Լրահոս
Օրվա լրահոսը

Vesti. «Հայազգի ֆուտբոլիստը՝ Ռուսաստանի վետերանների հավաքականի կազմում»

Հոկտեմբեր 16,2012 21:34

Ադրբեջանական «Վեստի» լրատվական գործակալությունը անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի վետերանների միջև ֆուտբոլային ընկերական հանդիպմանը՝ գրում է, որ Ռուսաստանի հավաքականում հանդես է գալիս  հայազգի Վալերի Խաչանյանը, որը գործակալության թղթակցին պատմել է, որ ծնվել է Բաքվում 1969թ., երբ նա 10 տարեկան էր, ընտանիքով տեղափոխվել են Երևան, իսկ 1988թ.՝ Ռոստով. «Ես խաղացել եմ «Արարատ» ակումբի երկրորդ կազմում և ռուսական ակումբներում: Այժմ ես գլխավորում եմ Ռոստովի հետաքննության հանձնաժողովը», – ասել է նա:

Խաչանյանն ասել է, որ Ռոստովը բազմազգ քաղաք է, որտեղ բազմաթիվ ադրբեջանցիներ են ապրում: Հարցին, թե ինչպիսի հարաբերություններ նա ունի տեղի ադրբեջանցիների հետ նա ասել է, որ թեև հայրենասեր է, բայց քաղաքականությունը նրան չի հետաքրքրում. «Ինձ համար կարևոր են մարդկային հարաբերությունները», – եզրափակել է նա:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031