու

Արարատ քաղաքի թիվ 18/06 ընտրատեղամասում 1582 -ից ընտրությանը մասնակցել  է 1231 ընտրող: Մեր տեղեկություններով` քվեացուցակում գրանցված քաղաքացիներից մի քանիսը երկար ժամանակ  բացակայում են երկրից եւ մեկն էլ մահացել է. ցանկացանք` ճշգրտել, թե արդյոք նրանց անվան դիմաց կա ստորագրություն եւ որեւէ մեկը մասնակցել է նրանց փոխարեն, բայց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ նա իրավունք չունի մեզ

ՊՆ խոսնակը պատասխանում է դիտորդին

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում արձագանքել է «Առավոտի»  «Աբովյանում զինվորականները քվեարկել են հսկողության տակ» հրապարակմանը: Հիշեցնենք, որ ըստ այդ հրապարակման՝ Աբովյանում դիտորդական առաքելություն իրականացնող «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը Մեդիա կենտրոնում Skype-ով  զրույցի ժամանակ հայտնել էր, որ տեղամասերից մեկում արձանագրվել են զինվորականների` հսկողության ներքո քվեարկության դեպքեր.

Հարուցվեց առաջին քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Այսօր ժամը 14։25-ին, Երևանի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031