Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը միայն հաղթանակներ է տարել

Պրահայում շարունակվող շախմատի 8-18 տարեկան պատանիների ու աղջիկների Եվրոպայի առաջնության 12 տարեկան տղաների պայքարում հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն անցկացված վեց տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեդալների համար պայքարում են նաեւ 5,0-ական միավոր վաստակած եւ երրորդ տեղերում ընթացող Մանուել Պետրոսյանը (14 տարեկաններ), միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը

Վարդան Արամյանի հորեղբոր տղան եզակի բացառություն է

Արդյոք ֆինանսների երիտասարդ փոխնախարար Վարդան Արամյանի հայտարարությունը, թե իր հորեղբոր տղայի աշխատավարձը 180 հազար դրամից դարձրել են 280 հազար, բավարա՞ր Է, որ հավատանք, թե երկիրը «թույն» տնտեսական աճ Է ապրել։ Նաեւ աճել են բնակչության եկամուտները, բարելավվել Է կյանքը։ Երկրի տնտեսական վերելքի մասին ասուլիս տվող փոխնախարարը եւ նրան ասուլիսի ուղարկած շեֆերը հավանաբար մոռանում են, որ մենք

Հայտնաբերվել է ականանման առարկա

Օգոստոսի 22-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի մարզադաշտի մոտակայքում ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատակիցներն ականանման առարկա են հայտնաբերել: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը։ Ահազանգի մասին տեղյակ են պահվել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի և ԱԱԾ օպերատիվ հերթապահները:    Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը երկաթյա խողովակի կտոր է:  «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Գյումրու ավագանու նիստերին կհրավիրվի նաև սրբազանը

Գյումրու մտավորականներից կազմված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի  անդամները, որոնք թիմով իրենց թեկնածությունն են  առաջադրել ավագանու անդամ դառնալու համար,  այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում   ներկայացրին  այս քաղաքի  զարգացման իրենց ծրագիրը: Գյումրուն առնչվող բազմաթիվ տխուր փաստեր հրապարկելուց, քաղաքապետարանի ու ավագանու աշխատանքը քննադատելուց զատ, թեկնածուները պատասխանեցին նաև դահլիճում նստածների հարցերին: Շիրակի հոգևոր թեմի սոցիալ -կրթական կենտրոնի աշխատակիցներից

Սիրիահայերն անձնագիր կստանան Սիրիայում, իսկ վիզա` Հայաստանի սահմանին

Այսօր, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև սիրիահայեր: Օրակարգում դրված էին հրատապ խնդիրներ` կապված կեցության, կրթության, առողջապահության, փաստաթղթերի ձեւակերպումների եւ այլ հարցերի հետ: Բացման խոսքով հանդես եկած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նախարարությունում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը համակարգում է սիրիահայերի կետ կապված խնդիրները: «Օրական 10-15 սիրիահայ է

Իրավաբան. «Վճռաբեկը, Սահմանադրական դատարանի դիրքորոշման վրա հիմնվելով, կայացրել է մի խայտառակ որոշում»

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ քննարկում այն մասին, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխամում դատական մատչելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման հետ: Մոտ 3 եւ ավելի ժամ տեւած քննարկման ընթացքում իրավաբան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով հ/կ-ների դերին Թեղուտի շահերի պաշտպանության գործում, ասաց. «Մենք

Հայաստանում դադարեցվել են որոշ դեղամիջոցների լիցենզավորումն ու շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի օգոստոսի 22-ի հրամանով դադարեցվել  է «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» 94015 խմբաքանակի դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, դադարեցվել է նաև «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Յոդոմարին 100 դեղահատեր N100» և «Կուրանտիլ N25, 25մգ

Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 318 համայնքներում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 24-ի ժամը 18-ն է: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը` սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի

31-ամյա աղջիկն` ընդդեմ 21 տարվա գյուղապետ հոր

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջևանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրված գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Օհանյանը և նրա դուստրը` նույնպես ՀՀԿ անդամ 31-ամյա Լիանա Օհանյանը: Վերջինս զբաղվում է գործարարությամբ, մարզի տարածաշրջաններում դասավանդում  է  տոնական սեղանների ձեւավորման հմտություններ: Ռաֆիկ Օհանյանը 1991թ.-ից ղեկավարում է Աճարկուտ համայնքը, նա այժմ համայնքի ղեկավարի

Սննդամթերքի անվտանգությանն առնչվող տարեկան ստուգումներ չիրականացնելու համար ստացել է զգալի չափերով գումարներ

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվում է քրեական գործ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Նունե Ղարաբեկյանի դեմ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը: Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը,

Հմայակ Հովհաննիսյան. «Լավ, ասեմ իրականությունը` Ծառուկյանն ինձ 5 տարի խնդրել-աղաչել է, որ ես 5-րդ համարը լինեմ»

«Իշխող ուժը «կառուցողական այլընտրանքի» բիլակների գործադրմամբ ինձ պարտադրեց հրաժարվել պատգամավորական մանդատից, ինչի համար անձամբ ես չեմ ափսոսում, քանզի ստիպված չեմ մականունավորների ժողովներին մասնակցել»,- 1-in.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանն այսպես էր ներկայացրել իր` պատգամավորական մանդատից հրաժարվելու դրդապատճառները: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի` «բիլակների գործադրում» ասելով` ծեծե՞լ են Ձեզ, ինչպե՞ս են

Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները Դամասկոսում

Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները երկրի մայրաքաղաք Դամասկոսում, որոնց պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ: Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, զոհեր են եղել քաղաքի Քֆար Սուսեհ, Դերայա և հարավային այլ շրջաններում, որտեղ գործում են կառավարության դեմ հանդես եկող ապստամբները: Լիբանանի հարավում, ըստ բժշկական աղբյուրների, առնվազն յոթ մարդ է

Մակեյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին. «Հատկապես մեծ քաղաքներում ով շատ փող բաժանի, վարչական լծակները ում սպասարկեն, նա էլ կանցնի»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը խորհրդարանական ընտրություններին գնահատականներ տալու ժամանակ «168 ժամ»-ին ասել էր. «Բարգավաճն» իմ աչքի առաջ` իմ ընտրատարածքում, ավելի շատ փող է բաժանել, քան Հանրապետականն ու «Օրինաց երկիրը»: Ի՞նչ տարբերություն, եթե «Բարգավաճ Հայաստանն» ու Հանրապետական կուսակցությունը տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի»: Aravot.am-ը Պ. Մակեյանից հետաքրքրվեց՝ ՏԻՄ ընտրությունների արդեն սկսված քարոզարշավի առիթով

Կառավարության պատասխանը ԱԺ պատգամավորներին «Հարսնաքարի» գործով (ամբողջական տեքստ)

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Ռուբեն Հակոբյանի եւ Արամ Մանուկյանի համատեղ հարցաշարին տրված պատասխանը որը ստորագրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մուրադյանը: «Հարգարժան պատգամավորներ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Ձեր N-Ն-ՄԱԳ-001 գրությամբ ներկայացված հարցերի` հայտնում ենք, որ. 1. Դեպքը

Մարսագնացը պատրաստ է շրջագայության

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային վարչության` ՆԱՍԱ-ի «Curiosity» մարսագնացը պատրաստ է Մարսում առաջին իր շրջագայության: ՆԱՍԱ-ի համաձայն, մարդատար մեքենայի չափեր ունեցող սարքին չորեքշաբթի օրը երեք մետր առաջ անցնելու հրաման կտրվի, որից հետո այն շրջապտույտ կկատարի՝ վերադառնալով վայրէջքի վայր: Նախապատրաստվելով մարսագնացի շրջագայությանը՝ ՆԱՍԱ-ն փորձարկել է սարքի վեց անիվներից չորսը: Օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային վարչությունը

Հրանտ Բագրատյանը Արամ Գասպարիչին առաջարկում է ներողություն խնդրել, նա էլ հերքում է

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանին հորդորել էր կոնկրետ ներկայացնել, թե ինքը ժամանակին ո՞ր վարկն է մսխել եւ ինչպես: Հիշեցնենք, որ ՀԴԿ նախագահը հայտարարել էր. «Բագրատյանը, որ այսօր բլբուլ է կտրել, ներկայացնում է, թե ոնց է պետք անել, իր օրոք, մենակ իր կառավարման օրոք ահռելի մեծ քանակությամբ վարկեր են վերցվել՝

Kiss-ը աջակցություն է հայտնել Pussy Riot-ին

Ամերիկյան լեգենդար Kiss ռոք խմբի անդամները իրենց աջակցությունն են հայտնել ազատազրկման դատապարտված ռուսական Pussy Riot-ի անդամներին: Խմբի բաս կիթառահար Ջին Սիմոնսը «Ֆրանս պրես»-ին ասել է, թե Pussy Riot-ը «լավ խումբ չէ», բայց կանայք իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտելու: «Շատ վատ է, որ քաղաքականությունը կանգնում է ռոք խմբերի ճանապարհին», – ասել է նա: Խմբի երգիչ Փոլ

Թորոսցիները ձայն կտան նրան, ով գյուղի ջահելներին կփրկի «խոպանից»

Աշոցքի շրջանի 267 ընտրող ունեցող Թորոս գյուղում ընտրապայքարի են դուրս եկել երկու ՀՀԿ-ականներ`գործող գյուղապետ Արմեն Սարգսյանն ու նախկին գյուղապետի որդին` դարձյալ ՀՀԿ-ական Արեստակ Մաթևոսյանը, ով գյուղացիների ասելով, խոպանչի է: Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ տեսակ ընտրություններ են սպասվում ձեր գյուղում, լուրջ մրցակից համարո՞ւմ եք նախկին գյուղապետի`Վարդգես Մաթևոսյանի որդուն, Արմեն Սարգսյանը գեղջկական անկեղծությամբ զարմացավ. «Դուք

Դոլարի փոխարժեքն իջել է

Օգոստոսի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ: NASDAQ OMX Armenia

Կապանի հ/կ-ներին պարզաբանումներ ստանալ չի հաջողվել ԶՊՄԿ-ից

Օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  (ԶՊՄԿ) պոչատարի վթարի հետեւանքով արտադրաջրերը Կապանի Ողջի գետ լցվելուց 2 օր անց դեռեւս կոնցետրատի հետքերը տեղ-տեղ երեւում են գետում: Գետի հարեւանությամբ ապրող բազմաբնակարան շենքերի բնակիչներն ասում են, որ այդ օրերին իրենց մոտ սուր գլխացավ է զգացվել, ինչը տարբերվում էր սովորաբար իրենց մոտ լինող գլխացավերից: Իսկ դեպքի հաջորդ օրն իսկ բնակիչները

Խաչիկ Ասրյանն ընդունեց Հայաստանի պարալիմպիկ մարզիկներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն այսօր ընդունեց օգոստողի 24-ին Լոնդոնի պարալիմպիկ խաղեր մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը: Փոխնախարարը իր եւ ամբողջ նախարարության անունից ծանրորդ Գրետա Վարդանյանին եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանին մաղթեց հաջող մրցելույթներ պարալիմպիկ խաղերում. «Ձեզ մաղթում եմ կանաչ ճանապարհ եւ հաջող մասնակցություն: Բայց անկախ արդյունքներից, իմացեք, որ հայրենիքը սպասում է ձեր վերադարձին»,

Սիրիահայերի հետ արեւելահայերենի 3 ուսուցիչ է աշխատում

«Սիրիայից վերադարձած մեր հայրենակիցների համար Շահումյանի անվան  թիվ 1 դպրոցում կազմակերպում ենք Հայաստանի հետ ինտեգրման աշխատանքներ. ասել կուզեմ, որ լեզվական խնդիրների լուծումը, այսինքն արեւմտահայերենով խոսող այս բնակչության ինտեգրումը արեւելահայերենին, իրականացվում է մեր կողմից: Ստեղծվել են տարբեր տարիքային խմբեր, դրանք ե՛ւ աշակերտներ են, ե՛ւ հասուն մարդիկ,  ովքեր ցանկություն են հայտնել ավելի հիմնավոր ուսումնասիրել արեւելահայերենը»,-այսօր  լրագրողներին հայտնեց

Հյուրընկալվեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսին

Օգոստոսի 29-ին Լոնդոնում մեկնարկող պարալիմպիկ խաղեր մեկնող Հայաստանցի մարզուհիներ, ծանորդ Գրետա Վարդանյանին, լողորդ Մարգարիտա Հովակիմյանին նրանց մարզիչներին եւ «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ, Հակաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին մրցավայր մեկնելուց առաջ ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Դեսպանը ալ վարդեր մատուցեց մարզուհիներին, ջերմորեն ողջունեց Հայաստանի պատվիրակությանը եւ մաղթեց հաջող մասնակցություն 14-րդ պարալիմպիկ խաղերում: Հայաստանի

Տրիպոլիում ընթացող մարտերը անհանգստացնում են հայերին

Սիրիական հակամարտությունից անմասն չմնաց հարեւան Լիբանանը, որտեղ արդեն երեք օր է թեժ մարտեր են ընթանում Ասադի եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը երեքշաբթի ուշ երեկոյան զրուցել է Լիբանանի Տրիպոլի քաղաքի միակ հայկական եկեղեցու` Սուրբ Հոգեգալուստի սպասավոր հայր Ռուբեն Միսիսյանի հետ: Զրույցի պահին հեռվից ռումբերի սվոցների ու պայթյունների ձայներ էին լսվում: Տրիպոլոիում մոտավորապես 200 հայ

Դպրոցներին տրվել են խոտհնձիչներ, իսկ 1-4-րդ դասարանցիներին՝ անվճար դասագրքեր

Երեւան քաղաքի բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն կանաչ տարածքներ, քաղաքապետարանը բաժանել է խոտհնձիչներ, ծաղիկներ ու ծառեր: Ինչպես այսօրվա ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, այս օրերին կատարվում են դպրոցների տարածքների բարեկարգման, սանմաքրման, կանաչապատման աշխատանքներ: Նրա խոսքով, սկսվել է նաեւ դասագրքերի ստացման եւ բաշխման գործընթացը. առաջինից չորրորդ դասարանի բոլոր երեխաները կապահովվեն անվճար դասագրքերով,

Նկարիչների միությունը «խաղից դուրս» վիճակում է

Պատճառն, ըստ նկարիչ Արմեն Աթանյանի,  կառույցի՝ միավորում դառնալն է «Առավոտը»ժամանակին անդրադարձել էր ստեղծագործական միությունների խնդրին՝ շեշտադրելով, որ դրանք չեն կարող հավասարեցվել այլ հ/կ-ների հետ։ ՀՀ-ում գործում է 8 ստեղծագործական միություն՝ գրողների, նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների միություններ եւ այլն։ Անզեն աչքով էլ երեւում է, որ անհրաժեշտ է այդ 8-ին տալ այլ կարգավիճակ, ինչը պետք է իր լուծումը

Ֆինանսների փոխնախարարի հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացրել են 100.000 դրամով. տնտեսությունն աճում է

Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը: Նրա խոսքերով` «7.7 % տնտեսության ակտիվության ցուցանիշ ունենք: Խնդրում եմ դա չշփոթել տնտեսական աճի հետ: Կարեւոր ճյուղերում աճ ենք ունեցել. արդյունաբերությունն աճել է 13.4%-ով, ընդ որում, հաշվի առնելով, որ այդ ճյուղերում աճ ենք ունեցել ճգնաժամից հետո, կտեսնեք, որ կա որակական փոփոխություն:

Ամռան տապին 1-3 լիտր հեղուկ խմելը պարտադիր է

Ամառային թեժ եղանակին օրգանիզմին անհրաժեշտ սննդակարգի մասին խոսելիս, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը խորհուրդ տվեց շատ հեղուկ օգտագործել, բայց ոչ թե քաղցր հյութերի կամ գազավորված ըմպելիքների տեսքով, այլ` ջրի: Սակայն, մասնագետի ներկայացմամբ, դա չի վերաբերում այտուցների հակում ունեցող մարդկանց, որոնք իրենց ամառային սննդակարգը պետք է բժշկի հետ քննարկեն: Ըստ  Բամինե Բաղրամյանի, առողջական խնդիրներ չունեցող մարդը ամռանն օրական

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից ամենաաղքատը գլենդելաբնակ Սպարտակ Պավլովի՞չն է

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր հարազատ քաղաքում  նույնիսկ մի տնակ չունի Չնայած թեկնածուների՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը երբեմն ոչ ճշգրիտ պատկերն են արտահայտում նրանց իրական ունեցվածքի ու դրամական միջոցների մասին, այդուհանդերձ, ընթերցելով Գյումրու քաղաքապետի 4 թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը՝ տպավորություն ենք ստանում, որ ամենահարուստը ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, ամենաաղքատը` Լենինականի Շիրակի շրջկոմի առաջին քարտուղար Սպարտակ Պետրոսյանը,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031