Օրվա լրահոսը
Դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ս.թ. հոկտեմբերի 2-ին Նորքի Այգիներ փողոցում տեղի ունեցած ջրագծի վթարի պատճառով դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 1, 2, 4, 5, 6, 8, 13, Այգիներ, Ամառանոցային, Ս.Խանզադյան փողոցների, 7-րդ փողոցի 1-90, 9-րդ փողոցի 1-85, 11-րդ փողոցի 1-27, 55-85 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նշված տարածքներում
Ռոբերտ Քոչարյանը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նրա անունից հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով:
Օսկանյանի գործը կսառեցնեն, եթե ԲՀԿ-ն հայտարարի ընտրություններում ՀՀ նախագահին սատարելու մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ, նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործով իշխանությունները հստակ նպատակ ունեին՝ Օսկանյանին որպես քաղաքական գործիչ ոչնչացնել: «Փողերի լվանալու մեջ մեղադրելը մարդուն վարկաբեկում է ե՛ւ Հայաստանում ե՛ւ միջազգային ասպարեզում, դրա համար էլ նրանք փողերի լվացման հոդվածով գործ հարուցեցին: Միանշանակ քաղաքական պատվեր էր: Հայաստանում ոչ մի գերատեսչություն ինքնուրույն չի գործում:
ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանի պատկերով տարոսիկնե՞ր է բաժանել ՀՀԿ-ին
Հերքում ԲՀԿ-ն պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունից հետո Վարդան Օսկանյանի պատկերով տարոսիկներ է բաժանել հանրապետական պատգամավորներին Հերքում-2 ՀՀԿ-ն պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր Սերժ Սարգսյանն առավոտյան սափրվելիս կտրել է երեսը՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: «Չորրորդ ինքնիշխանություն»
Միջազգային հանրությունը շնորհավորում է Վրաստանին
Իսկ «Վրացական երազանք»-ի առաջնորդը երկրի նախագահին կոչ է անում հրաժարական տալ։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրամիության անունից շնորհավորում են «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը։ Այդ մասին ասել է Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը` պատասխանելով Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի հարցին։ Կոսիյանչիչը նշել է,
Մեր Բանգլադեշ թաղամասը նման է իսկական Բանգլադեշին (ֆոտոշարք)
https://zyalt.livejournal.com-ը հրապարակում է ուղեգրություն՝ լուսանկարչական ռեպորտաժ Բանգլադեշի Դաքքա քաղաքից: Դատելով որոշ լուսանկարներից, պարզ է դառնում, թե ինչու են Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասն անվանում Բանգլադեշ:
Լեւոն Շիրինյան. Հայաստանի վերնախավը պետք է պատրաստ լինի իր վերահսկած բանտերում նստելու
Քաղաքական պատվե՞ր, թե՞ արդարության վերականգնում. Վարդան Օսկանյանի անվան շուրջ պտտվող մեղադրանքների մասին խոսելիս քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսօր «Երկու երես» ակումբում հետեւյալն ասաց. «Ասենք, թե քաղաքական պատվեր չէ՝ այդքան էլ այդպես չէ: Հայաստանում արդարությունը չի կայանում: Օպոզիցիա կոչվածը կազմակերպված չէ»: Շիրինյանը խորհուրդ տվեց բոլոր չինովնիկներին՝ ազատազրկման վայրերը կարգի բերել, որովհետեւ, ըստ նրա, իրենք դեռ այնտեղ երկար
ՀՀԿ-ական Վարդին «մարս արեցին»
Սեպտեմբերի 23-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում ինքնառաջադրմամբ գյուղապետի թեկնածու առաջադրված, ԲՀԿ անդամ 30-ամյա Վահրամ Շարոյանի կողմնակից երիտասարդները գործող գյուղապետ Վարդ Խաչատրյանի կողմնակիցներին, որպես հյուրասիրություն, 20 հատ «Մարս» կոնֆետ են հյուրասիրել, իրենք վայելելով 20 հատ «Սնիկերս»: Երբ Վարդ Խաչատրյանի կողմնակիցները հարցրել են այդ տարբերության մասին, Վահրամ Շարոյանի համախոհներն ասել են. – Այս ընտրություններով
Զրույց 8-րդ. Ամոթխա՞ծ են արդյոք առյուծի սիրտ կերածները
«Մտերմիկ զրույցներ» շարքը բավականին տեւական ժամանակ չի արձագանքել իր ընթերցողների նամակներին, քանի որ համբերատար ուսումնասիրել է բոլոր նամակները հատիկ առ հատիկ եւ, եկել եզրակացության, որ իր ընթերցողները շատ բազմադեմ են, միմյանցից խիստ տարբեր եւ, հետեւաբար` պահանջներն էլ են տարբեր: Մի պահ միայն մտածեցինք, թե չարժե շարունակել այս շարքը , քանի որ երիտասարդներն այսօր շատ ավելի
Դատախազությունը ապօրինի անազատության մեջ է պահել քաղաքացուն
2011թ. հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության երկու աշխատակիցներ ՀՀ քաղաքացի Սամվել Սուվարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժին: Պատճառն այն էր, որ Ուկրաինայում Սուվարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դիտավորյալ սպանության փաստով, և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Աամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել 6 ամիս շարունակ, որի ընթացքում նրա կալանքի ժամկետը 4 անգամ երկարացվել է՝ պատճառաբանելով, որ գլխավոր դատախազությունը սպասում է Ուկրաինայի դատախազության կողմից տվյալ գործով քրեական նյութերին: Վեց ամիս հետո կալանավորին
Կրկնակուսազրկվեց ու Մարգահովիտ չտարա՞վ
Երեւանի բնակիչ 15-ամյա Ադելինան պարապությունից համացանցի միջոցով սովորականի պես ծանոթություններ է հաստատել անծանոթ տարեկիցների հետ եւ այս տարվա ձմռանը ծանոթացել գյուղացի մի տղայի՝ Սամսոնի (ամբաստանյալի անունը փոխված է) հետ։ Վերջինիս հետաքրքրությունը շարժել է Ադելինայի կայքէջում անվան դիմաց գրված «սիրուն աղջիկը»։ Պարզվել է՝ դա Ադելինան է, որը, ծանոթանալու առաջարկ ստանալով Սամսոնից, հաստատել է նրա ընկերությունը եւ
Բար Ռաֆաելին առաջարկում է իր հետ սեքսով զբաղվել
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսի ընկերուհին՝ իսրայելցի մոդել Բար Ռաֆաելին դրամ վաստակելու ինքնատիպ ձեւ է գտել: Ինտերնետում նա տեղադրել է մի տեսանյութ, որով դիտողներին առաջարկում է իրեն փող փոխանցել՝ էրոտիկ տեսահոլովակներ նկարահանելու համար: Մոդելը խոստանում է մի քանի սյուժե նկարահանել: Օրինակ, «սեքս՝ մեկ տղամարդու հետ», «սեքս՝ տարբեր դիրքերում», «սեքսի մի քանի ժամ» եւ այլն: Նպատակին հասնելու
Միշա Վանյանին կհեռացնեն աշխատանքից (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով աշխատանքից կազատվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Միշա Վանյանը: Այս մասին քիչ առաջ նախարարությունում հրահանգեց վարչապետը՝ հիմք ընդունելով վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքները, ըստ որի բացահայտվել են համատարած կաշառակերության դեպքեր: Մեզ հետ զրույցում Միշա Վանյանն ասաց, որ անակնկալ էր, որ իր ղեկավարած կառույցում նման ծավալի
Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց մարտի 1-ի և ՀՀ խորհրդարանական ընտրությունների կեղծիքների հարցերը
ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների ժամանակ հայկական պատվիրակության անդամ, ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը, չնայած ժամանակի սղության պատճառով հոկտեմբերի 1-ին հնարավորություն չունեցավ ելույթ ունենալու, սակայն դրա տեքստը կցվել է նիստերի պաշտոնական արձանագրությանը: Պարոն Զուրաբյանն իր այդ ելույթում հիշեցնում է, որ Հայաստանում ժողովրդավարության վիճակը տարիներ շարունակ գտնվել է ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում: ԵԽԽՎ չորս բանաձևեր վկայակոչում են Հայաստանում քաղաքական ճգնաժամի
Ըստ թուրք գործիչի` Դինքի սպանությունը հրահրում էր թուրքական մամուլը
Դիարբեքիրում Հայաստանի եւ Թուրքիայի լրագրողների միջեւ սեպտեմբերի 24-26-ը կայացած կլոր սեղանի ժամանակ Ստամբուլում գործող Durde.org հասարակական կազմակերպության հիմնադիր Չենգիզ Ալյանը (Cengiz Alğan) պատմեց մի հետաքրքիր նախաձեռնության մասին: Պարոն Ալյանը նախ ներկայացրեց իր կազմակերպությունը, որը ստեղծվել է անմիջապես Հրանտ Դինքի սպանությունից հետո. «Դինքի սպանությունը մեզ մեծ հարված հասցրեց, ու մենք որոշեցինք քաղաքացիական շարժում սկսել` ազգայնականության դեմ:
Գյումրու տնակային ավաններում զգալի է ոչ ամբողջական կազմով ընտանիքների թիվը (տեսանյութ)
Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում` «Զույգ աղբյուր» կոչվող տարածքում տեղակայված տնակային ավանը, որը հարևանությամբ կատարվող անհատական բնակարանային շինարարության պատճառով մշտապես պատված է փոշու ծածկույթով, բավական առանձնահատուկ է իր բնակիչներով` վագոն-տնակներում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես, թե կրում է համատարած բնույթ: Ասենք, առանց վարանելու կարելի նշել, որ Գյումրու բոլոր տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքները թիվը հաստատ
ՈՒԵՖԱ-ում «միավոր բաժանող» մեկ երկիր էլ ավելացավ
Սանկտ-Պետերբուրգում կայացած գործկոմի նիստում Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիային տրվել է ՈՒԵՖԱ-ի ժամանակավոր անդամակցության կարգավիճակ: Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը 2007 թվականին մերժել էր բրիտանական այս գաղութի՝ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին միանալու խնդրանքը: Այն ժամանակ բանը հասել էր սպորտային արբիտրաժային դատարան, որն անցած տարի բավարարել էր այս թզուկ պետության հայցը: Ջիբրալթարի մշտական անդամակցության հարցը կքննարկվի եկող տարվա մայիսին Լոնդոնում կայանալիք
Օսկանյանը մնաց հոգեբանորեն նույնքան երկատված, որքան մեր զգացմունքներն այդ նիստից
Զարմանալի Էր Օսկանյանի պատասխանը մարտի մեկի մասին Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած հարցին։ Եթե Հովսեփյանին դիմելով՝ Օսկանյանը հավաստիացնում էր իր անմեղությունը եւ հուզվելով ինչ-որ բաներ փորձում ապացուցել, ապա այստեղ՝ նա արեց իր ամենազարմանալի հայտարարություններից մեկը։ Մարտի մեկի մասին ես իմ սենյակում կխոսեմ «հետդ, Նիկոլ ջան»։ Եվ իրավիճակը չփրկեցին նրա այն հավաստիացումները, թե ինքն էլ սխալներ է արել,
Խոսրովն ու Արտաշն անուշ քնի մեջ՝ օրորվում էին աթոռի վրա
Լուսանկարիչ Զորիկ Գալստյանը արզապես պոետ է դարձել ու ահա թե ինչպես է վերափոխել Իսկահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի հայտնի հատվածը. Եվ դատախազը հայոց պետության, աղբյուրի նման մեղմ կարկաչելով. Հանգիստ, միաչափ թվեց մեղքերը Օսկանյան տոհմից Վարդանի գործով։ Եվ դեմքը նրա, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսավառ, Մերթ ամաչելով կարմիր էր թվում, եւ մերթ թրթռալով փայլում
«Յուվենթուսը» վախենում էր «Շախտյորից»
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում սեփական հարկի տակ Դոնեցկի «Շախտյորի» հետ ոչ-ոքի ավարտելուց հետո «Յուվենթուսի» գլխավոր մարզչի օգնական Մասիմո Կարերան ասել է. «Շախտյորը» ուժեղ թիմ է: Առաջին 20 րոպեներին մենք վախենում էինք հանքափորների թիմից: Դժվար էր խաղալ առանց մեր երկրպագուների աջակցության: Ստադիոնում մթնոլորտը տարօրինակ էր: Ոչ-ոքին, հավանաբար, հանդիպման իսկական պատկերն է: Առաջին խաղակեսում մենք
Փրկարարներն օգնում են տարեցներին
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 55 շենքի 31-րդ բնակարանի տարեց բնակիչները վատառողջ են և չեն կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Բացելով բնակարանի դուռը` հրշեջ-փրկարարները հյուրասենյակում ու նախասրահում անօգնական վիճակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Շուշանիկ և 1934 թ.
Մարգարիտ Եսայան. Ղարաբաղը չի կարող լինել կացնասպաններ ծնող երկրի կազմում
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ասաց. «ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Ստրասբուրգում հայտարարել է, որ «Ռամիլ Սաֆարովի գործը Ղարաբաղյան հակամարտության արդյունքն է» եւ որպեսզի նման բան չլինի, հարկավոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը: Նաև ավելացրել է, թե միտում է տեսնում` Սաֆարովի գործը օգտագործվում է
Հենրիխ Մխիթարյան. «Յուվենթուսը մեզ ոչնչով չզարմացրեց»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում «Յուվենթուսի» հետ արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) անելուց հետո հարազատ ակումբի պաշտոնական կայքին ասել է. «Թուրինցիների դաշտում ոչ-ոքին պետք չէ որպես հաջողություն գնահատել: Մենք բազմաթիվ պահեր ունեցանք, որոնք կարող էին մեզ հաղթանակ պարգեւել: «Շախտյորի» ամեն մի ֆուտբոլիստ հաղթելու համար արեց
Ովքե՞ր են անվավեր քվեաթերթիկի հեղինակը եւ «կողմ» քվեարկած պատգամավորները (Տեսանյութ)
Այսօր ԱԺ նիստի ժամանակ մանրամասն բացատրեցին, թե ինչպես պետք է քվեարկել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը: Նրանք, ովքեր դեմ են, որ պարոն Օսկանյանը զրկվեր անձեռնմխելիությունից, պետք է ջնջեին «կողմ»-ը: Նրանք, ովքեր կողմ էին, պետք է ջնջեին «դեմ»-ը: Այդուհանդերձ, քվեարկությունը ցույց տվեց, որ քվեաթերթիկներից մեկն անվավեր էր, եւ պատգամավորներից մեկն այդքան բացատրելուց հետո «դեմ»
ՀՀԿ պատգամավորը Հովիկ Աբրահամյանին հայերեն է սովորեցնում. «Քաղաքական փուռը ուրիշ է, հաց թխելու փուռն ուրիշ է»
«Էդ փողոցային խոսքերին վե՛րջ տվեք: Ամո՛թ է, ձեզ չի սազում»,- այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսպես դիտողություն արեց լրագրողներից մեկին, երբ վերջինս փորձում էր ճշտել` իսկապե՞ս անձեռնմխելիությունից զրկելով՝ փորձում են Վարդան Օսկանյանին «փուռը տալ»: Այդ արտահայտությունն իր ելույթի ժամանակ ասել էր ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հակադարձեց Հովիկ Աբրահամյանին՝ ակնարկելով, որ նրա
ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը «դեմ» քվեարկած 6 պատգամավորի մասին. «Գյուղ չկա, որ շուն չլինի»
«Ես չեմ կարծում, որ արտակարգ ինչ որ բան է պատահել, որ դրա մասին մտածեմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու քվեարկության մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: Մենք հետաքրքրվեցինք՝ որեւէ կանխատեսում կա՞, թե ովքե՞ր են եղել այն 6 պատգամավորները, որոնք «դեմ» էին քվեարկել, նա վստահեցրեց, որ փակ, գաղտնի քվեարկություն է, ո՞նց
ԳԱԼԱ-ի սեփականատեր. «Թանգարանի տնօրենի փոխարեն, ճիշտ կանեին քրեական գործ հարուցեին ՀՀԿ-ի առաջին դեմքի դեմ»
Օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պայմանականորեն ազատ արձակեց Գյումրու «Մհեր Մկրտչյան հուշատուն թանգարանի» 41-ամյա տնօրեն, ՀՀԿ-ական Շողիկ Մելքոնյանին, որի դեմ հարուցվել էր քրեական գործ` ԱԺ ընտրությունների օրը Շառլ Ազնավուրի հրապարակում 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով: Դատախազությունը հիմք էր ընդունել ԳԱԼԱ հեռուստաընկերության «Էս ինչ հաշիվ ա՜…» վերնագրով տեսանյութը, որտեղ պարզ երևում էր առուծախի այդ տեսարանը:
Ինչի՞ մասին են երազում տարեցները
Տարեցների հիմնական զբաղմունքը կեսօրից հետո բակում հավաքվելն ու նարդի խաղալն: Յուաքանչյուր տարեց իր պատմությունն ունի: Երիտասարդ տարիների անծանոթներն այսօր կարծես ընկերներ են դարձել: Տարեցների խնդիրները շատ են, բայց տարիների փորձը նրանց լավատես է դարձրել: Այս տարիքում էլ ունեն իրենց ցանկություններն ու անկատար մնացած երազանքները. «Ուզում եմ անհոգ ապրել » Սեդա, 71տարեկան: «Այսօր ես շատ
ԲՀԿ-ի նկատմամբ հարկային նոր խնդիրնե՞ր են ծագելու
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունները տարբեր գերատեսչություններ միայն իր PR-ն անելու համար չէ: «Փող չկա, վարկերը չեն տալիս: Հայաստանի վիճակը ֆինանսական մասով ծանր է: Խորհրդակցություններ է անում՝ ասում է բյուջեի փողը մի գողացեք, վիճակն, իսկապես վատ է: Բոլոր ծախսատար ճյուղերում ասում են` մի գողացեք, եթե այսպես շարունակվի


















































