Լրահոս
Օրվա լրահոսը

The Financial. «Երևանում կբացվի «Hyatt Place» հյուրանոց»

Հոկտեմբեր 16,2012 20:50

«Hyatt»  հյուրանոցային ընկերությունը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Գինեկար» ՍՊԸ-ի հետ Երևանում «Hyatt Place» հյուրանոց հիմնելու համար: Հաղորդում է «Դը ֆայնենշըլ» լրատվականը:

Հյուրանոցի բացումը նախատեսված է 2013թ. գարնանը: Այն կունենա 96 հյուրանոցային համարներ, նիստերի դահլիճ, որը կլինի ավելի քան 120 քառակուսի մետր մեծության, ինտերնետի սենյակ՝ համալրված 4 աշխատատեղով, շուրջօրյա բուֆետ՝ տարատեսակ խորտիկներով և պատրաստի կերակուրներով, ռեստորան՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար, բառ և ֆիթնես կենտրոն:

«Մենք ուրախ ենք «Hyatt Place» բրենդը ներկայացնել մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն և որը հայտնի է բացառիկ հյուրասիրությամբ», – ասել է «Hyatt International»-ի ավագ փոխնախագահ Պիտեր Նորմանը:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանում հիմնում ենք առաջին «Hyatt Place» հյուրանոցը», – ասել է «Գինեկար» ՍՊԸ-ի խորհդի նախագահ Սամվել Սարգսյանը, – «Եվ համոզված ենք, որ մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների և գործուղման մեջ գտնվողների համար այն մեծ ժողովրդականություն կվայելի»:

Հյուրանոցը կգտնվի Աբովյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031