Օրվա լրահոսը

«Լուսակերտի», «Արզնի Տոհմային», «Աշտարակ ձու»-ի ձվերը թարմ չէին

2012թ. սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. և  13.09.12թ. օրերին արտադրված,«Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. և 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ: Լաբորատոր փորձաքննության և փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաև, որ մակնշման և արտադրության օրերը չեն

ԵԽ-ի ընդունած բանաձևի մասին. «Դեպի մեր կողմը ռեվերանս էր, որ բավարարվածություն ապրենք և հանգստանանք»

Aravot.am-ը շարունակում է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման փաստը դատապարտող՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ կարծիքներ ստանալ հայ քաղաքագետներից: Նշենք, որ նրանց մեծամասնությունն այս փաստաթղթի հետ մեծ հույսեր չի կապում, այլ նշում է, որ այն ընդունվեց զուտ նրա համար, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տրվի, որ միջազգային ատյաններն ինչ-որ կերպ արձագանքում են կատարվածին: Այն հարցին, ի՞նչ կտա

Տեր-Պետրոսյանի անվտանգության աշխատակցի զրահապատ «Մերսեդեսի» ոդիսականը

Օգոստոսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած երիտասարդ կինը հայտնեց, որ «Օդնոկլասնիկի.ռու» ցանցում գրանցված Գեյ Պիդր և Վենդետա Սամո պայմանական անուններով հանդես եկող անհայտ անձը անձնական նամակագրության միջոցով իրենից պահանջում է 2000 ԱՄՆ դոլար` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում արատավորող տեղեկություններ տարածել նույն կայքում և իր բարեկամական շրջանակում: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր

Զուրաբյանը հակադարձում է Գալուստ Սահակյանին. «ՀՀԿ-ականներն ունեն կեղեքիչի, թալանչու հոգեբանություն»

Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «քյասիբի հոգեբանություն» որակեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկը ` ավելի էժան մեքենաներ հատկացնել Ազգային ժողովի խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին: «Իր հայտարարությունը ցույց է տալիս, որ հանրապետականներն ունեն կեղեքիչի, թալանչու, պետական, հանրային միջոցների վատնողի, գողացողի հոգեբանություն»,- Aravot.am-ի զրույցում Գալուստ Սահակյանին հակադարձեց պարոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ պարոն  Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ

«Ես հո հայրենիքի դավաճան չե՞մ, որ պարոն Գիզիրյանն իմ հետևից ընկնի»

    ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին 10,281 ձայնով պարտված դաշնակցական թեկնածուն` Հովսեփ Սիմոնյանը, կշարունակի աշխատել Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչությունում` որպես պետի տեղակալ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետի նախկին թեկնածուն: Չնայած նա քաղծառայող է, որի իրավունքները պաշտպանված են ՀՀ քաղծառայության մասին օրենքով, այդուհանդերձ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է այնպիսի մթնոլորտ ստեղծվի մարզպետարանում, որ այս պաշտոնյան դիմում

ՀԱԿ-ի ելույթները լսելու համար իշխանավորները դարձել են զգույշ, խաշ եւ քյաբաբ ուտելու քիչ են գնում (Տեսանյութ)

 ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը համոզված է, որ իրենց լավ ելույթները Ազգային ժողովում որակ են փոխել: «Մեր գրագետ, հիմնավորված, համարձակ, կազմակերպված, պայմանավորված, իրար հետ մշակած ելույթները, շատ լավ է… ես մեզնից գոհ եմ, կարծում եմ` դուք էլ եք մեզնից գոհ, նույն ձեւի շարունակելու ենք: Այդ ելույթները, իսկապես , շատ լավ ելույթները, որակ են փոխել պառլամենտում, բոլոր

Ադրբեջանին շախմատային առաջին կոչումները հայերն են պարգեւել

Երբ Ադրբեջանի շախմատիստները հրաժարվեցին մասնակցել 1996 թվականին Երեւանում անցկացվելիք համաշխարհային օլիմպիադային, մրցումը որակական առումով չտուժեց, որովհետեւ այն ժամանակ, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց շախմատի երախտավոր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը, «Ադրբեջանում 1996 թվականին գրոսմայստեր էլ չկար եւ նրանց հավաքականը սովորական թիմ էր: Ստամբուլում, երբ Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը պատմում էր,

Իմ կերտած կերպարը արդիական է բոլոր ժամանակներում. Վիգեն Ստեփանյան

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացավ ասուլիս՝ Բիշքեկի Չ.Այթմատովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրված «Լիր արքա» ներկայացման մասին: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ռեժիսոր-բեմադրող Հակոբ Ղազանչյանը նշեց, որ սա թատերական միությունների միջազգային համադաշնության հայ-ռուսական թատերական նախագիծ էր, հայ-ռուս-ղրղզական համագործակցության արդյունք. «Վալերի Շադրինը գործուղեց որպեսզի մենք ընտրենք համապատասխան բեմահարթակը: Պիեսը վաղուց կար իմ մտքում, այն ինչ ուզում

Փարիզում հայերը պատրաստվում են Իլհամ Ալիևի այցին

 Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին Ֆրանսիա է ժամանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատան առջև կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա: Ամբողջ աշխարհում հայերը, այդ թվում և ֆրանսաբնակները, չհամակերպվելով Ադրբեջան-Հունգարիա գործարքի իրողության հետ, շարունակում են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտող միջոցառումները, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը: Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի

Հունգարիայի հայկական ինքնավարության մամլո ասուլիսը

Հունգարիայի հայկական ինքնավարությունը մամլո ասուլիս էր հրավիրել, որին ներկա էին Հունգարիայի բոլոր խոշոր և  ազդեցիկ լրատվամիջոցները : Ասուլիսի նպատակն էր հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունը սևեռել` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման, Բաքվում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ ներում շնորհելու փաստի վրա:  ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության տեղեկացմամբ՝ ասուլիսին մասնակցում

407.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 14-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.24 դրամ:

Ռազմական փորձագետ.Ժամանակները փոխվում են, իսկ թուրքերը մնում են նույնը

«Ադրբեջանական հասարակության ներսում Ռամիլ Սաֆարովը այնքան էլ հերոս չէ, և դա մեզ համար կարևոր թիրախ կհանդիսանա»,-այսօր Times.am քաղաքական քննարկումների ակումբի անդրանիկ հանդիպման ժամանակ, հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ քաղաքական այն նոր իրողությունների, որոնք ի հայտ են եկել ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, թեմայի շուրջ խոսեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան: Նրա խոսքով ադրբեջանական մամուլից պատկեր չկա, միայն հասարակ

Ամերիկյան երազանքից` Փոքր Վեդի. Ամերիկացի դիվանագետը` հայկական հյուրասիրությունից մինչեւ արտաքին քաղաքականություն

  Հայերի հյուրասիրությամբ հիացած 29-ամյա դիվանագետ և միջազգային վերլուծաբան Մարկ Դիցենը, ով ազգությամբ ամերիկացի է, աշխատում է ղարաբաղյան խնդրին նվիրված իր հաջորդ հոդվածի վրա: Վերջին 2 տարվա ընթացքում հրապարակել է վերլուծական հոդվածներ ինչպես Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նրա աշխատությունների նյութը տարածաշրջանային խնդիրներն են: Դեռևս 2006-2008 թթ. Մարկն ապրել է Արարատի մարզի

ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պայքարին միացավ նաեւ ԲՀԿ պատգամավորը (Տեսանյութ)

Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով կազմակերպված այսօրվա  հերթական ակցիային մասնակցեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորներ բազմիցս հայտարարել են, որ գտնում են` պատիժը, որ նշանակվել է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, ակնհայտորեն համարժեք չէ կատարված արարքին: Նաեւ որպես Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, չէի կարող մտահոգությունս չհայտնել եւ չմիանալ այսօր

Հնարավոր է, որ «ԶՊՄԿ»-ն վարչական տուգանքի չենթարկվի

Օգոստոսի 20-ին «Առավոտի» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Գեղիի հատվածով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապանի միջով հոսող Ողջի գետը, ինչից գետը աղետալի տեսք է ընդունել, իսկ գետին մոտ ապրող բազմաբնակարան շենքերի բնակչության շրջանում թափոնաջրերի սուր հոտից գլխացավ էր առաջացել: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական

Չպատվաստվելու պատճառով մեծահասակ արմավիրցին մահացել է փայտացումից

Դիֆտերիայի բռնկում Հայաստանում վերջին անգամ եղել է 90-ական թվականներին եւ մոտ 30 մահվան դեպք է արձանագրվել ու թեեւ զանգվածային պատվաստումներ կատարվեցին, եւ արդեն 10 տարի է, ոչ մի դեպք չի արձանագրվել, սակայն վտանգը վերջնականապես «չեզոքացված չէ»: Այսօր Ծաղկաձորում «Հայաստանում ռոտավիրուսային հիվանդության եւ ռոտավիրուսային պատվաստումների ներդրման» ծրագրի իրազեկման վերաբերյալ լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց առողջապահության

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները վախենում են անգամ 7 պատգամավորի քննադատությունից» (Տեսանյութ)

 ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Ազգային ժողովում նախօրեին խոսել է ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների մասին ու իշխանություններին զգուշացրել ` եթե դատարանի վճիռները մնան ուժի մեջ,  Հայաստանը կունենա 4 քաղբանտարկյալ, ինչը կսրի  ներքին քաղաքական վիճակը: Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով այսօր գլխավոր դատախազության առաջ ՀԱԿ-ի հերթական ակցիայի ժամանակ պարոն Զուրաբյանը հավաքվածներին ասաց. «Եթե դատարանի

Նախ ադրբեջանցիները պետք է գան Երեւան

Մինչեւ 2016 թվականը դեռ չորս տարի կա, ու ոչ ոք չգիտի, թե այդ ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչեր կլինեն: Այնպես որ, մեր շախմատիստները Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադային մասնակցելու հարցում կողմնորոշվելու բավականին ժամանակ ունեն: Սակայն դրանից առաջ ադրբեջանցիներն են կանգնած լինելու լուրջ որոշում կայացնելու առջեւ` մասնակցե՞լ 2014 թվականին Երեւանում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը եւ 2015 թվականի աշխարհի

«Բանակցային գործընթացը պետք է սառեցվի». Արամ Սարգսյան

«Ժամանակն է միամտությունից հրաժարվել ու հասկանալ, որ այսօրվա աշխարհը բարոյական նորմերով չի շարժվում, իր սեփական շահերն է առաջ տանում: Մեզ պետք է հասկանալ,  թե ինչ սցենարով շարժվել եւ  արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դիմակայել այս եւ այլ մարտահրավերներին: Մենք չունենք արտաքին քաղաքականության դոկտրին: Պարզապես ամեն անգամ իրավիճակային որոշումներ ենք կայացնում, երբ տեսնում ենք ինչ որ

Պարույր Հայրիկյան. «Եթե շախմատով ապացուցում ենք մտավոր զարգացվածությունը, նույնը պետք է անենք նաեւ ժողովրդավարության հաստատման պարագայում» (տեսանյութ)

 Այսօր Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) նախագահ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը Ժողովրդավարության միջազգային օրվա՝ սեպտեմբերի 15-ի առիթով հանդիպեց լրագրողների հետ: Հայրիկյանի փոխանցմամբ՝ 2007թ.-ին  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ամրագրեց, որ սեպտեմբերի 15-ը բոլոր պետությունները պետք է նշեն որպես Ժողովրդավարության միջազգային օր՝ արձանագրելով պետություններում ժողովրդավարության հաստատման կարեւորությունը. «Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդրին վերջին տարիների ընթացքում բավարար ուշադրություն չդարձվեց, այդ իսկ

«Բանաձեւը խուսափողական է եւ ոչ ադեկվատ». Մկրտիչ Մինասյան

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված  Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւին, ասաց, որ  այսպիսի խայտառակությունը, որը խարխլում է համամարդկային արժեքները, եւ դրան ընդամենը ափսոսանք է հայտնվում, երկակի ստանդարտների արդյունք է. «Որեւէ դատապարտող բան չկա: Ադրբեջանում էլ կարծես թե նորմալ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Սուլթանը որոշել

Մայրաքաղաքցի քննչականի պետ՝ Շիրակի մարզում

 ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  հրամանով Շիրակի մարզի  քննչական բաժնի պետ է նշանակվել Ալբերտ Երիցյանը, որը երկար տարիներ աշխատել է համակարգում, զբաղեցրել է Երեւանի տարբեր հատվածների քննչական բաժնի պետի պաշտոնը: Նրան, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխել  են Կենտրոն համայնքից; Ի սկզբանե շիրակցի ոստիկանների շրջանում լուրեր էին պտտվում, որ նոր պետը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի հարազատ

«Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենը դատարանում հայտնեց, որ իրեն գումար են առաջարկել

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվեց դատական վիճաբանությունների փուլը՝ «Մոսկվա» կինոթատրոնում  2010թ. հունվարի 10-ին կատարված գողության գործով: Մինչ մեղադրողը՝ Երեւան քաղաքի ավագ դատախազ Աշոտ Գալստյանը, հանդես կգար մեղադրական ճառով, այս գործով տուժող ճանաչված «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը հայտնեց, որ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանի հայրը իրենց տնօրինությանը եւ

ԴԱՍԱԼԻՔՆԵՐ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ երկրորդ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ Վերջին պատերազմի գնդակները հատկապես քաջերից չէին վախենում, եւ չնայած պատերազմից խուսափած տղամարդիկ անհամեմատ շատ էին, այդուհանդերձ, խուսափելը հատկապես  ինձ համար արդարացում չէր՝ ոչ միայն էն պատճառով, որ էն ժամանակ էլ էի էս հասկացածներիցս որոշ բաներ հասկանում, այլեւ էն պատճառով, որ Մոսոն, Սիմոնն ու Լյոնյան արդեն հերոսներ էին,

Կեղծված մեղրի մեջ շիբ կա, որը թունավոր է. Զգուշացնում է մեղվաբույծների ազգային միավորման նախագահը

Այս տարի Հայաստանում մեղրը շատ չի եղել: Այսօր «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանն ասաց, որ պատճառը բնակլիմայական պայմաններն էին՝ մարտին շոգ էր, իսկ հետո անձրեւ է եկել: Նա հիշում է, որ Խորհրդային Միության ժամանակ մեղվաընտանիքների թիվը 200-300 հազար էր ու նրանցից յուրաքանչյուրը տալիս էր 30-40 կիլոգրամ բերք. «Ղարաբաղի

«Արեւմտյան Հայաստանի հայերի մի մասը վիրավորվում է, երբ իրենց հայ են ասում» (տեսանյութ)

 Այսօր «Peoplemeter» ակումբում օրերս Արևմտյան Հայաստանից վերադարձած ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը պատմեց, որ եղել է Արևմտյան Հայաստանի 15 քաղաքում եւ 45-50 գյուղերում` ուսումնասիրելով տեղի բնակչության կենցաղն ու սոցիալ-քաղաքական իրավիճակը: «Արեւմտյան Հայաստանի հյուսիսը եւ հարավը դիտարկելուց արձանագրեցի, որ քաղաքակրթության առումով երկու տարածաշրջանների միջեւ էական տարբերություններ կան. հյուսիսում` Հայկական Պարից հյուսիս ընկած տարածքներում (Կարս, Էրզրում),  հատկապես քաղաքներում  պետական

Մեղավորը ոչ թե ՆԱՏՕ-ն էր, այլ՝ FBI-ը՞

Ռուսական Аргументы Недели-ն «Լեռնային Ղարաբաղի շուրջ սրացումների համար Միացյալ Նահանգնե՞րն է մեղավոր» վերտառությամբ անդրադարձ է հրապարակել, որը նոր լույս է սփռում Գուրգեն Մարգարյանի սպանության վրա՝  ի հայտ բերելով մինչ այժմ անհայտ փաստեր: Թերթը պնդում է, որ Հունգարիայի կառավարությանը մոտ աղբյուրներից իրեն հայտնի է դարձել, որ այդ երկրում խիստ անհանգստացած են Հայաստանի և միջազգային հանրության կողմից

Արևմտյան լղոզված դիվանագիտություն, կամ ԵՄ-ն Սաֆարովի մասին բանաձևն ընդունեց ինքն իր համար

Եվրախորհրդարանը  58 կողմ, 13 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ հատուկ բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը՝ ընդգծելով, որ այդ քայլը կարող է է’լ ավելի թեժացնել հայ-ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա ջրբաժանը։ Նկատենք, որ  բանաձևում որևէ կոնկրետ դրույթ կամ պարտավորություն Ադրբեջանի համար

Մարդը կհետեւի, թե իր կենսաթոշակի գումարները ինչպես են կառավարվում

 Այս պահին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում «Արժանապատիվ աշխատանք եւ համարժեք կենսաթոշակ» անունը կրող համաժողով, որը կամփոփի ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)  կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) : Միջոցառմանը ներկա են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների նախարարը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031