Օրվա լրահոսը
Մարգարիտ Եսայան. «Մարդիկ արդեն գտել են այն գործիչներին, որոնց մոտ կարող են սիրտը բացել»
«Շատ հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ` ես բազմաթիվ նամակներ եմ ստացել քաղաքացիներից: Տարբեր կարգի, տարբեր բնույթի դժգոհություններ են ներկայացնում եւ ինձ համար տարօրինակ ու հետաքրքիր է այն հանգամանքը, որ մարդիկ հիմնականում բողոքում են կենցաղային եւ սոցիալական խնդիրներից, օրինակ` հարեւանը` հարեւանից, կինը` ամուսնուց, սկեսուրը` հարսից»,-
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ. «Մենք մեր թեկնածուն ունենք» (Տեսանյութ)
Արդեն տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատմամբ, «համընդհանուր առումով լավ մթնոլորտ կա՝ քով-քովի գալու, իրար բռնելու, այս ծրագրի շուրջ համախմբվելու»՝ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական հանդես գալու մասով, թեեւ «որոշ ջղաձիգ բաներ կան, առանձին մարդկանց կողմից»: Այս մասին այսօր «Առավոտ», «Ազատություն» ռ/կ, yerkir.am լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Մարգարյանը:
Մոսկվան ու Թբիլիսին սկսում են բանակցել առանց միջնորդների
Վրաստանն ու Ռուսաստանը 2008 թվականից ի վեր առաջին անգամ ուղղակի բանակցություններ կնախաձեռնեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք կարձագանքենք Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հայտարարություններին եւ առաջիկայում նրա հետ հանդիպում կկայանա: Մենք հույս ունենք, որ այդ հանդիպումը որոշակի հստակություն կմտցնի մեր հարաբերություններում», – երեկ Մոսկվայում հայտարարեց Լավրովը՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց
Ցուցարարներ. ԵՄ-ն արժանի չէ խաղաղության մրցանակին (Տեսանյութ)
Խաղաղության Նոբելյան մրցանակի պարգեւատրման արարողության նախօրեին Օսլոյի կենտրոնական հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Նրանք կարծում են, թե Եվրոպական միությունը, որը դարձել է մրցանակակիր՝ արժանի չէ այդ բարձր պարգեւին: https://ntdtv.ru/
Բժիշկ. Այս տարի տնային պահածոներից 4 մահվան դեպք է եղել
Այս տարի բուտուլիզմով թունավորման 30 դեպք է եղել, որից 4 անձ մահացել է, պատճառը տնային պայմաններում պատրաստած մարինացված վարունգն է, կարմիր պղպեղը եւ լեչոն: Այս մասին, այսօր, «Press master» ակումբում ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, որը խորհուրդ տվեց՝ տնային պահածոները օգտագործելուց առաջ 20-25 րոպե եռացնել: Մասնագետի խոսքերով, նախորդ տարի
Vestnik Kavkaza. «Գենադի Բորդյուգով. հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»
Ռուս հասարակության միջազգային խորհրդի ասոցիացիայի ղեկավար և «ՌԻԱ Նովոստի»-ի խորհրդի անդամ Գենադի Բորդյուգովը «Վեստնիկ Կավկազա» լրատվականին իր տեսակետներն է հայտնել Հարավային Կովկասի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ փոխվեն Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, այն պարագայում, երբ Հայաստանը գնալով ավելի շատ է համագործակցում ԱՄՆ-ի հետ, Բորդյուգովը պատասխանել է. «Որպես պատմաբան ես համոզված եմ,
Թրանսփարենսի Ինթերնեշնլի հայտարարությունը` Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված
Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Ողջ աշխարհում այդ երևույթի դեմ պայքարող անձանց և կազմակերպությունների համար այդ օրը ոչ միայն առիթ է բարձրաձայնելու իրենց երկրներում գրանցված ձեռքբերումների և կորուստների, այլև` մտորելու ապագա անելիքների և մարտահրավերների մասին: Այդ առումով, բավականին ուսանելի էր 2012 թվականը: Հաջորդելով 2011թ.-ի բուռն իրադարձություններին, ինչպիսիք էին արաբական գարունը, «Գրավիր» շարժումները,
«Դիլիջան » ազգային պարկի եւ Գեղարքունիքի մարզի միջեւ կա վիճելի համարվող տարածք
Տավուշի մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ մարզի դատախազ Աննա Մանթաշյանն ասաց, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան » ազգային պարկի եւ Գեղարքունիքի մարզի միջեւ կա վիճելի համարվող տարածք: Անտառային այդ գոտին մի տեսակ անվերահսկելի տարածք է դարձել, այդտեղ անտառխախտումներ շատ են կատարվում: Դատախազի խոսքերով՝ նման ոչ հստակ վիճակը բնապահպանական խախտումներ կատարելու համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Այդ
Հրանտ Մարգարյան. «Մենք նախագահի հետ չենք բանակցել, խորհրդակցել ենք»
Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը լրատվամիջոցներում տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, այն համատեքստում, որ այդ հանդիպումը փաստում էր այն մասին, որ ՀՅԴ-ն ետ է կանգնում ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարից: Որքանո՞վ են տեղին այդ գաղափարները՝ yerkir.am-ի հարցին, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, որն այսօր հանդիպել էր «Առավոտ», «Ազատություն» ռ/կ
Նելլի Դուրյան. Անչափահասների հետ աշխատելիս ոստիկանությունը համագործակցում է ԿԳ նախարարության եւ Հայ առաքելական եկեղեցու հետ
«2012թ.-ին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 383 դեպք` նախորդ տարվա 454 դեպքի փոխարեն (71 դեպքով նվազում): Նշված ցուցանիշից այս տարի գրանցվել է գողության 186, իսկ նախորդ տարի` 275 դեպք (89 դեպքով նվազում): Մարմնական վնասվածքների դեպքերն այս տարի 35-ն են, որից ծանր էր 7 դեպքը, իսկ նախորդ տարի թիվը կազմում էր 47, որից ծանր
«Թռչկանը» ՀՀ ոստիկանապետին առաջարկում է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում ապահովել շուրջօրյա հերթապահություն
Բաց նամակ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին Հարգելի պարոն Գասպարյան Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող բնության հուշարձանի քարերը կոտրելու և գողանալու մասին ս. թ. նոյեմբերի 29-ին մեր նախաձեռնության անունից մի շարք լրատվամիջոցներով հաղորդագրություն և տեսանյութ էինք տարածել. https://hetq.am/arm/news/21037/ov-e-qareri-simfonian-veratsum-juxayi-gerezmanoci-ev-inchu-ostikanutyuny-texic-chi-sharzhvum-video.html: Այդ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի
Նախարարը՝ Ֆրանսիայի հայկական թանգարանի «վտարման» մասին. Համախմբվելու դեպքում կարելի էր պահել
Aravot.am-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Ֆրանսիայի հայկական թանգարանի «վտարման» մասին: Տիկին Հակոբյանն ասաց. «Ամեն մի հայկական կառույցի փակումը մեզ համար ցավալի է: Ֆրանսիան այնքան հզոր ներուժ ունի, որ եթե համախմբվեին, կկարողանային այդ հարցը կարգավորել: Իրոք ցավում եմ…Իհարկե գնալով ամեն ինչ բարդում են ճգնաժամի վրա, բայց կան արժեքներ, որոնք կարելի է
Times ofIndia. «Ջոն Բալյան. Քիմ Քարդաշյանը հիանում է հայերով»
«Թայմս օֆ Ինդիա» թերթը զրուցել է հայազգի գրող Ջոն Բալյանի հետ, որը վերջերս մեկնել էր Հնդկաստան: Խոսելով Հայոց ցեղասպանության և միջազգայնորեն այն չճանաչելու մասին՝ նա ասել է. «Հրեաների Հոլոքոստը այնքան լավ չի փաստագրվել, ինչքան Հայոց ցեղասպանությունը, սակայն հրեական համայնքը հզոր է», – ասել է նա՝ թոթվելով ուսերը: Թերթը գրում է, որ ուշագրավ է Բալյանի կյանքի
Մեկնարկել է ՀԱԿ-ի հանրահավաք-երթը (Տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՀԱԿ-ը այսօր Ազատության հրապարակում հանրահավաք-երթ էր կազմակերպել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին հիշեցրեց, որ ամեն տարի այս օրը ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության յուրահատուկ հաշվետվություն է: Նրա խոսքերով՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի 1 տարի 4 ամիս անազատության մեջ գտնվելու հանգամանքն արդեն խոսում է այն մասին,
«Բանդայի գործով» ամբաստանյալը հոգեկան հիվա՞նդ է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Քյարամ Ամոյանի, Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով դատական հերթական նիստը: 6 ամբաստանյալներ մեղադրվում են մի շարք պաշտոնական անձանց բնակարաններում ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատավորը տեղեկացրեց, որ նոյեմբերի 19-ից դատական նիստեր տեղի չեն ունեցել, հետեւաբար ինքը չի կարողացել հրապարակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետից
Նախագահ Սարգսյանը դեմ է եղել խորհրդարանական կառավարմանն անցնելու ՀՅԴ առաջարկին
«Ինչպես տեղյակ եք, մենք, նախագահական ընտրությունների հարցով միասնական օրակարգ մեջտեղ բերելու նախաձեռնություն ենք ունեցել եւ փորձել ենք այս միասնական օրակարգի շուրջ ստեղծել համընդհանուր համախոհություն: Այս ծրագիրը ոչ որեւէ մեկի դեմ է եղել, ոչ էլ հանուն որեւէ անձի է եղել: Հանուն ծրագիր է եղել այն, ինչը որ մենք փորձել ենք անել: Մենք մինչեւ հիմա չենք խոսել՝
Երշիկեղեն` սոյայով, գոմեշի մսով, նիտրիտով ու ֆոսֆատով (տեսանյութ)
Երշիկեղենի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊ) ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ երշիկների պատրաստման ընթացքում օգտագործվել են մեծաքանակ համային եւ գունային հավելանյութեր, մսի քաշն ավելացնելու համար էլ` մեծ քանակությամբ սոյա: Մինչդեռ դրանց պիտակների վրա նշված է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի եւ խոզի բարձրորակ միս։ Ընդ որում՝ նման դեպքեր բացահայտվել
Հայկ Հարությունյան. Աշխարհի վերջի հետ կապված բոլոր փաստերը կեղծ են
Տիեզերական աղետի միջոցով դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի հետ կապված որեւէ փաստական հիմք գոյություն չունի. այս մասին հայտարարեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, նշելով, որ մոլորակների շքերթ երբեք չի լինի, նման բան չկա: «Բոլոր մոլորակները պտտվում են տարբեր պարբերություններով: Ինչ է նշանակում շքերթ. ամեն մեկը պտտվում է արեգակի շուրջ իր պարբերությամբ, Երկիրը՝ մեկ տարվա, Մերկուրին՝ 88
Սոցապ աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են վերականգնվել պետությանը հասցված վնասները
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված նախաքննության ընթացքում քրեական գործից անջատվել է 5 քրեական գործ՝ 14 անձի վերաբերյալ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց
Խարդախության մեղադրանքով
Դեկտեմբերի 8-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Համլետ Կ.-ին, որը 2010 թ. ապրիլի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Գողացված հեռախոս՝ գրպանահատի գրպանից
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Սևանի փողոցում գտնվող ավտոկայանից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին և 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին: Խուզարկությամբ Նորիկ Վ.-ի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս, իսկ Հակոբ Հ.-ի գրպանից` ծալովի դանակ: Պարզվել է, որ Նորիկ Վ.-ն բջջային հեռախոսը հիշյալ ավտոկայանում գողացել
Քահանա Ղեւոնդյան. «Թող ոչ մեկն իրեն Աստծո տեղ չդնի»
«Միանշանակ հայտարարում եմ, որ աշխարհի վերջ գոյություն չունի, այսինքն՝ աշխարհի վերջը հետաձգվում է այնքանով, որքանով, որ որեւիցե մեկը չգիտի, թե երբ է դա լինելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը՝ խոսելով դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի հետ կապված լուրերի մասին: Տեր Շմավոնը, անդրադառնալով քրիստոնեական վախճանաբանությանը, ասաց, որ հստակ գիտենք, թե լինելու է Քրիստոսի
Իրանը սեփական «YouTube» է ստեղծում
Իրանը տեսանյութերի տարածման սեփական կայքն է ստեղծել, որը նպատակ ունի մրցակցել Google ընկերության հանրահայտ YouTube հարթակի հետ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ YouTube-ում տեղադրված բովանդակությունը Իսլամական հանրապետությունում «անպատշաճ» է համարվում եւ նորաստեղծ կայքը (https://www.mehr.ir) նպատակ ունի նաեւ տարածել իրանական մշակույթը։ YouTube-ը Իրանում հետեւողականորեն արգելափակվում է 2009 թվականից, երբ վիճարկվող ընտրությունների արդյունքում
Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին
Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով: Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն
Դիլիջանի թիվ 4 դպրոցում չեն կարողանում տնօրեն «ընտրել»
Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցում արդեն մեկ տարի է` ինչ «չեն կարողանում» կամ ավելի ճիշտ՝ չեն ուզում տնօրեն ընտրել, իսկ ընտրական խորհրդի նիստը վերածվել է իսկական «բեմականացման»: Շուտով կլրանա մեկ տարին, ինչ վերջացել է գործող տնօրեն՝ Ծովիկ Մկրտչյանի պաշտոնավարման ժամկետը, սակայն ամեն անգամ անցկացվող խորհրդի նիստերը, չգիտես «ում սրտով» կամ ում «ցանկությամբ»՝ հետաձգվում են: Ընտրական
ՀՀԿ պատգամավոր. «Ընդդիմությունը մարդկանց ոչ թե գազելներով, այլ մեծ ավտոբուսներով է բերել հանրահավաքի»
Այսօր «Ազդակ» ակումբում ՀՀԿ պատգամավոր, խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հարցին՝ կոլապս չէ՞, որ մի քանի օր է ընդամենը մնացել նախագահական ընտրությունների առաջադրումներին, բայց դեռ ընդդիմությունը մտածում է՝ ում առաջադրի, պատասխանեց. «Սա յուրահատուկ ընտրություններ են, որ հասարակությունն առավել պասիվ է կամ կոլապսի մեջ է: Որեւէ ակտիվություն հասարակության մեջ չկա: Այն թեւը, որը ակտիվացնում է՝ համարենք ընդդիմադիր
Դիակ` բռնության հետքերով. հանցագործությունը բացահայտվել է
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1949 թ. ծնված Շուրա Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով: Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ
Politics. «Մարդու իրավունքների պաշտպանը մեղադրում է կառավարությանը Սաֆարովին հանձնելու համար»
Հունգարիան, թեև Ռամիլ Սաֆարովին արտահանձնելով չի խախտել միջազգային ոչ մի իրավունք և հանդես է եկել իր լիազորությունների շրջանակներում, սակայն այդ գործարքն անելիս պետք էր ավելի զգույշ լինել: Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպան Մատի Սաբոյի խոսքն է փոխանցում «Փոլիթիքս» պարբերականը: Սաբոն ուրբաթ օրը «Էմ Այ Թի» լրատվականին ասել է, որ գործի քննման արդյունքում նա եզրահանգել է, որ
Գյումրիում արտագաղթում են հատկապես երիտասարդ ընտանիքները
Գյումրիում արտագաղթի կանխումը վաղուց ունի կենսական նշանակություն, որի նպատակով, բնակարանաբար, առաջին հերթին անհրաժեշտ է լուծել գործազրկության և անօթևանության խնդիրները: Սակայն ոչ պակաս կարևոր է երիտասարդության և հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում արտագաղթի կանխման ուղղությամբ նաեւ այլ անհետաձգելի գործողությունների իրականացումը` նրանց Գյումրիում պահելու նպատակով: Թերևս կարևորագույն քայլերից են Գյումրիում մշակութային և ժամանցային օջախների հիմնումն ու երիտասարդ ընտանիքների
Դաշնակցությունը կսատարի Սերժ Սարգսյանի՞ ն
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՅԴ-Սերժ Սարգսյան հանդիպումը: Ըստ տարածված հաղորդագրության՝ «Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ:ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները»: Հիշեցնենք, որ ավելի վաղ թե ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, թե ՀՅԴ


















































