Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մրցանակներ է հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակաբաշխության հաղթողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը նվիրված ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդլայնված ընդհանուր ժողովին: Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2012թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Յան Էյնաստոյին և

Բողոք Բուդապեշտում Աթաթուրքի արձան տեղադրելու դեմ

Ստամբուլի հետ բարեկամության համաձայնագրով կապված Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի թիվ 19 թաղամասում մտադիր են սեպտեմբերի 29-ին մեծ հանդիսավորությամբ տեղադրել Թուրքիայի արդի աշխարհիկ հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը։ Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ հունգարահայերը մայրաքաղաքի իշխանություններին փոխանցել են, որ դեմ են այդ ծրագրին եւ ամեն ինչ կանեն Աթաթուրքի արձանի

Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի դափնեկիրները մրցանակի մի մասը կներդնեն հայկական գիտության զարգացման գործում

Վիկտոր Համբարձումյանի 2012թ. միջազգային մրցանակը շնորհվում է պրոֆեսորներ Յան Էյնաստոյին (Էստոնիա) եւ Իգոր Նովիկիովին (Ռուսաստան): Մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից` 2009թ. եւ ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է եւ հանձնվում է ցանկացած երկրի եւ ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար

Բնապահպան-ակտիվիստ.«Վարդան Այվազյան կոչվածը այն մարդն է, որ Հայաստանը ծախեց»

Վարդան Այվազյանի հետ վերջին օրերին կատարվածը դեռ շարունակվում է քննարկվել լայն հասարակության կողմից: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ ` հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի։ Արդյունքում «Գլոբալ Գոլդ Մայնինգի» օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի 37 537 978 դոլար, որը պետք է

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Խ.Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը

Մեկամսյա նորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 2 դպրոցը: Թեև ուսումնական պրոցեսսը սեպտեմբերի 1-ից էր մեկնարկել, սակայն հանդիսավոր վերաբացումը  կատարվեց դպրոցի 180-ամյա հոբելյանի օրը: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հոբելյանի կապակցությամբ և 180 տարվա փորձառություն ունեցող դպրանոցի մանկավարժական կոլեկտիվին Տարոն Մարգարյանի անունից պարգևատրել

Ռ. Հակոբյան. «Եթե խոսքը քավության նոխազի մասին է՝ ժողովուրդն այլեւս կշտացել է դրանից»

«Նախագահը շատ ավելի ծրագրային, համակողմանի եւ սուր ելույթ ունեցավ դեռեւս 2010 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ-ի ինչ-որ մի տոնական միջոցառման ժամանակ: Նախագահի այդ ելույթը շատ ավելի ամբողջական, սուր, քննադատական եւ փաստերով հագեցած ելույթ էր, որը կարող էր մրցել նույնիսկ ընդդիմադիր ամենաթունդ եւ ծրագրային ելույթի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով շաբաթ օրը կառավարությունում կայացած խորհրդակցությանը

Blikk. «Հունգարիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

«Փոլիթիքս» լրատվական գործակալությունը հղում անելով հունգարական «Բլիկկ» թերթին` հայտնում է, որ հունգարահայերի ազգային դեսպան Սևան Սարկիսյանը որոշել է դատի տալ Հունգարիայի կառավարությանը՝ սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշման համար: Սևակ Սարկիսյանը այդ գործողությունը դիտարկում է  որպես պաշտոնի չարաշահում և կաշառակերություն: Գործակալությունը, հղում անելով news.am-ին, գրում է, որ մեկ այլ հունգարահայ, երկու պետությունների հարաբերությունները վերականգնելու

Տիգրան Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին: «Հույս ունենք, որ Ձեր այցը հնարավորություն կտա գտնել երկկողմ համագործակցության նոր եզրեր: Կարծում եմ` մենք կարող ենք էապես բարձրացնել հայ-բրիտանական տնտեսական համագործակցությունը, որի մակարդակն այսօր ցածր է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:             Դեյվիդ Լիդինգտոնն իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիան

Վահան Հովհաննիսյան «ՀԱԿ-ը կհամաձայնվի, բայց Ռոբերտ Քոչարյանը դժվար թե համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածուն լինել»

Նախագահական ընտրություններին ընդառաջ լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն: Aravot.am-ը ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է դա հավանական: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ ասեմ, եթե դուք  պատկերացնում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածու դառնալ…»: Մենք հարցրեցինք՝ բայց ՀԱԿ-ը կհամաձայնվի՞, որ նա իրենց թեկնածուն լինի՝

Չինաստանում օրենքով դատապարտված հանցագործի փոխարեն կարող է մեկ ուրիշը պատիժ կրել

Չինաստանում ընդունված օրենքի համաձայն` ցանկացած հանցանքի համար կարող է պատասխան տալ այլ, հանցանքի հետ բոլորովին կապ չունեցող մեկը: Եղել են դեպքեր, երբ օրինակ մեկը, առանց վարորդական իրավունքի, վարելով ավտոմեքենա, դարձել է ավտովթարի պատճառ,  որն ավարտվել է մահվան ելքով: Սակայն մեղավորը ազատվել է պատասխանատվությունից`իր փոխարեն նշանակելով այլ մարդու, ով համաձայնվել է 8000 ԱՄՆ դոլար ստանալու համար

Վահան Հովհաննիսյանը՝ Ալվարդ Պետրոսյանին. «Կուսակցությունից սպասումներ չպիտի ունենաս»

«Դաշնակցությունը չի գնահատում իր ընկերներին: Հատուկ սեր ունեն՝ մեռնելուց հետո են դա անում»,- ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանն այս խոսքերը բարկացած ասել էր «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում: Ըստ նրա, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ավելի լավ է գնահատում իր ընկերներին, քան ՀՅԴ-ն: Այսօր Aravot.am-ն այդ առնչությամբ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին հարցրեց՝ ինչ եք կարծում, այդ

«Ես էլ սիրտ չունեմ. դու վաղուց գողացել ես այն»

«Երբեք չեմ սիրել եւ չեմ զգացել սիրո բերկրանքը: Ամեն անգամ, երբ եկեղեցի էի գնում, աղոթում էի, որ  հանդիպեմ մի մարդու ում կսիրեմ կյանքիցս առավել. վերջապես ես էլ զգամ, թե դա ինչ է»,-ասում է Աստղիկը:  Աստղիկի եւ Կարենի սիրային պատմությունը յուրաքանչյուրի համար տարբեր ձեւ է բնորոշվում. «Աստղիկին տեսել էի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում: Նրան մի ակնթարթ

Սյունիքում 82 համայնքներից 62-ում կղեկավարեն հանրապետականներ

Սյունիքի մարզում սեպտեմբերի 9-ին անցկացված ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետերի ու գյուղապետերի մեծ մասը հանրապետականներ են: Մարզի 4 տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 եւ թիվ 38 ԸԸՀ-ի տվյալներով` մարզի 94 համայնքներից 82-ում, այդ օրը համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել, դրանցից 62-ում ընտրվել են ՀՀԿ-ական թեկնածուները: Տվյալ համայնքներից 60-ում համայնքի ղեկավարները հանրապետական են եղել: Սյունիքի քաղաքներից միայն Մեղրիում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայցեր է կատարել Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում մասնակցել է թիվ 125 մանկապարտեզի հանդիսավոր վերաբացմանը: Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում, մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է անհրաժեշտ գույքով: Մասնավորապես կրթօջախին հատկացվել է 30

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է Երևանում անցկացվող «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքի մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին և օրակարգային այլ խնդիրների:

Սիրիահայ եկեղեցականները հայտարարել են, որ պատերազմում չեզոք դիրք են գրավում` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմադիրներին չեն սատարելու

Այս օրերին Սիրիայում մնացած միակ մաքսատունը նույնպես անցել է ընդդիմադիրների ձեռքը: Դա այն մաքսակետն էր, որտեղից հայերը գալիս են Հայաստան: Ինչպես Aravot.am-ի աղբյուրներն են փոխանցում, օր օրի հայերի վիճակն այդ երկրում վատանում է: Երեկ, ավտոբուսներով Հայաստան է ժամանել սիրիահայ եւս 25 ընտանիք: 5 օր առաջ ընդդիմադիրները մտել են հայկական շրջանները`մոտենալով մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:

Հարուցվել է քրեական գործ՝ բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Մ. Ղազարյանի և Ա. Ծատուրյանի կողմից բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի՝ 2012թ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների ընթացքում համայնքի

Հրանտ Բագրատյան. «Ինձ, որ խաբել են, նախագահին էլ կխաբեն»

Արդյոք եկե՞լ է ՀՀ վարչապետի փոփոխության ժամանակը եւ սեպտեմբերի 15-ին կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած դժգոհությունը Տիգրան Սարգսյանից «ազատվելու» ակնարկ չէ՞ր: Այս հարցերն Aravot.am-ն ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: «Ես չգիտեմ` կփոխե՞ն վարչապետին, թե՞ ոչ, բայց այդ խորհրդակցությունը նշանակում է մեկ այլ բան` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե երկրում

Հայաստան են ժամանում քուրդ եւ եզդի պատգամավորներ՝ հոգեւոր առաջնորդին տեսնելու

Սեպտեմբերի 27-ին Իրաքի Հանրապետությունից Հայաստան է ժամանում Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե-Միրա Թախսին բեգը: Պատվիրակության կազմում կլինեն ոչ միայն Իրաքի Հանրապետության, այլեւ Քուրդիստանի Ինքնավար հանրապետության խորհրդարանի պատգամավորներ: Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդը՝ Միրե-Միրան, վերջին անգամ Հայաստանում եղել է 1909 թվականին: Այժմ էլ Հայաստան է

Իշխանափոխություն` Շիրակի մարզի ամենասկանդալային գյուղում

 Ամասիայի տարածաշրջանի հեռավոր Ողջի գյուղում կիրակի իշխանափոխություն է տեղի ունեցել: Գյուղն ազատվել է մոտ 15 տարվա գյուղապետ Սարգիս Ավագյանից, ով, գյուղացիների բնութագրմամբ, սեփականաշնորհելով գյուղապետի պաշտոնը, որևէ մեկին շանս չէր տալիս նույնիսկ թեկնածություն առաջադրելու: Այս անգամ գյուղապետի դեմ համարձակություն է ունեցել դուրս գալ գյուղապետարանի հաշվապահ Հրաչիկ Մանուկյանը ու կարողացել է հաղթել իր շեֆին : Սարգիս Ավագյանը

«Խելքը գլխին» հայտարարություն

Ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել խանութների, գեղեցկության սրահների դռներին փակցված ցուցանակների՝ «Պահանջվում է մատուցող», «Պահանջվում է վաճառող» և այլ նմանատիպ հայտարարություններով: Բայց կան որոշները, որոնք կարդալիս և՛ զարմանում ես, և՛ ծիծաղում: Այդպիսի մի օրինակ էլ մեզ հանդիպածն է 🙂 Տիգրանուհի Թասլակյան

«Սիվիլիթաս»-ի գործով ակնկալիքներ չունի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վերաքննիչ դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ սկսվեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքի լսումը, որով պահանջում է վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012 թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Նիստից հետո Ա. Գրիգորյանն ասաց, որ առանձնապես ակնկալիքներ չունի, որ բողոքը կարող է բավարարվել, բայց որպես «Սիվիլիթասի»

«Կփոխեմ Հայաստանը չլքելու վերջին հույսս աշխատանք գտնելու հույսի հետ»

Գյումրու մի քանի հասարակական վայրերում փակցվել են կեղծ, բայց զվարճալի հայտարարություններ: Զարմանալի է, որ հայտարարությունները փակցվել են Գյումրիում, բայց Երեւանի մասին են: Արսեն Վարդանյան՝ (mynews.am)

ԲՀԿ-ն հուսով է, որ վարչապետին կփոխեն

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը մեծ հույսեր ունի, որ նախագահի խորհրդակցությունից հետո, ՀՀ վարչապետի փոփոխություն տեղի կունենա: Aravot.am-ը պարոն Բաբայանից հետաքրքրվեց, թե օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում ՀՀ նախագահի նախատինքներն ակնարկ չէ՞ին, որ շուտով վարչապետի փոփոխություն տեղի կունենա: «Ժամանակը ցույց կտա, նախագահի խորհրդակցությունը PR էր, թե՞ իսկապես տեղաշարժեր կլինեն գործադիրում»: Մեր այն պնդմանն էլ, որ որպես

«Պատվիրված նամակների հետադարձ ծանուցումներ»

«Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արշակ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղյակ է եղել Նյու Յորքի Դաշնային դատարանի կայացրած դատավճռի մասին: Քիչ առաջ նա 168.am-ին տրամադրեց նաև այն ծանուցագրերը, որոնք ընկերությունն ուղարկել էր Վարդան Այվազյանին:      

Նախագահի անունը՝ դարպասին

Շուտով Գինեսի ռեկորդների գիրքը կգրանցի հերթական ռեկորդը: Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) պաշտոնապես կբացվեն ամենամեծ դարպասների դռները, որի բարձրությունը 25 մետր է, վրան փորագրված ԱՄԷ-ի նախագահի անունը՝ «Խալիֆ», կենսագրությունը եւ ԱՄԷ-ի պատմությունը, շուրջ 250 լեզվով: Դարպասների հանդիսավոր բացումը կայանալու է դեկտեմբերի 2-ին՝ ԱՄԷ-ի 41-րդ Ազգային օրվա կապակցությամբ: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Արագածոտնի մարզպետը մտավախություններ չունի

«Ես մտավախություն չունեմ: Նախագահն էլ ինչ ասել է, շատ ճիշտ է ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Պարոն Սահակյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ տպավորություն է իր վրա թողել շաբաթ օրը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ նախագահ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության անդամներին: Նաեւ նկատեցինք, որ ենթադրաբար, հաջորդ քայլը լինելու է մարզպետների հավաքը՝

Regions. «Ռոստովում Հայաստանի քաղաքացի են ձերբակալել»

«Ռիջընս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռոստով քաղաքում ձերբակալել են մի հայ տղամարդու, որը փորձել է անօրեն վաճառել 2,5 կգ չմշակված զմրուխտ ու սուտակ՝ 8.5 միլիոն ռուբլիի դիմաց: Գործարքը տեղի էր ունենում Ռոստովի երկաթուղային կայարանի հյուրանոցում: Գնորդը Ռոստովի ճանապարհային ոստիկան է եղել: Սակայն գործարքի պահին նրան ձերբակալել են ոստիկանները: ՀՀ քաղաքացին պնդում է, որ սովորական

407.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 18-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,475,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:

«Միայն դրա համար նրանց կարելի է հայ մարմնավաճառներ, քաշող խոպանչիներ անվանել». Թինա Կանդելակին պատասխանում է Քսենիա Լարինային

«Քսենիա Լարինան ինձ անվանել է խոպանչի» ,- այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհի Թինա Կանդելակին: «Իհարկե ես չեմ պատկանում տիտղոսավոր ռասսայի, ծագումով ռուս չեմ, ինչպես հազարավոր մարդիկ, ովքեր Ռուսաստանը համարում են իրենց հայրենիքը: Նրանք արդեն ոչ մի իրավունք չունեն, որովետեւ միգուցե նրանք Պուտինի կողմից են: Արդեն միայն դրա համար նրանց կարելի է հայ մարմնավաճառներ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031