Օրվա լրահոսը

Մոսկվան կընդունի բացման ու եզրափակիչ հանդիպումները

ՌԴ սպորտի նախարար, 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ աշխարհի առաջնության բացման եւ եզրափակիչ հանդիպումները կկայանան Մոսկվայում: Իսկ մինչ այդ, Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպված հանդիսավոր արարողությունում հրապարակվել էին բոլոր այն 11 քաղաքների անունները, որոնցում անցկացվելու են աշխարհի առաջնության խաղերը: Դրանք են. Մոսկվա, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով,

«Դեմ առ դեմ». Արթուր Սաքունց եւ Անդրիաս Ղուկասյան

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 43-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Քննարկման թեման`  Վարդան  Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի քաղաքական եւ իրավական  կողմերը:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

Գինը կորում է սահմանին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի վերանայման կարիք լինի: Ըստ կարգավորչի՝ առայժմ պարզ չէ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը սահմանին։ «Ես դժվարանում եմ հիմա որևէ բան ասել, քանի որ մի շարք հարցեր դեռևս պարզ չեն»,– ասել է նա՝ նշելով, որ

Էդվարդ Նալբանդյանը՝ ՄԱԿ-ում. «Տխուր է, որ մի երկրի սահմանադրություն ու օրենսդրություն կարող է թույլ տալ մարդասպանի հերոսացում»

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում: Նա մասնավորապես ասել է. «Մենք ողջունում ենք այն փաստը, որ առաջարկվել է 67-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցում համատեղ պատասխանատվության հրատապ հարցերի հետ մեկտեղ, նստաշրջանի ընթացքում կենտրոնանալ նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերի վրա: Այս համատեքստում ՄԱԿ-ի

«Արամ Սարգսյանը Սահակաշվիլի երբեք չի դառնա»

Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին  հարցրեց , թե ինչպե ՞ս է  գնահատում «Հանրապետություն»  կուսակցության առաջնորդ  Արամ Զավենի Սարգսյանի` նախագահ դառնալու շանսերը: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ից օրերս վերադարձած  քաղաքական այս գործիչը,  ստանալով Արևմուտքի հովանավորությունը, վերջնականապես որոշի առաջադրել  իր թեկնածությունը նախագահի պաշտոնում  և  դառնա հայերիս Սահակաշվիլին: «Բացարձակ չեմ կարծում, որ Արամ Սարգսյանին հաջողվի դառնալ Միխեիլ Սահակաշվիլի, որովհետև

Մանվել Բադեյանը՝ Խաչիկյանի ու Օսկանյանի մասին. «Ի՞նչ, անի ու պատասխան չտա՞»

Վարդան Օսկանյանի բացատրությունները Ձեզ մտքափոխ չարեցի՞ն: Aravot.amի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը պատասխանեց. «Բոլոր տեսակի գնահատականները ոչինչ են, եթե չի ներկայացվում փաստի եղելությունը կամ դրա բացակայությունը: Պարոն Օսկանյանը չներկայացրեց փաստի եղելությունը կամ բացակայությունը»: Մեր դիտարկմանը, որ նա բոլոր հարցերին պատասխանեց՝ Մանվել Բադեյանը հակառակը պնդեց. «Ոչ: Իմ հարցին չպատասխանեց: Գլխավոր դատախազն իրավունք չուներ բացահայտել բանկային

Բումերանգի կանոնը Օսկանյանի դեպքում էլ գործեց

Մի առիթով արդեն գրել եմ, որ 1991 թվականից լուսաբանելով Հայաստանի քաղաքական կյանքը` տեսել եմ դիրքորոշումների եւ գաղափարների 180 աստիճանով շրջադարձեր, ուստի կասկածով ու փոքր ինչ վերապահությամբ եմ վերաբերվում դրանց մասին հայտարարություններին: Բայց միակ սկզբունքը կամ կանոնը, որին հավատում եմ անվերապահորեն` «բումերանգի կանոնն» է, թե շպրտածդ վերադառնալու եւ խփելու է ճակատիդ: Բումերանգի կանոնն էլի գործեց: Այ, քիչ առաջ

«Եթե որևիցե մեկին պետք էր զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից,ապա Վարդան Օսկանյանը կարող էր լինել ամենավերջինը»

Այսօր Aravot.am –ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ, ԱԺ-ն կբավարարի՞ արդյոք գլխավոր դատախազի պահանջը` կզրկի՞  Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից: «Այստեղ երկու տարբերակ կա, սա կարող է  լինել նախագահի կողմից որպես  նախազգուշացում  «Բարգավաճ Հայաստանին», այդ ժամանակ կարծում եմ   Հանրապետական կուսակցությունը կհրահանգի իր պատգամավորներին կամ չմասնակցել այդ գործընթացին կամ ձեռնպահ մնալ: Իսկ եթե  Հանրապետական կուսակցության ղեկավարության 

Սուրեն Սուրենյանցը պարզաբանում է Ղասաբյանի 508 000 դրամին տիրանալու մեղադրանքը

Քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ եւ դրան տիրանալու համար  իր դեմ հարուցված քրեական գործին,  վստահեցրեց՝  լուրջ խնդիր չկա: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի,  նա տիրացել է այս գործով տուժող Գրիգոր Ղասաբյանի 508 հազար ՀՀ դրամին։ «Ես եւ  տուժողը գործի մեջ հայտնվել ենք ակամայից: Ավելի մանրամասներ

Մի հատ ճշտեք՝ Գրիգորի Մարգարյանը որ խմբակցությունից է (Տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել էր, որ ինքն ազատ մարդ է եւ միշտ էլ ազատ է եղել: Եվ հարցին՝ կարող ենք մտածել, որ երբեէ կարող եք նաեւ կո՞ղմ քվեարկել Հանրապետականի նախագծերին՝ նա պատասխանել էր. «Իհարկե, ժամանակը կգա՝ կտեսնեք, ինչի՞ եք զարմանում»: Այս զրույցը պարոն Մարգարյանի հետ եղել էր կառավարության

Ինչպե՞ս է քվեարկելու ՀԱԿ-ը կամ քվեարկելո՞ւ է արդյոք՝ առայժմ գաղտնիք է

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթից հետո անհասկանալի էր՝ վաղը ՀԱԿ-ը կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու մասին ՀՀ դատախազի միջնորդությանը, մասնակցելո՞ւ է քվեարկությանը, թե՞ չի մասնակցելու: Մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանից բացի ՀԱԿ խմբակցության որեւէ անդամ այս առնչությամբ որեւէ ձայն չհանեց, ելույթ չունեցավ, հարց չտվեց՝ Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հարցրեց՝ ի վերջո

Ադրբեջանի խորհրդարանը՝ Եվրամիության և ԵԽԽՎ-ի դեմ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը այսօր հայտարարություն է ընդունել Ռամիլ Սաֆարովի ներման առիթով Եվրամիության խորհրդարանի ընդունած բանաձևի և ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում նույնանման հարցի քննարկում նախատեսելու դեմ: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է նաև, որ հայտարարության տեքստում նշված է. «Սա երկակի ստանդարտներ կիրառելու՝ Եվրոպայի մոտեցման արդյունք է: Ադրբեջանի նկատմամբ միջազգային կազմակերպությունների կողմնակալ դիրքորոշումը բացասաբար է ազդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության

Գալուստ Սահակյան. «Կարող է Օսկանյանը մեղադրյալի կարգավիճակից դուրս գա, ինչ որ մի ուրիշը մեղադրվի»

«Գիտեք, սա դատարան չի, որ մի կողմը մեղադրի, մյուս կողմը պաշտպանվի կամ չպաշտպանվի: Սա ընդամենը Ազգային ժողով է, որը կարծում եմ, պիտի որոշի՝  հնարավորություն տալի՞ս է, որպեսզի որպես մեղադրյալ պարոն Օսկանյանը քննչական ամբողջ պրոցեսներին մասնակցի: Մնացածը դատախազության եւ դատարանի գործն է: Այդ բոլոր փաստարկները, ինչը որ ներկայացրեց պարոն Օսկանյանը, դեռեւս մեզանից որեւէ մեկը չի ասել,

Վանաձորցի երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին «Սլեքլայն» մարզաձեւում

Զգուշությամբ կանգնելով ծառին ամրացված հազիվ մեկ ոտաչափ  պարանի վրա`վանաձորցի 21-ամյա Մետաքսյա Համբարյանը փորձում է երկու ձեռքով պահել հավասարակշռությունն ու  որքան  հնարավոր է գետնից կտրված մնալ: Սակայն շուտով պարանի դողոցները ավելանում են, ու Մետաքսյան ստիպված ցած է իջնում: Վանաձորցի աղջիկը մեկն է այն երիտասարդներից, ով առանց երկմտելու որոշել է մարմնի ճկունությունը մարզել  «Սլեքլայն» մարզաձեւում: Այսուհետ լոռեցի

Վրացական ընդդիմությունը հաղթո՞ւմ է խորհրդարանական ընտրություններում

Վրացական ինչպես ընդդիմադիր, այնպես էլ պրոիշխանական հեռուստաալիքների անցկացրած էքզիթ-փուլերի տվյալներով` Վրաստանում կայացած պառլամենտական ընտրություններում հաղթում է Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած ընդդիմադիր կոալիցիան` «Վրացական երազանքը»: Այս կուսակցության խոսնակ Չիորա Տակտակիշվիլին վրացական հեռուստաէկրաններից հայտարարել է.«Մենք վստահ հաղթանակ ենք տարել 73 միամանդատ շրջաններից 53-ում»: Նրա խոսքերով` կուսակցական ցուցակներով` նախագահի կուսակցությունը գրեթե նույնպիսի արդյունք է տվել, ինչպես իրենցը` Իվանիշվիլիի բլոկը:

«Դեմ առ դեմ». Արթուր Սաքունց եւ Անդրիաս Ղուկասյան

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 43-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Քննարկման թեման`  Վարդան  Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի քաղաքական եւ իրավական  կողմերը:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

Մարգարիտ Եսայան. «Դատախազությունը պետք է բավարար ապացույցներ ունենա, հակառակ դեպքում սա իրենց պարտությունը կլինի»

«ԱԺ-ում բավականին լարված եւ  հետաքրքիր քնարկում է ընթանում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի հետ կապված:  Այդ լարվածությունը եւ քննարկումների տրամաբանությունը բնական է, որովհետեւ բոլորն էլ ուզում են հասկանալ՝ ի վերջո ո՞վ է ճիշտ: Բայց այդ «ո՞վ է ճիշտը» ոչ ելույթներով են ապացուցում, ոչ էլ հարցադրումներով եւ քննարկումներով, ոչ էլ ինչ-որ բաներ հիշեցնելով անցյալից ներկայից, կամ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը ԱԺ-ում

«Ժամեր անց, ամենայն հավանականությամբ, այս խորհրդարանը կբավարարի դատախազի միջնորդությունը: Մեծ հաշվով, այդ միջնորդությունը բավարարվել է դեռևս մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակմամբ: Այս պայմաններում չկա ոչ քաղաքական, ոչ բարոյական իմաստ` կոչ անել մերժել միջնորդությունը: Այնուհանդերձ՝ կան մի քանի կետեր, որոնց վրա նույնիսկ այս պայմաններում պետք է բոլորի ուշադրությունը հրավիրել: Գոնե այն պատճառով, որ հետո չասենք՝

ԵԽԽՎ-ում Լևոն Զուրաբյանը գրել է Մարտի 1-ի և խնդրի նկատմամբ ՀՀ իշխանությունների անտարբերության մասին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին գրավոր հարց է ուղղել Մարտի 1-ի վերաբերյալ: Լ. Զուրաբյանը գրել է, որ 2008-ին ՀՀ իշխանությունները ուժ են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում էին՝ ընդդեմ կեղծված ընտրությունների: Հարձակման պատճառով զոհվեց 10 մարդ, մյուսները վիրավորվեցին: Պարոն Զուրաբյանը հղում է կատարել ԵԽԽՎ 1609 (2008թ.) բանաձեւին,

«Ուշադրություն է, որի կարիքը մենք բոլորս զգում ենք». Ֆլեշմոբ` Երեւանի կայարաններում (Ֆոտոշարք)

Այսօր առավոտյան մի խումբ երիտասարդներ Մուշեղ Խաչատրյանի նախաձեռնությամբ ֆլեշմոբ էին կազմակերպել: Երիտասարդները մի քանի ժամ շարունակ Երեւանյան Մետրոպոլիտենի հինգ կայարաններում ծաղիկներ եւ կոնֆետներ էին  բաժանում անցորդներին. «Նման ֆլեշմոբ իրականացվել է նաեւ Մոսկվայում: Երբ տեսա տեսագրությունը, որոշեցի, որ մեզ մոտ էլ պետք է նման ֆլեշմոբ իրականացնել: Ֆեյսբուքյան էջ բացեցի եւ հրավիրեցի ընկերներիս, այնուհետեւ կողքից եւս մարդիկ

Վարդան Օսկանյանը՝ Փաշինյանի կոշտ վերաբերմունքի մասին. «Գիտեք, ամեն մարդ իր անձնական կարծիքն ունի»

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանից հետաքրքրվեց՝ որեւէ կանխատեսում ունի՞ վաղվա քվեարկության հետ կապված, մոտավորապես պատկերացնո՞ւմ է, թե ի՞նչ կլինի՝ կզրկե՞ն իրեն անձեռնմխելիությունից, չե՞ն զրկի: Նա պատասխանեց. «Չէ, ես իրոք չգիտեմ հաջորդն ինչ կլինի, ոչինչ չեմ ուզում կանխատեսել»: Մենք պարոն Օսկանյանին նաեւ հարցրեցինք՝ Ձեզ համար անսպասելի չէ՞ր ՀԱԿ-ի դիրքորոշումը, տվյալ դեպքում՝՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչին

Ոստիկանություն.«Պահանջում ենք` չխոչընդոտել քննության ընթացքը»

Օրեր առաջ բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները սկսվեցին անհապաղ և ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին: Եվ չնայած ոմանց թերահավատությանը, որ հանցագործությունը կբացահայտվի, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնոհիվ կարճ ժամանակ անց`

Զոհվել է զորավարժության ժամանակ` դժբախտ պատահարի արդյունքում

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ՊԲ արևելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 1985թ. ծնված զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը և բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին ու կիսում նրանց ծանր

Balkans. «Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունները կբարելավվեն»

«Բալկանս» լրատվականը, հիմնվելով Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը, գրում է, որ նույն կառույցի նախարար Նեբոյշա Կալուջեռովիչը Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կալուջեռովիչն ու Նալաբանդյանը քննարկել են երկու երկրների հարաբերությունները բարելավելու կոնկրետ եղանակներ, մասնավորապես նշվել է քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը: Ինչպես նաև քննարկվել է տուրիզմի, մշակութային և կրթական երկկողմանի համագործակցությունը

Սերժ Սարգսյան. «Անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման և հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված արդիական մի շարք հարցերի քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությանն առընթեր պետական

Վարդան Օսկանյանի ելույթը Ազգային ժողովում` իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ

Ես ուզում եմ ձեր առջև դրված փաթեթին անդրադառանալ և դատախազի կողմից բարձրացված երկու հարցերին պատասխան տալ: Եթե նկատեցիք, կարմիր թելի նման երկու հարց է անցնում՝ ինչո՞ւ Հանթսմանի փողերը Օսկանյանն իր մոտ է պահել և անմիջապես չի փոխանցել, և երկրորդ՝ արդյո՞ք ես չարաշահել եմ այդ գումարները, իմ անձնական նպատակներով եմ օգտագործել: Դատախազը նույնպես նշեց, որ հիմնադրամը

Ո՞վ է ստում. Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Քոքոբելյանը

«Պայմանավորվածություն չի եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը վայր պիտի դնեն իրենց մանդատները»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» խոսնակ Անժելա Խաչատրյանը: Հիշեցնենք,  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարել է, որ երկու կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են ցած դնել կամ ուղղակի չվերցնել մանդատները: Սակայն խոսնակի խոսքով` իրենց կուսակցության վարչությունը նման հարց չի քննարկել: «Յուրաքանչյուր մարդ

Աշխարհի ամենաչար երեխան 167 միջքաղաքային զանգ է արել Սպիտակ տուն

8-ամյա փոքրիկ Լիզա Կլարկին  կարելի է համարել աշխարհի ամենաչար երեխան, քանի որ նա ոչ մի ջանք չի խնայում հերթական անգամ անհագստացնելու, զայրացնելու ծնողներին` իր ամենատարբեր չարաճճիություններով: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. ծնողների գնած նոր մեքենայի վրա դանակով գրել է «Լվա ինձ». 167 միջքաղաքային զանգ է արել Սպիտակ տուն՝ պահանջելով հեռախոսի մոտ կանչել Բիլլ Քլինտոնի աղջկան, ծնողների

Բեռլինի Հայկական դպրոցը դարձավ 3 տարեկան

Սեպտեմբերի 30-ին Դոլգենզեե շտրասե 8 հասցեում գտնվող «Sewansee»(Սևանա լիճ) երեկույթներ կազմակերպող ընկերության նորակառույց շքեղ հանդիսավոր սրահում տեղի ունեցավ Բեռլինի Հայկական դպրոցի հերթական շնորհանդեսը՝ կապված դպրոցի եռամյա տարեդարձի, ինչպես նաև 2012/13թ.թ. ուսումնական տարին սկսվելու հետ: «Sewansee» ընկերության տնօրինությունը հանձինս պարոնայք Աշոտ Մանուկյանի և Վիկտոր Գերասիմյանի ջանք չէին խնայել առատաձեռն հյուրասիրությամբ և մեծ շուքով դիմավորելու պատվավոր հյուրերին,

Ագիլերայի նոր տեսահոլավակի դիտումը անցել է 4 միլիոնը

Ամենաոճայինը համարվող երգչուհիներից Քրիստինա Ագիլերան ուրախացրել է իր երկրպագուներին՝ նոր տեսահոլովակով: «Your body», այսպես է կոչվում նրա նոր երգը, որը Youtube-ում տեղադրվել է օրեր առաջ, բայց արդեն հասցրել է գրանցել 4414170-ից ավելի դիտում:       Տիգրանուհի Թասլակյան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031