Օրվա լրահոսը
«Արարատ գրուպ»-ը պահանջում է դադարեցնել ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, կսկսվի «Արարատ գրուպ» ՍՊԸ-ն ընդդեմ «Սիլ հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի հայցադիմումի գործով դատաքննությունը: Հայցվորը պահանջում է «դադարեցնել ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը և ոչնչացնել ապօրինի օգտագործվող ապրանքային նշաններով մակնշված ապրանքի ողջ ծավալը»: «Փաստինֆո»
ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը կմեկնարկի դեկտեմբերի 25-ից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 15.00-ին գումարվելիք արտահերթ նիստում կհաստատի Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ժամանակացույցը կազմվում է Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների հիման վրա: Ըստ այդմ, մասնավորապես, Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ
Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մայնցում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես
Շարունակվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Դեկտեմբերի 7-ին Տիգրան Սարգսյանն այցելեց Մայնց քաղաք, որտեղ` Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ կայացավ հանդիպում: Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետը քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվել է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: ՊԲ Լրատվության
Դատաքննություն փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ընդդեմ Փաստաբանների պալատի Խորհրդի գործով
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին կանցկացվի դատաքննություն փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի հայցադիմումի գործով: Փաստաբանը վիճարկում է ՀՀ Փաստաբանների պալատի Խորհրդի 17.01.2012թ. նիստի որոշումը և պահանջում անվավեր ճանաչել այն: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Կ.Գրիգորյանը, որոշմամբ Փաստաբանների պալատի Խորհուրդն իրեն կարգապահական տույժի է ենթարկել՝ Կ.Գրիգորյանի վստահորդի
Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել
Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր: Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում և ծանոթ են արդեն իսկ մեկնարկած և գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի: Օրաքլ
Մարդկային կորստի ցավը. հրադադար
«Կյանքում շատ էր շտապում» Արշակ Ներսիսյանը, կես տարի չկար, ինչ ամուսնացել էր: Աղջկան փախցրել էր: Արշակի մայրը՝ Սվետլանան, ասում է, թե տղան վախենում էր, որ սիրած աղջկան իրենից շուտ ուրիշը կտաներ. «2011-ի դեկտեմբերի 8-ին զանգեց հարեւանի տուն, թե գնացեք մամայիս, պապայիս ասեք, որ աղջիկ եմ փախցրել, թող գնան Ներքին Կարմիր: Վեր կացանք, գնացինք, բայց
Եղեռնի մասին՝ լույսի ակնկալիքով
Լույս է տեսել Շողիկ Թովմասյանի «Լուսահամ աղոթք կամ խնկարկում» պոեմը: Սա պոեմ գրելու՝ հեղինակի առաջին գրական փորձն է: Նվիրված է Եղեռնի 96-րդ տարելիցին: Պոեմը հագեցած է հուզական պատառիկներով, վշտի ու ափսոսանքի խորունկ ընդհանրացումներով, որոնք սարսռազդու են: «Լուսահամ աղոթք կամ խնկարկում»-ը, սակայն, լավատեսական ավարտ ունի՝ «Եղիցի լույս»: Կլինի լույս, քանի դեռ հիշում ենք անցյալը եւ պահանջում
Ամուսնալուծություններում առկա է սկեսուրների գործոնը
Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանն ուսումնասիրություն է իրականացրել ամուսնությունների ու ամուսնալուծությունների թեմայով: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամուսնալուծություններում երբեմն առկա է սկեսուրների գործոնը: Ամուսնալուծությունների քանի՞ տոկոսն է սկեսուրների մեղքով լինում հարցին, Քալաշյանի ասելով, հարցվողների այն մասը, որ ընտրել է «սկեսուրները առհասարակ կապ չունեն զույգերի որոշումների հետ» տարբերակը, գրեթե հավասար է «մինչեւ 30% դեպքերում» տարբերակը ընտրած անհատների
Համարձակ սեռանկարագրությունն ընդդեմ կեղծ ամոթխածության
Կամ՝ «Արգելված գրքեր» մատենաշարի շնորհանդեսը Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում տեղի ունեցավ «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» եւ այդ մատենաշարով լուս տեսած առաջին գրքի՝ ամերիկացի մեծանուն գրող Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը» սկանդալային վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը: «Առավոտի» խնդրանքին՝ սեղմ ներկայացնել գիրքը, թարգմանության հեղինակ Զավեն Բոյաջյանը հայտնեց. «Ժամանակակից գրականության անկյունաքարերից մեկը հռչակված այս
Բյուրականը կմեկտեղի աստղագիտության հզորներին
Չնայած ենթակառուցվածքների առումով խղճալի վիճակում է 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում կկայանա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հերթական գիտաժողովը: Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ամեն տարի մի քանի նման գիտաժողով է անցկացվում եւ դրանք ամենահեղինակավոր միջոցառումներն են աստղագիտության աշխարհում: «Միջազգային աստղագիտական միությունն է որոշում, թե գիտաժողովը որ
Երեւան-Երասխավան գնացքի տոմսը մոտ կրկնակի թանկացել է
«Ես՝ որպես ուսանող, չեմ կարող օրական 1200 դրամ վճարել գնացքով գնալ-գալու համար, իսկ իմ նմանները այս գնացքում շատ-շատ են: Մարզի ուսանող եմ, օրական ինչքան գումար էլ անհրաժեշտ է այլ ծախսեր հոգալու համար: Նախկինում ուսանողական զեղչեր կային գնացքից օգտվելու համար, դա վերացրին հերիք չի, հիմա ուղեվարձը կրկնապատկել են»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի դժգոհություն հայտնեց 22-ամյա Արթուր
Կարգավիճակից զրկել են՝ տեղյակ չի եղել
Հերթական հուսախաբությունը տեղի ունեցավ նաեւ Արտակ Մարդյանի հետ՝ մերժվեց նրա հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ): ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ դռնբաց դատական նիստում քննվեց վարչական գործն ըստ հայցի Արտակ Իգորի Մարդյանի՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 20.01. 2012թ. թիվ Մ-149/12-Փ որոշումն անվավեր ճանաչելու եւ որպես
Students Voice միջբուհական մրցույթի հաղթողը անվճար երգ ձայնագրելու հնարավորություն կստանա
«Այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Students Voice միջբուհական մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը»,- «Արմատ» ակումբում հայտնեց Սլավոնական համալսարանի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը: Նա նշեց, որ մրթույցի առաջին փուլը մեկնարկել է ուսանողության միջազգային օրը. «Մասնակցել են Լեզվաբանական համալսարանից, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից, Ագրարային համալսարանից, Պոլիտեխնիկից եւ Սլավոնական համալսարանից երեքական ուսանողներ: Առաջին փուլում պրոֆեսիոնալ
«Սեռակրթությունը զրույց չէ սեքսի մասին». Վրեժ Շահրամանյան
«Դեռահասության տարիքը ճգնաժամային տարիք է, երեխաները հոգեբանական եւ սեռական առումով գտնվում են դեպրեսիոն վիճակում: Փոխվում է մարդու ներաշխարհը, անցում է կատարվում ավելի հասուն շրջանի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինչպիսի խնդիրների են բախվում դեռահասները անցումային տարիքում թեմայի շուրջ նշեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա պնդմամբ դեռահասների մոտ ագրեսիվ, ոչ ադեկվատ վարքագիծ է նկատվում. «Ուզում ենք լինել սեռակրթված,
«Վաղարշ եւ որդիները», «Արայը» եւ «Սթարը» տուգանվել են
Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը Հայաստանով մեկ շարունակ ստուգումներ է սկսել, նաեւ՝ «Երեւան սիթիում»: Այսօր շատ քիչ առեւտրի կետերում հայ սպառողը կարող է ապրանք ձեռք բերել եւ վստահ լինել, որ ձեռք բերած ապրանքը համապատասխանում է որակի չափանիշներին, իսկ անսարքության դեպքում հանգիստ ու առանց խոչընդոտների կարող է վերադարձնել այն: Իրականում 100 հազարավոր ապրանքներ կան, որոնք
«Կհայտարարեն՝ մեր կարծիքը կհայտնենք»
«ԱԺ կանոնակարգի համաձայն՝ իրենց ընդդիմություն հռչակած ուժերը, որոնք նաեւ կեցվածքով ու պահվածքով են ընդդիմադիր, եթե համախմբվել են ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերի շուրջ, իրենք պետք է համատեղ որոշեն, թե ո՞վ է լինելու միասնական թեկնածուն: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է առաջադրման մասին, ՀԱԿ-ը ոչինչ չի ասել, ՀՅԴ-ն ասել է, որ եթե այդ խնդիրները կիսեն, իրենք պատրաստ են
Միջնորդները պետք է համարձակություն ունենան նոր մոտեցումներ առաջարկելու
Ըստ Մասիս Մայիլյանի՝ ՀՀ-ի մասով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը մեկնաբանելու փոխարեն՝ Ադրբեջանը լավ կլիներ կատարեր այդ բանաձեւերի առջեւ իր ստանձնած պարտավորությունները: Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը հանդես
Խորհուրդ՝ ՀՀԿ-ից ԲՀԿ-ին
«Միգուցե պաշտոնական ներկայացնե՞ն, թե էնտեղ ինչ է եղել» «Եթե դա խուճապ ենք համարում, կարելի է ասել՝ խուճապի մեջ է, որովհետեւ հայ իրականության մեջ նոր դրսեւորումներ են նկատվում: Ինչ-որ հայտարարություններ են արվում նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու մասին ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս: Տեսակը կորցնելու առումով, իհարկե, խուճապի մեջ ենք: Մենք, որպես ազգային պահպանողական, խուճապի մեջ
Անփորձ ձեռքով
Շատ վաղուց՝ 92-94 թվականներին ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի եւ մասնակցում էի մի շարք պաշտոնական հանդիպումների: Ուզում եմ ընթերցողների եւ իմ երիտասարդ գործընկերների հետ կիսել իմ համեստ փորձը: Եվրոպացի, ամերիկացի, ռուս, իրանցի պաշտոնյաները, ծանրակշիռ քաղաքական գործիչները այլ երկրների իրենց գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ղեկավարվում են որոշակի էթիկետով, անկախ նրանից՝ այդ երկիրը մեծ է, թե
ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնահարցերը
Մեկը մյուսին են հաջորդում ՀՀ կառավարության որոշումները, որոնց համաձայն սիրիահայերի մուտքն ու կեցությունը Հայաստանում կազմակերպվում է հնարավորինս դյուրին ընթացակարգերով: Շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի որոշ մասի մասնագիտական ու ըստ նախասիրությունների աշխատանքով ապահովելու, ինչպես նաև բնակարանային վարձի հիմնախնդիրը: Հայաստան ժամանած սիրիահայերի մի մասն ունի ազատ կապիտալ, մի մասն էլ՝ Հայաստանում գործ հիմնելու, ներդրումներ կատարելու
1000 դրամով համագործակցել է մարմնավաճառների հետ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, շարունակվում է Հասմիկ Պետրոսյանի (անունը և ազգանունը փոխված են) նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, աշխատելով «Լիբերթա» հյուրանոցային համալիրում որպես ադմինիստրատոր, պարբերաբար զանգել և մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով հյուրանոց է հրավիրել մարմնավաճառների, որի դիմաց ստացել
Շարունակվում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի այցը Վաշինգտոն
Դեկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը այցելել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, որտեղ նա հանդիպել է ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության աշխատակցների հետ: Հայ դիվանագետների հետ հանդիպումից հետո արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող ամերիկահայ կազմակերպությունների եւ հոգևորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա – ադրբեջանական հակամարտության բանակցությունների ներկա փուլին առնչվող հարցեր:
Երանոսում նոր գյուղապետ են ընտրելու
Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղական համայնքում կանցկացվի գյուղապետի արտահերթ ընտրություն: Այդ պաշտոնի միակ հավակնորդը ՀՀԿ-ի կողմից առաջադրված` գյուղապետի օգնական, անկուսակցական Ապետնակ Մովսեսյանն է: Նախապես առաջադրված երկրորդ թեկնածուն` անկուսակցական Վարդան Վարդանյանը, ինքնաբացարկ է հայտնել: Երանոսի գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են նրա հիվանդության պատճառով: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում ընդունել է Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական
Փետրվարի 18-ը` ՀՀ նախագահի ընտրության օր
Այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես է եկել Հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ Haghordagrutyun: ԿԸՀ մամուլի ծառայություն
Առանձնապես խոշոր չափերի խարդախության հերթական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված առանձնապես խոշոր չափերի խարդախության քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա «Գապբնակշին», Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ
Լոնդոնում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ
«London Chess Classic» դասական շախմատի գերմրցաշարում մեկօրյա հանգստից եւ 5-րդ տուրում ազատ լինելուց հետո Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 6-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ եւ 5,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում: Այսօր Արոնյանի մրցակիցը անգլիացի Գավեյն Ջոնսն է: Լեւոնը խաղում է սեւերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
– Ե՛վ պիեսն էր անհաջող, ե՛ւ բեմականացումը,- ներկայացումից հետո ասում է քաղքենի տիկինն իր ընկերուհուն: – Բախտներս բերեց, որ ներկայացումից առաջ թերթում քննադատական հոդվածը կարդացել էինք,- ասում է ընկերուհին ու ավելացնում.- այլապես՝ կարող է շատ հավանեինք:
Քաղաքական ամնեզիան միշտ չէ, որ օգտակար է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել՝ ընդդիմություն է, թե այլընտրանք, միանգամայն «ինքնատիպ» մարտավարություն է որդեգրել։ Եթե հակիրճ բնութագրենք ԲՀԿ-ականների մոտեցումը, ապա այն կարելի է անվանել «քաղաքական ամնեզիայի» հնարք։ Դա դրսեւորվում է հատկապես նրանով ու մանավանդ այն դեպքերում, երբ ԲՀԿ առաջին դեմքերի թունդ հայտարարությունների առնչությամբ կուսակցության ներկայացուցիչներին հիշեցնում են, որ ընդամենը ինչ-որ կես տարի
Սուքիաս Թորոսյանի «Այբուբեն» շարքըՙ Շուշիում
Նոյեմբերի 23-ին Շուշիում, «Դղյակ» պատմական անունը կրող շենքի առաջին հարկում բացվեց Սուքիաս Թորոսյանի (Toto) գեղանկարչական ցուցահանդեսըՙ 40 գործ, որոնցից 36-ը ներկայացնում են հայոց գրերը, իսկ մյուս 4-ըՙ Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, Նարեկացին ու Դավիթ Անհաղթը: Այն «Շուշվա» ՍՊ զբոսաշրջության ընկերության հերթական մշակութային միջոցառումն էր: «Շուշվա» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Առնակ Ավետիքյանն ասաց, որ ինչ¬ինչ պատճառներով հեղինակը չի


















































