Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը՝ Փաշինյանի կոշտ վերաբերմունքի մասին. «Գիտեք, ամեն մարդ իր անձնական կարծիքն ունի»

Հոկտեմբեր 01,2012 20:15

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանից հետաքրքրվեց՝ որեւէ կանխատեսում ունի՞ վաղվա քվեարկության հետ կապված, մոտավորապես պատկերացնո՞ւմ է, թե ի՞նչ կլինի՝ կզրկե՞ն իրեն անձեռնմխելիությունից, չե՞ն զրկի: Նա պատասխանեց. «Չէ, ես իրոք չգիտեմ հաջորդն ինչ կլինի, ոչինչ չեմ ուզում կանխատեսել»:

Մենք պարոն Օսկանյանին նաեւ հարցրեցինք՝ Ձեզ համար անսպասելի չէ՞ր ՀԱԿ-ի դիրքորոշումը, տվյալ դեպքում՝՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչին նա պատասխանեց. «Գիտեք, ամեն մարդ իր անձնական կարծիքն ունի: Ոչ մի բան չեմ ուզում ասել»: Հարցին՝ Ձեր այս վիճակում, երբ վիրավորված ու կոտրված խոսում էիք՝ Ձեզ ցավ չպատճառե՞ց, որ հիշեցրին «Մարտի 1» եւ այլ սխալներ՝ պարոն Օսկանյանը պատասխանեց, որ չի ուզում դա  մեկնաբանել. «Իրոք, այդպես էլ գրեք: Չեմ ուզում մեկնաբանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031