Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշադրություն է, որի կարիքը մենք բոլորս զգում ենք». Ֆլեշմոբ` Երեւանի կայարաններում (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2012 20:53

Այսօր առավոտյան մի խումբ երիտասարդներ Մուշեղ Խաչատրյանի նախաձեռնությամբ ֆլեշմոբ էին կազմակերպել: Երիտասարդները մի քանի ժամ շարունակ Երեւանյան Մետրոպոլիտենի հինգ կայարաններում ծաղիկներ եւ կոնֆետներ էին  բաժանում անցորդներին. «Նման ֆլեշմոբ իրականացվել է նաեւ Մոսկվայում: Երբ տեսա տեսագրությունը, որոշեցի, որ մեզ մոտ էլ պետք է նման ֆլեշմոբ իրականացնել: Ֆեյսբուքյան էջ բացեցի եւ հրավիրեցի ընկերներիս, այնուհետեւ կողքից եւս մարդիկ միացան»,-ասում է մտահաղացման հեղինակ, կազմակերպիչ Մուշեղ Խաչատրյանը: Նա չի հերքում, որ հաճախ աղջիկները հրաժարվում էին ընդունել ծաղիկները, ոմանք էլ կարծել էին, թե վաճառքի համար է արվում եւ փորձել են վճարել: «Հրաշալի գաղափար է եւ ինձ շատ դուր եկավ, երբ գնացքի դռները բացվեցին եւ մի երիտասարդ այս գեղեցիկ ծաղիկն ինձ նվիրեց: Սա փոքրիկ բան է, բայց եւս  ուշադրություն է, որի կարիքը մենք բոլորս զգում ենք»,-ասում է 46-ամյա Գրետա Պողոսյանը:

Մուշեղը չի բացառում, որ առաջիկայում եւս հնարավոր է նմանատիպ ֆլեշմոբեր իրականացնել:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031