Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական 3 շենքի 73-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերել 1947 թ. ծնված Սամվել Ղազարյանի դին: ԱԻՆ

Նախագահը Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի նախօրեին հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ: Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի

Մարկոս Պիզելի. «Հայաստանը կհաղթի 2:1 հաշվով»

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը այսօր Իտալիայի ընտրանու հետ հանդիպմանը չի մասնակցելու որակազրկման պատճառով, «Gazzetta dello Sport»-ի հետ զրույցում կանխատեսլե է Հայաստանի հաղթանակը: «Ձեր բախտը բերել է, որ հանդիպում ենք Հայաստանի հավաքականի համար ոչ ամենալավ ժամանակ: Ես եւ Գեւորգ Ղազարյանը որակազրկված ենք, ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը բացակայում է վնասվածքի պատճառով,

«Չծխել, չխմել եւ աշխատել». 104-ամյա Մովսես պապը խորհուրդ է տալիս շատ երեխաներ ունենալ եւ երջանկության մեջ ապրել

Կյանքի 104-րդ տարին բոլորած Մովսես պապը` ձեռնափայտը ձեռքին, առավոտյան դուրս է գալիս տան բակ, նստում ծառի քոթուկին ու միայնության մեջ ընկնում անցած օրերի հիշողության գիրկը: Ծառերի ճյուղերի արանքից ծիկրակող արեւի ճառագայթներն ընկնում են նրա ճերմակած մազերին ու դեմքին եւ ավելի ընդգծում խորը կնճիռները: Աշնան արեւը հաճելիորեն ջերմացնում նրան եւ հիշեցնում իր կյանքի անցած 104 աշունները

Միրչա Լուչեսկուն իտալացիներին խորհուրդ է տվել Հենրիխ Մխիթարյանին ուշադիր հետեւել

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Հրազդան» ստադիոնում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ իտալական հեղինակավոր «Gazzeta dello Sport»-ին տված հարցազրույցում երեկ բնութագրել է իր գլխավորած թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Մխիթարյանին կարելի է անվանել ռմբարկու կիսապաշտպան, չնայած եզրափակիչ հարվածը նրա մասնագիտացումը չէ: Անսովոր խաղացող է, առանձնահատուկ, արագացող վազքով: Ես մտածում եմ, թե նրան

Արզաքանցյանը պատմել է, թե ինչպիսի շոուով են զինաթափել իր թիկնապահներին, ովքեր ոստիկանության աշխատակիցներ են

Իմ դեմ 3 մահափորձ է տեղի ունեցել: Ի՞նչ է, դա քի՞չ է: Ես իմ ընտանիքի միակ տղան եմ մնացել եւ 6 զավակների հայր եմ: Հիմա, որ այդ փորձանքը լինի իմ երեխաներին ո՞վ է պահելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով իր թիկնապահներին զինաթափելու մասին տեղեկություններին: Հարցազրույցը ներկայացնում ենք

Լրանում է մեծ գիտնական Գրիգոր Գուրզադյանի 90-ամյակը

Հոկտեմբերի 15-ին լրանում է հայկական աստղագիտության ակնառու դեմքերից մեկի՝ ակադ. Գրիգոր Արամի Գուրզադյանի 90-ամյակը: Նրա համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունքն են պատճառել գիտնականների շրջանում: Ծնվել է 1922թ. Բաղդադում (Իրաք), 1915-ին Արևմտյան Հայաստանից տեղահանված ծնողների ընտանիքում: 1944-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները: 1948-ին, 26 տարեկանում Մոսկվայի պետական

Սերժ Սարգսյանը մեր ֆուտբոլիստներին վաղվա խաղում հաղթանակ է մաղթել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ: Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում,

Մահվան ելքով վրաերթ Լենինգրադյան փողոցում. ջիպի վարորդը փախուստի չի դիմել

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին , վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցում «Ջիպ Լիբերտի» մակնիշի 30 ՍԼ 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը` վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունը, ում մոտ հայտնաբերվել է 1978 թ. ծնված Արծրուն Մելքոնյան անվամբ

Սամվել Բալասանյանի որդին չի պայքարի նախագահի փեսայի ընկերոջ դեմ

Սամվել Բալասանյանի` Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո, թիվ 35 ընտրատարածքը առանց պատգամավորի է մնացել: Այստեղ արդեն իսկ  հայտարարվել է  արտահերթ ընտրություն, ՀՀԿ-ն էլ որոշել է առաջադրել ու սատարել «Շիրակ» Ֆուտբոլային ակումբի սեփականատեր, հանրապետության խոշոր հարկատու Արման Սահակյանի  թեկնածությունը, ով սակայն մայիսի 6-ին  պարտվեց Գյումրիից ընտրված պատգամավոր,  ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Ի սկզբանե խոսակցություններն էին պտտվում այն մասին,

Հայաստանի երիտասարդական նվագախումբը չի մասնակցի Վերադարձի փառատոնին

Այսօր Վերադարձի 6-րդ փառատոնի շրջանակներում Կամերային երաժշտության տանը կայացավ Գերմանիայից ժամանած «Ֆրատրես» տրիոյի համերգը: Այն թվով երրորդն էր ու նվիրված էր կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հիշատակին: «Տրիոյում ընդգրկված են Ֆյոդր Ռուդինը (ջութակ), Հայրապետ Առաքելյանը (սաքսաֆոն), Ռուդոլֆ Վանկսը (դաշնամուր): Նրանք կնվագեն Միյոի, Բուր Քենֆիլդի, Պետերսոնի, Պյացոլայի ստեղծագործությունները»,- հայտնում է Վերադարձի փառատոնի հիմնադիր Գարիկ Նազարյանը: Մեզ հետ զրույցում

Շիրակի մարզպետ Գիզիրյանը Վարդան Ղուկասյանի մասին . «13 տարի աշխատելով` էդ մարդն իրոք հոգնել է»

Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից համառորեն  փորձում էին իմանալ, թե ո՞րն էր պատճառը, որ  Վարդան Ղուկասյանը ժամկետից մեկ ամիս  շուտ հրաժարական ներկայացրեց, ո՞վ ստիպեց նրան, վերևնե՞րը: «Ես էլ եմ մտածում` ո՞րն էր պատճառը, հարցը ուղղեք պարոն Ղուկասյանին», -խորհուրդ տվեց  մարզպետը: Երբ լրագրողները  մեջբերեցին Վարդան Ղուկասյանի խորհուրդը, այն է` հարցնել վերևներից, Աշոտ Գիզիրյանը  շարունակեց. «Ո՞ր

Աշոտ Գիզիրյան. «Նախագահական ընտրություններին առանձնապես մեծ լարվածությունների ու սրացումների մի սպասեք»

Այսօր լրագրողները ՀՀԿ-ի  ու ԲՀԿ-ի համատեղ թեկնածու, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին` եթե նախագահական ընտրությունների ժամանակ այս երկու կուսակցություննեը միասնական թեկնածու չունենան ու ամեն մեկը առաջադրի իր սեփական թեկնածուին, ո՞ւմ կսատարի  Սամվել Բալասանյանը: Վերջինս խուսափեց այդ հարցին պատասխանելուց` նշելով, որ  դա կապ չունի այսօրվա իրադարձության` իր`  Գյումրու քաղաքապետ ձեռնադրվելու հետ: «Քաղաքական հարցերը, ոնց որ

Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանին փոխքաղաքապետ հրավիրողը չէ

Կիրակի` Գյումրու տոնակատարության ժամանակ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «աշխարհի  տակի ամենալավ բաները» ցանկանալով   նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին,  հայտարարեց, թե  հանուն հարազատ քաղաքի զարգացման պատրաստ է համագործակցել, օգնել պարոն Բալասանյանին, իհարկե, եթե իր կարիքը նա զգա: Այսօր Aravot.am-ը Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է արդյոք ընդունել Վարդան Ղուկասյանի առաջարկը: «Իսկ ինչո՞ւ ոչ, մեծ սիրով», -պատասխանեց պարոն Բալասանյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է  Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության Հարավային Կովկասի տնտեսության խթանում ծրագրի հայաստանյան խմբի ղեկավար Իրինա Քաուշին և միգրացիայի և մոնիթորինգի հարցերով փորձագետ Կարինե Սիմոնյանին: Վերոնշյալ կազմակերպությունը «Միգրացիա և զարգացում» սեկտորալ ծրագրերի շրջանակներում մշակել և ներկայացրել է «Հայաստանում Սփյուռքի ներդրումների ներկա իրավիճակը» ուսումնասիրությունը, որի նպատակը սփյուռքյան ներդրումները դեպի Հայաստան

Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի լուսանցքում հայտնվելու մասին

Քաղաքագետ Արմեն Աղայանը օրեր առաջ մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ՀՅԴ-ն դաշտում կարծես թե էլ չկա, համարյա լուսանցքային վիճակում է: «Ամեն մեկը իրեն քաղաքագետ է հռչակում, ինչ-որ բան է հայտարարում  ու ստիպված ես լինում բացատրել: Ամեն տգիտություն չեմ մեկնաբանելու»,- քաղաքագետի հետ չհամաձայնելով` Aravot.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ շարունակելով.« Միջազգային փորձում ընդդիմությունն

ՀՀԿ-ական պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Խորհուրդ կտայի սեփական խոսքում իրարամերժ դրույթներ չօգտագործել»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Aravot.am-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ Էդուարդ Շարմազանովին ուղղված խորհրդին, որ բառերի մանիպուլյացիայով պետք չէ զբաղվել, այսպիսի գրառում է կատարել. «Ինձ համար չի կարող ընդունելի լինել մեր գործընկերների «բարի խորհուրդները», այն է՝ «բառերի մանիպուլյացիայով չզբաղվելը»: Ժողովրդի ճնշող մեծամասնության վստահություն հավաքած քաղաքական խմբակցությունը՝ ՀՀԿ-ն, բազմիցս լոյալ վերաբերմունք

Սամվել Բալասանյանը իրեն գարեջրի գործարան «նվիրած» Վարդան Ղուկասյանին. «Հասկանո՞ւմ ես, համայնքապետը սեփականատեր չէ»

Այսօր  լրագրողները Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնած  Սամվել  Բալասանյանից  մեկ անգամ ևս հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, որ գարեջրի գործարանը  իրեն նվիրել է Վարդան Ղուկասյանը: Գյումրու տոնակատարության ժամանակ նման հայտարարությամբ  էր հանդես եկել նախկին քաղաքապետ Ղուկասյանը: «Ես էսօր եկել եմ, ասացի, որ ինձ ընտրել է այս  համայնքը, ասացի` 65 տոկոս քվե ունեմ, բայց ես երբեք չեմ մտածում,

CNET. «Հայ որբի լուսանկարը կուղարկվի տիեզերք»

«Երբ մարդկությունը վերանա, երկրի ուղեծրում պտտվող տիեզերական կայանները մեր գոյության միակ ապացույցը կլինեն», – այս գաղափարով առաջնորդվելով` Creative Time կազմակերպությունը համախմբելով նկարինչների և արվեստի ոլորտի այլ մարդկանց` ներկայացրել է արվեստագետ Թրեվոր Փեգլենի նոր նախագիծը: Փլեգենը  պատրաստվում է տիեզերք ուղարկել մարդկության կենսագրությանը բնորոշ լուսանկարներով խտասկավառակ: Այս մասին հաղորդում է «Սինեթ» լրատվականը: Սկավառակը, որը ստացել է «Վերջին

Դատախազ. Դավիթին՝ պայմանական, Տիգրանին՝ 6 տարի

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից միայն Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ ազատազրկումը չպետք է կիրառել։ Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը կրկնեց առաջին ատյանի դատարանում ներկայացրած իր դիրքորոշումը Դավիթ Քիրամիջյանին պայմանական ազատազրկման դատապարտելու մասին: Ընդհանուր իրավասության դատարանը Դավիթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ խուլիգանության մեղադրանքով։ ՀԱԿ երիտասարդներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ

Քրեական գործ` Մեծ Մանթաշի դպրոցի հարցով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնեական, ինչպես նաեւ կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2009-2012թթ. ընթացքում Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները ՍՊ ընկերության կողմից կատարվել

Նախընտրական քարոզարշավին են պատրաստվում

Նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցությունները  կարող են նախապես հայտագրել, թե որ հասցեում գտնվող  ցուցանակն  են օգտագործելու: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում որոշվեց այսուհետեւ համարակալել  վահանակները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով,  այսուհետեւ կուսակցությունները հայտագրերում պետք է նշեն, որ համարի ցուցանակն են օգտագործելու.« Վահանակների վերաբերյալ հայտերը  ԿԸՀ-ին ներկայացնում են իրավաբանական անձինք:  Նախորդ փորձը ցույց էր տալիս, որ հասցեավորման

Ռոտավիրուսի ինֆեկցիայից մեր երկրում տարեկան 40 երեխա է մահանում

Անցյալ տարի մեր երկրում ռոտավիրուսով վարակված երեխաների թիվը հասել է պիկի: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի տվյալներով, այս վիրուսից Հայաստանում տարեկան մոտ 40 երեխայի մահվան դեպք է գրանցվում: Ռոտավիրուսն այն ինֆեկցիան է, որը երեխաների մոտ առաջացնում է փորլուծություն: Տիկին Սահակյանի խոսքերով, ռոտավիրուսը երեխային ախտահարում է եւ նրա առաջացրած բարդություններից երեխան կարող է մահանալ: Ինֆեկցիայի

Վարդան Ղուկասյանի մութ գործարքներից մարզպետ Գիզիրյանը տեղյակ չէ, Սամվել Բալասանյանն էլ այդ մասին կիմանա ռեվիզոր հրավիրելուն պես

Այսօր   Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին  քաղաքապետարանի անձնակազմին ներկայացնելու արարողության ժամանակ  լրագրողներից մեկը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից  հետաքրքվեց, թե որքանո ՞վ են իրականությանը համապատասխանում Գյումրիում շրջանառվող այն լուրերը, թե քաղաքապետ Ղուկասյանը նախքան իր հրաժարականը, վերջին շրջանում հապշտապ քաղաքի հողերն էր վաճառում, գույքն էր  քաղաքապետարանի շենքից կրում: Աշոտ Գիզիրյանը բավականին նեղսրտեց այս հարցից, այդուհանդերձ,  պատասխանեց. «Երևի

Կապանում օրեր առաջ երկնաքար են գտել, բայց մասնագետների կողմից դեռեւս արձագանք չկա

Օրերս մարզկենտրոնի բնակիչ Ռուբիկ Ավետիսյանը Վահանավանքի տարածքում սունկ հավաքելիս երկնաքար է գտել: Ռուբիկն աշխատանքից հետո սովորականի պես սունկ հավաքելու էր գնացել, բայց անտառում պատահականորեն հանդիպեց   երկաթե կտորների նմանվող 8-10 քարե զանգվածների: Ամենասկզբից բնակիչը գլխի չի ընկել, որ իր գտածը կարող է երկնաքար լինել: «Ասեցի` տեսնես ո՞վ է ծմակում եկել սվարկա արել, էդ կողմերում մենակ ես

Конкретно. «Արամ Սիմոնյանը` ՍՊՊՀ պատվավոր դոկտոր»

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին երեկ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում հանդիսավոր արարողությամբ շնորհվել է «ՍՊՊՀ պատվավոր դոկտորի» կոչում: Այս մասին հայտնում է «Կոնկրետնո» լրատվականը: «Մեր գիտնականները հատուկ ջերմությամբ են հիշում Երևանի համալսարանի աշխատակիցների հետ համագործակցության պատմության էջերը և հույսով ու լավատեսությամբ են տրամադրված նոր միջավայրում հետագա համագործակցությունը շարունակելու համար: Բայց այս ամենը առաջին հերթին

«Եթե չգրեմ, ուրեմն վերջանում եմ». Նելլի Շահնազարյան

Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի ունեցավ գրող, արձակագիր, թատերագիր Նելլի Շահնազարյանի «Ընտրանի» գրքի քննարկումը: Թատերագիր, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ  Լեւոն Մութաֆյանը գրքի նախաբանում գրել է. «Նելլի Շահնազարյանի «Ընտրանի» հատորն իսկապես ընտրանի է, հոբելյանական գիրք, ուր բացի վիպակից ու պատմվածքներից, զետեղված են նաեւ նրա դիմանկարներն ու հրապարակախոսական հոդվածները, որոնք հատկապես գրավիչ են իրենց խորքային թափանցումներով, լեզվամտածողության

Տիգրան Մուկուչյան. «Նախագահական ընտրության օրը դեռ չենք հաշվարկել»

Մամուլում արդեն շրջանառվում է  նախագահական ընտրությունների օրը՝ 2013թ փետրվարի 18-ը: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցինք, համապատասխանո՞ւմ է փետրվարի 18-ը ԿԸՀ հաշվարկների հետ: «Չենք հաշվել դեռ: Ինչպես միշտ, այս անգամ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  իր գործառույթը սահմանված կարգով ու չխախտելով ժամկետը կիրականացնի: Իսկ երբ հրապարակվի սահմանված կարգով, այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ որ

Հոկտեմբերի 14-ին` Երեւանի օրը, Երեւանում անամպ կլինի

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների, անամպ եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +8…+10, ցերեկը +22…+24, երեկոյան +16…+18 աստիճանի սահմաններում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչություն

Աշխարհում առաջին լուսնագնացն ու մարսագնացն ստեղծել է հայ գյուտարարը

Հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ռուսաստանի Ցիալկովսկու անվան տիեզերագիտության ակադեմիայի անդամ Ալեքսանդր Քեմուրջյանին է պատկանում աշխարհում առաջին լուսնագնացի և մարսագնացի գյուտը: Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին «Լուսնագնաց»-ի արձակման 40-ամյակի առթիվ ստեղծել է Քեմուրջյանի անունով հուշամեդալ, որով պարգևատրվում են տիեզերագնացության բնագավառում զգալի ավանդ ունեցողները և տիեզերագիտության նվաճումները ներկայացնող լավագույն հեղինակները:   Twitter – ի լոգոտիպ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031