Օրվա լրահոսը
408.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.05 դրամ:
Լեւոն Զուրաբյանին դուր չեկավ ՀԺ-ի լրագրողի հարցը, թե Մարտի 1-ից հետո ձեզ չի՞ կաշկանդում բանակցություններ վարել ԲՀԿ-ի հետ
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին «Հայկական ժամանակի» լրագրողը մի ուշագրավ հարց ուղղեց՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Փաստահավաք խմբի 4-րդ զեկույցում տեղեկություն կա, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի մարդիկ Վլադիմիր Գասպարյանի հրամանատարության ներքո գտնվել են Պարոնյան փողոցի վրա, այնուհետեւ տեղափոխվել են Պարոնյանի փողոց: Այսինքն, փաստահավաք խումբը ունի փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցություն ունեցել է: Լեւոն
Օբաման զգուշացրել է Ասադին քիմիական զենքի կիրառման «հետևանքների» մասին
«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Ասադին և իր հրամանատարության տակ գտնվողներին. աշխարհը հետևում է ձեզ» ԱՄՆ-ի նախագահ Օբաման զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ այս երկրում ընդդիմության դեմ կառավարական զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Այս հայտարարությամբ նախագահ Օբաման հանդես է եկել Վաշինգտոնում գտնվող Պաշտպանության ազգային ինստիտուտում ԱՄՆ-ի և
ՀՅԴ դիմումի քննությունը՝ դեկտեմբերի 7-ին
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին կորոշի՝ ընդունի ՀՅԴ ներկայացրած դիմումն ու սկսի քննարկումները, թե ոչ: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Նա հրաժարվեց որեւիցե մեկնաբանությունից, թե ՀՅԴ ներկայացրած դիմումի մեջ կա՞ն համապատասխան հիմքեր հանձնաժողովի քննության առարկա դառնալու համար: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նախարարությունը` Լուսինե Զաքարյանի տունը փրկելու մասին. «Դա զուտ ընտանիքի խնդիրն է»
Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի տան պատերի ներսում կատարվող ավերածությունները պատկերող նկարները սոցիալական ցանցերում տարածվելուց հետո «Ֆեյսբուքում» նաև էջ բացվեց, որի նպատակն է կազմակերպել ստորագրահավաք ուղղված Մշակույթի նախարարությանը: Մասնակցիները մշակութային արժեքների պահպանության ոլորտի պատասխանատու գերատեսչությունից պահանջում են կործանումից փրկել երգչուհու տունն ու այն վերածել Լ. Զաքարյանի տուն-թանգարանի: Մոտ 300 օգտատեր արդեն հաստատել է` նախաձեռնությանը միանալու մասին, պետք է
Էկրանավորվելու է Ջոան Ռոուլինգի նոր վեպը
Ուրախ լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգին կամ նրա վեպերը: 2014թ.-ին BBC-ին էկրանավորելու է Ռոուլինգի «Ազատ վայր» վեպը, որը գրվել է հատուկ մեծահասակների համար: Այն լույս է տեսել 2012 թ.-ին: Գրքի թեմաներն են քաղաքական ու սոցիալական խնդիրները, թմրամիջոցները, բռնությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, գրողն անձամբ է հայտարարել է, որ
Դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը չէ
Ուկրաինայի Օդերևութաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլիմայական ուսումնասիրությունների եւ եղանակի կանխատեսումների բաժնի գիտնական օդերեւութաբանները կոչ են անում չվախենալ դեկտեմբերի 21-ի՝ աշխարհի վերջի մասին տարածված լուրերից: «Մենք չենք սպասում աշխարհի վերջին», – հայտարարել են նրանք, նշելով, որ տարածված լուրերը գնչուական կանխատեսումներ են, իսկ լուրջ գիտնականները նման անհեթեթ նորություններ չեն տարածում: Գիտնականները հորդորել են մարդկանց չվախենալ եւ զգուշացրել, որ
Գեղանկարիչ Արշակ Սարգսյան. Հայ արվեստագետը ուրիշ երկրում ցուցադրվելիս էկզոտիկ է
Վաղը նորաբաց «Անտիկյան» ցուցասրահում կկայանա ինքնատիպ նկարիչ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը եւ կատալոգի շնորհանդեսը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց արվեստագետը, կատալոգը վերջին 13 տարիներին արված գործերն է ներկայացնում՝ գծանկարներ, դիմանկարներ, քանդակներ. «Այն կոնկրետ անուն եւ թեմա չունի, բայց քանդակները, նկարները եւ գծանկարները միմյանց հետ կապված են, գրքում նաեւ արվեստաբանական տեքստեր կան՝ Մայքլ Պարասկոսի, Նիկոլետտե Ռամիրեզի, Վարդան
Օսկանյանի գործողություններում հանցակազմի տարրերը բացակայում են. ՌԴ ինստիտուտ
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտը իրավական եզրակացություն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգությանծառայության կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի վերաբերյալ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Սիվիլիթաս հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որտեղ եզրակացության որոշ հատվածներ ներկայացված են թարգմանաբար: Սիվիլիթասը տարածել է նաև փաստաթղթի ռուսերեն բնօրինակը: «Վ. Մ. Օսկանյանի գործողություններում հակաիրավականության տարրի առկայության համար անհրաժեշտ է հաստատել, որ
Аргументы и факты. «Հայաստան և Ռուսաստան. պատմության ընդհանուր էջերն առանց կարծրատիպերի»
Դեկտեմբերի 6-ին «ԱԻՖ»-ի մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայաստան և Ռուսաստան. պատմության ընդհանուր էջերն առանց կարծրատիպերի» միջոցառումը: Գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը: Միջոցառման ժամանակ տեղի կունենա Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ.)» գրքի շնորհանդեսը: Գիրքը առաջին համապարփակ գիտական վերլուծությունն է Հայաստանի Հանրապետության և բոլշևիկյան հեղափոխությունից հետո ձևավորված Ռուսաստանի պետական անձանց`Անտոն
ՀԱԿ անդամ. «ՕԵԿ-ից մի կին կրծքերը բացել է դեսպանի առջեւ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գնահատմամբ, նախօրեին ԱԺ լրացուցիչ ընտրություններն անցել են բարձր մակարդակով: «Եթե որեւէ մեկը փորձի այս ընտրություններին էթիկետներ կպցնել, նշանակում է այդ մարդը ցանկացած լավ բանի նայում է սեւ ակնոցով: Ճիշտ է, ակտիվությունը շատ մեծ չէր, բայց այդ ակտիվության պայմաններում էլ շատ նորմալ ընտրություններ անցկացվեցին: Բացի պարտվողներից, որոնք ճիշտ կլիներ, իրենց
ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում անտառային հրդեհների վերահսկման ռազմավարության մշակմանը
Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման գործող օրենսդրական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները քննարկվեցին այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի (GFMC) համագործակցությամբ` «Շրջակա միջավայրը և անվտանգությունը» (ENVSEC / ՇՄԱ) նախաձեռնության շրջանակներում: Կլոր սեղանին մասնակցեցին համապատասխան պետական մարմիններից, միջազգային
Անջելինա Ջոլին պատրաստ է հեռանալ կինոյից՝ հանուն երեխաների
Անջելինա Ջոլին առաջիկա մի քանի տարիների ընթացքում հավանաբար կդադարի նկարահանվել կինոնկարներում: Այդ մասին նա հայտնել է Channel 4 News-ին տված հարցազրույցում: Հայտնի դերասանուհին ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին. «Կարծում եմ, ստիպված եմ լինելու հրաժարվել նկարահանումներից, երբ երեխաները դառնան դեռահաս: Չափազանց շատ գործ կա տանը»: 37-ամյա Ջոլին եւ նրա ապագա ամուսին Բրեդ Փիթն ունեն 6
The Wall Street Journal. «Հայաստան. շախմատի վրա հաղթած երկիր»
Լրագրողները Տիգրան Պետրոսյանի տան դիմաց ցցված իրեն են սպասում: Երկրպագուները նրա ստորագրությունն են փորձում վերցնել: Նրա պատկերը հանդեսների առաջին էջերում է և նրա երիտասարդ դեմքը պատկերված է պլակատների վրա, որոնք զարդարում են պատերը: Գրում է «Ուոլ սթրիթ ջորնալը» թերթը` Հայաստանի շախմատի մասին պատրաստած նյութում: 28-ամյա տոկուն տղամարդը մարզիկ չէ և ոչ էլ կինոաստղ: Նա շախմատի
Զուրաբյանը՝ Մարտի 1-ին Շերիֆի ու Ծառուկյանի մասնակցության մասին. «Անկախ կուսակցական պատկանելությունից, բոլոր մարդիկ պետք է պատժվեն»
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխանության դիրքորոշման փոփոխությանը, ասաց, որ ԲՀԿ-ն մեծ դեր ունեցավ այդ հարցում. «Քանի որ ունի ոչ իշխանական խմբակցություններից բոլորից շատ մանդատներ, իրենց մասնակցությունը կարեւոր է: Մեկ հաղթանակ ենք երեկ արձանագրել՝ Մարտի 1-ի հանձաժողովի ստեղծման հարցը: Ինչու իշխանությունները գնացին նահանջի: Սա նահանջ է,
Հերթական այցը ՄԻԱՎ-ով ապրող երեխայի ընտանիք
Սույն թվականի նոյեմբերի 28-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աշխատակազմը, ՀԿ նախագահ Ս. Գաբրիելյանի գլխավորությամբ կրկին այցելեց ՄԻԱՎ-ով ապրող երեխայի ընտանիքին: Ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս ՀԿ-ն իր օգնության ձեռքը մեկնեց անապահով երեխային և մորը, նրանց տրամադրելով սնունդ, հագուստ և մահճակալ փոքրիկի համար: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում: «Նոր Սերունդ» ՀԿ
ՀԱԿ-ը դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ կկազմակերպի
Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում հանրահավաք-երթ կկազմակերպի` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը: «Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, մենք մեր զինակիցներին և հասարակությանը հրավիրում ենք մասնակցելու մեր ամենամյա հանրահավաք-երթին»,- ասաց Զուրաբյանը: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հանրահավաքին քաղաքական հարցեր
ՀՀ ՊՆ տեսչական խումբը Թուրքիայի տարածքում
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետության տարածքում: Տեսչության են ենթարկվել Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ ԲԿ-ի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը (Կարս) և 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր): ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների շրջանակներում տեսչական խումբը
Ալեքսանդր Ամարյանը՝ Անժելա Սարգսյանի գործի մասին. «Թերի կատարված քննություն է իրականացվել»
«Հաշվի առնելով այն, որ այս դատավարական պրոցեսը կապված է «Կյանքի խոսք» կրոնական կառույցի հետ, մենք դատական գործից հետո մանրամասն կծանոթանանք գործի նյութերին, բայց մինչ այդ ասեմ, որ թերի կատարված քննություն է իրականացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը՝ խոսելով դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով մեղադրյալ ու արդեն
Քննարկվել է Հայաստանի զարգացման ռազմավարությունը
Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի խմբի կողմից մշակված` «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ինչպես նաև Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Գիերմո Տոլոսան և Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գրասենյակի ղեկավար
ՀԱԿ-ը դուրս է գալու ԲՀԿ-ի դե՞մ
ԱԺ կանոնակարգի համաձայն, ամեն խմբակցություն 1 անգամ իրավունք ունի հարցապնդում կատարել կառավարությանը: Դա հարցուպատասխանից տարբերվում է: Գրավոր հարց է, որը ուղարկվում է կառավարությանը: Կառավարությունը պարտավոր է 20 օրվա ժամկետում պատասխանել: Եթե խմբակցությունն անբավարար է համարում պատասխանը, կարող է հնչեցնել ԱԺ նիստում եւ դնել քվեարկության ԱԺ որոշման նախագիծ: Այսօր այդ մասին հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար
Մկրտիչ Մինասյան. Վերեւից նայելիս` Երեւանը սոսկալի տեսք ունի
«Ներկայումս Հայաստանի պարագայում չկա հստակ քաղաքաշինական մոտեցում: Յուրաքանչյուր քաղաք զարգացող օրգան է, որը ունենում է փոքրիկ շեղումներ, բայց հիմնական ուղղությունը գլխավոր հատակագիծն է` սահմանված քաղաքաշինական բոլոր նորմատիվներով: Մեր հիմնական խնդիրն է` հարազատ մնալ այդ նորմատիվներին եւ չշեղվել հիմնական ուղղություններից»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` Երեւանի խիստ կառուցապատված լինելը բնակիչների
Հոգուս ճիչը. «Մնացեք այստեղ, մեզ հետ կրեք ազգային հոգսերը»
Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին… ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ Մամուլում և հեռուստատեսային հաղորդումներում հաճախ լսում եմ իշխանավորների, երկրի ղեկավարների ելույթներ, մեկնաբանություններ, որոնցում արդարացվում է հայերի Հայաստանից հեռանալու և օտար երկրներում գոյություն պահպանելու փաստը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ մարդիկ անտեսում են ազգային հոգևոր գա¬ղա¬փարներն ու
Մարինա Արեյան «Պոռնոգրաֆիկ նկարներում հենց այդ չինովնիկն է»
Դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արեյանի մայրը` Մարինա Արեյանը եւ Կարեն Արեյանի փաստաբան Կիմա Սարյանը այսօր «Հենարան» ակումբում խոսեցին Կարենի դեմ հարուցված քրեական գործի դատավճռից: Սարյանի փոխանցմամբ՝ «Կայացվեց վճիռ, ինչի հետ բացարձակ համաձայն չենք: Նա այս արարքում մեղավոր չէ: Գործով ձեռք բերված ապացույցները չապացուցեցին Կարենի մեղքը: Խախտվել է անմեղության կանխավարկածը, որը սահմանված է սահմանադրությամբ: Մենք
Ընդդիմությունը հավաքել է անհրաժեշտ ստորագրությունը, ՀՅԴ-ն չի միացել
Անհրաժեշտ էր 27 ստորագրություն հավաքել, որպեսզի ընդդիմությունը դիմեր Սահմանադրական դատարան՝ ՀՀԿ-ի կողմից արտահերթ նիստը տապալելու պատճառով: Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ հավաքել են 34 ստորագրություն: Ընդդիմությունը պահանջում է սահմանադրական այն կետը, որը թույլ էր տալիս վիժեցնել ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու քայլը, այդ դրույթը համարել հակասահմանադրական. «Այլեւս չեն կարողանա ՀՀԿ-ականները
Բալասանյանների ընտանիքը «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված ևս երկու անօթևան ընտանիքների նվիրեց բնակարան
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամը երկու գյումրեցի անօթևան ընտանիքների հաճելի անակնկալ մատուցեց: Քաղաքի կենտրոնական մասի բազմաբնակարանային շենքերի երկու բնակարանների բանալիները, երեք երկկողմանի ծնողազուրկ և միայնակ երկու անչափահաս երեխաներ խնամող, շարքից դուրս եկած և խոնավ տնակներում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքներին տրամադրեց Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Միսակ Բալասանյանը:
Ինչո՞ւ իշխանությունը հետաձգեց, ՀԱԿ-ն էլ համաձայնեց
ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները եկան համաձայնության՝ որոշելով Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ ներկայացրած որոշման նախագիծը քննարկել նախագահական ընտրություններից հետո: Ինչպե՞ս են գնահատում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մի կողմից իշխանության նման որոշումը, մյուս կողմից՝ ՀԱԿ-ի համաձայնողականությունը, Aravot.am-ը պարզեց տարբեր քաղաքական գործիչների հետ զրույցում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Դատական համակարգի պատասխանատուները կարեւորեցին երրորդ կողմի կարծիքի առկայությունը
Այսօր կայացավ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ ՀՀ փաստաբանների պալատը «ՀՀ սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան երրորդ կողմի կարծիք (amicus curiae) ներկայացնելուն նպաստելու մասին» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երրորդ կողմի մասնակցությունը ներպետական եւ միջազգային դատավարություններում. Հայաստանում «amicus curiae» ներկայացնելու մշակույթը եւ զարգացումները» թեմայով քննարկումը, որին ներկա էին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ
Պետբյուջեն 752.6 միլիարդ դրամ եկամուտ է ունեցել, 751.1 միլիարդի էլ` ծախս
Ներքին եւ արտաքին պարտքը աճել է: Այսօր Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը: Նա ներկայացրեց այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների բյուջեի կատարման ընթացքը: Տասը ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտները կազմել են 752.6 միլիարդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 751.1 միլիարդ դրամ, որոնք համապատասխանաբար` 80.9%-ով եւ 76.9
Քաղաքագետը՝ ընտրություններում նոր Գեղամյան եւ Արթուր Բաղդասարյան ունենալու մասին
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը ընկերաբար խորհուրդ կտար «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանին՝ թիվ 1 ընտրատարածքում Աժ լրացուցիչ ընտրություններում չառաջադրվել: «Ստյոպա Սաֆարյանն ունեցավ մի խնդիր: Ընկերական եմ ասում, ինքը չպետք է դներ՝ լավ հասկանալով , որ այն ժամանակ իր 10.000 ձայնը ոչ այնքան իրենն էր, որքան այն ժամանակ Հայրապետյան Ռուբենին դեմ ձայներն էր իրեն եկել»,- այսօր ասուլիսի


















































