Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում օրենքով դատապարտված հանցագործի փոխարեն կարող է մեկ ուրիշը պատիժ կրել

Սեպտեմբեր 18,2012 18:29

Չինաստանում ընդունված օրենքի համաձայն` ցանկացած հանցանքի համար կարող է պատասխան տալ այլ, հանցանքի հետ բոլորովին կապ չունեցող մեկը: Եղել են դեպքեր, երբ օրինակ մեկը, առանց վարորդական իրավունքի, վարելով ավտոմեքենա, դարձել է ավտովթարի պատճառ,  որն ավարտվել է մահվան ելքով: Սակայն մեղավորը ազատվել է պատասխանատվությունից`իր փոխարեն նշանակելով այլ մարդու, ով համաձայնվել է 8000 ԱՄՆ դոլար ստանալու համար ազատազրկվել: Վերջերս Չինաստանում բուռն քննարկման և դժգոհությունների առիթ դարձավ նման մեկ այլ դեպք, երբ 20-ամյա մեծահարուստ երիտասարդը, իրեն պատկանող ռեստորաններից մեկում դաժանորեն ծեծելով հաճախորդերից մեկին, սպանել է նրան, բայց կրկին մնացել անպատիժ, քանի որ նրա փոխարեն որոշակի կլորիկ գումարի դիմաց ուրիշ մարդ է պատասխանատվությունը վերցրել իր վրա: Երևույթը այնքան է տարածված Չինաստանում, որ անգամ ունի անվանումը`«Դին Զեի»: «Դին» նշանակում է փոխարինող, իսկ «Զեի»`հանցանք:

Ամենարագ աճող բույսը էվկալպիտն է: Նոր Գվինեայում այն ընդամենը 15 ամսում աճել է 10,6 մ:

Երբ Լյուդվիգ վան Բեթհովենը գրում էր իր հանրահայտ իններորդ համանվագը (սիմֆոնիան), նա խուլ էր:

 

 

 

Գրովեր Կլիվլանդը ԱՄՆ-ի միակ նախագահն է եղել, որը ամուսնացել է Սպիտակ տանը:

Հոլանդացի ռեժիսոր Էրուն Վոլֆը ստեղծել է կարճամետրաժ ֆիլմ` նկարելով 1-100 տարեկան մարդկանց դեմքերը:1 50 վայրկյանանոց հոլովակում ներկայացվում է մարդու ծերանալու ընթացքը:

Անդրանիկ Ջալալյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930