Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը հակադարձում է Գալուստ Սահակյանին. «ՀՀԿ-ականներն ունեն կեղեքիչի, թալանչու հոգեբանություն»

Սեպտեմբեր 14,2012 17:20

Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «քյասիբի հոգեբանություն» որակեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկը ` ավելի էժան մեքենաներ հատկացնել Ազգային ժողովի խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին: «Իր հայտարարությունը ցույց է տալիս, որ հանրապետականներն ունեն կեղեքիչի, թալանչու, պետական, հանրային միջոցների վատնողի, գողացողի հոգեբանություն»,- Aravot.am-ի զրույցում Գալուստ Սահակյանին հակադարձեց պարոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ պարոն  Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկել էր էժան մեքենաներ տրամադրել` պատճառաբանելով, որ մեզ պես սուղ պայմաններ ունեցող երկրի համար ԱԺ-ի պատվիրած մեքենաները շռայլություն են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930