Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարարին

Սեպտեմբեր 18,2012 18:45

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին: «Հույս ունենք, որ Ձեր այցը հնարավորություն կտա գտնել երկկողմ համագործակցության նոր եզրեր: Կարծում եմ` մենք կարող ենք էապես բարձրացնել հայ-բրիտանական տնտեսական համագործակցությունը, որի մակարդակն այսօր ցածր է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

            Դեյվիդ Լիդինգտոնն իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստ է դիտարկել հնարավոր ներդրումներին առնչվող հարցեր:

            Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներն՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, հարկային և մաքսային վարչարարության կրճատմանը, ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը և այլն:

            Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման աշխատանքներին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930