Օրվա լրահոսը
«Սուսերով պարն» առաջ է անցել սամբայից
«Գոլ» ֆուտբոլային պորտալը գրում է, որ բավականին երաժշտական է Դոնեցկի «Դոնբաս-Արենա» մարզադաշտը: «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի խփած ամեն գոլի ժամանակ մարզադաշտում հնչում է գոլի հեղինակի երկրից որևէ մեղեդի: Եթե գոլի հեղինակը ուկրաինացի է, ապա հնչում է ուկրաինական ազգային պարի՝ հոպակի երաժշտությունը: Բայց ավելի հաճախ երկրպագուները լսում են բրազիլական սամբա, քանի որ «Շախտյորի» կիսապաշտպանների և հարձակվողների մեծ
Լուսանկարի ու պաշտոնյայի հակասությունը
Արարատում բակերն ու փողոցները կիսաքանդ են. կարճատեւ շրջայցն անգամ բավական է` հասկանալու համար, որ համայնքի պատասխանատուները կամ չեն բարեկարգում, կամ ավարտին չեն հասցնում բարեկարգումը: Չնայած Արարատի քաղաքապետարանի սոցիալական ծառայության տարածքային բաժնի մասնագետ Մարիամ Սարգսյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին փողոցները բավականին նորոգ և լուսավոր են դարձել : Լուսանկարները, սակայն, փաստում են ճիշտ հակառակը: Սարգսյանի խոսքով` փողոցների
«Քաղաքացիական հասարակություն ասվածը միֆ է». Տիգրան Քոչարյան
Այսօր Կովկասի ինստիտուտում կայացած «Նոր քաղաքացիական շարժումներ Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ բլոգեր Տիգրան Քոչարյանը հետեւյալն ասաց. «Իմ կարծիքով քաղաքացիական հասարակություն ասվածը միֆ է: Ինձ ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է նշանակում քաղաքացիական հասարակությունը: Դա քաղաքացիների հասարակություն է, թե ինչ: Մարդիկ շատ են սիրում խոսել ժողովրդի ազգի անունից: Ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, բայց… Մարտի
Նախարարությունը բեռնաթափում է, մանկատան տնօրենները` «լցնում»
Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր պաշտոնավարման 100 օրը լրանալու առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախարարության 3գերակա ճյուղերը` կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների կանոնակարգումը: Պարոն Ասատրյանի խոսքերով` մանկական խնամակալական հաստատությունների բեռնաթափումը նախարարության գերակա խնդիրներից է եւ կատարված աշխատանքների արդյունքում 2013 թվականին «Զատիկ» մանկատունը կդադարի
Դերասան, ով խաղացել է ամենաշատ ֆիլմերում և անունը գրվել է տիտրերում
Մեծ բրիտանացի դերասան Քրիստոֆեր Ֆրենկ Կարանդին Լին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես դերասան, ում անունն ամենաշատն է գրված ֆիլմերի տիտրերում` 290 անգամ, որից 69-ը սարսափ ֆիլմեր: Հայտնի դերերից են կոմս Դրակուլա, Սարուման, կոմս Դուկու, Շերլոկ Հոլմս, Ֆրանցիսկո Սկարամանգի և այլն: Անգլիական «OMG Life» ընկերությունը տեղծել է աշխարհում առաջին խցիկը, որը կարող է լուսանկարահանել ինքնուրույն:
ԱՄՆ դեսպանության հայտարարությունը՝ Օսկանյանի վերաբերյալ
Մենք ուշադրությամբ հետևել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին և շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական
Պատանեկությունը՝ իր դժվարություններով
Պատանեկությունը հարցերի, կասկածների և ընտրության տարիք է, երբ պատանիները սկսում են բացահայտել աշխարհն` իր լավ ու վատ կողմերով, ճանաչել սեփական անձն ու կողմնորոշվել կյանքում: Այդ տարիքում ի հայտ են գալիս բազում հարցեր, օրինակ` «ո՞վ եմ ես», «ի՞նչ եմ ուզում», «ի՞նչ եմ դառնալու», «ո՞ւմ կարծիքը հաշվի առնեմ», «ո՞րն է իմաստը իմ կյանքի» և այլն: Հարցեր, որոնց
Վրաստանի իշխող կուսակցությունն ընդունել է պարտությունը
Նախագահ Սահակաշվիլին խոստացել է օժանդակել ընդդիմությանը՝ նոր կառավարություն կազմելու գործում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդունել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած իշխող կուսակցության պարտությունը: Հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ նախագահ Սահակաշվիլին խոստացել է օժանդակել ընդդիմությանը՝ նոր կառավարություն կազմելու գործում: Վրաստանի ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի
ՍԴ. «Կենսաթոշակների մասին օրենքի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը
ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում`ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը վիճարկում էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը որոշեց, որ նշված հոդվածների դրույթները համապատասխանում են Հայաստանի
Փաշինյանը բացատրել է՝ ինչու բոյկոտեց Օսկանյանի հարցով քվեարկությունը
Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ բացատրելով, թե ինչու է այսօր ԱԺ-ում բոյկոտել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քվեարկությունը: «2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու: Նույն հոդվածում, կամ երբեւէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս
Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրել է 4 պատգամավորների կալանավորումը
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ: Ներկայացնում ենք հայտարարության` ամբողջությամբ: Ստորև ներկայացվող հայտարարությունը պատրաստել էի մինչ պատգամավոր՝ Վարդան Օսկանյանին մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ԱԺ ներկայացնելը: Չհասցրեցի, ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հայատարարության հիմնական նպատակը նորընտիր ԱԺ-ին ձեռնպահ պահելն էր այնպիսի քայլերից ու որոշումների ընդունումից,
Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի սաներն այսօր մասնակցել են մշակութային ժառանգության վերբերյալ թեմատիկ սեմինարների և խոստովանել են, որ Էրեբունի ամրոցն իրենց ամենամոտ ժառանգությունն է
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում դպրոցականների համար անցկացվող թեմատիկ սեմինարի շրջանակում այսօր` 2012թ. հոկտեմբերի 2-ին, արգելոց-թանգարանում էին Էրեբունի վարչական շրջանի Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի աշակերտները` պատմության ուսուցչուհի Մ. Գյումրյանի ուղեկցությամբ: Առաջին սեմինարը, որը վերաբերում էր մշակութային ժառանգության հասկացություններին և այն միջազգային համաձայնագրերին, որոնց օգնությամբ պահպանվում են համայն մարդկության կողմից ստեղծված մշակութային արժեքները, առաջացրել է մեծ
ԵԽԽՎ-ում քննարկում են ավելի ժողովրդավար ընտրություններ անցկացնելու մասին բանաձև
Այսօր՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի ներկայացուցիչ Ջին Չարլզ Գարդետոյի պատրաստած զեկույցի վերաբերյալ Մշակույթի, գիտության, կրթության և մեդիայի հանձնաժողովի կարծիքը: Ըստ այդմ՝ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում արաբական երկրներում և աշխարհի այլ կետերում հանուն մարդու իրավունքների և ազատությունների, ցույց են տալիս, որ
Օրբան. «Սաֆարովի հանձնումը ճիշտ որոշում էր»
«Մենք նույնը կանեինք, եթե մի հայ սպանած լիներ ադրբեջանցու», – խորհրդարանում հայտարարել է Հունգարիայի վարչապետը։ Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը «ճիշտ եւ իրավացի» որոշում էր, որը թույլ տվեց Հունգարիային դուրս գալ հայ – ադրբեջանական հակամարտությունից, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Հունգարական MTI լրատվական գործակալության փոխանցմամբ` երկուշաբթի օրը խորհրդարանում պատասխանելով սոցիալիստ պատգամավոր, Հունգարիայի նախկին արտգործնախարար
Հրանտ Բագրատյան. «Մենք հա իրենց պիտի տանջենք»
Արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանը չի զգաստանում այն փաստից, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում է: Այս հարցը տվեց պարոն Բագրատյանի հետ հանդիման համար Ազատության հրապարակ եկած մի քաղաքացի: ՀԱԿ պատգամավորը իր հանդիպման վայրն ու ժամը չի փոխում: Ամեն ամսվա առաջին օրը նա Ազատության հրապարկում շարունակում է հանդիպել իր ընտրողներին եւ պատասախանել նրանց ամենատարբեր հարցերին: Նա
Դավիթ Շահնազարյան. «Վրաստանի տարոսը մեր երկրին»
Մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը՝ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր Վրաստանը «կարեւորագույն պատմական քննություն հանձնեց»: Ըստ պարոն Շահնազարյանի . «Դա առաջին հերթին նշանակում է, որ Վրաստանում կշարունակվեն բարեփոխումները, այդ թվում՝ նաեւ ժողովրդավարական բարեփոխումները: Լուրջ հնարավորություն է ստեղծվում Վրաստանի համար՝ հաստատել անշրջելի ժողովրդավարություն: Ընդդիմությունը ընտրությունների միջոցով եկավ իշխանության: Վրաստանի
Վարդան Օսկանյանը՝ ԱԺ որոշման մասին
ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունը. Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում: Փաստորեն Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաև քաղաքականապես ևս
Նախարար Արտեմ Ասատրյանը Խաչիկյանի ու ծառայության մասին
«Ես, ճիշտն ասած, որեւէ վատ բան չեմ կարող ասել Խաչիկյան մարդու մասին»,- նման կարծիք հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի մի քանի տարի միասին աշխատած սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մասին, որն այսօր ձերբակալված է: Նշենք, որ Արտեմ Ասատրյանը 2007-2011 թվականին եղել
Ալեն Դելոնը Երևան է գալու
Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը պատրաստվում է դեկտեմբերի 17-ին ժամանել Երևան: Առիթը Մոսկվա կինոթատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» (С новым годом, Мамы!) ֆիլմի պրեմիերան է, որում Ալեն Դելոնից բացի՝ նկարահանվել են նաև այնսպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Պավել Վոլյան, Իրինա Ռոզանովան, Գարիկ Խառլամովը, Ելիզավետա Բոյարսկայան, Կոնստանտին Կրյուկովը և ուրիշներ. նրանք բոլորն էլ այդ
«Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի շնորհանդեսը
Գրատպության 500 ամյակի առթիվ այսօր կայացավ Ռոբերտ Սարգսյանի հեղինակած «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի շնորհանդեսը՝ աշխարհում մեծ հռչակ վայելող հայ օլիմպիականների նվաճումների, 10 տարվա ընթացքում աստղագիտության ոլորտում նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների, ինչպես նաեւ Համբարձումյանի անվան մրցանակին արժանացած աստղագետների մասին: Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի վարժարանի տնօրեն, աստղագետ Ռոբերտ Սարգսյանի խոսքով՝ երեխաները ուզեն, թե չուզեն, պետք է սիրեն
408.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.75 դրամ:
Հովիկ Աբրահամյան. «Եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, պատասխան են տալու այն մարմինները, ովքեր այս գործընթացը սկսել են» (Տեսանյութ)
Ասօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում մի ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց. «Նախագահը շատ հստակ ասել է՝ մեղավորները պատժվելու են: Եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, պատասխան են տալու այն մարմինները, ովքեր այս գործընթացը սկսել են»: Հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական լինեն՝ նա պատասխանեց. «Անպայման հետեւանքներ կլինեն»: Aravot.am-ի հարցին՝ կարո՞ղ է ամեն դեպքում այս ամբողջ
«Australian Open»-ը ռեկորդ է սահմանում
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային ֆոնդը ռեկորդային է լինելու «Մեծ սաղավարտի» անցկացման պատմության մեջ: Եկող տարի պրոֆեսիոնալ թենիսիստները հունվարի 14-37-ը Մելբուռնի կորտերում պայքարելու են $ 31 միլիոն ընդհանուր մրցանակային ֆունդի համար: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Սթիվ Վուդը: Կարծիք կա, որ կազմակերպիչները հարկադրված են այդ քայլին գնացել, քանի որ դեռ օգոստոսին Ավստրալիայի
Հովիկ Աբրահամյանը չի կարծում, որ նախագահի ասած «խոշոր ձուկը» Օսկանյանն է (Տեսանյութ)
Այսօր քվեարկելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին մեկնաբանություններ տվեց: Aravot.am-ի հարցին՝ Վարդան Օսկանյանն այն խոշոր ձո՞ւկն էր, որի մասին խոսում էր նախագահը՝ նա պատասխանեց. «Ոչ»: Հարցին՝ այսինքն՝ էլի՞ կան խոշոր ձկներ՝ նա պատասխանեց. «Ի՞նչ իմանամ»: Նրա խոսքերով՝ «Ինչի՞ եք դուք մտածում, որ անպայման ավարտը շատ վատ է լինելու եւ պետք է Օսկանյանը կալանավորվի կամ
Վահրամ Մարգարյանի գործով հրավիրվեց խուզարկություն անցկացրած ոստիկանը
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի եղբոր) եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով ընթերակա, ձգաբան եւ դատաբժիշկ: Շավարշ Գեւորգյանը մասնակցել էր անցյալ տարվա օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում սպանված, տուժող Խաչիկ Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը: Նրա տված թիվ 725 եզրակացության համաձայն, եղել էր 7
TVS-media. «Հետախուզվում է «Armenia» գրությամբ մարզական հագուստով մեկը»
«Թի Վի Էս մեդիա» լրատվականը հայտնում է, որ Յարոսլավլի մարզի իրավապահները ապօրինի շրջանառությունից բռնագրավել են 25 հատ կեղծ 5000 ռուբլիանոց թղթադրամ: Ոստիկանությունը հիմքեր ունի ենթադրելու, որ նման փողի շրջանառությունը հնարավոր է եղած լինի նաև երկրի այլ մասերում, այդ թվում՝ Ամուրի մարզում: Հանցագործության մեջ կասկածվում է երկու տղամարդ: Առաջինի նկարագիրն է՝ կովկասյան արտաքին, 30-40 տարեկան,
Ի՞նչ է լինում, երբ քեզ ստիպողաբար համբուրում են
«Մի քանի րոպե կնոջ ձայնը չլսելու համար Աստված ստեղծեց համբույրը»,-ասում է հայտնի աֆորիզմը։ Սակայն տղամարդկանց համար թերևս դա ավելի մեծ նշանակություն ունի։ Այն արտահայտում է սեր, կիրք, ցանկություն: Համբույրի ամեն մի դետալ ունի իր նշանակությունը։ Չստացված համբույրը կարող է ճակատագրական լինել՝մանավանդ երբ այն կատարվում է բռնությամբ և անծանոթի կողմից։ Այս թեմայով մենք հարցում անցկացրեցինք թե՜
Արժեքային համակարգի վերանայու՞մ, թե քաղաքական PR
Սեպտեմբերի 15-ը կամ կնշանավորվի որպես համակարգային փոփոխությունների, արմատական բարեփոխումների պատմական սկիզբ Հայաստանի Հանրապետության համար` հանձինս հայ ժողովրդի, կամ էլ հերթական անգամ կհիասթափեցնի մեր ժողովրդին՝ լինելով ոչ ավել, ոչ պակաս, քան նախագահի քաղաքական PR քայլն ընտրություններին ընդառաջ: Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 15-ին, երբ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրեց խորհրդակցություն և անխնա քննադատության ենթարկեց գործադիրի՝ վերջին տարիների աշխատանքը:
Արթուր Ղուկասյանը՝ Լեւոն Աբրահամյանին. Ինքը яркий տղա է, բայց փառատոնից բան չի հասկանում
Այս տարվա հունվարին «Առավոտին» տված «Ես հավ չեմ, որ ինձ ծեծեն» վերնագրով հարցազրույցում պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանը խոսել էր ոչ միայն Հայաստանից հեռանալու, այլեւ «ՀայՖեստ» փառատոնի մասին, որի ակունքներում նաեւ ինքն էր: «Արթուրը (Ղուկասյան- Գ. Հ.) մի քիչ անհասկանալի սկսեց ամեն ինչ առանց ինձ անել: Պատճառն այն է, որ ես գնացի երկրից, եւ ինքը շարունակեց փառատոնը,


















































