Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում հայերը պատրաստվում են Իլհամ Ալիևի այցին

Սեպտեմբեր 14,2012 16:41

 Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին Ֆրանսիա է ժամանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատան առջև կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա: Ամբողջ աշխարհում հայերը, այդ թվում և ֆրանսաբնակները, չհամակերպվելով Ադրբեջան-Հունգարիա գործարքի իրողության հետ, շարունակում են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտող միջոցառումները, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը:

Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմկերպված ակցիային միանալու են նաև Լիոն, Մարսել և այլ քաղաքների բնակիչները: Լիոն և Մարսել քաղաքների տարածքային կառույցները` Փարիզ հասնելու համար ակցիայի մասնակիցներին ապահովել են տրանսպորտով: Պատրաստվում են ցուցապաստառներ :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930