Օրվա լրահոսը
Քաղցած մնալու կարողությունը քաղաքական կամքի, ինտելեկտի, կառավարման որակների արտահայտման միակ եւ բարձրագույն եղանակն է
Հացադուլը սպառնում է դառնալ հայ քաղաքական գործիչների ինքնադրսեւորման լավագույն ձեւը։ Եթե մինչ օրս մեզ թվում էր, թե քաղաքական գործիչների ինքնադրսեւորման ձեւերը ելույթը, հարցազրույցը, հոդվածը, տնտեսական ու քաղաքական ծրագրերը, վերջապես՝ միտինգն ու պայքարն են, ապա, դատելով ՀՀ նախագահի թեկնածուների պահվածքից, կարելի է կարծել, թե քաղցած մնալու կարողությունը քաղաքական կամքի, ինտելեկտի, կառավարման որակների արտահայտման միակ եւ բարձրագույն
Պիկեն ու Շակիրան առաջնեկի անունը դրեցին Միլան
Երեկ երեկոյան «Բարսելոնայի» պաշտպան, 25-ամյա Խերարդ Պիկեն որդի է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը եւ նրա կինը՝ կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան, առաջնեկի անունը դրել են Միլան: Նորածնի լրիվ անունն է՝ Միլան Պիկե Մեբարակ: Իր «Twitter»-ում ֆուտբոլիստը գրել է, որ Շակիրան եւ երեխան գտնվում են Բարսելոնայի կլինիկաներից մեկում եւ իրենց լավ են
Մեքենան շրջվել է
Հունվարի 23-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 TO 047 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ուղևոր, 1991 թ. ծնված Անուշ Հակոբյանը թեթև մարմնական
Այդ մասին՝ վերջին դասին
Օրերս Գյումրիի քաղաքապեւո Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ սատարելու է Սերժ Սարգսյանին։ Նման հայտարարություններ արել էին կամ առնվազն գործող նախագահին սատարելու ցանկություն էին հայտնել նաեւ ԲՀԿ-ական շատ այլ համայնքապետեր։ Ի՞նչ է ստացվում՝ ԲՀԿ-ն հիմա սատարո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ մեկին չի սատարում։ Ի՞նչ կարող է արժենալ Սամվել Բալասանյանի միանձնյա սատարումը Սերժ Սարգսյանին։ Այդ սատարումը մի
ՄԱԷ-ում «Շախտյորը» հաղթեց «Զենիթին»
Հենրիխ Մխիթարյանի դուբլը հաղթանակ բերեց Ուկրաինայի չեմպիոնին: Միացյալ Արաբական Էմիրություններում Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղերին նախապատրաստվող Դոնեցկի «Շախտյորը» ՄԱԷ-ում հանդիպեց Ռուսաստանի չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: «Շախտյորի» կազմում երկու գոլերն էլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վնասել է ուսը` մարելով հրդեհը
Հունվարի 22-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է տանիքը` 1 քմ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` վագոն-տնակի բնակիչ Դ. Մարգարյանը, փորձելով ինքնուրույն կատարել հրդեհաշիջում, ընկել է տանիքից` վնասելով ուսը: Տուժածին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն: Ըստ
Սելիմի լեռնանցքը բաց է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը: Դժվարանցանելի է Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության
Հեյդար Ալիևի արձանը կհեռացվի Մեխիկոյի կենտրոնական պողոտայից
Նման որոշում է կայացվել՝ հիմք ընդունելով մի խումբ մտավորականներից կազմված հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը Մեխիկոյի քաղաքագլուխ Միգել Անխել Մանսերան հայտնել է Ադրբեջանի նախկին նախագահի իրական մեծություն ունեցող բրոնզե արձանը Մեքսիկայի մայրաքաղաքի հիմնական պողոտայից հեռացնելու վերաբերյալ: «Վաշինգտոն փոստ» ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, Մանսերան ասել է, որ հանգուցյալ Հեյդար Ալիևի արձանը կտեղափոխվի մեկ այլ վայր: Արձանի գտնվելու նոր
Սերգեյ Մովսիսյանը Վեյկ-ան-Զեեում ստանձնեց առատարի դերը
Սերգեյը տարել է հինգ հաղթանակ, երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ ոչ մի պարտություն չի կրել: Վեյկ-ան Զեե քաղաքում ընթացող «Tata Steel» շախմատային փառատոնի իներորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, սեւերով հաղթելով ռուսաստանցի Մաքսիմ Տուրովին, 6,5 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Ուժեղագույնների խմբում հանդես եկող Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց նիդերլանդցի Էրվին Լ՝Ամիի հետ եւ 5,5 միավորով պահպանեց
«Դեմ առ դեմ». Վարդան Բոստանջյան եւ Թաթուլ Մանասերյան
Հունվարի 23 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 74-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը եւ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:Քննարկման թեման` ՀՀ նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերը : Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես
Կարեն Շահնազարով. «Մոսֆիլմը» ստեղծել եմ առանց պետական փողերի»
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ ֆիլմի սյուժեի՝ խորհրդային բանակի սերժանտ Իվան Նայդենովը (Ալեքսեյ Վերտկով), որը հրաշքով փրկվում Է այրվող տանկից, մահացու մենամարտի Է բռնվում «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական տանկի հետ: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի «Ռոլան
Սերժ Սարգսյանի «հարստացած» թիմակիցների ցուցակը կուղարկեն խմբագրություն
Րաֆֆի Հովհաննիսյանը կբացահայտի, թե ով է «Սերժի Հայաստանից» հարստացել այս տարիներին Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների տարբերությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բուկլետներում նշված է. « Մինչ նախագահի շրջապատը հարստացել է՝ աղքատացել է ժողովուրդը»: Այսօր Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունեն նախագահի շրջապատից, որ հարստացել է: «Այնքա~ն շատ են»,-
«Փորձելու ենք երկրի պատիվը բարձր պահել». Գոռ Սուջյան
Մի քանի ժամ է, ինչ համացանցում խառնաշփոթ է. բոլորին հետաքրքրում տարածված լուրը Եվրատեսիլի հայաստանյան մասնակցի ինքնության մասին ճի՞շտ է, թե` ոչ: «Այո, ես եմ ներկայացնելու Հայաստանն այս տարի Եվրատեսիլում, – ի պատասխան բոլորին հուզող հարցի՝ «Առավոտ երիտասարդականին» ասաց Գոռ Սուջյանը, – Հանրային խորհուրդն է ընտրել ինձ. երեկ զանգահարեցին ու հայտնեցին այդ մասին, իսկ այսօր արդեն
Հայրիկյանի հետ հացադուլը շարունակելուն դեմ չէ (տեսանյութ)
Բայց Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է անժամկետ հացադուլը Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության ժամանակ այսօր ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտնել է նրան միանալու իր մտադրության մասին: Պարոն Ղուկասյանն առանձնապես չի ոգեւորվել Հայրիկյանի որոշումից: Հիշեցնենք, որ պարոն Հայրիկյանն ասել էր՝ պատրաստվում է նրան միանալ մի երեք օրով ու համոզել միասին ընդհատել հացադուլը: «Գտնում
Եվրատեսիլ կմեկնի Գոռ Սուջյանը
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգիչ Գոռ Սուջյանը: Երգի ընտրությունը կկատարվի ազգային ընտրությամբ՝հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ: Հայաստանյան ազգային ընտրությունը կկայանա Մարտի 2-ին Առաջին ալիքի ուղղ եթերում, որի ընթացքում Գոռ Սուջյանը կկատարի երգի մրցույթին ներկայացված լավագույն երգերը: Եվրատեսիլ 2013 կմեկնի այն երգը, որը ժյուրիի և
Րաֆֆիի մարդիկ ուզում են ապրել «Սերժի տեսահոլովակի» Հայաստանում
Ընդդիմությունը բողոքում է անհավասար լուսաբանումից «Շատ գեղեցիկ պատրաստված տեսահոլովակ է, որի բովանդակությունը, ցավոք, չի համապատասխանում այսօրվա Հայաստանի իրական վիճակին: Այն Հայաստանում, որը ցուցադրված է այդ տեսահոլովակում, ես էլ կուզենայի ապրել: Բայց ցավոք, այդ Հայաստանը չի մեր այսօրվա իրականությունը, որն այդտեղ ներկայացված է»,- Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակի մասին Aravot.am-ին այսպիսի կարծիք հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի
Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում 121 շտաբ ունի
Միայն Գյումրիում ՀՀԿ թեկնածուի շտաբների թիվը հասնում է 16-ի Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, Սերժ Սարգսյանի Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատու Սահակ Մինասյանը: Ըստ նրա, ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբներում հիմնականում ընդգրկվել են Հանրապետական կուսակցության անդամները, թեև Շիրակի մարզի ոչ բոլոր գյուղերում են շտաբներ բացվել: «Սակավաբնակ, լեռնային, սահմանային գյուղերում յուրաքանչյուր 3-4 գյուղի աշխատանքը
Հիվանդությունները համակել էին դատավարության մասնակիցներին
Արտակ Նազարյանի գործով դատական նիստը հերթական անգամ չկայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հունվարի 22-ի նիստից բացակայում էին ամբաստանյալ 3 զինվորների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը եւ Ազատ Շաբազյանը: Վերջինս դատական նիստերին հազվադեպ է մասնակցում: Ալվարդ Մնացականյանը դատարանին հեռախոսով հայտնել էր, որ ինքը արյան բարձր ճնշում ունի եւ չի կարող նիստին մասնակցել: Նաեւ հայտնել էր, որ իր
Ստեփան Հակոբյանն ասում է, որ ինքը չի սպանել Զատիկյանին
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատաքննությունը: Ամբաստանյալը մեկն է՝ Ստեփան Հակոբյանը, ով մեղադրվում է սպանությունը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը, ըստ մեղադրանքի, Ս.Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր
«Ամեն ինչ արվել է օրենքի համաձայն»
ՀՀԿ-ն պատասխանում է «Առավոտի» հոդվածին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը, արձագանքելով Aravot.am-ի «Սերժ Սարգսյանի շտաբները ոչ թե նախընտրական են, այլ՝ ընտրական» հոդվածին, ասաց.«Առաջնորդվել ենք բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքով, ըստ որի թեկնածուները կազմավորում են ընտրական շտաբեր, եւ ձևակերպումը ընտրական օրենսգրքի պահանջների հետ որևէ անհամապատասխանություն չունի: Ավելին, լրագրողը պետք է նկատած լիներ, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների
Բերանը կարած եւ անժամկետ հացադուլ հայտարարած վանաձորցու հարազատները արդարություն են պահանջում
Եթե պատկան մարմինները արդարացի լուծում չտան այս խնդրին, Շալիկո Մանուչարյանի մայրն ինքը ՀՀ նախագահի նստավայրի առաջ հացադուլ կհայտարարի: Այսօր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ բողոքի էին ելել այս տարվա հունվարի 14-ից հացադուլի մեջ գտնվող վանաձորցի 33-ամյա Շալիկո Մանուչարյանի ծնողները, հարեւանները, բարեկամները, հարազատները: «Իմ որդին այդ հանցագործությունը չի կատարել: Ուզում են անմեղ մարդու
Ջուսը նոր ռետրո տեսահոլովակ ունի (Տեսահոլովակ)
«Վերջապե՜ս, այս պահիծ սկսած կարող եք դիտել իմ նոր տեսահոլովակը նաեւ On-line միայն իմ՝ JuiceArmenia Youtube channel-ում եւ իմ՝ https://juiceofficial.com/ կայքում»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել էր երգչուհի Ջուսը: Նրա նոր տեսահոլովակի անունն է՝ «Go»: Երաժշտությունը եւ գործիքավորումը Գուժ Դուրգարյանինն է, խոսքերի հեղինակը՝ Անի Հովհաննիսյանը, իսկ ռեժիսորը՝ Արմեն Պիրիմասիհին է: «Go» տեսահոլովակը 1930-ականների ոճի մեջ է:
Սերժ Սարգսյանի շտաբները ոչ թե նախընտրական են, այլ՝ ընտրական
Հավանաբար գործող իշխանությունն ընտրության ելքը վճռված է համարում: 2008թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբների վրա գրված էր «նախընտրական» բառը: Այժմ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբները «ընտրական» են: Հազիվ թե դա պատահականություն լինի, հավանաբար գործող իշխանությունը նախագահական ընտրությունների արդյունքը կանխորոշված է համարում: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, «Դեպի ապահով Հայաստան» կարգախոս-պաստառները տեղադրված են
Ապրում են աղքատության մեջ
Լոռու մարզի Արեւածագ գյուղի բնակիչ Դավիթ Շահբազյանի (անունը փոխված է) ընտանիքն ապրում ծայրաստիճան աղքատության պայմաններում: Դրա հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է: «Որ աշխատանք լինի` կաշխատենք ու սաղիցն էլ լավ կապրենք»,-ասում է ընտանիքի մայրը` Արմինե Շահբազյանը (անունը փոխված է): Ընտանիքը չի օգտվում անգամ ընտանեկան նպաստից, քանի որ վերջերս երեխաներից մեկը չափահաս էր դարձել. «Ասմ են աշխատունակ
Մարդու իրավունքների պաշտպանն ունի դատավոր ընկերներ
Օմբուդսմենը սակայն անհանգստացած է եւ զգուշացվում է
Կառավարությունում մեկնարկել է հանրապետական գործադիր մարմինների 2012 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի,
«Կուզեի` մեծ կղզի լիներ, ես, ամուսինս, երեխաներս` այնտեղ». Արկածը ամուսնական կյանքում
Բոլոր ամուսնությունները նման են իրար, իսկ ամունսալուծությունները յուրովի հետաքրքիր են: Ուիլ Ռոջերս «Ամուսնանալուց մեկ տարի անց եկել էին կնոջս ձեռքը խնդրելու»,-պատմում է 31-ամյա Արտակը: Նա կնոջ հետ պսակադրվել է 4 տարի առաջ, ապրում էր Աբովյան քաղաքում (այժմ տեղափոխվել են-հեղինակ): Արտակի խոսքով՝ կինը՝ Լուիզան, հարևանների հետ այդքան էլ չէր շփվում, համարյա տանից դուր չէր գալիս, և
Նախագահի թեկնածուն նոր երինջներ կներկրի
Սերժ Սարգսյանը գյուղացիներին խոստանում է մատչելի ֆինանսավորում ապահովել, ջերմոցների համար նպաստավոր պայմաններ ստեղծել եւ գյուղը դարձնել հարմարավետ
Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ մի շարք ռմաբակոծությունների պատճառով
Իրաքի մայրաքաղաքում և մայրաքաղաքի մոտակայքում գտնվող վայրերում իրականացված մի շարք ռմաբակոծությունների զոհ է գնացել 16 մարդ Իրաքի մայրաքաղաքում և մայրաքաղաքի մոտակայքում գտնվող վայրերում իրականացված մի շարք ռմաբակոծությունների զոհ է գնացել 16 մարդ: Բաղդադից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաջի բնակավայրում գտնվող ռազմակայանի մոտակայքում երեքշաբթի օրն իրականացված հարձակման հետևանքով զոհվել է վեց, վնասվածքներ ստացել՝ 20 մարդ:


















































