Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարան ստացած գյումրեցու նամակը. «Երևանցիք նախանձեն գը Գյումրիին»

Հոկտեմբեր 16,2012 20:39

Երեկ, մեծ ուրախություն ապրեցինք, գյումրեցի բազմաթիվ ընտանիքներով, այսքան տարի հետո վերջապես տան տեր դարձանք: Շատ գեղեցիկ ու բարեկարգ թաղամաս է մեր “Մուշ-2”-ը` հարմարավետ շենքերով, կանաչապատ պարտեզներով, բարեկարգ բակերով: Էն “պզդիկներու” համար էլ անգամ կարուսելներ ու խաղահրապարակներ են կառուցված: Ասֆալտապատ փողոցների վրա հետիոտնի գծերն էլ է գծված: Չգիտենք, վերջին անգամ էլ երբ է Հայաստանում այսպիսի թաղամասեր հանձնվել: Բնակարաններում տեղադրվել են գազօջախներ, լվացարաններ, սանտեխնիկա ու գազի կաթսա: Բնակիչներին մի բան է մնում, բնակարանից ներս մտնել ու ապրել:

Ճիշտ է, երկար սպասեցինք, սեփական տանիք ունենալու համար, բայց երբ տեսնում ես թե ինչպիսի թաղամասում ու բնակարանում պետք է ապրես` հոգիդ լցվում է ուրախությամբ, մեծ ոգևորություն ես ապրում: Շատ-շատ ոգևորված ենք, “Մուշ-2” թաղամասի մեր հարևաններով հպարտությամբ խոսում ենք, որ իսկի Երևանում այսպիսի թաղամասեր չկան: Ճիշտ է, որ “Երևանը մայրաքաղաքն է, բայց Գյումրին էլ` հայրաքաղաքն է”: Զարմանում ու ավելի շատ զայրանում ենք, որ մայրաքաղաքային որոշ լրագրողներ, առանց Գյումրի այցելելու, առանց այս հրաշալի տներն ու թաղամասերը տեսնելու` կեղծ ու իրականության հետ կապ չունեցող “հոդվածներ” են տպում: Մեզ կթվա, թե նախանձով են լցված Գյումրու հանդեպ, որ բարեկարգ, ժամանակակից բակերով ու պարտեզներով, փողոցներով ու ամենակարևորը` հոյակերտ դպրոցով թաղամաս է կառուցել:

Մեր երախտագիտությունն ենք, ուզում հայտնել հանրապետության նախագահին, որ իր խոսքը` գործ դարձրեց, որ այսօր 1756 ընտանիք վերջանականապես իր վրայից “գցեց” անօթևանի կարգավիճակը:
“Մուշ-2” թաղամասի մի խումբ բնակիչների անունից Գեղեցիկ Հարությունյան, “Մուշ-2” թաղամաս, 69 շենք, բն. 1

https://shirakcentre.org/hy/news/13393-shirak-centre-ngo

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031