Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարի ու պաշտոնյայի հակասությունը

Հոկտեմբեր 02,2012 18:18

Արարատում բակերն ու փողոցները կիսաքանդ են.  կարճատեւ  շրջայցն անգամ բավական է` հասկանալու համար, որ համայնքի պատասխանատուները կամ չեն բարեկարգում, կամ  ավարտին չեն հասցնում բարեկարգումը:

Չնայած  Արարատի քաղաքապետարանի սոցիալական ծառայության տարածքային բաժնի մասնագետ Մարիամ Սարգսյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին  փողոցները բավականին նորոգ և լուսավոր են դարձել : Լուսանկարները, սակայն, փաստում են ճիշտ հակառակը:

Սարգսյանի խոսքով` փողոցների վիճակը բարեկարգ է համեմատության մեջ: «Եթե մի քանի տարի առաջ Արարատում եղած լինեիք ու տեսնեիք փողոցների նախկին վիճակը, այսօրվա ձեր զարմանքն ու հարցը չէր լինի»,-ասում է նա:

Քաղաքապետարանում վստահեցնում են, որ բարեկարգումը շարունակական է լինելու, ծրագրով նաեւ ասֆալտապատում է նախատեսված:

 

Արփինե Արզումանյան՝ (mynews.am) 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031