Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Խ.Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը

Սեպտեմբեր 18,2012 19:31

Մեկամսյա նորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 2 դպրոցը: Թեև ուսումնական պրոցեսսը սեպտեմբերի 1-ից էր մեկնարկել, սակայն հանդիսավոր վերաբացումը  կատարվեց դպրոցի 180-ամյա հոբելյանի օրը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հոբելյանի կապակցությամբ և 180 տարվա փորձառություն ունեցող դպրանոցի մանկավարժական կոլեկտիվին Տարոն Մարգարյանի անունից պարգևատրել է  Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Քաղաքապետի հանձնարարությամբ մինչև ջեռուցման հերթական տարեշրջանը ամբողջությամբ կնորոգվի նաև դպրոցի ջեռուցման համակարգը:

Հարկ է նշել, որ դպրոցի եռահարկ շենքը հիմնանորոգվել է «Օգնիր դպրոցիդ» արշավի շրջանակում, շրջանավարտ Գարեգին Նուշիկյանի միջոցներով, ով դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի «Պատվո աշակերտ» մեդալով:

Ի դեպ, 180-ամյա այս դպրոցը Երևանի առաջին պետական դպրոցն է և 1925 թվականից կրում է դպրոցի 6-րդ տնօրեն-տեսուչ Խաչատուր Աբովյանի անունը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930