Օրվա լրահոսը
Կապանի գործող քաղաքապետը լրագրողներին ճաշկերույթի է հրավիրել մասնագիտական օրվա կապակցությամբ
Այսօր Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը հայ մամուլի օրվա կապակցությամբ լրագրողներին տոնական ճաշկերույթի էր հրավիրել: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց լրագրողներին` 4 տարվա համագործակցության համար, բարձր գնահատեց նրանց աշխատանքը` բազում հաջողություններ մաղթելով ստեղծագործական հետագա աշխատանքում: «Ես միայն երախտիքի խոսքեր կարող եմ ասել մեր լրագրողներին, որովհետեւ այս 4 տարիների ընթացքում նրանք միշտ եղել են իմ կողքին, օգնել են
Հմայակ Հովհաննիսյանը հերքում է Նաիրա Զոհրաբյանի եւ Ուրիխանյանի փաստերը
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը վստահեցրել էին, որ իրենք փաստական ապացույցներ ունեն այն մասին, թե ինչպես է Հմայակ Հովհաննիսյանը քաղաքական անպարկեշտություն ցույց տվել եւ փորձել մանեւրել դաշտում: Նրանք սպառնացել էին, որ եթե Հմայակ Հովհաննիսյանը շարունակի իր անպարկեշտ վարքագիծը՝ կհրապարակեն այդ փաստերը: Այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հրավիրած ասուլիսում
«Օսկանյանը կոնֆլիկտ ունի իր կուսակցության ներսում, նա դուրս է գալու ԲՀԿ-ից»
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին փոխանցեց Հմայակ Հովհաննիսյանի քաղաքագիտական վերլուծությունը, ըստ որի, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը իշխանության հետապնդումներից շահեց, լուսանցքից եկավ, առանցքային դեմք դարձավ ԲՀԿ-ում: Նա պատասխանեց. «Բայց ի՞նչ գնով: Կարեւորը գինն է: Ինքը այդ հնարավորությունները ձեռք բերեց նույնիսկ իր կուսակիցներին հարվածի տակ դնելու գնով: Կապրենք՝ կտեսնենք: Ինքը հիմա կոնֆլիկտ ունի իր կուսակցության
«Միկան» ջախջախեց «Աշդոդին»
Շախմատի Երեւանի «Միկա» կանանց թիմն Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող Եվրոպայի 17-րդ ակումբային առաջնության նախավերջին տուրում 3,5:0,5 հաշվով ջախջախեց «Ashdod»-ին ու մրցաշարային աղյուսակում ամրապնդվեց երրորդ հորիզոնականում: Մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը (նկարում) իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին պարտության մատնեցին մրցակիցներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պաշտպանը դատավոր Մարդանյանին. «Վերջապես շարժեք ձեր մարդկային գութը»
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 16-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց Արտակ Նազարյանի հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբողլյանի ներկայացրած միջնորդությունը: Պաշտպան Գեւորգյանը դատավորին մեղադրեց , որ վերջինս իր միջնորդությունը ներկայացրել է աղճատված, որ դատավորը մերժելով ճշմարտությունը բացահայտելուն ուղղված միջնորդությունները՝ պատշաճ ձեւով չի կատարում իր պարտականությունները,
Կարեն Ավագյանը՝ ՀՀՇ երիտթեւի մասին. «Իրենց մեծերից ի՞նչ պիտի սովորեն»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի լիբերալ երիտասարդների միության անդամ ՀՀՇ երիտասարդական միությունը նախօրեին Բուլղարիայում համաժողովի ժամանակ ներկայացրել է Հայաստանում ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ քրեական հետապնդման մեջ գտնվող ՀԱԿ մյուս ակտիվիստների հարցը: «Հանրապետականների ազգայնական ուղղվածության դեպքում, ծիծաղելի է թվում նրանց մասնակցությունը Եվրոպայի լիբերալ երիտասարդների միությունում»,- ասել էր ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ
Vesti. «Հայազգի ֆուտբոլիստը՝ Ռուսաստանի վետերանների հավաքականի կազմում»
Ադրբեջանական «Վեստի» լրատվական գործակալությունը անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի վետերանների միջև ֆուտբոլային ընկերական հանդիպմանը՝ գրում է, որ Ռուսաստանի հավաքականում հանդես է գալիս հայազգի Վալերի Խաչանյանը, որը գործակալության թղթակցին պատմել է, որ ծնվել է Բաքվում 1969թ., երբ նա 10 տարեկան էր, ընտանիքով տեղափոխվել են Երևան, իսկ 1988թ.՝ Ռոստով. «Ես խաղացել եմ «Արարատ» ակումբի երկրորդ կազմում և ռուսական
ՀՀԿ-ականներին շենքից հանում են
«Հայէլեկտրոմեքենա» գործարանի պրոֆիլակտորիայի շենքը, որը պարտքերի պատճառով ենթակա է վաճառքի, բնակեցված է 62 ընտանիքներով՝ նախկին աշխատակիցներով եւ ադրբեջանահայ փախստականներով։ Ի տարբերություն ադրբեջանահայ փախստականների՝ գործարանի նախկին աշխատակիցներն այս տարածքում բնակվելու իրավունք ունեն՝ համապատասխան փաստաթղթով։ Բնակարանների դիմաց բնակիչներին ոչինչ չեն առաջարկել։ «Միանգամից ասում են՝ ձեզ հանում, շպրտում ենք դուրս։ Բայց ես այստեղից դուրս չեմ գալու։ Իմ երեխաների
Հմայակ Հովհաննիսյանի բացահայտումը. միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, Գագիկ Ծառուկյանը փող է տվել դրա համար
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հերթական բացահայտումն արեց՝ Գագիկ Ծառուկյանի եւ միասնական շտաբի հետ կապված: Երբ «Ժառանգությունը» հայտարարեց, որ միասնական շտաբը ԲՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի շտաբն է, ՀԱԿ անդամները սկսեցին հերքել դա՝ ասելով, որ ավելի շուտ այն Ֆանտոմասինն է: Շտաբի անդամները վստահեցնում էին, որ դա ընտրակեղծիքների դեմ պայքարելու անկախ հարթակ էր:
Հաագայում վերսկսվել է Քարաջիչի դատավարությունը
Հաագայում գտնվող ՄԱԿ-ի դատարանում երեքշաբթի օրը վերսկսվել է Բոսնիայի սերբերի ուժերի նախկին հրամանատար Ռադովան Քարաջիչի դատավարությունը՝ մեկնարկելով վերջինիս պաշտպանությանն ուղղված փաստարկների ներկայացումը: Քարաջիչը մեղադրվում է Բոսնիայի Սրեբերնիցա քաղաքում 1995 թվականի հուլիսին մահմեդական մոտ 8 հազար տղամարդկանց և տղաների սպանդը ծրագրելու մեջ: Նրան մեղադրում են նաև երեք տարվա ընթացքում՝ 1992-ից 1995 թվականներն ընկած ժամանակահատվածում Բոսնիայի մայրաքաղաք
Աշոտ Գիզիրյանի կարծիքով, «ամենաակտիվն ու համարձակը» իր մարզի լրագրողներն են
Այսօր հայ մամուլի հիմնադրման 218- ամյակի կապակցությամբ շիրակցի լրագրողներին մասնագիտական տոնի առիթով հեռուստաընկերություններից մեկի միջոցով շնորհավորանքներ է հղել միայն Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Հիշեցնենք, որ 1794 թվականին, հենց այս օրը քահանա Հարություն Շմավոնյանը Հնդկաստանի Մադրաս քաղաքում հիմնեց հայ անդրանիկ պարբերականը` «Ազդարարը»: Հետաքրքիրն այն է, որ գեներալի խոսքը ոչ թե ավանդական բարեմաղթանքներ են, այլ գնահատական`
The Financial. «Երևանում կբացվի «Hyatt Place» հյուրանոց»
«Hyatt» հյուրանոցային ընկերությունը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Գինեկար» ՍՊԸ-ի հետ Երևանում «Hyatt Place» հյուրանոց հիմնելու համար: Հաղորդում է «Դը ֆայնենշըլ» լրատվականը: Հյուրանոցի բացումը նախատեսված է 2013թ. գարնանը: Այն կունենա 96 հյուրանոցային համարներ, նիստերի դահլիճ, որը կլինի ավելի քան 120 քառակուսի մետր մեծության, ինտերնետի սենյակ՝ համալրված 4 աշխատատեղով, շուրջօրյա բուֆետ՝ տարատեսակ խորտիկներով և
Բնակարան ստացած գյումրեցու նամակը. «Երևանցիք նախանձեն գը Գյումրիին»
Երեկ, մեծ ուրախություն ապրեցինք, գյումրեցի բազմաթիվ ընտանիքներով, այսքան տարի հետո վերջապես տան տեր դարձանք: Շատ գեղեցիկ ու բարեկարգ թաղամաս է մեր “Մուշ-2”-ը` հարմարավետ շենքերով, կանաչապատ պարտեզներով, բարեկարգ բակերով: Էն “պզդիկներու” համար էլ անգամ կարուսելներ ու խաղահրապարակներ են կառուցված: Ասֆալտապատ փողոցների վրա հետիոտնի գծերն էլ է գծված: Չգիտենք, վերջին անգամ էլ երբ է Հայաստանում այսպիսի թաղամասեր
Մոսկվայի բարեկեցությունից` ազատագրված Ծարի գյուղական կյանք. Ալվարովները փորձում են ապրել «հոգեւոր անապատում»
Ֆրանսերենի մասնագետ Արմեն Ալվարովը, ով Ռուսաստանում նաև սեփական փոքր շինարարական ընկերությունն է ունեցել, հիմա Ծարում զբաղվում է անասնապահությամբ. երկու այծ, մի քանի հավեր և երկու շուն ունի: Թե ինչպե՞ս ստացվեց, որ կնոջ հետ թողեց մեգապոլիսն ու հաստատվեց այստեղ, Ալվարովը ժպտում է` «այդպես է ստացվել»: Սակայն հետո պատմում է, որ Ծարում հաստատվելու ցանկությունն նրա եւ 35-ամյա
«Մշակույթի նախարարը դարվինիստ է». Գրող Լիա Ավետիսյան
Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում կազմակերպված համերգի շուրջ ծավալված քննարկումների մասին լրագրողների հետ «Արմատ» ակումբում հանդիպման ժամանակ խոսեցին գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը եւ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով պարտավորեցնող տարիք է 2794-ը եւ մշակույթն է, որ պահում է ժողովրդին. «Այլասերված ու մշակույթից դուրս էր ամեն ինչ, ինքնուս խմբակները գյուղերում
Առաջին տիկինը կողմ է կրծքով սնուցմանը
Կրծով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում, հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում «Վստահություն» ՀԿ-ն կազմակերպել էր ֆլեշ մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը: Միջոցառմանը հիմնականում մասնակցեցին երիտասարդ ծնողներ, որոնք իրենց մասնակցությամբ և «գործողություններով» փորձում էին բարձրացնել հասարակական իրազեկման մակարդակը՝ կապված կրծքով սնուցման անհրաժեշտության և դրա բացառման դեպքում բացասական հետևանքների հետ: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Առաջին
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններին նվիրված միջազգային գիտաժողով Բոլոնիայում
Ինչպես տեղեկացնում է ARMSCOOP գիտական ցանցը, 2012 թվականի հոկտեմբերի 12-13-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի միջնադարագիտության և հնագրության ամբիոնի պրոֆեսոր Աննա Սիրինյանի (Շիրինյան) գլխավորությամբ, նշյալ համալսարանի և «Association Internationale des Etudes Armeniennes» (AIEA)-ի աջակցությամբ բարձր մակարդակով կազմակերպվել էր ձեռագրերի հիշատակարաններին նվիրված մի գիտաժողով, որի ընթացքում ներկայացվեցին ձեռագրական ավանդույթներով հայտնի հունական, ղպտիական, եթովպական, ասորական, արաբական, պարսկական, վրացական ձեռագրերի
Կովերն Իջեւանում էլ «գրին քարտ» ունեն
Նախկինում տեղեկացրել ենք, որ կովերն ազատ արածում են Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, հայ-հունական բարեկամության զբոսայգում: Կովերը «գրին քարտ» ունեն նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Դրանք արածում են Տավուշի մարզպետարանի առաջ, քաղաքային զբոսայգում՝ խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված, զբոսայգում տեղադրված քանդակների մոտ եւ այլուր: Անցյալ տարվա աշնանը Իջեւանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր
«Էստոնիայի քաղաքացիները Հայաստան կգան առանց վիզայի»
2013թ. հունվարի 10-ից Էստոնիայի քաղաքացիները առանց վիզայի երեքից վեց ամիս տևողությամբ Հայաստան ճամփորդելու և գործնական ուղևորության հնարավորություն կունենան: Հաղորդում է «Բալթիկ կուրս» հանդեսը՝ վկայակոչելով Էստոնիայի արտգործնախարարի հայտարարությանը: Արտգործնախարար Ուրմաս Պաէտն ասել է, որ անվիզա ռեժիմը Էստոնիա-Հայաստան հարաբերությունների և մարդկանց միջև շփումը զարգացնելու խթան կլինի: Ուրմաս Պաէտն ավելացրել է, որ կարևոր է նաև ԵՄ-ում հեշտացնել Հայաստանի
Հմայակ Հովհաննիսյանը Մոսկվայի տանը թաքուն թաղեց ծխախոտի մնացորդը՝ հերթական քրգործից խուսափելու համար
Այսօր «Զարկերակ» ակումբում հրավիրած ասուլիսից հետո մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ: Բանն այն է, որ այդ ակումբը գտնվում է Մոսկվայի տանը: Ասուլիսից հետո Հմայակ Հովհաննիսյանը որոշեց ծխել ու մի փոքր լիցքաթափվել, սակայն այսպես ասած երբ հասավ ծխախոտի ֆիլտրին՝ սկսեց միջանցքներում փնտրել մոխրաման եւ ծխելը թույլատրող նշան: Մի քիչ տարածքում
ԱԺ-ում լսումներ կլինեն համընդհանուր ներառական կրթության վերաբերյալ
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: Հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ
Աշխարհում ամենաերկար անվանումով տեղանունը
Նոր Զելանդիայում գտնվող 350 մ բարձրությամբ Տաումատաուկատանգիինգակոաոաոուտամատեապոկանուենուկիտանատահու՝ (Taumata-whakatangihanga-kōauau-a-Tamatea-pōkai-whenua-ki-tana-tahu) կոչվող բլուրը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար անվանումով տեղանուն: Տեղացիները խոսակցությունն հեշտացնելու համար բլրակը կոչում են պարզապես Տաումատա: Առավոտյան արթնանալու եւ թարմ լինելու համար ավելի օգտակար է մեկ հատ խնձորը, քան` մեկ բաժակ սուրճը: Ձյան 95% կազմված է օդից և այդ է պատճառը, որ նորմալ
«Ոչ մանկական պարեր». Մյուզիքլն արժանացել է հավանության
Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային կինոթատրոնները պրեմիերաների պակաս չեն ունեցել: Տարբեր ժանրերի ֆիլմերը փոխարինում էին մեկը մյուսին: Հատկանշական է, որ դրանց մեջ իրենց տեղը ունեին մյուզիքլները: Դրանցից մեկն էլ «Ոչ մանկական պարեր (Battlefield America)»-ն էր: «Brian եւ Barrett Pictures»-ի կողմից նկարահանված ֆիլմի համաշխարհային պրեմիերան եղել է այս տարվա հունիսի 1-ին: Ռեժիսորը` Քրիս Ստոուկսն է: Ժամ
Հայաստանը մեծացնում է իր դերը ադամանդի արդյունաբերությունում
Հայաստանը նոր քաղաքականություն է վարում, որպեսզի մեծացնի երկրի դերը անդամանդի արդյունաբերության մեջ: Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիների համար հեշտացրել է չմշակված ադամանդի ներմուծման և հղկված ադամանդի արտահանման գործընթացը: Գրում է Իսրայելի ադամանդի արդյունաբերության պաշտոնական կայքը: Նոր կարգը ադամանդյա ընկերություններից պահանջում է ներկայացնել ընդամենը չորս փաստաթուղթ՝ հայտ, պայմանագրի պատճեն, Քիմբերլի գործընթացի հավաստագիր և լիազորված գործակալության կողմից տրված
Եվրատեսիլի նոր հավակնորդները կամ պարզապես՝ ֆեյսբուքը չի լռում
Վերջին շրջանում հատկապես առօրյա քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ո՞վ է այս տարի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը: Ավելանում են ինչպես Եվրատեսիլի հավակնորդները, այնպես էլ այն մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ֆեյսբուքում իրենց սիրելի երգչի անունով էջ բացելու ու հանուն նրա հաղթանակի՝ պայքարելու համար 🙂 : Սիրուշոյից, Լիլիթ Հովհաննիսյանից բացի՝ հիմա էլ
Օրիգինալ սիրո խոստովանությունը զարմացրել էր ուսանողներին (Ֆոտոշարք)
Այս հրաշալի տեսարանը Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 5-րդ հարկում էր: Սիրո օրիգինալ խոտովանությունը նվիրված էր Դանիելային: «Մեր իտալերենի ամբիոնից ա, չեմ ճանաչում, բայց լսել եմ ՝լավ աղջիկ ա, կարծում եմ ՝ 20ամյակի առիթով են նվիրել» ,-պատմում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը: «Չէ, սա ծնունդի հետ կապ չունի»,-առարկում է նրա ընկերուհին, իսկ մեկ ուրիշը պնդում
«Սիվիլիթաս»-ը բողոքեց Վճռաբեկ
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերացնել փողերի լվացման հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ա. Գրիգորյանը: Ըստ կողմի, հիշյալ որոշմամբ խախտվել են «Սիվիլիթաս» հիմնադրամի իրավունքները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանները մերժել են նույնաբովանդակ բողոքները:
Բալասանյանը նեղացրել է ինչպես ՀՀԿ-ականներին, այնպես էլ ՕԵԿ-ականներին
Դեռևս նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրեն անմնացորդ սատարելու համար Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՕԵԿ հիմնադիր, Ազգային անվտանգության ծառայության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանից իր շնորհակալությունը հայտնեց` մոտ 10 ՕԵԿ-ականների քաղաքապետարանում աշխատանքի տեղավորելով: Այդ ժամանակ հանուն Արթուր Բաղդասարյանի քաղաքապետը նույնիսկ ապօրինություն գործեց. սահմանված օրենքի համաձայն, թեև իրեն երկրորդ փոխքաղաքապետ չէր հասնում, սակայն բերեց ու աշխատանքի տեղավորեց
Սամվել Ալեքսանյանը պարզաբանումներ է տվել
ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Այս նիստի ընթացքում քննարկվել է քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումը, ինչպես նաեւ հարցին առնչվող մյուս նյութերի վերաբերյալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը: Հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ա1+»-ի հետ զրույցում չմանրամասնեց նիստի օրակարգի հետ կապված հարցերը` նշելով, որ ԱԺ կանոնակարգով հանձնաժողովի անդամները որոշակի փուլերում
PR մասնագետ. «Այսօր ուսյալ մարդու հակաPR է արվում»
Արդյոք այսօր մոդայի՞կ է կրթված մարդը, պետական մակարդակով ուսյալ մարդու, ազգային մշակույթի PR արվո՞ւմ է: Այս եւ այլ հարցերի մասին Aravot.am-ը զրուցեց PR մասնագետ Հայկ Կիրակոսյանի հետ: Նրա ձեւակերպմամբ, ընդհակառակը՝ ուսյալ մարդու հակաPR է արվում. «Հայաստանում հակառակն է՝ գիրք կարդալը, կրթություն ստանալը ո՞ւմ է պետք, եթե կա ծանոթ, փող, կաշառք եւ այլն»: Հայկ Կիրակոսյանը անհասկանալի


















































