Օրվա լրահոսը
«Րաֆֆիի կողքին կլինեմ՝ առաջին տիկնոջ, թե հայ կնոջ կարգավիճակով»
Արմինե Հովհաննիսյանը՝ ամուսնու, ընտանիքի եւ ընտրությունների մասին ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդականություն է վայելում, ինչի համար նրա տիկինը՝ «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, ուրախ է: «Ես հպարտ եմ Րաֆֆիով… Երբ ծանոթացանք, ինքը երիտասարդ էր, Հայաստանն էլ դեռ անկախ չէր, ու մեր երազանքն էր ապրել անկախ Հայաստանում: Փառք Աստծո, մեր երազանքն իրականացավ,
Ֆուտբոլիստը ձերբակալվել է խաղի ընդմիջմանը
Պատճառը նախկին կնոջն ալիմենտ չվճարելն է: Իսրայելի ոստիկանությունը ֆուտբոլի երկրի առաջնության 1-ին խմբի «Իրոնիի» եւ Վերին Նազարեթի թիմերի միջեւ հանդիպման ընդմիջմանը ձերբակալել է դաշտի տերերի հարձակվող Լիոր Ասուլինին, որը նախկին կնոջը ալիմենտի պարտք ուներ՝ $ 4 հազար: Որքան էլ ակումբը համոզել է, թե հանդիպման ավարտից անմիջապես հետո պարտքն անպայման կմարվի, իրավապահներն անդրդվելի են մնացել: Արդյունքում,
Վերադարձրել է տուժող զոքանչի բողոքը
Դատարանն արձանագրել է, որ նա եւ աղջիկը սուտ ցուցմունք են տվել նախկին փեսայի դեմ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, նախորդ տարի արդարացման դատավճիռ էր կայացրել խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Մուշեղ Կիրակոսյանին: Ըստ գործի նյութերի՝ Մուշեղ Կիրակոսյանը, գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ իր նախկին կնոջ ընտանիքի անդամների հետ եւ իմանալով, որ որդին գտնվում է
«Ընտանեկան փաստաբանից օգտվելը ձեռնտու է ֆինանսական առումով»
Ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովհաննես Հարությունյանը – Պարոն Հարությունյան, Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է ընտանեկան բժիշկների ծառայությունը: Ճի՞շտ է, որ Դուք մտադիր եք ձեւավորել ընտանեկան փաստաբանների ինստիտուտ: – Այո: Ես գտնում եմ, որ մեզանում այս ինստիտուտը պետք է, որ կայանա: Ցանկացած զարգացած երկրում ոչ բոլորն են պարտավոր իմանալ օրենքները, իրենց պարտականությունները:
«Գրում էի այն,ինչ անհագստացնում էր, ինչ ճիչ էր դառնում ու հոգուցս դուրս գալու ճանապարհ որոնում». Արուսյակ Օհանյան
«Հիմա` հասկանում եմ, որ երջանկությունը Անիվներով է Ինձ այցի գալիս…». այս բանաստեղծական տողերի հեղինակը Արուսյակ Օհանյանն է: Երջանկությունն ըստ նրա՝ համամարդկային զգացողություն է. «Կարծում եմ բոլորս պետք է ունենանք այդ գիտակցությունը, երջանկությունը մեր ներսում կրենք` առանց արտաքին աշխարհից եկող ազդակների ու երևույթեների գոյության, էդպես սովորում ենք երջանիկ լինել… այն մեզնից բխեցնենք, այն մեզնով պայմանավորվի,
Գուրգեն Եղիազարյանը չի ուզում, որ իր հաշվին «ԱրմենՏելն» իրեն շնորհավորի
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «ԱրմենՏել» ընկերությունից գնել է շարժական ինտերնետ, ինչը, սակայն, պարոն Եղիազարյանի խոսքերով՝ «իր գլխին պատուհաս է դարձել»: Ինտերնետ կապը նրան հարկավոր է եղել Կոտայքի մարզի Գողթ գյուղում օգտագործելու համար, սակայն վճարումը կատարել է, բայց ծառայություն չի ստացել. «Մեկ ամսվա համար 8 հազար դրամ վճարելուց հետո ես կարողանում եմ իրենց ծառայությունից օգտվել ամենաշատը
Սերժ Սարգսյանը հուսախաբ չի՞ անի
«Հայկական ավիաուղիների» միակ գույքը վաճառելուց հետո էլ պարտքերը լրիվ չեն մարվի. պարտատերերի միակ հույսը ՀՀ նախագահն է: Արդեն 8 տարի է՝ սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիները» մի «փտած» «ԻԼ-86» ինքնաթիռ ունի Մոսկվայի օդանավակայաններից մեկում կայանած, որը կարող էր վաճառվել ու «Հայկական ավիաուղիների» գոնե մի պարտատիրոջը գումար տրամադրվեր, դեռ մի բան էլ այս ինքնաթիռի համար է պարտքեր կուտակվում
Թեկնածուներ՝ «իրենց դեմքով կամ դեմքի բացակայությամբ»
Ըստ Ալեքսանդր Մարկարովի՝ թեկնածուների մի խմբին քչերը կարող էին ընդունել որպես «լուրջ մրցակիցներ» Իրավիճակը, որ ստեղծված է եղել նախագահական ընտրությունների շուրջ, ըստ էության, ինչ-որ իմաստով ավելի հետաքրքիր էր մինչեւ դեկտեմբերի կեսերը, երբ քննարկվում էր թեկնածուների առաջադրման հարցը եւ քաղաքական դաշտում կշիռ ունեցող տարբեր առաջնորդների դիրքորոշումները՝ «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Դրանից
«Արմեն Սարգսյանի վրա ցեխ շպրտելու կարիք չկա»
Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ զարմանալի կլիներ, եթե սպարապետի եղբայրը սատարեր այլ թեկնածուի Նախորդ օրն Արարատ քաղաքում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես եւ սպասելի էր, երեկ արդեն ՀԱԿ-ական շրջանակներից Արմեն Սարգսյանն արժանացավ «մի երկու քաղցր խոսքի»: Մասնավորաբար, ներքին գործերի քրեական հետախուզության 7-րդ
Չեբուրաշկաներն ու Շապոկլյակները
Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր՝ նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին եւ սկսում էին պայքարել իրար դեմ: Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով՝ կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաեւ ժողովրդավարություն եւ արդարություն կհաստատեք: Հետեւաբար՝ ձեր բոլոր հարվածները պետք է
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռի զննությամբ փամփուշտ է հայտնաբերվել
Փետրվարի 5-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ մեկնման սրահում մի քաղաքացու մոտ արգելված ուղեբեռ կա: Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորուհու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի փամփուշտ: Կինը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ
Սպանություն կատարողը կալանավորված է
Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել և սպանել էր
Բնապահպան Եղիա Ներսեսյանին տանում են դատարան
Ակտիվիստը Խոսրովի արգելոցում որսագողության գործով վկա է Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանին ոստիկանություն բերման են ենթարկել: Aravot.am-ի հետ զրույցում Եղիա Ներսեսյանն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա, պարզապես նա «Խոսրովի արգելոցի» դատական գործով վկա է եւ այս պահին ոստիկանները նրան տանում են Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան. Նրան ոստիկանություն
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհրդի ընդլայնված նիստի հայտարարություն
Գնահատելով նախընտրական ժամանակահատվածում երկրում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյա-հոգեբանական իրավիճակը, փաստելով, որ վերջին հինգ տարում հանրապետությունում իրականացվող բարեփոխումները վճռական ազդեցություն չեն ունեցել բնակչության կենսամակարդակը բարելավելու, ներհասարակական արդար հարաբերություններ հաստատելու, սոցիալական բևեռացումը կանխելու գործում, որի հետևանքով նաև, համաձայն վիճակագրության, երկրից առ այսօր անվերադարձ հեռացել է ևս ավելի քան 160 հազ. քաղաքացի, ՀԴԿ-ն վերահաստատում է, որ գործող
«Մենք եվրոպամետ ենք». Արեգ Միքայելյան
«Հայաստանի միջազգային հեղինակությունը ամենամեծ հարստությունն է, դա ավելի բարձր ,է քան երկրի տնտեսական հզորությունը: Տնտեսապես մենք թույլ երկրների շարքում ենք եւ չենք կարող թելադրել կանոններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Դեկտեմբերի 19-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի անդամ: Ադրբեջանը դեմ գտնվելով՝ փորձում էր հիմնավորումներ բերել, որպեսզի քվեարկությունից
«Աստված Բագրատյանին երկար կյանք տա, բայց ինձ հիմա՛ է ավանդս պետք» (Տեսանյութ)
Արմավիրցին չի ընդունում Հրանտ Բագրատյանի նախընտրական առաջարկը:
Մարքսիստը պաշտպանում է Ռուսաստանը Պարույր Հայրիկյանից (Տեսանյութ)
Այսօր «Ելակետ» ակումբում Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հերքեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի ռուսական վարկածը. «Ռուսական հետքի մասին վարկածը ավելի շատ նման է քաղաքական էրոտիկայի: Ռուսաստանին պետք չէր դա, հատկապես որ հիմա հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ճգնաժամայյին վիճակում: Հայրիկյանի խոսքը արեւմուտքից փոխանցվող բառակապակցություն է, Հիլարի Քլինթոնի ասածների կրկնությունը»: Անդրադառնալով ընտրությունները հետաձգելու համար
Հայրիկյանի վերքն ու լակմուսի թուղթը
Հայրիկյանի դեմ կատարվածին կարծես թե չի արձագանքել պաշտոնական Մոսկվան: Օրինակ` Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պաշտոնական ներկայացուցիչ Նուլանդի մակարդակով արեց դատապարտող հայտարարություն և հույս հայտնեց, որ հետագա ընտրական զարգացումները կլինեն սահմանադրականության շրջանակում: Իսկ ահա պաշտոնական Մոսկվան լռում է: Փոխարենը, Կրեմլի արձագանք կարելի է որակել Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը հեռուստակամուրջի ժամանակ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դատապարտելով բռնությունը` հայտարարել էր, թե
ՀՀԿ անդամ. «Մեզ համար նշանակություն չուներ՝ Հայրիկյանը ՍԴ կդիմի՞, թե՞ ոչ»
Ընտրական գործընթացը երկու շաբաթով երկարաձգելու որոշումն արդարացված կլիներ, եթե թեկնածուն համարեր, որ իսկապես լուրջ դժվարություն է ունեցել՝ այս օրերին կորցրել է իր անձը, գաղափարները, ծրագրերը, գործունեությունը, կենսագրությունը պրոպագանդելու հնարավորությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է հոգեհանգստի, բայց հանգուցյալին ձեռքով չի բարեւել
Ճշտում «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը Գորիսում մասնակցել է անծանոթ մարդու հոգեհանգստին, սակայն հանգուցյալին ձեռքով չի բարեւել: «Չորրորդ ինքնիշխանություն»
Հայրիկյանն ուժեղ ցավեր ունի
Նախագահի թեկնածուն այն աստիճան ուժեղ ցավեր ունի, որ դժվարանում է նույնիսկ խոսել։ Մի՞թե սա նշանակում է, որ Հայրիկյանն ի վիճակի է շարունակել քարոզարշավը։
Բնապահպան Եղիա Ներսեսյանը բերման է ենթարկվել
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամԵղիա Ներսեսյանին քիչ առաջ բերման են ենթարկել Ոստիկանություն` որպես վկա «Խոսրովի անտառ» արգելոցում կատարված որսագողության գործով: Մանրամասն՝ ավելի ուշ
Արամ Հարությունյանը վաղը ԿԸՀ-ի առաջ հացադուլի է նստելու
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը վաղը՝ փետրվարի 7-ին ժամը 17..00-ին հացադուլ է անելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ: Նա այնտեղ նստելու է մինչեւ փետրվարի 8-ը ժամը 17.00-ը: Եվ հետո, ինչպես եւ խոստացել է, հանելու է իր թեկնածությունը: Մանրամասն՝ ավելի ուշ
Հրեշտակի ֆոտոռոբոտը կարող է շատ նման լինել Հայրիկյանին
«Ես Տիրոջ կամքով ողջ մնացի։ Հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի», հայտարարել է Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ իրականացված մահափորձին։ «ՉԻ» – Փաստորեն, չարաբաստիկ այդ օրը Երեւանի կենտրոնում լուրջ առճակատում է տեղի ունեցել ԿԳԲ-ի գործակալների եւ հրեշտակների միջեւ, ընդ որում՝ հանդիպումը, կարելի է ասել, ավարտվել է ոչ-ոքի, որովհետեւ հրեշտակներն այնուամենայնիվ թույլ են տվել, որ Պարույր Հայրիկյանը
Լեհաստանի դեսպան. «Անկեղծ չէի լինի, եթե փակեի աչքերս ակնհայտ պրոգրեսի նկատմամբ, որ տեղի է ունենում Հայաստանում»
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ հարցազրույցից: – Եվրոպական դիտորդներն արդեն մտահոգություն են հայտնել այն առումով, որ ընտրությունները ոչ մրցակցային են: – 1991թ. Հայաստանի առաջին նախագահը հաղթեց մեծ առավելությամբ։ Այդ ընտրությունները ոչ մրցակցայի՞ն էին։ Չէի ասի։ Պատմության որոշակի փուլում դեպքերն այնպես են զարգանում, որ մեկ քաղաքական ֆիգուրը զբաղեցնում է ավելի մեծ տեղ
Կարախանյանը՝ Հայրիկյանի մահափորձի մասին. «Նախօրոք գծագրված բեմադրություն էր»
Հատված «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ, կրեմլյան փորձագետ Սմբատ Կարախանյանի հարցազրույցից: – Պարոն Կարախանյան, Պարույր Հայրիկյանն իր վրա արձակված կրակոցներից հետո հայտարարեց, որ դա ռուսական իմպերիալիզմի ձեռքի գործն է: Ի՞նչ են մտածում այդ մասին ռուսական իմպերիալիստները։ – Նախ՝ ե՛ւ ռուսական շրջանակների, ե՛ւ իմ կողմից անձամբ ցանկանում եմ Պ. Հայրիկյանին շուտափույթ ապաքինում։ Ամեն դեպքում, մարդու վրա
Նիգերիայի մարմնավաճառները մեկ շաբաթ անվճար սեքս են առաջարկում, եթե…
Այդ երկրի մարմնավաճառների ասոցիացիան որոշել է աջակցել իրենց ազգային հավաքականին եւ հանդես է եկել հայտարարությամբ: «allafrica.com»-ի փոխանցմամբ, Եթե Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթի ՀԱՀ-ում ընթացող Աֆրիկյան ազգերի գավաթում, այդ երկրի մարմնավաճառներն ամբողջ մեկ շաբաթ հաճախորդներին կսպասարկեն անվճար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էպոսագետը` Հայրիկյանի մահափորձի մասին. «Համոզված եմ, այստեղ գործարք է եղել»
Եթե նույնիսկ իրար խորոված էլ անեն, ես իմ տեղում եմ մնալու:
Լեւոն Ջավախյան. «Այս պահին ճիշտը Սերժ Սարգսյանն է»
Հիմա, որ ասեմ, էլի մտավորականության մեջ, ինչպես բաց երկնքում, կայծակ կորոտա, էլի կասեն՝ 30 արծաթով գնված մարդ, կաշառակեր մտավորական, բայց ես իմ ձայնը նրան եմ տալու, ով քայլել է Ղարաբաղի շավիղներով:
«Միջնորդ երկրներին պետք է ստիպենք ավելի սկզբունքային շարժվել». Դ. Ջամալյանը՝ արցախյան հակամարտության մասին
Ռուսական «Օգոնյոկ» հանդեսի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակի հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը հրատարակվել է «Կոմերսանտ» և «Օգոնյոկ» պարբերականում, Ս. Սարգսյանը, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ՌԴ-ի դերակատարության մասին, նշել էր. «Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս հակամարտությամբ, թե Մոսկվայում, թե Վաշինգտոնում և թե Փարիզում, իսկ սրանք Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներն են, շատ


















































