Օրվա լրահոսը

«Վաճառված ապրանքը հետ չի ընդունվում» արտահայտությունը օրենքի խախտում է

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում»,  այս արտահայտությունը կարող  ենք կարդալ ամեն երկրորդ խանութում:  «Առաջին հերթին սա իհարկե օրենքի խախտում է»,-  «Փաստինֆո» լրատվական գործակալության  թղթակցի հարցին ի պատասխան ասաց  «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ  օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սպառողը իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14

Այսօր մեդալ չի լինի

Լոնդոնի օլիմպիական խաղերի տասներորդ օրը Հայաստանն անմասն մնաց մեդալներից: Այսօրվա մեր միակ մասնակիցը` հունահռոմեական ըմբիշ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, զրկվեց սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հեռանկարից, քանի որ 1/8 եզրափակչում նրան հաղթած իրանցի Բաշիր Արգասի Բաբաջանզադեն քառորդ եզրափակչում զիջեց շվեդ Իոհան Յեուրենին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջադրումներ` առանց տառասխալների, ջիփերի ու շքախմբերի

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում  գրեթե բոլոր խանութպաններն ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները իրար «միս են ուտում»  ազգի ջահելներին` իրենց տղաներին կամ փեսաներին ավագանու անդամ դարձնելու համար: Ոմանք էլ որոշել են առաջադրվել թիմով, օրինակ` մի խումբ մտավորականներ` «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Շիրակ կենտրոն»  հ/կ նախագահ Վահան Թումասյանը, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը, «Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը և

Հայ, ադրբեջանցի եւ շվեդ ու ֆինն երաժիշտները ելույթ կունենան Ալանդյան կղզիներում

Օգոստոսի 10-ին Ալանդների  Մարիեհամն քաղաքի հրապարակի բեմում կկայանա «Խաղաղության ձայները»  համերգը, որին մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ադրբեջանից, Շվեդիայից եւ Ֆինլանդիայից; Այս համերգի նախաձեռնությունը Ալանդյան կղզիների Խաղաղության ինստիտուտինն է, որի ղեկավարը՝ Սիա Սպիիոպոլու Ամերմարկն այսօր ասաց, թե դեռ երեք տարի առաջ են հղացել այս գաղափարը, սակայն դժվար էր գտնել ճիշտ մարդկանց: Նախագիծն իրականացվել է Հայաստանում

Բրոնզի հույս դեռ կա

  Հայաստանցի գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւն այսօր Լոնդոնում ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի մեկնարկային տուրում 3:1 հաշվով շատ կարեւոր հաղթանակ տանելով Ռուսաստանի տիտղոսակիր մարզիկ Հասան Բարոեւի նկատմամբ` հաջորդ փուլում նույն հաշվով զիջեց իրանցի Բաշիր Արգասի Բաբաջանզադեին: Սակայն մեր ըմբիշը սփոփիչ մրցաշարում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն դեռեւս կարող է ունենալ: Բայց դրա համար նրան անհրաժեշտ է,

Ո՞ւմ գովազդներն ենք դիտում եւ ինչի՞ մասին գրում

Արցախում Նորայր Զաքարյանն ու վերջինիս երկու անչափահաս զավակները լուրջ առողջական խնդիրներ ունեն, որոնք շտապ բժշկական միջամտություն են պահանջում: Ռուս լրագրող եւ բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը դրա մասին մի հոդված է գրում եւ հայտնում իր տագնապը: Հայկական ԶԼՄ-ները սակայն, ինչ-ինչ, մեզ անհայտ պատճառներից ելնելով, նյութը չեն տպագրում ու դրան հակառակ՝ բավականին ընդարձակ տեղ նույն օրերին Անժելա Սարգսյանի

Եղինջ ուտելու մրցույթը Անգլիայում

Այս մրցույթը առաջացել է, երբ 2 ֆերմեր որոշել են համեմատել, թե ում տարածքում աճող եղինջն է ավելի բարձր. ումը եղինջը ավելի ցածրն էր, պետք է ուտեր այդ ծակծկող բույսը: Ներկայումս այդ մրցույթը անցկացվում է Անգլիայում: Ներկայումս աշխարհի ամենաբարձր շենքը Դուբայում գտնվող 163 հարկանի Բուրջ Խալիֆան է (խալիֆայի աշտարակ): Շենքի ընդհանուր բարձրությունը 828 մետր է: Այն

Զաքյան փողոցում սպանության գործով ցուցմունքներ կտան ամբաստանյալները

2011թ. օգոստոսի 2-ին  Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործով  օգոստոսի 6-ի դատական նիստը Երևանի  Կենտրոն  և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում (նախագահող դատավոր՝ Արշակ Վարդանյան) տեղի չունեցավ՝ մեղադրող  Արմեն Աֆանդյանի բացակայության պատճառով: Նախատեսվում է, որ օգոստոսի 28-ի դատական նիստում ցուցմունքներ կտան ամբաստանյալներ Վահրամ Մարգարյանն ու Բորիս Հակոբյանը:  Ինչպես «Փաստինֆո» թղթակցի հետ զրույցում նշեց նրանց պաշտպան, փաստաբան 

Ականի պայթյունի հետեւանքով հայ զինվոր է վիրավորվել

Երեկ ժամը 13:25-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ականի պայթյունի հետեւանքով ձախ ոտքի կրունկի շրջանում վիրավորում է ստացել 20-ամյա ժամկետային զինծառայող Արթուր Սեյրանի Գեւորգյանը: Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ եւ ենթարկվել վիրահատության: Նրա վիճակը ծանր

Գյումրիի ատրակցիոներն ավելի էժան են

Գյումրիում գտնվող ատրակցիոներն ավելի էժան են, քան Երևանինը: Գյումրիի «Գորկա» զբոսայգում տեղադրված ատրակցիոներից օգտվելու արժեքը հիմնականում տատանվում է 100-200 դրամի սահմաններում: Եթե Գյումրիում օրինակ` ավտոդրոմից կարելի է օգտվել 200 դրամով, ապա Երևանում` 500 դրամով: Հետաքրքիր է գների տարբերությունը պայմանավորված է ատրակցիոների որակից, թե՞ Երևանում մարդիկ ավելի ունևոր են: Արփինե Արզումանյան՝ (mynews.am)  

Երիտասարդ գիտնական. Հայաստանում գիտությամբ զբաղվելն անշնորհակալ գործ է

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ)  ի սկզբանե նպատակ է դրել մրցակցային դրամաշնորհների միջոցով խթանել Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական ներուժի զարգացմումը։ ԵՊՀ աշխատակից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդան Գեւորգյանը ԳԱՏԱՀ-ի շահառուներից մեկն է: Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդ գիտնականը պատմեց, որ  մի խումբ երիտասարդներով հիմնադրել են PSI ընկերությունը, որը զբաղվում է գիտական արդյունքների, տեխնոլոգիաների, նորարարությունների առեւտրայնացմամբ:

«Հայք» երիտասարդական-ուսանողական միության հայտարարությունը ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման առթիվ

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամներիս համար մեծ ցավ է, որ մեր երկրում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստներին ենթարկում են քաղաքական հետապնդման եւ ազատազրկման: Մենք գտնում ենք, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կայացվեց դատավճիռ ոչ թե հանուն, այլ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի այս խնդրի կարեւորությունը,

Ինչո°ւ վարորդներին ետ չեն վերադարձնում ապօրինաբար գանձված գումարները

Դեռ հունիսի կեսերին «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ահազանգեց, որ ճանապարհային ոստիկանությունը խախտել է ՀՀ կառավարության կողմից սահմանված կանոնակարգը: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ Երևանի Ռուբինյանց փողոցում տեղադրված տեսախցիկի մասին վարորդները տեղյակ չեն՝ տեղադրման դիրքի պատճառով: Այնինչ տուգանքներն ահռելի գումարներ են կազմում: Է. Հովհաննիսյանը ժամանակին հայտարարեց, թե ուսումնասիրություններից պարզվել է, որ տեսախցիկը ծառի թփով ծածկված է եղել:

Վերանորոգվել է Սադախլո անցակետը

2012թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին վերանորոգվեց Սադախլու անցակետը, ինչը ավելի հարմարավետ է դարձրել սահմանն անցնելը: Եթե նախկինում Հայաստանի սահմանը անցնելիս մարդիկ ավտոմեքենաներից իջնում էին եւ քայլելով անցնում անցակետը, որովհետեւ այն երկուսն էր (մուտք եւ ելք), ապա այժմ դա կատարվում է առանց մեքենայից իջնելու, քանի որ անցակետերը հիմա հինգն են: Տեղադրված է տեսախցիկ, ինչի միջոցով հենց մեքենայի մեջ

Երեխաների աջակցության կենտրոն այս տարի 7 բռնաբարված անչափահաս է դիմել (Ձայնագրություն)

Այս տարի ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն է դիմել սեռական բռնության ենթարկված 7 անչափահաս, նախորդ տարվա 3-ի փոխարեն:  Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա համեմատ այս տարի աճել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը: Եթե անցած տարի սեռական բնույթի 33 դեպք էր գրանցվել, ապա այս տարի՝  43: «Պաշտոնական թվերում հաշվում են այն դեպքերը, որոնք ընթացք են

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով  մայրաքաղաք ժամանած Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ: Ողջունելով հյուրերին և կարևորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելությունը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ տարբեր միջոցառումների

Հայաստանում կարիճի ո՛չ հակաթույն կա, ո՛չ էլ վակցինացիա է արվում. ԱՆ

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հանձարարվել է ևս մեկ անգամ ուսումնասիրել այլ երկրների փորձը՝ պարզելու համար, թե այլ երկրներում, արդյո՞ք, կարիճի բոլոր տեսակների կծածի դեմ կիրառվում է հակաթույն: «Ամբողջ խնդիրն այն է, որ կարիճի ո՛չ հակաթույն կա, ո՛չ վակցինացիա է արվում: Օրինակ՝ Աֆրիկայում կարիճների համար ստեղծված է հակաթույն, սակայն այն չի կարող ազդեցություն

Վճռաբեկ դատարանը նույնպես մերժեց Հայկ Բաբուխանյանին

ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Ե. Խունդկարյանի նախագահությամբ, քննարկելով  Հայկ Բաբուխանյանի եւ  “Իրավունք մեդիա”  ՍՊԸ-ի` ընդդեմ “Խմբագիր” ՍՊԸ-ի (Report.am կայքէջ) եւ Էդիկ Անդրեասյանի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին քաղաքացիական գործով  ՀՀ  Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի  31.05.2012 թվականի որոշման դեմ բերած վճռաբեկ բողոքը, որոշեց  վերադարձնել այն: Վճռաբեկ դատարանը հիմնավորում է, որ  վճռաբեկ բողոքը չի համապատասխանում

Կպատժեն՝ լեռնցու օրենքներով

«ՀՀԿ-ն միասնական, կուռ կառույց է Թալին քաղաքում: Շատ համախմբված կառույց է, եւ մեկ անդաստիարակի մտածելակերպը չի նշանակում, որ պետք է ստվերվի ՀՀԿ-ի գործունեությունը կամ ՀՀԿ-ի կառուցողական մոտեցումները: Նման մարդկանց մենք պատժում ենք ու կպատժենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը՝ անդրադառնալով տեղում ներկուսակցական խնդիրներին: Հիշեցնենք, որ, ի հեճուկս կուսակցական առաջնորդների հրահանգների, կիրակի

Հիջաբը հայտարարեց ընդդիմության կողմը անցնելու մասին

Սիրիայի վարչապետ Ռիյադ Հիջաբը լքել է նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը եւ միացել ընդդիմությանը։ Այդ մասին այսօր արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքով հայտարարել է Հիջաբի խոսնակը։ «Այսօր ես հայտարարում եմ մարդասպան եւ ահաբեկիչ ռեժիմը լքելուս մասին եւ հայտարարում եմ, որ միացել եմ ազատության եւ արժանապատվության հեղափոխության շարքերին։ Ես հայտարարում եմ, որ այսօրվանից մի զինվոր եմ այս օրհնյալ հեղափոխությունում»,

413.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 6-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 413.53 դրամ:

13-ամյա տղան փորձել է փրկել խեղդվող հորը

Արդեն տեղեկացրել ենք , որ օգոստոսի 5-ին  Տավուշի մարզի Այգեձորի մի բնակիչ Ծիլի ծովի ջրամբարում խեղդվել է: Տավուշի մարզի փրկարարական վարչության Բերդի փրկարար ջոկատի հրամանատարի տեղակալ Մհեր Մեջլումյանից տեղեկացանք, որ  1969թ. ծնված Էդգար Հրանտի Աթաբեկյանի դին օգոստոսի 5-ին, ժամը 15.20-ի սահմաններում ջրամբարից դուրս է բերվել: Մհեր Մեջլումյանն ասաց, որ ջրահեղձի մարմինը մոտ 15 մ խորությունից

Երբ բնությունն օգնում է ավելի արժեւորել և ընկալելի դարձնել մարդու իրավունքների փիլիսոփայությունը

Իսլանդիայի Միննի Բորգիր և Ռեյկյավիկ  քաղաքներում Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսավորմամբ և Եվրոպական  երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) աջակցությամբ տեղի ունեցավ «Մարդու Իրավունքների բնույթը» (The Nature of Human Rights) խորագրով միջազգային սեմինարը, որում Հայաստանը ներկայացնում էր «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն (FYCA): Ծրագրին մասնակցում էին Բելգիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի, Շվեդիայի, Նորվեգիայի և

Հոգեբանը՝ անչափահասներին բռնաբարելու պատճառների մասին

Հայաստանում աճել են անչափահասներին սեռական բռնության ենթարկելու դեպքերը:  Ոստիկանության հրապարակած տվյալներով, այս տարի անչափահասների նկատմամբ բռնության 108 դեպք է գրանցվել` նախորդ տարվա 83-ի փոխարեն: Եթե անցած տարի 83-ից 33-ն է եղել սեռական բնույթի, ապա  այս տարի  108-ից 43-ը: Հոգեբան Կարինե Նալչաջյանը անչափահասների բռնաբարությունների դեպքերի աճը պայմանավորում է հասարակության մեջ ագրեսիվության  բարձրացմամբ. «Մեր հասարակության մեջ միջանձնային

Սոնա Շահգելդյանը՝ Սուրեն Առուստամյանին. «Կարևորը երգելն է ու ապացուցելը, որ հաղթեցիր, իսկ ռուսերենը չնչին բան է»

  «Նոր ալիք-2010» երգի միջազգային մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Սոնա Շահգելդյանը նոր է վերադարձել Իտալիայից: Վերադառնալուն պես Սոնան արձագանքել է «Նոր ալիք-2012» երգի միջազգային մրցույթում Սուրեն Առուստամյանի ելույթին: Երգչուհին mamul.am-ին  ասել է, որ չի հետևել մրցույթի ընթացքին, բայց որպես լավ երաժիշտ գնահատում է Սուրենին: Սակայն նա անդրադարձոլ է իր այն վրդովմունքին, որ կապված է Սուրեն

20-ամյա աղջիկն ուզում է Վանաձորում սահադաշտ կառուցել

Լոռու մարզի գյուղական համայնքներն  այսօր անմխիթար վիճակում են՝ հատկապես երիտասարդության զբաղվածության կազմակերպման տեսակետից: Այդ մասին  «Առավոտի» հետ զրույցում «Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» հետազոտական-ուսուցողական ծրագրի շրջանակներում կազմակերպված եռօրյա դասընթացի ժամանակ ասաց  «Երիտասարդական ալիք» ՀԿ նախագահ Ռազմիկ Սարդարյանը: «Երիտասարդների կարողությունների եւ հմտությունների զարգացում» խորագիրը կրող  դասընթացի ընթացքում Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից ընտրված թվով 20 երիտասարդ,

Սիրուշոյի հունաստանյան «արկածները». (Տեսանյութ)

Հուլիսի 29-ին Սիրուշոն  Հունաստանում հույն երգիչ Սակիս Ռուվասի հրավերով ելույթ է ունեցել նրա մենահամերգին: Հունական Միկոնոս կղզում տեղի ունեցած համերգին Սիրուշոն կատարել է եվրատեսիլյան «Քելե-քելե»-ն: «Հուլիսի 29 -ին Հունական կղզիներից մեկում խրախճանք էր, քանի որ տեղի էր ունենալու հույն ամենաճանաչված երգիչներից մեկի` Սաքիս Ռուվասի մենահամերգը: Նա արդեն 20 տարի շարունակ պահպանում է առաջատարի իր դիրքերը:

Փորձագետը՝ սիրիահայերի մասին.«Միայն տուն կանչելով չէ, պետք է աշխատատեղեր ստեղծել»

Այսօր  «Արմատ» ակումբում պատմական գիտությունների պրոֆեսոր, Սփյուռքի պատմության մասնագետ և Սփյուռքի գծով փորձագետ Պետրոս Հովհաննիսյանը խոսեց սիրիահայ համայնքի, սփյուռք գաղափարի և հայկական համայնքների մասին: Ըստ փորձագետի՝ Սփյուռք չէր լինի, եթե չլիներ ցեղասպանություն, ջարդ և կոտորած: Նրա ձեւակերպմամբ՝  Սփյուռքում հայությունը պահպանում է իր ազգային դիմագիծը: «Այսօր կայացած հայկական համայնքներ ունեն Լիբանանը, Եգիպտոսը, Պարսկաստանը, Սիրիան: Սիրիայի հայկական

Սահմանամերձ և գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողներին՝ առանձնահատուկ մոտեցում

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով օգոստոսի 1-ից մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում և Երևանում նույնականացվել են։ Միայն դրա արդյունքում լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։ «Մենք կշարունակենք խրախուսել մարզերի բժիշկների աշխատանքը։ Մինչ կադրերով ապահովելը մարզային հիվանդանոցներին նեղ մասնագետներով կօգնեն մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցները»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ

Կինը պնդում է, որ ոչ թե սիրեկանի, այլ ծանոթի շանտաժի պատճառով է ինքնասպանության դիմել

2012թ. մայիսի 9-ին Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 73-րդ  շենքի  4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 27-ամյա Մարինե Սուրիկի Հախվերդյանը: Նա   վնասվածքներով տեղափոխվել էր  Երեւանի բուժհիմնարկներից մեկը: Կինն  ամուսնացած է, ունի 4  տարեկան աղջիկ, ամուսինը  ներկայումս գտնվում է Ռուսաստանում:  Մ. Հախվերդյանը  Հաղարծին գյուղի բնակչուհի է, Դիլիջանի Թախտա թաղամասում վարձով էր ապրում: Մարինեն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031