Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են անվավեր քվեաթերթիկի հեղինակը եւ «կողմ» քվեարկած պատգամավորները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2012 22:42

Այսօր ԱԺ նիստի ժամանակ մանրամասն բացատրեցին, թե ինչպես պետք է քվեարկել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը: Նրանք, ովքեր դեմ են, որ պարոն Օսկանյանը զրկվեր անձեռնմխելիությունից, պետք է ջնջեին «կողմ»-ը: Նրանք, ովքեր կողմ էին, պետք է ջնջեին «դեմ»-ը:

Այդուհանդերձ, քվեարկությունը ցույց տվեց, որ քվեաթերթիկներից մեկն անվավեր էր, եւ պատգամավորներից մեկն այդքան բացատրելուց հետո «դեմ» կամ «կողմը» ջնջելու փոխարեն քվեաթերթիկի վրա այլ նշում էր արել:

Այս առումով կասկածից դուրս են գեներալ Մանվելը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, որովհետեւ մեր տեսախցիկն արձանագրել է, որ ինչպես միշտ, այսօր էլ նրանք միասին էին քվեարկում, մի քանի րոպե քվեախցիկի դիմաց որոշում, մի քանի տեղից ճշտում, ուստի քվեարկության արդյունքում պետք է լիներ առնվազն 2 անվավեր քվեաթերթիկ, ոչ թե մեկ:

Ինչ վերաբերում է «կողմ» քվեարկած 6 պատգամավորներին, Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ն դեռ չի՞ գտել, թե ովքեր էին այդ 6 պատգամավորները: Տիկին Աճեմյանը պատասխանեց. «Ի՞նձ եք հարցնում: Ես որեւէ կանխատեսում չունեմ՝ ովքեր են, եւ ոչ էլ դա կարելի է կանխատեսել: Ճիշտն ասած, չի կարելի մարդկանց վրա կասկածել»:

Մեր դիտարկմանը, որ փաստ է հիմա, որ եղել է, նա պատասխանեց. «Դե փաստ է, հիմա թող 6 հոգի էլ այդպես են քվեարկեն»: Մեր հարցին՝ Հանրապետականը հաշվեհարդար չի՞ տեսնի այդ 6-ի հետ՝ նա պատասխանեց. «Ոչ ոք չի կարող ասել՝ ով է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031