Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի լուսանցքում հայտնվելու մասին

Հոկտեմբեր 11,2012 20:23

Քաղաքագետ Արմեն Աղայանը օրեր առաջ մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ՀՅԴ-ն դաշտում կարծես թե էլ չկա, համարյա լուսանցքային վիճակում է: «Ամեն մեկը իրեն քաղաքագետ է հռչակում, ինչ-որ բան է հայտարարում  ու ստիպված ես լինում բացատրել: Ամեն տգիտություն չեմ մեկնաբանելու»,- քաղաքագետի հետ չհամաձայնելով` Aravot.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ շարունակելով.« Միջազգային փորձում ընդդիմությունն այն չէ, որ անպայման պետք է բերդերում  նստի, հայհոյի:  Ընդդիմությունն այն ուժն է, որ քննադատելու հետ միաժամանակ նաեւ ներկայացնում է  երկրի զարգացման այլընտրանքային մոտեցումներ: Այս տեսակետից  Դաշնակցությունը  կարողացել է  նորմալ նշաձող ապահովել քաղաքակիրթ ընդդիմադիր ուժի կերպարով հանդերձ»:

Պարոն Մինասյանը  նաեւ չի կիսում այն տեսակետը, թե ընդդիմությունը վերջին շրջանում թուլացել է .«Գուցե նրանից է, որ հասարակության մեջ անտարբերությունն  է շատ:  Նույն հասարակությունն է ընդդիմությանը այս կարգավիճակը տվել, հատկապես հասարակության այն հատվածը, որը ընտրությունների է գնում փողի, վարչական լծակների ճնշմամբ: Իշխանություններին տվել է մեծ, իսկ ընդդիմությանը՝ փոքր հնարավորություն: Իհարկե, հանրապետական կուսակցությունն էլ կուզենա  տեսնել թույլ ընդդիմություն, որովհետեւ իրենց քաղաքականությամբ չեն առանջնորդվում հեռատեսության եւ պետական շահը վեր դասելու սկզբունքով: Խոսում եմ հանրապետականների հատկապես այն հատվածի մասին, ում համար քննադատությունը հավասարազոր է մահացու վիրավորանքի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031