Օրվա լրահոսը

Բագրատյանը հանդիպեց դիտորդներին

Այսօր, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում տեղի ունեցավ հանդիպում շտաբի պետ Արշակ Ավագյանի եւ ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Դիտորդական խումբը գլխավորում էր առաքելության ղեկավար Ալեքսանդր Ստոյանգլոն: Քննարկվեցին քարոզարշավի ընթացքի, ընտրացուցակների հետ կապված հարցեր:  ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ

2012թ.-ին թվայնացվել է Հայաստանի ազգային արխիվի 220.000 փաստաթուղթ (Տեսանյութ)

Դա կազմում է արխիվի ողջ փաստաթղթերի ընդամենը 0,005 տոկոսը

«Պետք չէ հացադուլը վերածել խեղկատակության». վերացական ցանկություններով` անհնարին պահանջներով պայքար

«Պարզապես ուշադրություն գրավելու, լրագրողներ շուրջը հավաքելու մի միջոց է, որ իրենց ասելիքը ասեն, որը նույնպես անիմաստ է, քանի որ քարոզարշավի շրջանակներում անվճար եթերաժամ է տրամադրվում բոլորին իրենց ասելիքը ասելու համար: Հացադուլը անելիս նպատակ պետք է ունենալ, ոչ թե վերացական բաներ ուզել: Պարզապես պետք չէ հացադուլը վերածել խեղկատակության»,-ասում է Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգինաերի փորձագետ Արմեն Բադալյանը: Նա

Սերգեյը «Նաիրի» կինոթատրոնի մոտից երկու աղջկա է առևանգել

Սերգեյ Բաղդասարյանը անցյալ տարի օգոստոսին Երևան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անիի և Արմինեի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններիս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննում է դատավոր Գագիկ

Տեղի է ունեցել «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

Երեկ` 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի ճարտարապետության ազգային ինտիտուտ-թանգարանում տեղի է ունեցել «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ընդհանուր ժողովը լսել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գ. Գյուրջյանի հաշվետվությունը` կազմակերպություն 2010-2012թթ. գործունեության մասին: Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության մասին վիճակագրական տեղեկույթ հաղորդելուց հետո Գ. Գյուրջյանը ներկայացրել է 2010-2012թթ. կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին` անդրադառնալով  հաշվետու ժամանակահատվածում իրականացված  աշխատանքներին և մասնավորապես ԻԿՕՄՕՍ/Հայաստանի

Գերեզմանոցում գարեջրի շշով հարվածներ է հասցրել տուժողին

Ռաֆիկ Գ.-ն 2012թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կարմիր Բլուր գերեզմանատանը բռունցքով և գարեջրի շշով հարվածներ է հասցրել Գյումրի քաղաքի բնակիչ Դավիթ Գ.-ին և այդ եղանակով, կյանքի և առողջության համար ոչ վտանագավոր բռնություն գործադրելով, նրանից բացահայտ հափշտակել է 90 000 ՀՀ դրամ գումար` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել

Երբ ՀՀ անձնագիրը զրկում է օգնությունից

Բաքվի 146 փախստականների համար կացության վայր է հանդիսանում Հայաստանում տուրիզմի զարգացման հիմադրամի «Նաիրի» մասնաճյուղը: Հանրակացարան ծայառող հյուրանոցի 8-րդ հարկում բնակվում է Բաքվից մոր և 2 քույրերի հետ Հայաստան գաղթած Դանիելյան Գայանեն։ Նա այժմ ապրում է ամուսնու և 3 երեխաների հետ: Մայրն ու քույրերը մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Գայանեն ապրում է հյուրանոցի 2 սենյականոց բնակարանում, սակայն

Էդուարդ Շարմազանովն էպոսագետի տուն գնալու համար հերթ է կանգնել

Որ հենց նա հաղթի՝ Սասնա ծռեր էպոսը բռնած վազելով գնա իրենց տուն

«Սարգսյանի պատկերացումները Հայաստանի մասին ոչ ադեկվատ են, նա չի տիրապետում իրականությանը». վերլուծաբանները` նախագահի հարցազրույցի մասին

Հունվարի 19-ին «Ազատություն» ռադիոկայանին Սերժ Սարգսյանի հարցազրույցը քաղաքական վերլուծաբաններից ոմանք որակում են որպես «ոչինչ չասող եւ Հայաստանի մասին իրական պատկերացումներ չունեցող նախագահի հարցազրույց»: «Ես մի փոքր տարակուսած եմ, որ ըստ էության շատ խուսափողական պատասխաններ էին տրվում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նա նշում է, որ եթե իշխանության առջեւ դրված չի խնդիր մրցակիցներ աճեցնելու,

«Ինչո՞ւ նույնը չի կարելի կիրառել ԼՂՀ-ին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ»

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ամբիոնից զուգահեռներ տարավ ԼՂՀ-ի և Կոսովոյի միջև

Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջն ու պաշտոնական կայքն արդեն պատրաստ է

Ֆեյսբուքյան էջն արդեն ունի շուրջ 6000 լայք եւ 300 հազար այցելու

Ռագըփ Զարաքոլու. «Ղարաբաղի հարցում Թուրքիան վարում է երկերեսանի քաղաքականություն» (Տեսանյութ)

Ըստ թուրք գրողի՝ հայ-թուրքական հարաբերությունները կենտրոնացել են Ղարաբաղի խնդրի շուրջ «Սիվիլիթաս» հիմնադրամն այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կազմակերպեց հանդիպում լրագրող Թաթուլ Հակոբյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ, թուրք գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի մասնակցությամբ՝ «Թուրքական տեսակետը Ղարաբաղյան հակամարտության շուրջ» թեմայով: Թաթուլ Հակոբյանը դիտարկեց Թուրքիայի ունեցած դերակատարությունը՝ 1918-1920թթ Ադրբեջանի հիմնադրման հարցում. «Այդ ժամանակ Թուրքիան մեռնող կայսրություն էր,

405.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 22-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

Հայտարարություն. Պետրոս Մակեյանը այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է ԺՀԿ կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։ Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն «քննադատություններով», «մեկնաբանություններով» ու «հայտարարություններով»։ Պետրոս Մակեյանը խուսափել եւ խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը եւ հունվարի 19-ի նիստը,

Փոփոխություններ Էթիկայի հանձնաժողովի կազմում

Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորները, ըստ ամենայնի, մտադիր չեն արձագանքել Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերին և ներկայանալ` պարզաբանումներ տալու համար: Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր ԱԺ-ի վերոհիշյալ նիստին չգրանցված 83 պատգամավորներից 17-ին` այսօր ժամը 10-ից 13-ը, 10 րոպե պարբերականությամբ, յուրաքանչյուրին որոշակի ժամին հրավիրելով հանձնաժողովի նիստին: Նրանք, սակայն, ինչպես և նախօրեին

«Անհրաժեշտ է՝ մեր ձեռագիրն ունենանք, ոչ թե օգտվենք youtube-ից»

Թենի Մաթյանը՝ ժամանակակից պարարվեստի մասին Վերջին շրջանում Երեւանի օպերային թատրոնում ականատեսը եղանք Պիացոլայի տանգոյի երաժշտությամբ բեմադրված ժամանակակից պարի: Որոշ ժամանակ անց հեղինակը՝ բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց 3D ծրագիր, որում ընդգրկված էին նաեւ ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրված համարներ: Անցյալ տարի էլ իրենց «մինի» ներկայացումները հանդիսատեսին ներկայացրին նաեւ երիտասարդ բեմադրիչները: Բալետային արվեստի մասնագետները հրաժարվեցին «Առավոտի» հետ զրուցել կոնկրետ

Մահացել է Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետը

Ռաֆիկ Փոթինյանը երիկամային խնդիր է ունեցել

Ռիելթորները 60 հազարի տակից դուրս չեն գա (Տեսանյութ)

Ըստ նրանց, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը ոչ թե բյուջեն, այլ ՝գործազուրկների բանակը կհամալրի: Անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը կհարկվի ամսական 60 հազար դրամով: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում այս փոփոխությունը հարուցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը: Այսօր «Հայելի» ակումբում Բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբլինսկին եւ ԱՐ-ԳՈ անշարժ գույքի

Կապանի հ/կ-ներից մեկը դիմել է առողջապահության նախարարին

Կապանում գործող «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանն այսօր նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին` ըստ մարզերի 2007թ-ից մինչև 2012թ ներառյալ հանրապետությունում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդություններով ախտորոշված քաղաքացիների քանակային վիճակագրական տվյալների տրամադրման խնդրանքով: Վերջինիս ավելի շատ մտահոգում է Սյունիքի մարզի պատկերը մյուս մարզերի համեմատ, իսկ մարզում առկա իրավիճակն իրոք անհանգստանալու լուրջ տեղիք է

Ո՞ւմ պատվերն է կատարում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը (Տեսանյութ)

«Ոչ Ռոբերտ Քոչարյանի մարդն եմ, ոչ էլ՝ Հովիկ Աբրահամյանի»

Մտորումներ Ր. Հովհաննիսյանի կայքը բացելուց հետո

Ստորագրությունը, որը թողել է թեկնածուն կայքում, մեկ բառ է՝ Րաֆֆի:

«Ամսի 8-ին, ժամը 5-ին հանելու եմ իմ թեկնածությունը». Արամ Հարությունյան (Տեսանյութ)

Տիգրան Սարգսյանն ասում է՝ կովերի կրծքերը պետք է գոլ ջրով լվանալ, Բագրատյանն էլ ասի՝ չէ, կովի ամուսինը լվացումները կանի..

«Նախընտրական պասիվությունը ժամանակավոր երեւույթ է». հոգեբան

«Քարոզարշավի մեկնարկի օրվանից ընտրազանգվածի պասիվության մասին այլեւս կարելի է չխոսել»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասարակության բարոյահոգեբանական վիճակի մասին խոսելիս, ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Հոգեբանի կարծիքով` Նոր տարվա ակտիվությունից հետո, որպես կանոն, հասարակության մոտ ձեւավորվել է հանրային ապատիկ վիճակ, որը շուտով կանցնի: «Այսօր շատ են խոսում հասարակական պասիվությունից, բայց հասարակությանը պետք չէ մեղադրել: Պետք է

Նախկին թեկնածուն հիշում է Տեր-Պետրոսյանի սանդալներն ու Քոչարյանի զապոռոժեցը, երբ նրանք իշխանության եկան

Առաջին երեք նախագահներին պարոն Սիմոնյանն այլ պետությունների գործակալներ անվանեց:

Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է դիտորդական առաքելության պատվիրակությանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ստոյանգոլոն հայտնել է, որ մոտ օրերս Հայաստան կժամանեն առաքելության կազմում ընդգրկված ևս 30-35 դիտորդներ: Ալեքսանդր Ստոյանգոլոն տեղեկացրել է, որ իրենց նախնական դիտարկումների համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական

Սամվել Բալասանյանը շիրակցի պատգամավորների հետ թշնամանք չունի՞

Գյումրու քաղաքապետի վստահեցմամբ, պատգամավորները ուզեն, թե չուզեն իր հետ համագործակցելու են Այն օրից սկսած, երբ պարզ դարձավ, որ Գյումրու հաջորդ քաղաքապետը  ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, այս փաստը բավականաչափ ծանր տարան տեղի պատգամավորները, անգամ ԲՀԿ-ականները` բացարձակապես չսատարելով նրան: Aravot.am-ը պարոն Բալասանյանից  հետաքրքրվեց, թե  շտկվե՞լ են արդյոք հարաբերությունները, կա՞   համագործակցություն  Շիրակից ընտրված պատգամավորների  հետ: «Ես ԱԺ պատգամավորներին

Հանրային հեռուստաընկերությունը հանդես է եկել «Եվրատեսիլ 2013»-ում հայաստանյան մասնակցի վերաբերյալ նոր որոշմամբ

«Առավոտ երիտասարդականը» պարբերաբար անդրադառնում է տարվա ամենաքննարկվող երգի մրցույթի՝ «Եվրատեսիլի» նորություններին:  Ամիսներ անց՝ մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը: Վերջերս տեղեկացրել էինք, որ «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան մասնակցին ընտրելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Այսօր արդեն փոփոխություններ են եղել: Հանրային հեռուստաընկերությունը հանդես է եկել նոր հաղորդագրությամբ, որում նշված է.

Facebook-ում ստեղծվել է «Այո շտեմարաններին» էջը

«Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջը «նորաթուխ» հակակշիռ ունի Շտեմարանային  «պատերազմը» շարունակվում է նաեւ սոցցանցերում. Facebook-ում գործող «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջը մի քանի օր է՝ ունի  իր նորաստեղծ «հակակշիռը»՝ «Այո շտեմարաններին»: Վերջինիս նպատակն էլ, ինչպես նշված է էջում, շտեմարաններից դժգոհողների դեմ պայքարն է: «Այո շտեմարաններին» էջում զետեղված են մամուլի այն հրապարակումներն ու շտեմարանի համահեղինակ Փառանձեմ  Մեյթիխանյանի

Դեպարդիեին ցանկանում են ամուսնացնել Մատվիենկոյի հետ

Մի քանի ակտիվիստ դիմել են Կոնստանտին Էռնստին, որպեսզի նա ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին հրավիրի «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդմանը: Որպես ամուսնության թեկնածու, առաջարկում են սենատոր Վալենտինա Մատվիենկոյին: «Ազգային կոմիտե+60» հասարակական կազմակերպությունը լուրջ անհանգստացած է Դեպարդիեի անձնականով: «Այնպես է ստացվել, որ ֆրանսիացի դերասանը չունի սիրած էակ, իսկ Ռուսաստանում միայնակ լինելը ամենակարճ ճանապարհն է հարբեցող դառնալու համար: Մեծ

Սեդրակ Զատիկյանի սպանության գործով մեղադրողի դեմ բացարկի միջնորդություն ներկայացվեց

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում պաշտպանական կողմը գործով մեղադրող Արմեն Մարուխյանի դեմ բացարկի միջնորդություն ներկայացրեց: Սպանությունը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը որպես բացարկն ընդունելու հիմք նշեց մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության մարդու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031