Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պայքարին միացավ նաեւ ԲՀԿ պատգամավորը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2012 16:22

Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով կազմակերպված այսօրվա  հերթական ակցիային մասնակցեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորներ բազմիցս հայտարարել են, որ գտնում են` պատիժը, որ նշանակվել է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, ակնհայտորեն համարժեք չէ կատարված արարքին: Նաեւ որպես Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, չէի կարող մտահոգությունս չհայտնել եւ չմիանալ այսօր այս ակցիային, որովհետեւ գտնում եմ, որ մարդու իրավունքները Հայաստանում պետք է լինեն գերակա արժեք եւ մարդու իրավունքները միշտ պետք է լինեն պաշտպանված»,- ասաց Է. Վարդանյանը` շեշտելով, որ ինքը մասնակցելու է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր միջոցառումներին` անկախ, թե որ  քաղաքական ուժն է կազմակերպում. «Լինի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ,  թե ՀՀԿ, այսինքն՝ այս դեպքում ինձ համար գերակա արժեքը մարդն է` իր իրավունքներով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930