Օրվա լրահոսը
Քաղաքական առևտրականների կյանքից
Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստեղծված միասնական շտաբը ֆինանսավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որևէ նորմալ երկրում իսկական քաղաքական սկանդալի առարկա կդառնար, իսկ միասնական շտաբի անդամ ուժերը կամ պարզապես չէին իմանա ինչպես արդարանալ հասարակության առաջ, կամ էլ ուղղակի դատի կտային Հմայակ Հովհաննիսյանին իրենց զրպարտելու համար: Չէ՞ որ խոսքը ուղղակի
Եթե ոչ` Լևոնը, ուրեմն` Նիկոլը
«Ցանկացած թեկնածու, ով կհամախմբի ընդդիմադիր դաշտը և իրավիճակը կբերի իշխանափոխության` վարչախմբի հեռացման, մեզ համար ընդունելի է: Եվ իմ կարծիքով` Նիկոլն այդ պարամետրերը բավարարող լավագույն թեկնածուներից մեկն է: Բայց հիմա բարդ է ասել, թե այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը և նույնիսկ ՀԱԿ-ը կգնա՞ն այդպիսի լուծման, առավելևս, որ մեր կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 28-ին որոշում է ընդունել այն
Միասեռականին փնտրեք ձեր ուղեղներում
«Պարադայի» ցուցադրման դեմ բողոքողները հասան նրան, որ այն չի ցուցադրվի Տիկնիկային թատրոնում։ Ոչինչ չունեմ ասելու։ Թող ընդհանրապես չցուցադրվի։ Բայց ինձ պարապ մարդու զբաղմունք են թվում այդպիսի բողոքները։ Ես չգիտեմ, թե ինչու չի կարելի ցուցադրել այդ կինոնկարը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու մեր հիմար սերիալները կարելի են, իսկ այդ կինոնկարը՝ ոչ։ Ինչու իշխանություն զավթել կարելի է,
Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Տեղեկացնում ենք նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Երեւանի «Միկան»՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն
Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց ակումբային 17-րդ առաջնությունը: Վերջին տուրում 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տանելով «Չիգորինի ակումբ» թիմի նկատմամբ՝ Երեւանի «Միկան» 10 միավորով շրջանցեց «Յուգրային» եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Վճռորոշ տուրում հաղթանակ տարան Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին, իսկ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց
Ամերիկահայերն իրենք կորոշեն` ում քվեարկել
«Հայ դատի հանձնախումբը կոչ չի անում ամերիկահայերին՝ ընտրություններին չմասնակցել, պարզապես ասում է, որ հաշվի առնելով մի շարք տվյալներ՝ որոշել է չաջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»,-«Ա1+»-ին ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։ Նա նշեց, որ մինչ քվեարկության օրը Հանձնախմբի այդ կեցվածքը կարող է եւ փոփոխվել, եթե հանկարծ «թեկնածուները իրենց
Պաշտպանը պահանջում է արդարացնել գնդապետին
Իջեւանի զորամասի նախկին հրամանատար,գնդապետ Սերգեյ Կարապետյանի եւ այդ զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի պաշտպան Մամիկոն Թորոսյանը հոկտեմբերի 16-ի նիստում հնչեցրած իր պաշտպանական ճառում դատարանին միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալներին: Նշենք, որ հոկտեմբերի 5-ի նիստում գործով մեղադրող Ներսես Միսակյանը մեղադրական ճառում դատարանից պահանջել է Սերգեյ Կարապետյանին դատապարտել 14, Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: «Իրավունք»
Նվազագույն աշխատավարձը կդառնա 35 000 դրամ
Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու եւ ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին
Hurriyet Daily News. «Թուրքիայում մոտ 100 տղամարդ բռնաբարել է անչափահաս աղջկան»
15-ամյա աղջիկը, որը փախել էր Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանում գտնվող մանկատնից, վերջին երեք ամսվա ընթացքում բռնաբարվել է մոտ 100 տղամարդկանց կողմից: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Աղջիկը, որի անունը նշվում է D.N. հանդիպել է մի կնոջ հետ, որի անունը նշվում է G.Y., որն էլ ստիպել է աղջկան բազմաթիվ տղամարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել 30
«Ժառանգության» խոսնակը` Օսկանյանի մասին
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը փակուղում է, երկիրը չի բավարարում ժողովրդավարության չափանիշներին։ «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը զարմացած է՝ եւ ով է խոսում ժողովրդավարության բացակայության մասին. «Այդ մարդիկ, երբ որ իշխանության էին, նույն այդ խնդիրների առաջացման պատճառ են դարձել»։ Հովսեփ Խուրշուդյանը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին հիշեցնում է մարտի 1-ի դեպքերը՝ ո՞վ էր
ԲՀԿ-ն Հմայակից մտափայլատակումներ ակնկալում է միանգամից
Անդրադառնալով Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բացահայտմանը, թե միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս գումար է հատկացրել՝ «Առավոտ»-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հակադարձեց․ «Դա Հմայակ Հովհաննիսյանի կողմից երկնած հերթական «սենսացիան» է: Հ․Հովհաննիսյանին պարզապես խորհուրդ կտամ այդքան ջանք ու եռանդ չթափել «բացահայտումներ» անելու բարդ ու դժվարին գործում, ինչպես նաեւ՝
Հայաստանում կբացվի «Բասկին Ռոբինս» պաղպաղականոց
«Բասկին-Ռոբինս» ընկերությունը նախատեսում է 2013թ. Հայաստանում պաղպաղականոց բացել: Այս պահին տարվում են բանակցություններ Հայաստանում հարմար գործընկեր գտնելու համար: Գրում է «Էռ Բե» լրատվականը: «Բասկին-Ռոբինս»-ի մասնագետները կարծում են, որ Հայաստանում պաղպաղակի շուկան աճի լավ հեռանակարներ ունի: Հայաստանում բնակչության մեկ շունչը սպառում է մոտ 0,7կգ պաղպաղակ, ինչը զգալի քիչ է Ռուսաստանի (4,8 լիտր) և եվրոպական երկրների (7,6
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը «Պարադա» ֆիլմի ցուցադրության ձախողման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում լրջորեն վտանգված է ազատ արտահայտման իրավունքը, որի ապացույցն են հանդիսանում՝ «Պարադա» ֆիլմի ցուցադրման ձախողումը 2012 թ. հոկտեմբերի 17-ին Երևանում, ապրիլին՝ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ձախողումը Գյումրիում և Վանաձորում, և մայիսին՝ DIY ակումբի հրկիզումը Երևանում: Նմանատիպ դեպքերը որպես կանոն իրավապահ մարմինների կողմից չեն արժանանում համարժեք արձագանքի, թե՛ կանխարգելման, թե՛ խախտումներն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու տեսակետից: Վերջին
Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարին
Աշխատանքային այցով Բուխարեստում (Ռումինիա) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին և հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում Հարգելի՛ պարոն Մարտենս, Հարգելի՛ գործընկերներ, Ինն ամիս առաջ Մարսելում ԵԺԿ նախորդ համաժողովը ողջունեց հայաստանյան երեք կուսակցությունների մուտքը ԵԺԿ մեծ ընտանիք: Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և
Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ զուրկ չէ կրքերից, ՄԻՊ-ը նրան սատարում է
Այս օրերին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին անընդհատ կանչում են հարցաքննության՝ իր դեմ հարուցված 3 քրեական գործերի հետ կապված: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե գործերը շահելու շանսեր կա՞ն` Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանից նամակ է ստացել. «ՄԻՊ-ից ստացա որոշում այն մասին, որ կառավարությունը իրավունք չուներ ընդհանուր օգտագործման տարածքները սեփականացնել Սենիկ Ջուլհակյանին («Հայհիդրոնախագիծ»
V1. «Հայ տղամարդու առաջացրած խանդը դարձել է սպանության պատճառ»
V1 լրատվականը գրում է, որ Վոլգոգրադի բնակիչ 45-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «սպանության» հոդվածով: Ենթադրվում է, որ նա կնոջը դանահակահարել է, քանի որ խանդել է իր կնոջը` նրա հայ ընկերոջ նկատմաբ: Իրավապահ մարմիններից լրատվականին հայտնել են, որ տղամարդը՝ Պավել Աբրամովը, ապրում էր իր 50-ամյա կնոջ հետ Բոգդանով փողոցում գտնվող բնակարանում: Բացի նրանցից բնակարանում
Սիրեկանյանը ճաշարանի հաճախորդներին սիրեկաններ է դարձրել
Հոկտեմբերի 18-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցի վագոն-տնակում բնակվող, 1958 թ. ծնված Սարգյուլ Սիրեկանյանի գործով դատավարությունը: Սիրեկանյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Իջեւան քաղաքի Չռչռ տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների՝ այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ
ՌԴ դեսպանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին
ՀՀ-ում ՌԴ դեսպանի չմասնակցելը՝ «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135 ամյակին նվիրված միջոցառումներին, հայաստանյան մամուլում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Քիչ առաջ այդ առիթով ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին քարտուղարը պաշտոնական պարզաբանում է փոխանցել ԲՀԿ առաջնորդին: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց նաեւ, որ դեսպանության մամուլի ներկայացուցիչը գնացել է այն թերթի խմբագրություն, որը «թյուր տեղեկություններ» էր հրապարակել
Գևորգ Ալեքյան. «Դաշնակցությունը նշանակովի պատգամավորի դեմ չի պայքարի »
Այսօր Aravot.am -ը ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են մտափոխվել, ինչո՞ւ այլևս չեն ուզում պատգամավորի թեկնածու առաջադրել թիվ 35 ընտրատարածքում, համապատասխան կադրեր չունե՞ն, թե՞ ինչ-որ բան կաշկանդում է: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի` քաղաքապետ ընտրվելուց հետո Գյումրու գարեջրի գործարանի տարածքն ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքը մնաց առանց պատգամավորի,
Հնդիկ Ռամջիտ Ռագհավը 96 տարեկանում երկրորդ զավակն է ունեցել
Հնդիկ տղամարդը դարձել է աշխարհի ամենատարեց հայրը`նա 96 տարեկանում երեխա է ունեցել: Ռամջիտ Ռագհավն ու նրա 54-ամյա կինը՝ Շակունտալան, իրենց առաջնեկին լույս աշխարհ էին բերել դեռևս 2 տարի առաջ ու որոշել, որ դա կլինի իրենց առաջին ու վերջին երեխան, սակայն 2 տարի անց ծերունի հայրը կրկին զգացել է հայր դառնալու բերկրանքը: «Թեպետ արդեն 96 տարեկան
ՀՀԿ պատգամավոր.«Բոլորը ագռավի նման կռռում են, որ Օսկանյանի գործը վատ լինի»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը նախագահի ոչ մի թեկնածուից վախենալու բան չունի: «Որովհետեւ գործող նախագահը ալտերնատիվ չունի, պետք է ալտերնատիվ լինի, որ ինչ-որ մեկից վախենանք: Կարող է մեկը Սերժ Սարգսյանին չսիրի կամ տարաձայնություններ ունենա, բայց նախագահի այնպիսի թեկնածու, ինչպիսին գործող նախագահն է, ոչ մի մարդ չի կարող իր խղճին դեմ
Սիրո խոստովանության տարբերակներ. Ներկայացնում են աղջիկները
Աղջիկները ձգտում են լինել սիրված, նրանք միշտ անակնկալների են սպասում: Հարցին, թե ինչպես կցանկանան որ տղան իրենց սիրո խոստովանություն անի, հավանաբար բոլորը խենթության հասնող քայլեր կասեն: Այդ թեմայով մենք հարցում անկցկացրինք մոտ 30 աղջիկների շրջանում: «Կուզեմ մեր դռան դիմաց մոմերով գեղեցիկ սիրտ պատկերի և բակը ամբողջովին ծածկի ծաղիներով:Եթե այդպիսի բան անգամ չհավանածս տղան անի, գուցե
Անկախ նրանից` «Արմավիա»-ն նոր բաժնետեր կունենա, թե ոչ` «Զվարթնոց»-ն իր պարտքերն է ուզում
Aravot.amի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն ասաց, որ որեւէ տեղեկություն չունի, թե ով է «Արմավիա»-ի պոտենցիալ բաժնետերը եւ միայն տեղյակ է, որ ազգային ավիափոխադրող «Արմավիան» օդանավակայանին ունեցած պարտքը չի մարում 2 տնտեսվարողների` օդանավակայանի ու «Արմավիա»-ի միջեւ կնքած համաձայնագրով սահմանված ժամանակացույցով: Ներկայիս դրությամբ, ավիափոխադրողի պարտքը կազմում է 3 միլիոն 360 հազար դոլար: Սակայն,
Նոր մասնագիտություն՝ «անշարժ գործակալ»
Անշարժ գույքի գործակալությունները շատ են: Սակայն շուկայում հայտնվել է մեկը, ով կարող է «վայիս լինել նրանց հացին» 😀 . մի պահ նայեք նկարին եւ կհասկանաք: Նրա բոլորից տարբերվող հատկանիշը՝ իր անշարժությունն է J: Արամ Արարատյան
Բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ «Parada»-ի արգելման մասին. հատուկ են անում, որ Հայաստանին բրթեն դեպի Ռուսաստան
Բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սեռական փոքրամասնությունների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրության՝ հերթական անգամ չեղյալ հայտարարվելու մասին, ասաց, որ դա հատուկ է արվում, ու իր տպավորությամբ միտում կա Հայաստանը բռի, անտաշ եւ մասնավորապես պրոռուսական ներկայացնելու: «Ես իրենց (նախաձեռնության հեղինակ ԵՄ պատվիրակությանն ու Գերմանական դեսպանությանը) 1000 անգամ բացատրել եմ, որ դրանք ոչ թե
Աղբ և ավերակներ` քաղաքի սրտում
Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում են գտնվում այս կիսադատարկ աղբամանները` կողքին կուտակված աղբով և ավերակներով: Տեսարանն ինձ՝ սովորական անցորդիս, ով հաճախ է այս տարածքով անցնում և ամեն անգամ զարմանում, թե ինչպես շքեղ նորակառույցներից մի քանի մետր հեռավորության վրա կարող է տիրել նման վիճակ, անտարբեր չթողեց: Երբ ցանկանում էի նկարել այն, մոտակայքում կանգնած մի մարդ ասաց.
Հրանուշ Հակոբյան. «Սփյուռքում չունենք հայագետ մասնագետների պատրաստման հնարավորություն»
Այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի նիստը: Օրակարգում էր «Սփյուռք» ամառային դպրոցի 2012թ. արդյունքների ամփոփումը եւ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների եւ դրանց կարգավորման մասին: ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի խոսքով ամառային դպրոցի ծրագիրը կառավարությունը ընդունեց եւ հաստատեց, որպես գերակա ուղղություն 2012թ.-ի համար. «Աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության
«Դեռ չիրականացած երազանքները շատ են». Ավետ Բարսեղյան
Բազում հոգեբանների, փիլիսոփաների և մտավորականների խորին համոզմամբ, «սիրված լինելու համար, նախ և առաջ պետք է ինքդ քեզ սիրես»: Գուցե այդ ասույթի ճշմարտությամբ էլ պայմանավորված է «Առաջին ծրագիր», «Թեժ տասնյակ» «Կռունկ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «Հայ սուպերսթար», «Խելք խելքի», «Առավոտը Շանթում», «Բարի լույս, հայեր», «Բարի գիշեր, հայեր», «Դուդուկի նվիրյալները», «Ուլտրամութ» և այլ հաղորդումների վարող, հայ
«Եթե պատվիրատուն տեղյակ էր, որ փուչիկները լցված են մեթանով, ի՞նչու պետք է միայն պատվեր կատարողը պատժվի». իրավապաշտպան
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Փուչիկների» գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման դատապարտելը, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, անխուսափելի էր: Ըստ նրա՝ անկախ այն բանից պատվիրատուն գիտեր այն մասին, թե փուչիկնեչը լիցքավորված են մեթան գազով, թե ոչ, միեւնույն է լիցքավորողը պետք է պատժվեր: «Բայց այստեղ խնդիրը այլ է, եթե պատվիրատուն նույնպես տեղյակ
«Ժառանգության» մասնակցությունը ԵԺԿ բուխարեստյան համաժողովին
17 հոկտեմբերի, 2012թ., Բուխարեստ: «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 16-ին Բուխարեստում մասնակցեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովին: ԵԺԿ միջոցառումների շրջանակներում Փոստանջյանը եւ Սաֆարյանը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած անդամ-կուսակցությունների պատվիրակների, ԵԺԿ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներ են կայացել, մասնավորապես, ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի, փոխնախագահ


















































