Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո°ւ վարորդներին ետ չեն վերադարձնում ապօրինաբար գանձված գումարները

Օգոստոս 06,2012 17:25

Դեռ հունիսի կեսերին «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ահազանգեց, որ ճանապարհային ոստիկանությունը խախտել է ՀՀ կառավարության կողմից սահմանված կանոնակարգը: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ Երևանի Ռուբինյանց փողոցում տեղադրված տեսախցիկի մասին վարորդները տեղյակ չեն՝ տեղադրման դիրքի պատճառով: Այնինչ տուգանքներն ահռելի գումարներ են կազմում: Է. Հովհաննիսյանը ժամանակին հայտարարեց, թե ուսումնասիրություններից պարզվել է, որ տեսախցիկը ծառի թփով ծածկված է եղել: Այս հայտարարությունից հետո ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց, որ Ռուբինյանց փողոցի գրանցված խախտումները, որոշակի ժամանակահատվածում գրանցված, չեղյալ են համարվում: Ուստի այն վարորդները, ովքեր արդեն վճարել են տուգանքները, ետ կստանան գումարները, դեռ չվճարած վարորդներն էլ կազատվեն տուգանք վճարելու պարտականությունից:

Aravot.am-ին այս օրերին դիմում են մի շարք վարորդներ, ովքեր դժգոհում են, թե իրենց վճարած գումարներն այդպես էլ չեն վերադարձվել: Ուստի կապ հաստատեցինք ՃՈ խախտումների արձանագրման կենտրոնի պետ Արմեն Սարգսյանի հետ: Նա փոխանցեց. «Գրանցվել էր շուրջ 2100 խախտում, ուստի թվից էլ երևում է, որ խախտումների ծավալը բավականին մեծ է: Այս պատճառով էլ գործընթացը ժամանակ է պահանջում: Մինչ այժմ հայտնաբերվել են բոլոր այն քաղաքացիները, ում խախտումները չեղյալ են համարվում, և հերթականությամբ վերադարձվել են նրանց վճարած գումարները: Ուստի պետք չէ անհանգստանալ, քանի որ գործընթացը դեռ շարունակվում է, հուսով ենք, մեկ շաբաթից, տասն օրվա ընթացքում այն ավարտին կհասցվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031