Օրվա լրահոսը

Անտիբակտերիալ օճառը ծերացնում է մաշկը

Կոսմետոլոգները հաճախ խորհուրդ են տալիս օգտագործել անտիբակտերիալ օճառներ՝ նախատեսված դեմքի խնամքի համար: Պարզվում է՝ դրանց պարբերաբար կիրառումը կարող է վնասել մաշկը, ժամանակից շուտ ծերացնելով այն: Ամերիկացի մասնագետների պնդմամբ՝ անտիբակտերիալ օճառները կարելի է օգտագործել միայն ձեռքերը լվանալու համար, ոչ թե դեմքի եւ պարանոցի: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ  

ՀՅԴ-ն Օսկանյանին չի հանձնելու

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը կոչ արեց պատգամավորներին իրենք իրենց չխաբել ու չկարծել, թե Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ հնարավորություն են նրան տալու ապացուցել իր անմեղությունը: Ըստ նրա, մեծամասնությունները փոխվելու սովորություն ունեն ու վաղը ամեն մեկը պատասխան է տալու ու մտածելու է՝ ճի՞շտ արեցի , որ Օսկանյանին հանձնեցին. «Առջեւում  նախագահական ընտրություններն են: Եկեք մտածենք՝ այս քայլով թուլացնո՞ւմ ենք

Երաժշտությամբ զբաղվելը զարգացնում է

Փոքր հասակում երաժշտությամբ զբաղվելը խթանում է ուղեղի զարգացումը. այս կարծիքին են բրիտանացիները: Այն երեխաները, որոնք հաճախում են երաժշտական դասընթացների, սկսում են ավելի ճկուն մտածել, նրանց մեջ չի մնում այն, ինչ հնարավոր է չզարգանար մեծանալուն զուգընթաց: Դպրոցում նրանք սկսում են ավելի լավ սովորել, հատկապես ճշգրիտ գիտությունները: Պատասխանելով բոլոր ծնողների այն հարցին, թե արդյոք երեխան կշարունակի՞ լավ

ԵԽԽՎ նախագահը անընդունելի և սկանդալային է համարում Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումը

«Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Դա անընդունելի է», – այս մասին Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Panorama.am»–ի թղթակցի հարցին՝ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: «Ինչպե՞ս է հնարավոր, որ Եվրոպայի խորհրդի նման կազմակերպությունում մեկ անդամ-պետությունը դադարեցնի իր հարաբերությունները մյուսի հետ: Դուք պետք է բանակցություններ սկսեք:

Սահակաշվիլի. «Այս ընտրությունները բախտորոշ են երկրի ապագայի համար»

Իվանիշվիլիի կողմնակիցները մեղադրում են նախագահ Սահակաշվիլիին բռնապետի վերածվելու մեջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համաձայն, երկրում երկուշաբթի օրն անցկացվող խորհրդարանական ընտրությունները բախտորոշ կլինեն երկրի ապագայի համար: Երկրում այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրություններում որոշվելու է խորհրդարանի 150 տեղերի ճակատագիրը: Ընտրություններից առաջ փոփոխություններ են մտցվել երկրի սահմանադրության մեջ, որոնց համաձայն երկրի վարչապետին են տրվել այն լիազորությունների մեծ մասը, որոնք

ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշար՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին:   Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան միջմարզային առաջին խաղերը. Կապան-Եղեգնաձոր խաղն ավարտվեց 0:1, իսկ Սպիտակ-Գյումրին՝ 1:1 հաշվով: Մրցաշարը տևելու է մինչև նոյեմբեր, և միմյանց հետ մրցելու են ներմարզային առաջնությունում հաղթած մեկական թիմեր: Ֆուտբոլի գավաթի մրցաշարն ավանդական բնույթ

Վահան Հովհաննիսյանն առաջարկում է Հանթսմաններին կանչել Հայաստան

«Գրված է, որ գումարը թող լինի իր հայեցողությամբ, բայց Հանթսմանները չեն նշում, որ դա պետք է գնա Վարդան Օսկանյանի գրպանը: Իր հայեցողությամբ ասելով՝ չի նշանակում, որ Վարդան Օսկանյանը կարող է այն ծախսել անձնական կարիքների համար»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը ասաց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա վստահեցրեց, որ կան տեղեկություններ,

Օրհուսի կոմիտեի որոշմամբ, Հայաստանի նախագահին, վարչապետին ու արտգործնախարարին ստիպելու են կատարել միջազգային պարտավորությունները

 Թեղուտի շահագործման թույլտվությունները դատական կարգով Հայաստանում վիճարկելու հնարավորությունից զրկված հ/կ-ները օրեր առաջ հարցը քննարկել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանի պատմելով, հանձնաժողովում հարցը քննարկվել է սեպտեմբերի 25-ին՝ քաղաքացիական նախաձեռնության անդամների, բնապահպանության նախարարության եւ Թեղուտը շահագործող ընկերության՝ «Վալլեքս »-ի իրավաբանի մասնակցությամբ: Վերջինս էլ, ըստ նախաձեռնության անդամի, հանդես է եկել

Օսկանյանը Փաշինյանին խոստանում է իր սենյակում խոսել «Մարտի 1»-ից, Մեղրին Լաչինով փոխելուց ու ժամանակին իր սխալներից

Այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանը բացատրություններ տալիս նշեց. «Ես վիրավորված եմ ինձ զգում: Կարող է ինչ-որ հարցերում մարդ սխալվի: Ես հունիսի 1-ին ստանում եմ ԱԱԾ աշխատակիցներից մեկից հայց, «Սիվիլիթասի» աշխատակիցներից մեկը ծրարը բերում-տալիս է, ասում է՝ պարոն Օսկանյան, ձեզ փողերի լվացման գործով կանչում են ցուցմունք տալու»: Դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ պարոն Օսկանյանը նշեց. «Ես ինձ խաբված եմ

Բնապահպանները մեկնել են աջակցելու որսագողության մեջ մեղադրվողին

Հենց նոր Արարատի մարզի քննչական բաժանմունքում գտնվող մեր ակտիվիստներից տեղեկացանք (ուր նրանք մեկնել են աջակցելու Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանին, քանի որ կասկածներ կային, որ նրան առաջադրվող որսագողության մեղադրանքը բացարձակ անհիմն է և կեղծ), որ քննչական բաժանմունքում հարցաքննվող Նորիկ Սարգսյանին, որտեղ նա գտնվում էր իր փաստաբանի հետ, ոստիկանները քիչ առաջ դուրս են բերել շենքից արդեն

Ճարտարապետ Տիգրան Բարսեղյան. Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել (Տեսանյութ)

«Հայելի» ակումբում այսօր Ստեփանակերտի օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեցին Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումից եւ դրանից բխող քաղաքական անցուդարձից: Տիգրան Բարսեղյանը հայտնեց, որ օդանավակայանի կառուցման նախագիծը մշակվել է Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում եւ հավանության արժանացել ԼՂՀ կառավարության նիստում. «Նախագիծը ստանձնած շինարարական կազմակերպության շնորհալի երիտասարդները ժամանակին կառուցումը հասցրեցին ավարտին, եւ այժմ Ստեփանակերտի

Քրեական գործ՝ սպանության հոդվածով

Ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատակիցները մեկ ամիս որոնում էին Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանին, ով սեպտեմբերի 2-ի առավոտյան նախիրն ուղեկցել է Նավուր գյուղից վերեւ,«Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել: Նշենք, որ Ասքանազ Մելիքյանի որդին՝ 27-ամյա Վրեժ Մելիքյանը, այս տարվա հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում, Վարդավառի տոնակատարության ժամանակ ծագած վեճի ընթացքում դանակով 5-6

Արտեմ Հարությունյան «Գրողների միության ներքնահարկից պետք է հանել կեղտոտ ներքնազգեստը՝ «Օմեգա» ստրիպտիզանոցը» (Տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանն անդրադարձավ Գրողների միության՝ Տերյան փողոցում գտնվող բնակելի շենքի ներքնահարկի «Օմեգա» ակումբին: «Վանո Սիրադեղյանի ժամանակ ստրիպտիզը խցկեցին շենքի տակ: 8 նկուղային հարկ, որոնցից մեկը ինձ էր պատկանում, օլիգարխներն առանց ասելու հափշտակեցին, եւ կապտած մարմիններով ռուս աղջիկները, հոգնած սեքսուալ կյանքի ահավոր գահավիժումներից, հայտնվեցին հայ բդեշխների աչքի

Օսկանյանը բացատրություններ է տալիս. «Ես չեմ ուզեցել ունենալ որեւէ բիզնես, իմ աչքը կուշտ է, ատկատներից չեմ օգտվել»

ԱԺ-ում Վարդան Օսկանյանը բացատրություններ է տալիս՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված: Նրա խոսքերով՝ «Կարմիր թելի նման գնում է՝ ինչի՞ Օսկանյանն այդ փողերն իր մոտ է պահել եւ որ Օսկանյանն այն օգտագործել է իր անձնական նպատակների համար: Հիմնադրամը երկու տեսակի գումար է ստացել: Մեկը՝ անմիջապես հիմնադրամին, մյուսը՝ իմ միջոցով: Սա Հանթսմանների նպատակն է եղել, որ

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հոկտեմբերի 4-ին կքննարկի Սաֆարովի հարցը

Հոկտեմբերի 1-ի առավոտյան` հաստատելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագիծը, Վեհաժողովը որոշեց հոկտեմբերի 4-ի քննարկումներում նախատեսված «Քննարկում ընթացիկ հարցերի շուրջ» բաժնում ընդգրկել «Սաֆարովի գործը»: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդի պաշտոնական կայքէջը: Հարցն այդպես էլ ձևակերպված է օրակարգում՝ «Սաֆարովի գործը»: Դա այդ օրը քննարկելիք 21-րդ օրակարգային հարցն է:  

408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 1-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,780,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.45 դրամ:

«Լավ կլինի՝ Օսկանյանը մեկ-մեկ հիշի, որ ինքը արժեքավոր նյութեր կարող է դատախազին ասել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ»

«Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, ԱԺ-ում այսօրվա քվեարկությունները բոյկոտելու ԲՀԿ խմբակցության որոշումը ճիշտ չէր: «Դատախազի միջնորդությամբ սպառիչ եզրահանգման չեմ կարող գալ… որոշակի հարցադրումներ են անհրաժեշտ հիմնավորումների իսկությունը պարզելու համար: Կարդացի, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոյկոտելու է, ինչը, կարծում եմ, ճիշտ որոշում չէ: Ավելին՝ ԲՀԿ նախագահը այսօր չի մասնակցում

Կոնգրեսական Շերմանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի սպասվող բացումը

Կոնգրեսականն իր ուղերձում կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանին և Արցախին ուղղված սառնալիքները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ավագ անդամ, Կալիֆորնիա նահանգի դեմոկրատ Բրեդ Շերմանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում օդանավակայանի սպասվող բացումը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, կոնգրեսականը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին բռնություններ չկիրառել Արցախ ուղևորվող թռիչքների նկատմամբ: «Օդանավակայանի բացումը

ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահի հանդիպումը Աժ հանձնաժողովների նախագահների հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Ոջունելով հյուրերին` Գագիկ Մինասյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը գերմանական կողմի հետ համագործակցության երկար եւ արդյունավետ պատմություն ունի: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դեռ նախորդ գումարման

Արտեմ Հարությունյան. օլիգարխները խանութների վրա գրում են «Մաջոլի բաջուլլո չուչուչուլլո», որն իրականում հայհոյանք է (Տեսանյութ)

 Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության (ԵՊՏ) պետ Սերգո Երիցյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը խոսեցին լեզվական խնդիրներից ու օրենքի բացակայությունից: «Հայոց լեզուն այնքան խղճուկ վիճակում է, որ օլիգարխների դրածոները խանութ են բացում, վրան էլ գրում՝  «Մադոննա բոճոլլա ճոճուճոլլա» կամ «Մաջոլի բաջուլլո չուչուչուլլո»,  որն իրականում հայհոյանք է: Այսպիսի մարդկանց համար վիթխարի

Policy Mic. «ԱՄՆ-ի հայ համայնքը նախագահի թեկնածուներից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

«Փոլիսի միք»-ը գրում է, որ հայերի ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ն ամենաակտիվն էր աջակցում տանջանքներ կրած հայերին, ավելի քան  130,000 հայ որբերի է ապաստան տրվել ամերիկյան որբանոցներում, որոնք ստեղծվել էին Հայաստանում, Հունաստանում, Կիպրոսում և այլուր: Նախագահ Վուդրո Վիլսոնն ու Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն անձնապես համակարգում էին օգնության գործունեությունը: Թերթը գրում է՝ պարադոքսն այն է, որ Սլովակիայի

ՀՀԿ պատգամավոր. «Հանթսմանները գումարը տվել են Վարդան Օսկանյանին ի պահ»

ԱԺ-ում շարունակվում է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը: ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար կարդաց մի գրություն, ըստ որի, Հանթսմանները գումարը տվել են Վարդան Օսկանյանին ի պահ եւ որեւէ բան նշված չէ, որ նա չէր կարող ծախսել այդ գումարը: Աղվան Հովսեփյանի բացատրելով՝ «Գրության մեջ Հանթսմանները չեն բացառել նախկին պայմանագիրը,

«Միայն նպաստով ծնելիություն չի խթանվում»

Հայաստանի բնակչության 30.2 %-ը 2050 թվականին կլինի 60 տարեկանն անց, իսկ 6.6 %-ը` 80 տարեկանի շեմը հատած. Այսօր 60 տարեկանն անց հայերը ՀՀ բնակչության 15.1 %-են կազմում, իսկ 80-ն անց` 2.9%-ը: Սա նշանակում է Հայաստանը ծերացող երկիր է: ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամի» եւ «Հելփեյջ Ինթերնեյշընըլ»-ի կատարած հետազոտության տվյալներն այսօր` տարեցների միջազգային օրվա առիթով, «Հենարան» ակումբում ներկայացվեցին:

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի կազմակերպիչների հետ

Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչներ՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակության և Տուրիզմի հայկական ինստիտուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հաջողություն մաղթելով գիրատշավի կազմակերպիչներին ՝ Տարոն Մարգարյանը պատրաստակամությունն է հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել նախաձեռնությանը: «Զբոսաշրջային գրավչության առումով փորձում ենք Երևանը

Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ է Հովիկ Աբրահամյանից

«Շնորհակալ եմ պատասխանի համար, որովհետեւ ես նախորդ անգամ գրավոր պատասխան չստացա: Վերջապես պատիվ ունեցա Սերժ Սարգսյանին ուղղված նամակին՝ պարոն Աբրահամյանի միջոցով իմ նամակի պատասխանը ստանալ: Եթե նախագահի պատվին ցածր է ինձ պատասխանել՝ դա իր գործն է»,- այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ իրեն բավարարե՞լ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատասխան նամակը: Հովհաննիսյանը

Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում

Հարգելի գործընկերներ, Նախորդ քառօրյաի վերջին նիստի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք “ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին” արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ: Ես կցանկանայի վերստին շեշտել, որ մեր խմբակցությունը որեւէ խնդիր չունի Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հետ, ավելին՝ մենք գտնում ենք, որ դա օրվա թելադրանք է: Մեր առարկությունները վերաբերում էին խնդրո առարկա արձանագրության տեքստին, որով,

Կսատարի՞ «Ժառանգությունն» առաջին նախագահին

«Ես եւ «ժառանգությունը» կողմնակից ենք նոր լուծումների եւ հարգանք տածելով բոլորի նկատմամբ, քննադատելով նրանց՝ իրենց արածի կամ չարածի համար, գտնում ենք, որ Հայաստանին պետք է նոր այլընտրանք, նոր թեկնածություն, որը ոչ այնքան անձնավորված է, որքան քաղաքական պատասխանատվության վրա կերտված»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է 2008 թվականի սցենարի

Ֆրանսիական համալսարանի ապագա մարքեթոլոգները դժգոհում են

Aravot.am-ը դժգոհություն է ստացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ստեփանյանից: Ուսանողուհին գրում է. «Հայաստանում գոյություն ունի «Մարքեթինգի հայկական ակումբ» անվանումով երիտասարդական ՀԿ, որի ծրագրերին մի ժամանակ մասնակցել եմ, սակայն համոզվել եմ, որ այդ կառույցը կողմնապահ է և իր ծրագրերով առավելապես կենտրոնացած է ՀՊՏՀ-ի մարքեթինգի բաժնի ուսանողների շուրջ: Եթե Մարքեթինգի ակումբ է, ապա թող հավասարապես ծառայի

Հանձնարարվել է վերահսկել թեժ գծերով ստացվող զանգերի ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների ընթացքը

Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձևավորման և լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևան կայցելեն աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ:

Րաֆֆի Հովհաննիսյանին զարմացրել է Խաչատուր Քոքոբելյանի պահվածքը

Այսօր այդ մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» նախագահների միջեւ պայմանավորվածություն է եղել՝ պատգամավորական մանդատները չվերցնելու եւ ինչպես Հովհաննիսյանն ասաց, երիտասարդներին ճանապարհ տալու մասին: Քոքոբելյանը, սակայն, դեռ հապաղում է, ինչն էլ անհասկանալի եւ զարմանալի է Հովհաննիսյանի համար: Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանում չէ, վերադառնալուն պես Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է այս եւ այլ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031