Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր.«Բոլորը ագռավի նման կռռում են, որ Օսկանյանի գործը վատ լինի»

Հոկտեմբեր 17,2012 18:25

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը  նախագահի ոչ մի թեկնածուից վախենալու բան չունի: «Որովհետեւ  գործող նախագահը ալտերնատիվ  չունի, պետք է ալտերնատիվ լինի, որ ինչ-որ մեկից վախենանք: Կարող է մեկը Սերժ Սարգսյանին չսիրի  կամ տարաձայնություններ ունենա, բայց նախագահի այնպիսի թեկնածու, ինչպիսին գործող նախագահն է, ոչ մի մարդ չի կարող իր խղճին դեմ գնալ եւ ինչ-որ մեկի հետ համեմատի»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Հարցին, թե նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի դեմ սկսված քրեական գործը կկասեցվի՞, եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են  գործող նախագահին, պարոն Հարությունյանն ասաց.«Բոլորը ագռավի պես կռռում են , որ Օսկանյանի գործը պիտի վատ լինի, եթե պաշտպանի, լավ կլինի: Ես էլ կարծում եմ՝ կարող է չպաշտպանի, բայց լավ լինի, կարող է պաշտպանի ու վատ լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031