Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան, ով խաղացել է ամենաշատ ֆիլմերում և անունը գրվել է տիտրերում

Հոկտեմբեր 02,2012 18:09

Մեծ բրիտանացի դերասան Քրիստոֆեր Ֆրենկ Կարանդին Լին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես դերասան, ում անունն ամենաշատն է գրված ֆիլմերի տիտրերում` 290 անգամ, որից 69-ը սարսափ ֆիլմեր: Հայտնի դերերից են կոմս Դրակուլա, Սարուման, կոմս Դուկու, Շերլոկ Հոլմս, Ֆրանցիսկո Սկարամանգի և այլն:

Անգլիական «OMG Life» ընկերությունը տեղծել է աշխարհում առաջին խցիկը, որը կարող է լուսանկարահանել ինքնուրույն: «Autographer» կոչվող սարքը հագեցած է GPS-ով, մագնիտոմետրով, լուսավորության սենսորներով եւ այլն: Դա նրան հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել նկարահանման պահը: Այն կարող է կատարել օրվա մեջ մինչեւ 2 000 լուսանկար:

 

 

Ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը 1989-1998 թթ. ԱՄՆ-ում օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը՝ 130 հոգու «օգնել է» ինքնասպան լինել, ինչի համար 1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը նրան դատապարտել է 10-25 տարվա ազատազրկման և 2007 թվականին ազատվել է:
2010 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնը Ջեք Գևորգյանի մասին նկարահանել է «Դու չգիտես Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Ալ Պաչինոն:

 

Որպեսզի ամբողջությամբ թարմանան մատների եղունգները, հարկավոր է 6 ամիս, իսկ ոտքերի համար՝ 2-3 անգամ ավելի շատ:

Ֆինլանդիայում կա շուրջ 6 հազար լիճ, որը կազմում է վերջինիս տարածքի 10 %-ը։

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031